Jump to content

Անդարունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդարունի
Տեսակբակ
Երկիր Իրան
Ճարտարապետական ոճպարսկական ճարտարապետություն

Անդարունի (արաբ․՝ اندرونی‎‎- ներսում), եզրույթ, որն օգտագործվում է իրանական ճարտարապետության մեջ և վերաբերում է տան ներսում գտնվող սրահներին։ Օտար մարդկանց հյուրընկալում են մի սենյակում, որը կոչվում է «բիրունի»[1]:

Տան բակը (սովորաբար գտնվում էր թալարում (արաբ․՝ تالار‎‎), որն իրանական ճարտարապետության գավթի կամ սրահի տեսակ է) որպես կանոն տեղակայված էր անդարունիում։ Իրանական տները հիմնականում ունեին երկու բակ։ Առաջին բակի շուրջը կամարներով զարդարված սենյակներ էին, որոնք ծառայում էին որպես հյուրեր ընդունելու սրահներ։ Նախկինում ներքին բակերի կառուցման ժամանակ հաշվի է առնվել տապից պաշտպանվելու, միաժամանակ արևի լույսն օգտագործելու հանգամանքը։ Գավիթը կառուցված էր ուղղանկյուն կամ քառակուսի ձևով՝ կենտրոնում քարե փոքրիկ լողավազանով։ Լողավազանի շուրջը աճում էին տարատեսակ ծառեր և ծաղիկներ՝ ապահովելով լրացուցիչ ստվեր։

Երկրորդ բակ մտնելու իրավունք ունեին կանայք, «մահրամ» կատեգորիայի տղամարդիկ (արաբ․՝ محرم‎‎ — արգելված, հարեմ մուտք ունեցող, ազգական, Իսլամի օրենքում՝ մերձավոր ազգական, ում հետ կինն իրավունք չունի ամուսնանալու իրենց ազգակցական կապի պատճառով, բայց իրավունք ունի նրա հետ մենակ մնալ և ճանապարհորդել)  և անչափահաս տղաները, ուստի բնակիչների շարժը թաքնված էր հետաքրքրասեր օտար աչքերից։ Ամռանը բակում ծառերի ստվերում թախտեր էին դնում, որպեսզի մարդիկ հանգստանան[2]։

Իրանցիների կենտրոնական համոզմունքներից է անձնական կյանքի պաշտպանությունն ու սահմանազատումն արտաքին միջամտությունից: Այդ իսկ պատճառով իրանական ճարտարապետությունը կոչվում է ինտրոսպեկտիվ: Բնակելի շենքի տարբեր տարրերի կառուցումը կենտրոնական բակի շուրջը կարծես առանձնացնում է տունը արտաքին աշխարհից, որը կապվում է միայն նեղ միջանցքով։ Իրանի չոր ու անապատային շրջանների ներհայեցիկ տները նման էին զով օազիսի, որն ընդունում էր ծարավ ճանապարհորդին (վարձակալին) իր երկար սպասված գրկում[2]
- Մուհամմադ Քարիմ Փարնիա, իրանական ավանդական ճարտարապետության պրոֆեսոր

Մուսուլմանական տան իգական կեսի անվանումը լիովին արդարացնում է «ներքին», «ներսի» ստուգաբանությունը: Հաճախ անդարունիի մուտքի դեր էին կատարում հաստ վարագույրները, երբեմն այնտեղ նաև պահակներ էին նշանակվում։ «Կանանց բակի» սահմանները խախտելը հյուրի համար մեծ մեղք էր համարվում, տղամարդկանցից այստեղ կարող էին մուտք գործել միայն ամենամոտ հարազատները։ Վարագույրները փակ են մնացել նույնսիկ բժշկի համար, ով ստիպված էր բուժել հիվանդին առանց նրան մոտ գնալու հնարավորության[3]։ Բակը շրջապատված էր բնակելի և աշխատանքային տարածքներով, սրահներով ու պահեստներով։ Կանայք աշխատանքային օրերն ու տոներն անցկացնում էին անդարունիում՝ միայն այնտեղ իրենց թույլ տալով հանել չադրան։ Երբեմն հարուստ տները հյուրընկալում էին երաժիշտների, իսկ կանայք կարող էին զվարճանալ՝ պարելով անդարունիի ներսում, որի ներքին հարդարանքն ավելի պայծառ ու ճոխ էր, քան տան «արական հատվածը»։ Կին հյուրին այստեղ դիմավորում էին մետաքսե բարձերով և փափուկ հողաթափերով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://iranicaonline.org/articles/biruni-male-quarters, Encyclopædia Iranica
  2. 2,0 2,1 Особенности жилого дома в иранской архитектуре // Гостелерадио ИРИ - Русская служба. — 9 июня 2010 года. Архивировано из первоисточника 30 սեպտեմբերի 2012.
  3. Хаялина Ф. Р. Архитектура. Терминологический словарь. — Оренбург: ИПК ГОУ ОГУ, 2008. — 202 с.
  4. Азари Алиреза Особенности формирования традиционного жилища в г. Тегеран. — С. 291-292.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ANDARUN, Encyclopædia Iranica