Ամազոններ
Ամազոններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Amazona (Lesson, 1830) |
||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||
|
Ամազոններ (լատին․՝ Amazona) թութակների ցեղ է։
Արտաքին տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրանք բավականին մեծ թութակներ են։ Մարմնի երկարությունը կազմում է 25-40 սմ։ Փետուրների գունավորումը կանաչ է, որոշների մոտ առկա են կարմիր բծեր մարմնի տարբեր մասերում։ Այս տեսակի առանձնահատկությունն է մեծ և հզոր կտուցը։ Թևերը միջին չափի են, մինչև պոչի ծայրը չեն հասնում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում են Կենտրոնական Ամերիկայում, Հարավային Ամերիկայում և Անտլանտյան կղզիներում։
Կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցնում են Ամազոնի ավազանի անտառները։
Պահպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ենթատեսակներ ներառված են միջազգային Կարմիր գրքում։
Անազատության մեջ պահելու պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անազատության մեջ, ինչպես մնացած մեծ թութակները շատ խստապահանջ են։ Ապրում են մոտ 70 տարի։ Որոշ տեսակներ ենթարկվում են վարժեցման և կարող են արտասանել մի քանի տասնյակ բառեր։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղը ներառում է 32 տեսակ, որոնցից երկուսը վերացած են[1]՝
- Կապտաճակատ ամազոն (Amazona aestiva)
- Ճամայական սևակտուց ամազոն (Amazona agilis)
- Սպիտակաճակատ ամազոն (Amazona albifrons)
- Վենեսուելական ամազոն (Amazona amazonica)
- Կարմրախպիպ ամազոն (Amazona arausiaca)
- Դեղնավիզ ամազոն (Amazona auropalliata)
- Կարմրաճակատ ամազոն (Amazona autumnalis)
- Դեղնաուս ամազոն (Amazona barbadensis)
- Կարմրապոչ ամազոն (Amazona brasiliensis)
- Ճամայական դեղնակտուց ամազոն (Amazona collaria)
- Կապտաթուշ ամազոն (Amazona dufresniana)
- Ամազոն Մյուլլերի (Amazona farinosa)
- Տոնական ամազոն (Amazona festiva)
- Կապտագլխարկ ամազոն (Amazona finschi)
- Արքայական ամազոն (Amazona guildingii)
- Կայսերական ամազոն (Amazona imperialis)
- Amazona kawalli
- Կուբայական ամազոն (Amazona leucocephala)
- Վերացած Մարտինական ամազոն (Amazona martinica)
- Զինվորական ամազոն (Amazona mercenaria)
- Սուրինամյան ամազոն (Amazona ochrocephala)
- Դեղնագլուխ ամազոն (Amazona oratrix)
- Ճոխ ամազոն (Amazona pretrei)
- Amazona rhodocorytha
- Տուկումանյան ամազոն (Amazona tucumana)
- Սևականջ ամազոն (Amazona ventralis)
- Կապտերես ամազոն (Amazona versicolor)
- Խաղողային ամազոն (Amazona vinacea)
- Վերացած Մանուշակագույն ամազոն (Amazona violacea)
- Կանաչաթուշ ամազոն (Amazona viridigenalis)
- Պուերտոռիկյան ամազոն (Amazona vittata)
- Դեղնասանձ ամազոն (Amazona xantholora)
Դասկարգման աղյուսակից կախված՝ ենթատեսակների թիվը տատանվում է 26-32 միջակայքում։
Ներկայումս ցեղի մեջ մտնում է նաև՝
- Դեղնափոր ամազոն (Amazona xanthops)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Amazona oratrix
-
Amazona leucocephala
-
Amazona autumnalis
-
Amazona guildingii
-
Amazona albifrons
-
Amazona viridigenalis
-
Amazona finschi
-
Amazona vittata
-
Amazona martinica
-
Amazona violacea
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. - М.: Рус. яз., «РУССО», 1994. - С. 111-112. - 2030 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иерусалимский И. Попугаи и певчие птицы: виды, содержание, обучение. - Ростов-на-Дону։ Владис, 2001. - 320 с. - ISBN 5-94194-073-4
- Попугаи - содержание, кормление, дрессировка/Сост. В.Е. Козлитин. Попугаи ։ М.։ Издательство «Проект – Ф», 2006.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամազոններ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամազոններ» հոդվածին։ |
|