Ամագասակի (ճապ.՝ 尼崎市Ամագասակի-սու), քաղաք և նավահանգիստՃապոնիայում` Հոնսյու կղզու հարավային ափին։ Օսակա քաղաքի արվարձանն է։ Ունի 532 հազար բնակիչ (1968)։ Օսակա-Կոբե ինդուստրիալ շրջանի ծանր արդյունաբերության կարևոր կենտրոններից է։ Կան նաև սև մետալուրգիայի, մեքենաշինության, քիմիական, ապակու, խեցեղենի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, խորոր ՋԷԿ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 271)։