Ակեբոսի
Յոսիո Ակեբոսի | |
---|---|
Բնօրինակ անուն | 明星 嘉男 |
Ծնվել է | հուլիսի 1, 1978 Յոկոհամա, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Ժանրեր | փոփ, ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ |
Լեյբլ | Epic Records Japan? և Sony Music Entertainment Japan |
Կայք | akeboshi.com |
Յոսիո Ակեբոսի (ճապ.՝ 明星 嘉男, հուլիսի 1, 1978, Յոկոհամա, Ճապոնիա), ներկայանում է որպես Ակեբոսի (アケボシ), ճապոնացի J-pop և ժողովրդական երգիչ։ Հայտնի է դարձել դեբյուտային մինի ալբոմ STONED TOWN-ի «Wind» երգից հետո, որը դարձել է «Նարուտո» անիմեի երաժշտական թեմաներից մեկը։ 2002 թվականին նա «Animage»-ի տարբերակով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը լավագույն անիմե-երգերի 20-ում[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակեբոսին ծնվել է Յոկոհամայում, Ճապոնիա։ 13 տարեկան հասակում նա սկսեց դաշնամուրի վրա նվագել սովորել, այնուհետև՝ կիթառի։ Նա Լիվերպուլում ստացել է երաժշտական ուսուցում՝ մտնելով եվրոպական երաժշտության ծանր ազդեցության մեջ։
Նրա սեփական երգերը Ակեբոսին սկսեց գրել 1999 թվականին, իսկ դեբյուտից մի տարի առաջ՝ ձայնագրեց Տակակո Մացու A piece of Life-ի համար 2 երգ։ 2002 թվականին նա թողարկեց իր առաջին մինի ալբոմը՝ Stoned Town-ը, որը «Animage»-ի տարբերակով 2002 թվականին զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը լավագույն անիմե-երգերի 20-ում։
1 տարի հետո՝ նա թողարկեց իր հաջորդ մինի ալբոմը՝ White Reply-ը, որի մեջ առկա են էլեկտրոնային տարրեր։ Մեկ տարի անց՝ 2004 թվականին, երաժիշտը թողարկեց ևս մեկ ալբոմ՝ Faerie Punks, որը նույնպես դարձավ հաջող։ Այդ նույն ժամանակաընթացքում Յոսիոն նորից աշխատեց Տակակո Մացուի հետ նրա սինգլ Toki no Fune-ի համար։
2005 թվականին լույս տեսավ առաջին լիամետրաժ ալբոմը՝ Akeboshi:
2007 թվականին նա թողարկեց Colorful Drops մինի ալբոմը, արդեն լեյբլ Sony Music Japan-ի տակ։ Այդ նույն թվականին լույս տեսավ նրա 2-րդ ալբոմը՝ Meet Along the Way-ը։
2008 թվականի հունիսին թողարկվեց Roundabout ալբոմ-կոմպիլյացիան, որը նոր երգեր չի պարունակում։ Այդ նույն ժամանակ Ակեբոսին գրեց Gururi no koto կինոյի համար գլխավոր երգը։ Այնուհետև երաժիշտը 3 տարով ընդհատեց երաժշտական գործունեությունը։
2012 թվականին հայտարարվեց, որ պլանավորվում է նոր մինի ալբոմ, որը կթողարկվի 2011 թվականի վերջին։ Այն դարձավ Start Forming The Words-ը։ Մինի ալբոմում առկա են էլեկտրոնային երաժշտության տարրեր։ Start Forming The Words ալբոմի թողարկումից հետո՝ Ակեբոսին մի քանի համերգ ունեցավ։
2 տարի հետո՝ 2014 թվականին, թողարկվում է After The Rain Clouds Go լիամետրաժ ալբոմը։ Ալբոմը շատ պետքական դարձավ, սակայն այն տարբերվում է նախորդներից, իսկ ավելի կոնկրետ՝ Meet Along The Way և Akeboshi ալբոմներից։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Akeboshi — (22.06.2005)
Meet Along the Way — (7.11.2007)
Roundabout — (6.06.2008)
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Stoned town
[խմբագրել | խմբագրել կոդը]Stoned town-ը թողարկվեց 2002 թվականի օգոստոսի 8-ին։
- «Wind»
- «Akikaze no Uta» (Song of the Autumn Wind)
- «No wish»
- «Haikyo no Sofa» (Sofa in a Ruin)
White reply
[խմբագրել | խմբագրել կոդը]White reply-ը թողարկվել է 2003 թվականի հունիսի 18-ին։ Մայիսի 13-ին նույնպես թողարկվեց այդ ալբոմի ընդլայնված տարբերակը՝ իր մեջ «Not real» երգը ներառելով։
- «Tall boy»
- «Morning high»
- «White reply»
- «Money»
Faerie punks
[խմբագրել | խմբագրել կոդը]Faerie punks-ը թողարկվեց 2004 թվականի մարտի 10-ին։
- «Hey there»
- «Night and day»
- «Kamisama no shitauchi» (ճապ.՝ 神様の舌打ち )
- «Faerie punks»
Yellow Moon
[խմբագրել | խմբագրել կոդը]Yellow Moon-ը թողարկվել է 2006 թվականի ապրիլի 16-ին։
- «Yellow Moon (edit)»
- «Peruna»
- «One step behind the door»
- «Hanabi» (ճապ.՝ 花火 Fireworks)
- «Yellow Moon»
- «Deep end»
Colorful Drops
[խմբագրել | խմբագրել կոդը]Colorful Drops-ը թողարկվել է 2007 թվականի օգոստոսի 22-ին։
- «Along the Line»
- «leaf on leaf»
- «Fukurou» (ճապ.՝ フクロウ Owl)
- «Quiet Garden»
Start forming the words
[խմբագրել | խմբագրել կոդը]Start forming the words-ը թողարկվել է 2012 թվականի հունիսի 15-ին
- «Standing On The Line»
- «Kumori Yozora ~曇り夜空~ (Studio Live Ver.)»
- «Mienai Kabe ~見えない壁~ (Studio Live Ver.)»
- «Messed Up Mind»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|