Ախտանուն, (դիագնոզ), համառոտ բժշկական եզրակացություն հիվանդության և հիվանդի վիճակի մասին։ Ախտանունը հաստատվում է բժշկության հատուկ բնագավառի՝ ախտորոշման մշակած մեթոդներով։ Ախտանունը դրվում է առկա հիվանդության ախտանշանների, հիվանդի հարցուփորձի, ինչպես նաև բազմակողմանի հետազոտության արդյունքների հիման վրա՝ որոշակի հիվանդություններին բնորոշ ախտանշանների հետ համեմատելով։ Ճշգրիտ ախտանունը կարևոր է ոչ միայն բուժման ճիշտ ընտրության, աշխատունակության կանխորոշման, այլև անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 204)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։