Ալբիի տաճար
Ալբիի տաճար ֆր.՝ Cathédrale Sainte-Cécile d'Albi | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար և փոքր բազիլիկ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Ալբի[1][2] |
Հասցե | place Sainte-Cécile |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Albi, Castres and Lavaur? |
Հիմնական ամսաթվերը | 1282 |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
Նվիրված | Սուրբ Կեկիլիա |
Անվանված | Սուրբ Կեկիլիա |
Ճարտարապետական ոճ | Աղյուսային գոթիկա և Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1282 |
30 մետր | |
Երկարություն | 113,5 մետր |
Լայնություն | 30 մետր |
Բարձրություն | 40 մետր |
Շինանյութ | աղյուս |
Cathédrale Sainte-Cécile d'Albi Վիքիպահեստում | |
albi-tourisme.fr/la-cathedrale-sainte-cecile-albi.html |
Սուրբ Ցեցիլիա (ֆր.՝ Basilique Cathédrale Sainte-Cécile d'Albi), բազիլիկ տաճար, հայտնի է նաև Ալբիի տաճար անվանումով։ Գտնվում է Ֆրանսիայի հարավում՝ Ալբիի քաղաքում։ Կաթոլիկ կառույց է Ալբիի քաղաքում, համարվում է նաև նույն քաղաքի արքեպիսկոպոսական նստավայրը։ Սկզբում կառուցվել է որպես ամրոց՝ Ալբիգոյան խաչակրաց արշավանքի ժամանակ։ Հիմնական կառուցումն սկսվել է 1282 թվականին և տևել է մոտ 200 տարի։ Ալբիի տաճարը համարվում է ամենախոշոր աղյուսի կառույցը[3]։
2010 թվականին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Ալբիի տաճարին նախորդել են այլ կառույցներ։ Առաջին կառույցը թվագրվել է 4-րդ դարում և 666 թվականին այրվել է հրդեհի պատճառով։ Երկրորդն արձանագրվել է 920 թվականին, Սուրբ Ցեցիլիայի անունով՝ ներկայիս երաժիշտների հովանավորը։ Այն վերահաստավեց 13-րդ դարում, քարի վրա գտնվող Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից[4]։
Աղյուսի գոթական ոճով տաճարը կառուցվել է ամբողջությամբ աղյուսով՝ կաթարների եկեղեցու հովանավորությամբ, 1287-1480 թվականներին։ Կաթարները մերժում են կաթոլիկական եկեղեցու հեղինակությունը և ուսմունքը։ Այդ պատճառով Իննոկենտիոս III-ը սկսել է Ալբիգոյան խաչակրաց արշավանքը՝ հարավային Ֆրանսիայում կաթարիայությունը մարելու համար, որն ավարտվում է բնակչության մեծ կորուստով[5]։
Եկեղեցու կառուցման հրահրիչն էր Բերնարդ դե Կաստանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ Ալբիի եպիսկոպոսը և Լանգեդոկի ինկվիզիտորը։ Նավի կառուցման աշխատանքներն ավարտվել են մոտ 1330 թվականին[6]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը կառուցված է հարավային գոթական ճարտարապետության ոճով։ Ալբիի տաճարը կառուցված է գրեթե ամբողջությամբ աղյուսով։ Նշանավոր ճարտարապետական առանձնահատկությունները ներառում են զանգակատունը, (ավելացվել է 1492 թվականին), որը կանգնած է 78 մետր բարձրությամբ և Դոմինիկ դը Ֆլորենցիայի դուռը, որն ավելացվել է մոտ 1392 թվականին։ Նավը Ֆրանսիայի գոթական ճարտարապետության ոճով կառուցված ամենաընդարձակ օրինակն է՝ 18 մետր հեռավորության վրա։ Տաճարի ներսում բացակայում են ենթակողմերը, որոնք փոխարինվում են փոքր մատուռների շարքերով, տաճարը վերածելով «դահլիճ-եկեղեցու»։ Գլխավոր մուտքը գտնվում է հարավային կողմում, այլ ոչ թե արմևտյան ճակատում՝ ինչպես ավանդական Ֆրանսիայում է[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Holly Haynes, "Albi Cathedral", Sacred Destinations
- ↑ The municipal park in Rochegude has some remains of its cloister arcade.
- ↑ Weber, Nicholas. "Albigenses." The Catholic Encyclopedia. Vol. 1. New York: Robert Appleton Company, 1907. 14 Oct. 2013
- ↑ Kurmann, Peter (2010). «Late Gothic Architecture in France and the Netherlands». In Toman, Rolf (ed.). Gothic Architecture, Sculpture, Painting. Potsdam: H.F. Ullmann. էջեր 162–163. ISBN 978-3-8331-1038-2.
- ↑ Cruickshank, Dan, ed. (1996). Sir Banister Fletcher's A History of Architecture (20th ed.). Architectural Press. էջեր 432, 443. ISBN 0-7506-2267-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղադրություն
- Սուրբ Ցեցիլիի տաճար Արխիվացված 2007-01-03 Wayback Machine,Տուրիստական գրասենյակի կայքը
- Շրջագայություն տաճարի ներսում Արխիվացված 2018-10-27 Wayback Machine
- Ալբիի տաճար | Ատլաս Արխիվացված 2020-02-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբիի տաճար» հոդվածին։ |
|