Ադամ Ուեսթ
Ադամ Ուեսթ անգլ.՝ Adam West | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1928[1][2] |
Ծննդավայր | Walla Walla, Վաշինգտոն, ԱՄՆ[3] |
Մահացել է | հունիսի 9, 2017[4][1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լեյքսայդ դպրոց, Ուիթման քոլեջ, Փյուջեթ Սաունդի համալսարան և Walla Walla High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հնչյունավորող, կատակերգու, հաղորդավար, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ժանրեր | վեսթեռն |
Ընտրանի | Բեթմեն, Գրիֆինների ընտանիքը, Սիմփսոններ, Կախարդական ծնողները և The Big Bang Theory, season 9? |
Պարգևներ և մրցանակներ | |
adamwest.com | |
Ադամ Ուեսթ (անգլ.՝ Adam West, սեպտեմբերի 19, 1928[1][2], Walla Walla, Վաշինգտոն, ԱՄՆ[3] - հունիսի 9, 2017[4][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, որն առավել հայտնի է 1960-ական թվականիններին Բեթմենի դերով, որը խաղացել է համանուն հեռուստասերիալում[6]։ 2000 թվականից նա հնչյունավորել է «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի քաղաքապետ Ադամ Վեսթի դերը. այս կերպարը նրա ծաղրանկարների տարբերակն է[6]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամ Ուեսթի իսկական անունը Ուիլյամ Ուեսթ Անդերսոն է։ Նա ծնվել է Վաշինգտոն նահանգի Ուոլլա-Ուոլլա քաղաքում՝ Օթթո Ուեսթ Անդերսոնի և Օդրի Սթիրի ընտանիքում[7]։ Նա մանկուց եղել է կոմիքսների սիրահար, իսկ Բեթմենը եղել է իր սիրած հերոսներից մեկը։ Դեռահասության տարիքում Ադամը իր եղբայր Ջոնի և մոր հետ, որը երկու անգամ ամուսնացել է, տեղափոխվել է Սիեթլ, որտեղ նա գնացել է Լեյքսայդի մասնավոր դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո Ուոլլա-Ուոլլայի Ուիթմանի քոլեջում ուսումնասիրել է գրականություն և հոգեբանություն, այնուհետև ուսումը շարունակել է Սթենֆորդի համալսարանում[8]։
Լինելով տպավորիչ ձայնի տեր՝ Ուեսթը դեռ քոլեջում սկսել է ռադիոյում աշխատել որպես դիջեյ։ 1950-ական թվականների սկզբին նա զորակոչվել է բանակ և երկու տարի ծառայել։ Գործից ազատվելուց հետո Ուեսթը իրեն սկսել է փորձել դերասանության մեջ։ Նրա առաջին դերը անչափահաս կերպարն է «Շոու Քինի Պոպո» մանկական հեռուստատեսական ծրագրում, որը նկարահանվել է Հավայան կղզիներում։ Ժամանակի ընթացքում Ուեսթը դարձել է այս հեռուստաշոուի գլխավոր հերոսը[8]։
1959 թվականին՝ միջանցիկ պատկերներում մի շարք փոքր դերերից հետո, Ուեսթը ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ հույս ուներ ստեղծել հաջող դերասանական կարիերա։ Իր իրական անվան փոխարեն նա սկսել է օգտագործել Ադամ Ուեսթ բեմական կեղծանունը։ Շուտով նա պայմանագիր է կնքել Warner Bros. ստուդիայի հետ։ Ուեսթի առաջին դերը խոշոր ֆիլմում «Երիտասարդ ֆիլադելֆիացիները» ֆիլմում խաղացած դերն է (գլխավոր դերերում՝ Փոլ Նյուման և Բարբարա Ռաշ)։ 1960-ականների սկզբին Ադամը հաճախ նկարահանվել է մեծ թվով վեստերն ժանրի հեռուստատեսային սերիալների էպիզոդիկ դերերում։ Այսպիսով, նա Դոք Հոլիդեյի դերը ABC ալիքով միանգամից խաղացել է երեք վեստերներում։ Ուեսթը նկարահանվել է նաև «Խուզարկուներ» ոստիկանական դրամայի 30 սերիաներում՝ գլխավոր դերը խաղալով Ռոբերտ Թեյլորի հետ։ Հետագայում նրա կարիերայում հաջորդել է Բ-կարգի ֆիլմերում գլխավոր դերերի շարքը, ինչպիսիք են «Տեմին և բժիշկը» (1963), «Ռոբինզոն Կրուզոն Մարսի վրա» (1964), «Բանդիտները գնում են» (1965) և «Չորս անորսալիները» (1965) սպագետի վեստերնը[8]։
Բեթմենի դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]ABC ալիքի «Բեթմեն» նոր սերիալում Ուեսթը հայտնվել է Nesquik խմիչքի գովազդին մասնակցելու շնորհիվ։ Գովազդային հոլովակում Ջեյմս Բոնդի ոճով նա ներկայացրել է լրտեսի կերպարը։ Այս դերում Ուեսթը հանդիպել է ապագա շոուի պրոդյուսեր Ուիլյամ Դոզերին, որը նրան առաջարկել է գլխավոր՝ հանցագործության դեմ պայքարող Բեթմենի դերը։ 1966 թվականին էկրան բարձրանալուց անմիջապես հետո սերիալը հայտնի է դարձել ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակ լսարանի համար։ Այն դարձել է 1960-ականների ամերիկյան փոփ մշակույթի կարևոր մասը. նույնիսկ հոլիվուդյան դերասանները չէին հրաժարվում դրա մեջ էպիզոդիկ դերերում հայտնվելուց։ Ինքը՝ Ուեսթը, արագորեն հասել է մինչև հեռուստաաստղի կարգավիճակի։ Սակայն երրորդ եթերաշրջանին, որը սկսվել է 1968 թվականին, վարկանիշները սկսել են արագորեն նվազել, սյուժեները դարձել են միօրինակ, իսկ «Բեթմեն»-ի բնօրինակ ոճը ձանձրացրել է հանդիսատեսին։ Պրոդյուսերները փորձել են փոփոխություններ կատարել իրավիճակը շտկելու համար, մասնավորապես, Բեթմենին օգնական են տվել՝ ի դեմս Բեթհյորլի, որը պետք է ավելի շատ կանացի լսարաններ գրավեր, բայց այս ամենը չի կարողացել փրկել սերիալը[8]։
Բեթմենից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բեթմեն»-ի փակվելուց հետո ինչպես և սերիալի մնացած մյուս առաջատար դերասանների, այնպես էլ Ուեսթի կարիերան սկսել է տապալվել։ Նա մի երկրորդական հեռուստասերիալից անցում էր կատարում մյուսին, նկարահանվում անցողիկ ֆիլմերում և չէր կարող գտնել իր դերը, քանի որ պրոդյուսերների կարծիքով, հանդիսատեսը չափազանց շատ էր կապվել Բեթմենի կերպարի հետ։ Չնայած 1970 թվականին Ուեսթը «Ադամանդները հավերժ են» ֆիլմում դիտարկվել է որպես Ջեյմս Բոնդի դերի թեկնածուներից մեկը, սակայն ինքն անձամբ հրաժարվել է մասնակցել, քանի որ կարծել է, որ բրիտանացի հայտնի սուպեր լրտեսը չպետք է խաղա որպես ամերիկացի[9][10]։
1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին Ուեսթը շատ է աշխատել սուպերհերոսական թեմաներով մուլտսերիալների հնչեցման վրա։ Նա նույնիսկ վերադարձել է 1977 թվականի «Բեթմենի նոր արկածները» մուլտսերիալում իր ամենահայտնի դերին, որտեղ վերամիավորվել է Բերտ Ուորդի հետ, որը խաղացել է Ռոբինի բնօրինակ սերիալում։ 1989 թվականին Բեթմենի նկատմամբ հետաքրրության նոր թռիչքը, որը հրահրվել է Թիմ Բարթոնի «Բեթմեն» չղջիկի զգեստով հերոսի արկածների մասին ֆիլմով, դրական ազդեցություն է ունեցել Ուեսթի վրա։ Չնայած ինքը՝ դերասանը, վշտացել է, որ Բարթոնը իրեն չի հրավիրել գլխավոր դերի համար։ 1991 թվականին պլանավորվել էր NBC-ով թողարկել «Լուկվել» կատակերգական սերիալը, որտեղ Ուեսթը պետք է խաղար նախկին դերասանի հեռուստատեսային խուզարկույի ինքնահավան դերը, որը որոշում է ինքնուրույն հետաքննել հանցագործությունները։ Պիլոտային շարքի նկարահանումներից հետո ալիքի ղեկավարները սերիալին «կանաչ լույս» չեն տվել[8]։
Սեթ Մաքֆարլեյնը՝ «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի ստեղծողը, իր շոուի մեջ օգտագործել է Ուեսթի կերպարը՝ վերջինս դերասանից վերածելով հորինված Կուահոգ քաղաքի տարօրինակ քաղաքապետի։ 2000 թվականից Ադամ Ուեսթը ինքն էր հնչյունավորում այդ կերպարին։ Ուեսթը որպես հնչյունավորող դերասան աշխատել է նաև «Սիմփսոնները», «Կախարդական ծնողները», «Կիմ հինգից բարձր» (անգլ.՝ Kim Possible), «Բեթմեն» և մի շարք մուլտսերիալների վրա[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջի չորրորդ կուրսում Ուեսթն ամուսնացել է Բիլի Լու Իյիգերի հետ։
Հավայան կղզիներ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Ուեսթը բաժանվել է իր առաջին կնոջից և ամուսնացել տեղացի աղջկա՝ Ֆրիսբի Դոուսոնի հետ, որն ունեցել է աղջիկ՝ Ջոնելը (ծնվ. 1957 թվականին), և որդի՝ Հանթերը (ծնվ. 1958 թվականին)։ 1972 թվականին Ուեսթն ամուսնացել է երրորդ անգամ՝ Մարսելա Թագարդ Լիրի հետ։ Այս ամուսնությունից նա ունեցել է չորս երեխա[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1024680274 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Adam West, TV’s ‘Batman,’ Dies at 88
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ 6,0 6,1 ‘Family Guy’ honors Adam West — and takes shot at ‘political troll’ James Woods
- ↑ 7,0 7,1 Lisa Fillers (17 октября 2007). «Biography: Adam West» (անգլերեն). Helium. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Adam West- Biography» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Todd Van Luling (5 августа 2011). «10 Actors Who Turned Down James Bond» (անգլերեն). BuzzFeed. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «The Men Who Were Nearly Bond» (անգլերեն). Empire. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Ուեսթ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 9 մահեր
- 2017 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Լեյկոզից մահացածներ