Ագիտացիա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ագիտացիա (լատին․՝ agitatio - դրդել, մղել, շարժել, շարժման հրահրել), մասսաների գիտակցության ու տրամադրության վրա ներգործող, որոշակի գաղափարների ու կոչերի միջոցով նրանց հասարակական, քաղաքական կարևոր խնդիրների լուծմանը մասնակից դարձնող քաղաքական գործունեություն։
Դասակարգերի ու կուսակցությունների պայքարում ագիտացիա հզոր զենք է։ Վ․ Ի. Լենինը նշել է կուսակցության գաղափարական, քաղաքական աշխատանքի երեք տեսակ՝ տեսական գործունեություն, պրոպագանդա և ագիտացիա։
Պրոպագանդայի համեմատությամբ ագիտացիաի առանձնահատկությունը մասսայականությունն է, ավելի մասնավոր ու կոնկրետ գաղափարների, գիտելիքների տարածումը։
Միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագիտացիայի միջոցներն են՝
- մամուլը,
- ռադիոն,
- հեռուստատեսությունը,
- կինոն,
- պլակատը,
- ծաղրանկարը,
- թռուցիկները,
- կոչերը և այլն։
Ագիտացիան կարևոր տեղ է գրավում ԽՄԿԿ գաղափարական աշխատանքի զինանոցում։ Նրա բովանդակությունը կապված է կուսակցության առջև դրված կոնկրետ խնդիրների հետ։
Բոլշևիկյան ագիտացիայի հիմնական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլշևիկյան ագիտացիայի հիմնական հատկանիշներն են՝ բարձր գաղափարայնությունը, նպատակասլացությունը, ճշմարտացիությունը, մատչելիությունը, պարզությունը, կոնկրետությունը, մարտական և հարձակողական բնույթը։ Ագիտացիան վարող անձին անվանում են ագիտատոր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 51)։ |