Գտնվում է ծովի մակարդակից 1 890 մ բարձրության վրա, Սպահանի և Շիրազի միջև գտնվող մի բերրի տարածքում, հեռավորությամբ՝ 230 կմ նախորդից և 270 կմ վերջինից։ Աբադեն Աբադեհ-Էղլիդ շրջանի ամենամեծ քաղաքն է, որը հանրահայտ է փայտի քանդակագործությամբ, որոնք կատարվում են տանձի և տուփի ծառի փայտերով։ Այնտեղ արտադրվում է քնջութի և հնդյուղի ձեթ, հացահատիկ և տարբեր մրգեր։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 59 116 մարդ, որոնք կազմում էին 18 965 տնտեսություն[4]։ Ֆարս օսթանի բնակչությամբ տասներորդ ամենախոշոր քաղաքն է[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.