Jump to content

Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Եվրո թղթադրամներ (անգլ.՝ Euro banknotes), եվրագոտու անդամ երկրների ընդհանուր արժույթն է, շրջանառության մեջ են 2002 թվականից սկսած, երբ թողարկվեց առաջին շարքը (նաև հայտնի որպես ES1)։ Դրանք թողարկվում են ԵՄ Կենտրոնական բանկային համակարգի անդամ երկրների ազգային կենտրոնական բանկերի կամ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից։ Եվրոն հիմնադրվել է 1999 թվականին, սակայն «առաջին երեք տարիներին այն «անտեսանելի» արժույթ էր և օգտագործվում էր միայն հաշվապահական նպատակներով, օրինակ՝ էլեկտրոնային վճարումների համար»։ 2002 թվականին շրջանառության մեջ մտան թղթադրամներն ու մետաղադրամները։ Եվրոն արագորեն փոխարինեց նախկին ազգային արժույթներին և աստիճանաբար տարածվեց Եվրոպական Միության տարածքում։

Թղթադրամների անվանական արժեքները տատանվում են €5-ից մինչև €500, և՝ ի տարբերություն եվրոյով մետաղադրամների, դրանց ձևավորումը ամբողջ եվրոգոտու տարածքում միանման է, թեև դրանք տպագրվում և թողարկվում են տարբեր անդամ պետություններում։ Եվրոյի թղթադրամները պատրաստված են մաքուր բամբակյա թելից, ինչը բարձրացնում է դրանց ամրությունն ու տալիս յուրահատուկ զգացողություն։ Դրանք ունեն տարբեր գունային սխեմաներ և չափսեր՝ սկսած 120x62 մմ-ից մինչև 160x82 մմ (առաջին շարք) և 153x77 մմ (երկրորդ շարք)։ Թղթադրամները պարունակում են բազմաթիվ բարդ անվտանգության հատկանիշներ, ինչպիսիք են՝ ջրանիշեր, անտեսանելի թանաք, հոլոգրամներ, օպտիկականորեն փոփոխվող թանաք և միկրոտպագրություն, որոնք հաստատում են դրանց իսկությունը։ Ի տարբերություն եվրոյով մետաղադրամների, որոնց մի կողմում պատկերված է թողարկող երկիրը (բայց ոչ անպայման՝ հատողը), եվրոյի թղթադրամների վրա այդ տեղեկությունը բացակայում է, փոխարենը՝ թողարկող երկիրը կարելի է որոշել թղթադրամի սերիական համարի առաջին տառի միջոցով։

Ըստ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) գնահատականների՝ 2023 թվականի հուլիսին եվրոգոտու տարածքում շրջանառվում էր մոտ 29.624 միլիարդ թղթադրամ, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 1.569 տրիլիոն եվրո։ 2012 թվականի նոյեմբերի 8-ին ԵԿԲ-ն հայտարարեց, որ առաջին շարքի թղթադրամները կփոխարինվեն Եվրոպա շարքով (հայտնի նաև որպես ES2)՝ սկսած 5 եվրոյից։ Այս շարքում չկա 500 եվրոյի թղթադրամ, քանի որ ԵԿԲ-ն որոշել է դադարեցնել դրա արտադրությունը՝ մտահոգվելով, որ այն կարող է օգտագործվել ապօրինի գործունեության մեջ։

Գնահատման համաձայն՝ եվրոյի թղթադրամի միջին կյանքը մոտավորապես երեք տարի է, որից հետո այն փոխարինվում է մաշվածության պատճառով։ Սակայն այս ցուցանիշը տատանվում է՝ կախված անվանական արժեքից․ օրինակ՝ €5 թղթադրամը միջինում մնում է շրջանառության մեջ մեկ տարուց պակաս, մինչդեռ €500 թղթադրամը՝ ավելի քան 30 տարի։ Բարձր արժեք ունեցող թղթադրամները (100, 200, 500 եվրո) սովորաբար ավելի երկար են պահպանվում, քանի որ հազվադեպ են... Ավելին

Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024)  • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

Վերջերս մահացածներ՝ Վահան Շիրխանյան  • Սերգեյ Վարդանյան  • Էլվիրա Ուզունյան  •Սեբաստյան Սալգադու  •Յուրի Գրիգորովիչ  • Արման Գրիգորյան  • Խոսե Մուխիկա

Գիտե՞ք, որ․․․



Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
319 633
հոդված
464
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


Այս օրը պատմության մեջ

Չարլզ Դիքենս
Չարլզ Դիքենս


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2025-06-09 (hy)
Կաղապար:Potd/2025-06-09 (hy)