Պետրոս I
Պետրոս I (Պյոտր Ալեքսեևիչ Ռոմանով, հայտնի է նաև որպես Պետրոս Մեծ[11], ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I կամ Пётр Вели́кий, մայիսի 30 (հունիսի 9), 1672[1][2], Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] - հունվարի 28 (փետրվարի 8), 1725[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), Մոսկովյան պետության թագավոր (ցար) Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից)։ Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսաստանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։
Պետրոս Առաջինը թագավոր (ցար) հռչակվել է 1682 թվականին՝ 10 տարեկան հասակում, սկսել է ինքնուրույն կառավարել 1689 թվականին։ Մինչև 1696 թվականը Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը, որի մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, ռուսական ցարերից առաջինը երկարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ 1698 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ նախաձեռնել է ռուսական պետության ու հասարակական կացութաձևի լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է դեռևս 17-րդ դարում սահմանված խնդրի իրականացումը՝ Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման շնորհիվ, որ տեղի է ունեցել Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի արդյունքում։ Դա թույլ տվեց նրան 1721 թվականին հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Ռուսաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սանկտ Պետերբուրգը։ Վերջինիս պատմությունը սկիզբ է առնում 1703 թվականի մայիսի 27-ին, երբ կայսրը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը։ Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թվականին, սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ողջ ընթացքում։
Վաղ տարիներ (1672-1689)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս I-ը ծնվել է 1672 թվականի մայիսի 30-ի գիշերը։ Պետրոսի ստույգ ծննդավայրը անհայտ է. ըստ որոշ պատմաբանների՝ դա Կրեմլի Տերեմնոյ պալատն էր[12], իսկ ըստ ժողովրդական զրույցների՝ Պետրոսը ծնվել է Կոլոմենսկոյե գյուղում։ Նշվում է նաև Իզմայլովո գյուղը[13][14]։
Հայրը՝ Ալեքսեյ Միխայլովիչը, ուներ բազմազավակ ընտանիք. Պետրոսը 14-րդ երեխան էր, բայց առաջինը երկրորդ կնոջից՝ Նատալյա Նարիշկինայից։ Հունիսի 29-ին՝ սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների օրը, արքայազնը մկրտվել է Չուդով վանքում (այլ տվյալներով՝ Գրիգորի Նեոկեսարիյսկու վանքում) ավագ քահանա Անդրեյ Սավինովի և կոչվել Պետրոս (Պյոտր)։ Անվան ընտրության պատճառները պարզ չեն, հնարավոր է՝ հարմարեցվել է ավագ եղբոր՝ Ֆեոդորի անվան հետ, քանի որ ծնվել էր հենց նույն օրը, ինչ նա[15][16]։ Պյոտր անունը չի հանդիպել ոչ Ռոմանովների, ոչ էլ Նարիշկինների մոտ։ Ռյուրիկովիչների մոսկովյան արքայատոհմում այդ անունը կրող վերջին ներկայացուցիչը եղել է Պյոտր Դմիտրիևիչը, որ մահացել է 1428 թվականին[17]։
Մի տարի մոր հետ անցկացնելուց հետո նրան դաստիարակելու համար տվել են դայակներին։ 1676 թվականին, երբ Պետրոսը 4 տարեկան էր, մահացել է նրա հայրը։ Պետրոսի խնամակալ է նշանակվել իր խորթ եղբայր, կնքահայր և նոր թագավոր Ֆեոդոր Ալեքսեևիչը։ Պետրոսը վատ կրթություն է ստացել և մինչ կյանքի վերջը գրում էր սխալներով՝ օգտագործելով աղքատ բառապաշար[13][18]։ Դա պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակների Մոսկվայի պատրիարք Իոակիմը՝ լատինիզացման և արտաքին ազդեցություններից խուսափելու համար թագավորական պալատից հեռացրել էր Սիմեոն Պոլոցկու աշակերտներին, ովքեր ուսուցանել էին Պետրոսի ավագ եղբայրներին, և պնդել, որ նրա կրթությամբ պետք է զբաղվեն ավելի վատ կրթված ատենադպիրներ Նիկիտա Զոտովն ու Աֆանասի Նեստերովը[13]։ Դրանից բացի՝ Պետրոսը հնարավորություն րի ունեցել ուսանելու որևէ համալսարանի շրջանավարտի կամ միջնակարգ դպրոցի ուսուցչի մոտ, քանի որ նրա մանկության տարիներին Ռուսատսանում չկային ո՛չ համալսարաններ, ո՛չ միջնակարգ դպրոցներ, իսկ հասարակության մեջ գրագետ էին միայն ատենադպիրները, գրագիրները, հոգևորականները, բոյարիններն ու որոշ վաճառականներ[13]։ Ատենադպիրները Պետրոսին սովորեցրել են գրագիտություն 1676-1680 թվականներին։ Հիմնական կրթության թերությունները Պետրոսը հետագայում փոխհատուցել է գործնական պարապմունքներով[13]։
Ալեքսեյ Միխայլովիչի մահը և նրա ավագ որդու՝ Ֆեոդորի (թագուհի Մարիա Իլինիչնայից, օրիորդական ազգանունը՝ Միլոսլավսկայա) գահակալումը թագուհի Մարիա Կիրիլովնային ու նրա ազգականներին՝ Նարիշկիններին, մղել են երկրորդ պլան։ Թագուհին ստիպված է եղել հեռանալ Մոսկվայի մոտ գտնվող Պրեոբրաժենսկի գյուղ։
Ստրելեցների ապստամբությունը 1682 թվականին և Սոֆյա Ալեքսեևնայի իշխանության գալը
[խմբագրել | խմբագրել կոդը]1682 թվականիի ապրիլի 27-ին (մայիսի 7)՝ 6-ամյա գահակալությունից հետո, մահացել է արքա Ֆեոդոր III Ալեքսեևիչը։ Հարց է առաջացել, թե ով պետք է ժառանգի գահը՝ Իվան V-ը (ըստ ավանդույթի), որ հիվանդ էր, թե կրտսեր Պետրոսը։ Պատրիարք Իոակիմի օգնությամբ նույն օրը Նարիշկինները և իրենց կողմնակիցները գահ են բարձրացրել Պետրոսին։ Ըստ էության՝ իշխանության գլուխ են անցել Նարիշկինները և աքսորից վերադարձած Արտամոն Մատվեևը, որ հռչակվել է «մեծ խնամակալ»։ Իվան Ալեքսեևիչի կողմնակիցներին շատ դժվար էր աջակցել իրենց թեկնածուին, քանի որ նա չէր կարող գահակալել վատ առողջության պատճառով։ Փաստացիորեն պալատական հեղաշրջման կազմակերպիչները հայտարարել են, որ Ֆեոդորն ինքն էր մահից առաջ գահը փոխանցել Պետրոսին, սակայն դա հաստատող ոչ մի հավաստի ապացույց չկա։
Միլոսլավսկիները՝ Իվան V-ի և արքայադուստր Սոֆյայի բարեկամները մորական կողմից, Պետրոսի գահակալման մեջ տեսել են իրենց շահերի սահմանափակում։ Ստրելեցները, որոնց թվաքանակը Մոսկվայում կազմում էր ավելի քան 20 000, արդեն երկար ժամանակ դժգոհություն և ինքնահաճություն էին արտահայտում և հավանաբար Միլոսլավսկիների դրդումով՝ 1682 թվականի մայիսի 15-ին (մայիսի 25) ելույթ են ունեցել բացահայտ. գոռալով, թե Նարիշկինները խեղդել են Իվանին, նրանք շարժվել են դեպի Կրեմլ։ Նատալյա Նարիշկինան, հույս ունենալով, որ կհանգստացնի խռովարարներին, պատրիարքի և բոյարների հետ Կարմիր պատշգամբ է դուրս բերել Պետրոսին և նրա եղբորը, սակայն ապստամբությունը չի վերջացել։ Առաջին մի քանի ժամում սպանվել են Արտամոն Մատվեևն ու Միխայիլ Դոլգորուկին, իսկ հետո նաև Նատալյայի բազմաթիվ այլ կողմնակիցներ, այդ թվում նաև նրա երկու եղբայրները։
Մայիսի 26-ին ստրելեցների գնդերից ընտրված մի քանի հոգի գնացել են պալատ և պահանջել, որ ավագ եղբայր Իվանը հաստատվի առաջին արքա, իսկ կրտսեր Պետրոսը՝ երկրորդ։ Ապագա ջարդերից խուսափելու համար Նարիշկինները համաձայնել են, և պատրիարք Իոակիմն անմիջապես Ուսպենսկի տաճարում կատարել է հանդիսավոր մաղթանք երկու եղբայրների առողջության համար, իսկ հունիսի 25-ին թագադրել է նրանց։
Մայիսի 29-ին ստրելեցները պահանջել են, որ Սոֆյա Ալեքսեևնան իր վրա վերցնի պետության կառավարումը, քանի որ իր եղբայրները շատ փոքր էին։ Նատալյա Կիրիլովնան իր կրտսեր որդու՝ երկրորդ թագավոր Պետրոսի հետ պետք է հեռանար Մոսկվայի մոտ գտնվող Պրեոբրաժենսկոյե գյուղի պալատ։ Կրեմլի Զինապալատում պահպանվել է պատանի թագավորների համար պատրաստված երկտեղանի գահը, որի մեջքի մասում կան պատուհանիկներ, որոնց միջոցով Սոֆյա Ալեքսեևնան ու նրանց մերձավոր անձինք հուշում էին նրանց, թե ինչ պետք է անեն կամ ասեն պալատական հանդիսությունների ժամանակ։
Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի զվարճական զորքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ ազատ ժամանակը Պետրոսն անցկացրել է պալատից հեռու՝ Վորոբյովո և Պրիոբրաժենսկոե գյուղերում։ Տարեցտարի նրա մոտ աճում էր հետաքրքրությունը ռազմական գործի հանդեպ։ Պետրոսը կազմել էր և զինել է իր զվարճական զորքը, որը կազմված էր իրեն տարեկից խաղընկերներից։ 1685 թվականին նրա «զվարճական» զորքը, հագած արտասահմանյան կապաներ, թմբկահարության ներքո զինվորական շարասյունով Մոսկվայի միջով գնացել է Պրեոբրաժենսկոյեից Վորոբյովո։ Պետրոսը ծառայել է որպես թմբկահար։
1686 թվականին 14-ամյա Պետրոսն իր զորքին ավելացրել է հրետանի։ Հրազենային գործի վարպետ Ֆեոդոր Զոմմերը նրան սովորեցրել է հրազենի և նռնակային գործ։ Թնդանոթների գերատեսչությունից բերվել է 16 թնդանոթ։ Ծանր տեխնիկան կառավարելու համար թագավորը Ձիապանական գերատեսչությունից վերցրել է մեծահասակ ծառայողների, որոնց նույնպես հագցրել է օտարերկրյա համազգեստ և դարձրել զվարճական թնդանոթաձիգներ։ Օտարերկրյա համազգեստն առաջինը հագել է Սերգեյ Բուխվոստովը։ Հետագայում Պետրսոը պատվիրել է այդ «առաջին ռուս զինվորի» (ինչպես ինքն էր անվանում նրան) բրոնզե կիսանդրին։ Զվարճական զորքն սկսել է կոչվել Պրեոբրաժենսկի զորք, քանի որ գտնվում էր Մոսկվայի մոտ տեղակայված Պրեոբրաժենսկոե գյուղում։
Պրեոբրաժենսկոեում՝ պալատի դիմաց՝ Յաուզա գետի ափին, կառուցվել է «զվարճական քաղաք»։ Ամրոցի կառուցման ընթացքում Պետրոսն ինքն ակտիվ աշխատել է. օգնել է գերաններ կտրել, տեղադրել թնդանոթները։ Այստեղ էլ տեղակայվել է Պետրոսի կողմից ստեղծված Ամենակատակաբան, Ամենահարբեցող ու Ամենախելագար տաճարը (ռուս.՝ Всешутейший, Всепьянейший и Сумасброднейший Собор), որ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների ծաղրանմանակումն էր։ Ամրոցն անվանվել է «Պրեշբուրգ»։ Հնարավոր է, որ դա կապված էր այն ժամանակ շատ հայտնի ավստրիական Պրեսբուրգ (ներկայում՝ Բրատիսլավա, Սլովակիա) ամրոցի հետ, որի մասին նա լսել էր կապիտան Զոմմերից։ Նույն ժամանակ՝ 1686 թվականին, Պրեշբուրգի մոտ՝ Յաուզայի վրա, հայտնվել են զվարճական առաջին նավերը։ Այդ տարիներին Պետրոսը հետաքրքրվում էր այն բոլոր գիտություններով, որոնք կապված են ռազմական գործի հետ։ Հոլանդացի մասնագետ Տիմմերմանի ղեկավարությամբ նա ուսանում էր թվաբանություն, երկրաչափություն, ռազմական գիտություններ։
Մի անգամ Տիմերմանի հետ Իզմայլովո գյուղում զբոսնելիս Պետրոսը գտել է անգլիական բոտ (միակայմանավ)։ 1688 թվականին նա հոլանդացի Կարշտեն Բրանդտին հրամայել է վերանորոգել, զինել ու սարքավորել այդ նավը, ապա իջեցնել Յաուզա գետը։ Սակայն Յաուզան ու Պրոսյանոյ լճակը նեղ են եղել նավի համար, այդ պատճառով էլ Պետրոսը մեկնել է Պերեսլավլ-Զալեսկի՝ Պլեշչեևո լճի մոտ, որտեղ հիմնադրել է առաջին նավաշինարանը։ Այդ ժամանակ արդեն կային զվարճական երկու գնդեր. Պրեոբրաժենսկի գնդին ավելացել էր Սեմյոնովսկին, որ տեղակայված էր Սեմյոնովսկոե գյուղում։ Պրեշբուրգն արդեն բոլորովին նման էր իսկական ամրոցի։ Գնդերի ղեկավարման ու ռազմական գիտության ուսումնասիրության համար անհրաժեշտ էին գիտակ ու փորձառու մարդիկ։ Սակայն ռուսների շրջանում այդպիսիք չկային, ինչի պատճառով էլ Պետրոսը հայտնվել է Գերմանական սլոբոդայում։
Պետրոս I-ի առաջին ամուսնությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական սլոբոդան մոտ էր գտնվում Պրեոբրաժենսկոյե գյուղին, և Պետրոսը վաղուց հետաքրքրությամբ դիտում էր այնտեղի կյանքը։ Ժամանակի ընթացքում նրա պալատում սկսում են աշխատել ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ։ Ֆրանց Տիմմերմանը և Կարշտեն Բրանդտը, օրինակ, գերմանական սլոբոդայից էին[19]։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ արքան այդ սլոբոդայի հաճախակի հյուրն էր, և շուտով դարձավ օտարերկրյա կյանքի երկրպագու։ Պետրոսն սկսել է գերմանական ծխամորճ ծխել, հաճախել գերմանական խնջույքներ՝ պարերով և խմիչքով, ծանոթացել Պատրիկ Գորդոնի, Ֆրանց Լեֆորտի՝ իր ապագա զինակիցների հետ, սիրավեպ սկսել Աննա Մոնսի հետ։ Դրան խիստ դեմ էր նրա մայրը։ Որպեսզի խելքի բերի 17-ամյա զավակին, Նատալյա Կիրիլովնան որոշել է ամուսնացնել նրան Եվդոկիա Լոպուխինայի հետ, որ օկոլնիչիի դուստր էր։
Պետրոսը չի հակառակվել մորը, և 1689 թվականի հունվարի 27-ին (փետրվարի 6) կայացել է կրտսեր արքայի հարսանիքը։ Սակայն մի ամիս չանցած՝ Պետրոսը լքել է կնոջը և մի քանի օրով մեկնել Պլեշչեևո լիճ։ Այս ամուսնությունից Պետրոսն ունեցել երկու զավակ. ավագը՝ Ալեքսեյը, մինչև 1718 թվականը եղել է թագաժառանգ, իսկ կրտսերը՝ Ալեքսանդրը, մահացել է մանկության տարիներին։
Պետրոս I-ի գահակալումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոսի ակտիվությունը շատ էր անհանգստացնում Սոֆյա Ալեքսեևնային, ով հասկանում էր, որ երբ իր խորթ եղբայրը դառնա չափահաս, ինքն ստիպված կլինի հրաժարվել իշխանությունից։ Մի ժամանակ նրա կողմնակիցները Սոֆյային թագդրելու նախագիծ էին մշակել, սակայն պատրիարք Իոակիմը կտրականապես դեմ էր դրան։
1687 և 1689 թվականներին Ղրիմի թաթարների դեմ իրականացված արշավանքները, որ ղեկավարել է Սոֆյայի ֆավորիտ Վասիլի Գոլիցինը, քիչ հաջողակ էին, սակայն ներկայացվել են որպես մեծ և առատորեն վարձատրվող հաղթանակներ, ինչը շատերի դժգոհությունների պատճառ է դարձել։
1689 թվականի հուլիսի 8 (18)-ին՝ Կազանի Աստվածամոր սրբապատկերի օրը, տեղի է ունեցել առաջին հրապարակային ընդհարումը Պետրոսի և Սոֆյայի միջև։ Այդ օրը, ըստ սովորության, կատարվել է եկեղեցականների երթ Կրեմլից դեպի Կազանի տաճար։ Պատարագի ավարտին Պետրոսը մոտեցել է քրոջն և հայտարարել, որ նա չհամարձակվի քայլել տղամարդկանց հետ։ Սոֆյան, ընդունելով մարտահրավերը, ձեռքն է վերցրել Աստվածամոր նկարն ու գնացել խաչերն ու խաչվառները տանողների հետևից։ Պատրաստ չլինելով դեպքերի նման ընթացքի՝ Պետրոսը հեռացել է։
1689 թվականի օգոստոսի 7 (17)-ին բոլորի համար անսպասելի տեղի է ունեցել որոշիչ իրադարձությունը։ Այդ օրը Սոֆյա Ալեքսեևնան ստրելեցների ղեկավարին՝ Ֆեոդոր Շակլովիտիին, հրամայել է ավելի շատ մարդ բերել Կրեմլ, իբրև թե դեպի Դոնի վանք կատարվելիք ուխտագնացությունն ուղեկցելու համար։ Այդ ժամանակ լուրեր են տարածվել մի նամակի մասին, որում նշված էր, թե թագավոր Պետրոսը գիշերը որոշել է իր «զվարճական» զորքի հետ գրավել Կրեմլը, սպանել Սոֆյային, ինչպես նաև իր ավագ եղբայր Իվանին և վերցնել իշխանությունը։ Շակլովիտին հավաքել է ստրելեցների գնդերը, որպեսզի գնա Պրեոբրաժենսկոե և կոտորի Պետրոս բոլոր կողմնակիցներին նրա համար, որ նպատակադրվել են սպանել թագուհի Սոֆյային։ Այդ ժամանակ երեք մարդ է ուղարկվել հետևելու Պրեոբրաժենսկոեում կատարվող իրադարձություններին. նրանց հրամայվել է անմիջապես հայտնել, եթե Պետրոսը մեկնի որևէ տեղ մենակ կամ զորքի հետ։
Ստրելեցների շարքերում եղած Պետրոսի կողմնակիցները երկու համախոհների ուղարկել են Պրեոբրաժենսկոե։ Դա իմանալուց հետո Պետրոսը փոքր շքախմբի հետ արագ հեռացել է Տրոիցե-Սերգիև վանք։ Ստրելեցների ցույցերի ժամանակ ապրած սարսափի հետևանքը եղել է Պետրոսի հիվանդությունը. ուժեղ անհանգստության դեպքում նրա դեմքին սկսվում էին ջղաձգային շարժումներ։ Օգոստոսի 8-ին վանք են գնացել երկու թագուհիները՝ Նատալյան և Եվդոկիան, նրանցից հետո էլ՝ «զվարճական» գնդերը հրետանու հետ։ Օգոստոսի 16-ին Պետրոսը հրամայել է, որ բոլոր գնդերից այդ վանք ուղարկվեն ղեկավարները և 10-ական շարքային զինվորներ։ Սոֆյա Ալեքսեևնան կտրականապես արգելել է կատարել այդ հրամանը՝ սպառնալով մահապատժով, իսկ Պետրոսին տեղեկացրել են, որ նրա խնդրանքը չի կատարվել։
Օգոստոսի 27-ին եկել է Պետրոսի նոր հրամանը, որով բոլոր գնդերին հանձնարարվել է գնալ վանքի մոտ։ Զորքի մեծամասնությունը ենթարկվել է օրինական թագավորին, և Սոֆյան ստիպված է եղել ընդունել իր պարտությունը։ Նա ինքը փորձել է գնալ այդտեղ, սակայն Վոզդվիժենսկոե գյուղում նրան հանդիպել են Պետրոսի պատվիրակները հրամայել ետ վերադառնալ Մոսկվա։ Շուտով Սոֆյային փակել են Նովոդևիչի վանքում՝ սահմանելով խիստ հսկողություն։
Հոկտեմբերի 7-ին բռնվել, այնուհետև մահապատժի է ենթարկվել Ֆեոդոր Շակլովիտին։ Ավագ եղբայր Իվանը Պետրոսին դիմավորել է Ուսպեսնկի տաճարում և, ըստ էության, հանձնել նրան ամբողջ իշխանությունը։ 1689 թվականից նա չէր մասնակցում ղեկավարման գործին, չնայած մինչև մահ՝ 1696 թվականի հունվարի 29-ը (փետրվարի 8), համարվել է իշխանակից։
Սոֆյա թագուհուն գահընկեց անելուց հետո իշխանությունն անցել է թագուհի Նատալյա Կիրիլովնայի շուրջը հավաքված մարդկանց ձեռքը։ Նա ջանացել է որդուն սովորեցնել պետական ղեկավարմանը՝ նրան հանձնարարելով մասնավոր գործեր, որոնք Պետրոսը համարում էր ձանձրալի։ Կարևորագույն որոշումները (պատերազմի հայտարարում, Պատրիարքի ընտրություն և այլն) ընդունվում էին առանց երիտասարդ թագավորի կարծիքը հաշվի առնելու։ Դա հանգեցրել է կոնֆլիկտների առաջացման։ Օրինակ՝ 1692 թվականի սկզբում, Պետրոսը, վիրավորված լինելով նրանից, որ հակառակ իր կամքի՝ մոսկովյան ղեկավարությունը հրաժարվել էր վերսկսել պատերազմն Օսմանյան կայսրության հետ, չի ցանկացել վերադառնալ Պերեյասլավլից, որպեսզի հանդիպի Պարսկաստանի դեսպանի հետ, և Նատալյա Կիրիլովնայի կառավարության առաջին դեմքերը (Լև Նարիշկինը Բորիս Գոլիցինի հետ միասին) ստիպված են եղել անձամբ գնալ նրա հետևից։ 1692 թվականի հունվարի 1 (11)-ին Պետրոս Առաջինի կամքով Պրեոբրաժենսկոեում Ն. Զոտովը նշանակվել է «համայն Յաուզայի ու ամբողջ Կոկույի պատրիարք», ինչը դարձել է նրա պատասխանը հակառակ իր կամքին Ադրիան պատրիարքին նշանակելուն։ Նատալյա Կիրիլովնայի մահվանից հետո Պետրոս Առաջինը պաշտոնից չի զրկել մոր կողմից ստեղծված կառավարությունն ի դեմս Լ. Նարիշկինի ու Բ. Գոլիցինի, սակայն կարողացել է պարտադրել, որ նրանք անշեղորեն կատարեն իր կամքը[20]։
Ռուսաստանի էքսպանսիայի սկիզբ (1690-1699)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազովյան արշավանքներ (1695, 1696)
[խմբագրել | խմբագրել կոդը]Միանձնյա իշխանության առաջին տարիներին Պետրոս Առաջինի գործունեության հիմնական ուղղությունը եղել է Օսմանյան կայսրության ու Ղրիմի դեմ մղվող պատերազմի շարունակումը։ Պետրոս Առաջինը որոշել է դեպի Ղրիմ արշավելու փոխարեն, ինչպես եղել է Սոֆյա թագուհու կառավարության տարիներին, հարված հասցնել թուրքական Ազով ամրոցին, որ տեղակայված էր Դոն գետի՝ Ազովի ծովը թափվելու վայրի մոտ։
Ազովյան առաջին արշավանքը, որ սկսել է 1695 թվականի գարնանը, ավարտվել է անհաջողությամբ նույն թվականի սեպտեմբերին նավատորմի բացակայության և ռուսական զորքի՝ ռազմամթերքի բազաներից հեռու գործելուն անպատրաստ լինելու պատճառով։ Սակայն արդեն 1695 թվականի աշնանը սկսվել է նոր արշավանքի նախապատրաստումը։ Վորոնեժում սկսվել են ռուսական թիավոր նավախմբի ստեղծման աշխատանքները։ Կարճ ժամանակում ստեղծվել է տարբեր նավերից կազմված նավախումբ 36 թնդանոթանի «Պետրոս առաքյալ» (ռուս.՝ «Апостол Пётр») նավի գլխավորությամբ։ 1696 թվականի մայիսին 40 հազարանոց ռուսական զորքը գեներալիսիմուս Ալեքսեյ Շեինի հրամանատարությամբ նորից պաշարել է Ազովի ամրոցը, սակայն այս անգամ ռուսական նավախումբը ամրոցը շրջափակել է ծովից։ Պետրոս Առաջինը մասնակցել է պաշարմանը խոշոր թիանավի վրա կապիտանի կոչումով։ Չսպասելով գրոհի՝ 1696 թվականի հուլիսի 19 (29)-ին ամրոցը հանձնվել է։ Այդպես Ռուսաստանն ձեռք է բերել առաջին ելքը դեպի հարավային ծովեր։
Ազովյան արշավանքների արդյունքում գրավվել է Ազովի ամրոցը, սկսվել է Տագանրոգ նավահանգստի շինարարությունը, հնարավորություն է ստեղծվել Ղրիմի վրա հարձակվել ծովից, ինչն էականորեն անվտանգ է դարձրել Ռուսաստանի հարավային սահմանները։ Սակայն Կերչի նեղուցով դեպի Սև ծով ելք ստանալ Ռուսաստանին չի հաջողվել. այն մնացել է Օսմանյան կայրության վերհսկողության տակ։ Թուրքիայի դեմ կռվելու, ինչպես նաև լիարժեք ծովային նավատորմ ստեղծելու միջոցներ Ռուսաստանը դեռ չուներ։
Նավատորմի ստեղծման համար ներմուծվում են նոր տեսակի հարկեր. հողատերերը միավորվել են այսպես կոչված կումպանստվոների մեջ (ամեն մեկում՝ 10 հազար տնտեսություն), որոնցից յուրաքանչյուրը պետք է կառուցեր իր միջոցներով մեկ նավ։ Այդ ժամանակ ի հայտ են գալիս Պետրոս Առաջինի գործունեության դեմ առաջին դժգոհությունները։ Բացահայտվում է Իվան Ցիկլերի դավադրությունը, որը փորձում էր կազմակերպել ստրելեցների ապստամբություն։ 1699 թվականի ամռանը ռուսական առաջին մեծ նավը, որ կոչվում էր «Крепость» (հայերեն՝ «Ամրոց», 46 թնդանոթանի), Ռուսաստանի դեսպանին տարել է Կոստանդնուպոլիս՝ հաշտության վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Նման նավի գոյությունը սուլթանին ստիպել է 1700 թվականի հուլիսին կնքել հաշտություն, ինչի արդյունքում Ազովի ամրոցը մնացել է Ռուսաստանին։
Նավատորմի կառուցման ու բանակի վերկազմավորման ժամանակ Պետրոս Առաջինն ստիպված է եղել հույսը դնել օտարերկրացի մասնագետների վրա։ Ավարտելով Ազովյան արշավանքները՝ նա որոշել է սովորելու համար արտասահման ուղարկել երիտասարդ ազնվականների, և շուտով ինքն էլ մեկնել է իր առաջին ճանապարհորդությանը Եվրոպայում։
Մեծ դեսպանություն 1697-1698
[խմբագրել | խմբագրել կոդը]1697 թվականի մարտին Լիֆլյանդիայի տարածքով Արևմտյան Եվրոպա է ուղարկվել Մեծ դեսպանությունը, որի հիմնական նպատակն էր գտնել դաշնակից ընդդեմ Օսմանյան կայսրության։ Մեծ լիազոր դեսպաններ են նշանակվել գեներալ-ադմիրալ Ֆրանց Լեֆորտը, գեներալ Ֆեոդոր Գոլովինը, Դեսպանական գերատեսչության ղեկավար Պրոկոֆի Վոզնիցինը։ Ընդհանուր առմամբ դեսպանության կազմում ընդգրկված էր մինչև 250 մարդ, որոնց թվում Պրեոբրաժենսկի գնդի ուրյադնիկ Պյոտր Միխայլովի անունով գտնվել է նաև Պետրոս Առաջինը։ Վերջինս առաջին անգամ է մեկնել արտասահմանյան ուղևորության։
Պետրոս Առաջինն այցելել է Ռիգա, Քյոնիգսբերգ, Բրանդենբուրգ, Հոլանդիա, Անգլիա, Ավստրիա, նշանակված են եղել այցելություններ Վենետիկ և Հռոմի պապին։
Դեսպանությունը Ռուսաստան ուղարկելու համար հավաքագրել է նավաշինության հարյուրավոր մասնագետների, ձեռք է բերել ռազմական ու այլ սարքավորումներ։
Բանակցություններից բացի Պետրոս Առաջինը շատ ժամանակ է հատկացրել նավաշինության, ռազմական գործի ու այլ գիտությունների ուսումնասիրմանը։ Որպես ատաղձագործ՝ Պետրոս Առաջինն աշխատել է Հոլանդական Օստ Հնդկական ընկերության նավաշինարաններում, նրա մասնակցությամբ կառուցվել է «Պյոտր և Պավել» նավը։ Անգլիայում Պետրոս Առաջինն այցելել է ձուլագործարան, զինագործարան, խորհրդարան, Օքսֆորդի համալսարան, Գրինվիչի աստղադիտարան և դրամահատարան, որի վարիչն այդ ժամանակ Իսահակ Նյուտոնն էր։
Պետրոս Առաջինին հետաքրքրել են առաջին հերթին Արևմուտքի երկրների տեխնիկական ձեռքբերումները, ոչ թե իրավական համակարգը։ Պատմում են, որ Պետրոս Առաջինը, Վեստմինստերյան պալատում տեսնելով «օրենսգետներին», այսինքն՝ բարիստերների, որոնք եղել են պատմուճաններով ու պարեգոտներով, հարցրել է. «Ի՞նչ մարդիկ են և ի՞նչ ես անում ասյտեղ»։ Նրան պատասխանել են. «Սրանք բոլորն օրենսգետներ են, Ձե՛րդ Մեծություն»։ «Օրենսգետնե՜ր,- զարմացել է Պետրոս Առաջինը,- ինչի՞ համար են նրանք։ Իմ ամբողջ թագավորությունում կա ընդամենը երկու օրենսգետ, բայց էլի ես մտադիր եմ կախել նրանցից մեկին, երբ տուն վերադառնամ»[21]։ Սակայն ծպտյալ կերպով այցելելով անգլիական խորհրդարան, որտեղ նրա համար թարգմանել են պատգամավորների ելույթները Վիլհելմ III թագավորի առաջ, Պետրոս Առաջինն ասել է. «Զվարճալի է լսել այն, որ հայրենիքի որդիները թագավորին ասում են պարզ ճշմարտությունը, սա էլ պետք է սովորել անգլիացիներից» (ռուս.՝ «Весело слышать то, когда сыны отчества королю говорят явно правду, сему-то у англичан учиться должно»)[22]։
Մեծ դեսպանությունից չի հասել իր գլխավոր նպատակին. Օսմանյան կայսրության դեմ կոալիցիա ստեղծել չի հաջողվել, քանի որ եվրոպական մի շարք տերություններ պատրաստվում էին Իսպանական ժառանգության համար պատերազմին (1701-1714 թվականներ)։ Սակայն այդ պատերազմի շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի՝ Բալթիկայի համար պայքարելու համար։ Այդպիսով՝ փոխվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը՝ հարավայինից հյուսիսայինի։
Վերադարձ։ Ռուսաստանի համար բեկումնային 1698-1700 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1698 թվականի հուլիսին Մեծ դեսպանությունն ընդհատվել է Մոսկվայում ստրելեցների նոր խռովության մասին լուրի պատճառով. խռովությունը ճնշվել է նախքան Պետրոս Առաջինի վերադարձը։ Նրա՝ Մոսկվա ժամանելուց (25 օգոստոսի (4 սեպտեմբերի)) հետո սկսվել են որոնումներ և հետաքննություն, որի արդյունքը եղել է շուրջ 800 ստրելեցների (բացի խռովության ժամանակ սպանվածները) միաժամանակյա մահապատիժը։ Հետագայում մահապատժի են ենթարկվել ևս մի քանի հարյուրն ընդհուպ մինչև 1699 թվականի գարուն։
Սոֆյա Ալեքսեևնա թագուհին ձեռնադրվել է միանձնուհի Սուսաննա անունով և ուղարկվել Նովոդևիչի վանք, որտեղ անցկացրել է իր կյանքի մնացած մասը։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Պետրոս Առաջինի կինը՝ Եվդոկիա Լոպուխինան, որին նա չէր սիրում. Լոպուխինային ուղարկել են Սուզդալի վանք նույնիսկ հակառակ այն բանի, որ Ադրիան պատրիարքը հրաժարվել է ձեռնադրել նրան։ Չնայած դրան՝ այդ ժամանակ Պետրոս Առաջինը Պատրիարքի հետ քննարկել է Ռուսաստանում կրթության մակարդակը և պնդել, որ պետք է անցկացնել երկրի լայնածավալ ու հիմնավոր բարեփոխումներ այդ ոլորտում։ Պատրիարքը լիովին համաձայնել է թագավորի հետ, և այդ ուղղությամբ անցկացված բարեփոխումների արդյունքում ստեղծվել են կրթության նոր համակարգ, իսկ 1724 թվականին բացվել է Գիտությունների ակադեմիան[23]։
Արտասահմանում անցկացրած տասնհինգ ամիսների ընթացքում Պետրոս Առաջինը շատ բան է տեսել ու սովորել։ 1698 թվականի օգոստոսի 25-ին (սեպտեմբերի 4) վերադառնալուց հետո նա սկսել է բարենորոգչական գործունեություն, որն սկզբնական շրջանում ուղղված էր հին սլավոնական կացութաձևն արևմտաեվրոպականից տարբերող արտաքին հատկանիշների վերացմանը։ Պրեոբրաժենսկի պալատում Պետրոս Առաջինը անսպասելիորեն սկսել է կտրել մեծատոհմիկ աստիճանավորների մորուքները, և արդեն 1698 թվականի օգոստոսի 29-ին (սեպտեմբերի 8) հրապարակվել է «Գերմանական զգեստ կրելու, մորուքն ու բեղերը սափրելու, հերձվածողների՝ իրենց համար սահմանված հագուստով շրջելու մասին» հայտնի օրենքը, որ սեպտեմբերի 1 (11)-ից արգելել է մորուք ունենալը[24]։
Ես ցանկանում եմ կերպարանափոխել աշխարհիկ այծերին, այսինքն՝ քաղաքացիներին, և հոգևորականությանը, այսինքն՝ վանականներին ու քահանաներին։ Առաջիններին, որ նրանք առանց մորուքի առաքինի լինեն եվրոպացիների նման, իսկ մյուսներին, որ նրանք թեկուզ մորուքներով, եկեղեցիներում ծխականներին սովորեցնեն քրիստոնեական առաքինություններ այնպես, ինչպես տեսել և լսել եմ Գերմանիայում ուսուցանող պաստորների մոտ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Я желаю преобразить светских козлов, то есть граждан, и духовенство, то есть монахов и попов. Первых, чтобы они без бород походили в добре на европейцев, а других, чтоб они, хотя с бородами, в церквах учили бы прихожан христианским добродетелям так, как видал и слыхал я учащих в Германии пасторов[25].
Ռուս-բյուզանդական օրացույցի նոր՝ 7208 թվականը («աշխարհի արարումից սկսած») դարձել է հուլյան տոմարի 1700 թվականը։ Պետրոս Առաջինն է նաև Ամանորի տոնակատարությունը տեղափոխել հունվարի 1-ին. դրանից առաջ այն անցկացվում էր աշնանային գիշերահավասարի օրը։ Նրա հատուկ հրամանում նշվել է[26].
Քանի որ Ռուսաստանում Նոր տարին հաշվում են տարբեր կերպ, այս թվականից դադարեցնել մարդկանց հիմարացնելն ու Նոր տարին բոլոր տեղերում հաշվել հունվարի 1-ից։ Իսկ որպես լավ սկզբի և ուրախության նշան շնորհավորել միմյանց Նոր տարվա առթիվ՝ ցանկանալով գործերում բարեհաջողություն և ընտանիքում բարեկեցություն։ Նոր տարվա առթիվ զարդարանքներ սարքել եղևնուց, երեխաներին զվարճացնել, սահնակներով սահել։ Իսկ չափահաս մարդիկ հարբեցողություն ու տուրոդմփոց չսարքեն. դրա համար բավական են մյուս օրերը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Поелику в России считают Новый год по-разному, с сего числа перестать дурить головы людям и считать Новый год повсеместно с первого января. А в знак доброго начинания и веселья поздравить друг друга с Новым годом, желая в делах благополучия и в семье благоденствия. В честь Нового года учинять украшения из елей, детей забавлять, на санках катать с гор. А взрослым людям пьянства и мордобоя не учинять — на то других дней хватает.
Ռուսական կայսրության ստեղծում. 1700-1724 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Առաջինի ռազմական բարեփոխումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմուխովոյի արշավանքը (1694) Պետրոս Առաջինին ցույց է տվել «օտարերկրյա զորաշարքի» առավելությունները ստրելեցների նկատմամբ։ Ազովյան արշավանքները, որոնց մասնակցել են չորս կանոնավոր գնդեր (Պրեոբրաժենսկի, Սեմյոնովսկի, Լեֆորտովսկի և Բուտիրսկի), վերջնականապես համոզել են Պետրոս Առաջինին, որ հին կառուցվածքի զորքերի քիչ արդյունավետ են[27]։ Այդ պատճառով էլ 1698 թվականին ցրվել են հին զորքերը, բացի չորս կանոնավոր գնդերից, որոնք էլ դարձել են նոր բանակի հիմքը։
Պատրաստվելով Շվեդիայի դեմ պատերազմին՝ Պետրոս Առաջինը հանձնարարել է 1699 թվականին անցկացնել զինակոչիկների ընդհանուր հավաքում և սկսել նորակոչիկների ուսուցումն ըստ օրինակի, որ հաստատված է Պրեոբրաժենսկի ու Սոմյոնովսկի գնդերում։ Միաժամանակ հավաքվել են մեծ թվով օտարերկրացի սպաներ։ Պատերազմը նախատեսվում էր սկսել Նարվայի պաշարումով, այդ պատճառով էլ հիմնական ուշադրությունը դարձվել է հետիոտնային զորքի կազմակերպմանը։ Բոլոր անհրաժեշտ ռազմական կառուցվածքների ստեղծման համար ժամանակ ուղղակի չկար։ Ցարի անհամբերության վերաբերյալ լեգենդներ էին տարածվել. նա շտապում էր պատերազմ սկսել և գործի մեջ ստուգել իր բանակը։ Ղեկավարությունը, ռազմական մատակարարման ծառայությունը, ամուր կազմակերպված թիկունքը դեռ նոր պետք է ստեղծվեին[28]։
Հյուսիսային պատերազմն ընդդեմ Շվեդիայի (1700-1721)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ դեսպանությունից վերադառնալուց հետո Պետրոս Առաջինն սկսել է նախապատրաստվել Շվեդիայի հետ պատերազմին, որի նպատակն էր ելք ձեռք բերել դեպի Բալթիկ ծով։ 1699 թվականին ստեղծվել է Հյուսիսային միությունն ընդդեմ Շվեդիայի թագավոր Կառլ XII-ի։ Միության կազմում Ռուսաստանից բացի ընդգրկվել են Դանիան, Սաքսոնիան և Ռեչ Պոսպոլիտան Սաքսոնիայի կուրֆյուրստի ու Լեհաստանի թագավոր Ավգուստ II-ի գլխավորությամբ։ Միության շարժիչ ուժն Ավգուստ II-ի ձգտում էր Շվեդիայից խլել Լիֆլյանդիան։ Օգնության դիմաց նա Ռուսաստանին խոստացել է վերադարձնել այն հողերը, որոնք նախկինում պատկանել են ռուսներին (Ինգերմանլանդիան ու Կարելիան)։
Պատերազմի մեջ մտնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ էր հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ։ Թուրք սուլթանի հետ 30 տարով հաշտության ձեռքբերումից հետո[29] Ռուսաստանը 1700 թվականի օգոստոսի 19-ին (օգոստոսի 30) պատերազմ է հայտարարել Շվեդիային՝ որպես պատճառ ներկայացնելով այն վիրավորանքը, որ Պետրոս Առաջինին հասցրել են Ռիգայում[Ն 1]։
Կառլ XII-ն իր հերթին ծրագրել էր հակառակորդներին հաղթել մեկ առ մեկ։ Կոպենհագենի ռմբակոծումից հետո, Դանիան 1700 թվականի օգոստոսի 8 (19)-ին, Դանիան դուրս է եկել պատերազմից, երբ դեռ Ռուսաստանը չէր միացել։ Անհաջող են անցել Ավգուստ II-ի՝ Ռիգան գրավելու փորձերը։ Դրանից հետո Կառլ XII-ն սկսել է պայքարն ընդդեմ Ռուսաստանի։
Պատերազմի սկիզբը Պետրոս Առաջինի համար եղել է վհատեցուցիչ. նորաստեղծ բանակը, որ հանձնվել էր Սաքսոնիայի ֆելդմարշալ հերցոգ դե Կրոային, ջախջախվել է Նարվայի մոտ տեղի ունեցած մարտում 1700 թվականի նոյեմբերի 19 (30)-ին։ Այդ պարտությունը ցույց է տվել, որ ամեն ինչ պետք է սկսել գրեթե ամենասկզբից։
Համարելով, որ Ռուսաստանը բավական թուլացել է, Կառլ XII-ը տեղափոխվել է Լիվոնիա, որպեսզի բոլոր ուժերն ուղղի ընդդեմ Ավգուստ II-ի։
Սակայն Պետրոս Առաջինը, շարունակելով բանակը բարեփոխել եվրոպական օրինակով, վերսկսել է ռազմական գործողությունները։ Արդեն 1702 թվականի աշնանը ռուսական բանակը թագավորի ներկայությամբ գրավել է Նոտեբուրգ ամրոցը (վերանվանվել է Շլիսելբուրգ), 1703 թվականի գարնանը՝ Նիենշանց ամրոցը, որ տեղակայված էր Նևայի գետաբերանի մոտ։ Նևայի գետաբերանի մոտ շվեդական երկու նավերի վճռական գրավման համար 1703 թվականի մայիսի 10 (21)-ին Պետրոս Առաջինը (այդ ժամանակ կրում էր Պրեոբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիայի ռմբակոծիչ վաշտի կապիտանի աստիճան[Ն 2]) ստացել է իր կողմից հաստատված Սուրբ Անդրեասի շքանշան։ Այդտեղ 1703 թվականի մայիսի 16 (27)-ին սկսվել է Սանկտ Պետերբուրգ քաղաքի շինարարությունը, իսկ Կոտլին կղզու վրա տեղակայվել է ռուսական նավատորմի բազան՝ Կրոնշլոտ ամրոցը (հետագայում՝ Կրոնշտադտ)։ Ռուսաստանը ձեռք է բերում ելք դեպի Բալթիկ ծով։
1704 թվականին՝ Դերպտի ու Նառվայի գրավումից հետո, Ռուսաստանն ամրապնդել է իր դիրքերն Արևելյան Մերձբալթիկայում։ Հաշտություն կնքելու առաջարկը Պետրոս Առաջինը մերժել է։
1706 թվականին Ավգուստ II-ի տապալումից հետո և Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու՝ նրան փոխարինելուց հետո Կառլ XII-ն սկսել է իր համար ճակատագրական արշավանքը դեպի Ռուսաստան։ Անցնելով Լիտվական մեծ իշխանության տարածքը՝ թագավորը չի համարձակվել շարունակել հարձակումը Սմոլենսկի վրա։ Ստանալով փոքր ռուսական հետման Իվան Մազեպայի օժանդակությունը՝ Կառլը զորքերը շարժել է դեպի հարավ՝ ելնելով պարենային պատկերացումներից և նպատակ ունենալով ուժեղացնել բանակը Մազեպայի կողմնակիցներով։ 1708 թվականի սեպտեմբերի 28-ին (հոկտեմբերի 9) Լեսնայայի մոտ տեղի ունեցած մարտում Պետրոս Առաջինն անձամբ գլխավորել է Ալեքսանդր Մենշիկովի կորվոլանտը և ջախջախել Ադամ Լևենհաուպտի կորպուսը, որ Լիֆլյանդիայից գնում էր միանալու Կառլ XII-ի բանակի հետ։ Շվեդական բանակը զրկվել է օգնական ուժից և ռազմամթերքների գումակից։ Ավելի ուշ Պետրոս Մեծը նշել է այդ մարտի տարելիցը՝ այն համարելով շրջադարձային պահ Հյուսիսային պատերազմում։
1709 թվականի հունիսի 27-ին (հուլիսի 8) Պոլտավայի մարտում, որում Կառլ XII-ի բանակը գլխովին ջախջախվել է, Պետրոս Առաջինը կրկին հրամանատարություն է արել մարտի դաշտում, որտեղ գնդակը դիպել է նրա գլխարկին։ Հաղթանակից հետո ընդունել է առաջին գեներալ-պորուչիկի և շաուտբենախտի կոչում։
1710 թվականին պատերազմին միացել է Թուրքիան։ 1711 թվականին Պրուտի արշավանքում պարտություն կրելուց հետո Ռուսատսանը Ազովը վերադարձրել է Թուրքիային և ավերել Տագանրոգը, սակայն դրա հաշվին հաջողվել է կնքել հերթական հաշտությունը թուրքերի հետ։
Պետրոս Առաջինը կրկին կենտրոնացել է շվեդների դեմ պատերազմի վրա։ 1713 թվականին շվեդները պարտություն են կրել Պոմերանիայում և զրկվել են մայրցամաքային Եվրոպայում իրենց տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքներից։ Սակայն ծովում Շվեդիայի գերիշխանության շնորհիվ Հյուսիսային պատերազմը շարունակվել է։ Ռուսաստանի կողմից նոր ստեղծված Բալթիական նավատորմը կարողացել է տանել առաջին հաղթանակը Հանգուտի մարտում 1714 թվականի ամռանը։ 1716 թվականին Պետրոս Առաջինը գլխավորել է միասնական նավատորմը Ռուսաստանից, Անգլիայից, Դանիայից ու Հոլանդիայից, սակայն դաշնակիցների միջև եղած տարաձայնությունների պատճառով չի հաջողվել կազմակերպել հարձակում Շվեդիայի վրա։
Ռուսաստանի Բալթիական նավատորմի զորացմանը զուգահեռ Շվեդիան զգացել է ներխուժման վտանգ։ 1718 թվականին սկսվել են հաշտության բանակցություններ, որ ընդհատվել են Կառլ XII-ի հանկարծակի մահվամբ։ Շվեդիայի թագուհի Ուլրիկա Էլեոնորան վերսկսել է պատերազմը՝ հույսը դնելով Անգլիայի օգնության վրա։ Ռուսների դեսանտները 1720 թվականին շվեդներին ստիպել են վերսկսել բանակցությունները։ 1712 թվականի օգոստոսի 30-ին (սեպտեմբերի 10)[30] Ռուսաստանի ոը Շվեդիայի միջև կնքվել է Նիշտադտի հաշտությունը, որով ավարտվել է քսանմեկամյա պատերազմը։ Ռուսաստանն ստացել է ելք դեպի Բալթիկ ծով, նրա տիրապետության տակ են անցնում Ինգրիայի տարածքները, Կարելիայի մի մասը, Էստլյանդիան ու Լիֆլյանդիան։
Ռուսաստանը դարձել է եվրոպական խոշոր տերություն, ինչի պատվին 1721 թվականի հոկտեմբերի 22-ին (նոյեմբերի 2) Պետրոս Առաջինը սենատոների խնդրագրով ընդունել է Հայրենիքի հայր, Համայն Ռուսիո կայսր Պետրոս Մեծ (ռուս.՝ Отец Отечества, Император Всероссийский, Пётр Великий)[31]։
1710-1713 թվականների ռուս-թուրքական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլտավայի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Շվեդիայի թագավոր Կառլ XII-ը ապաստան է գտել Օմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Բենդեր քաղաքում։ Պետրոս Առաջինը Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել Կառլ XII-ին թուրքական տարածքներից արտաքսելու վերաբերյալ, սակայն հետո Շվեդիայի թագավորին թույլատրել են մնալ և Ռուսաստանի հարավային սահմանի համար վտանգ ստեղծել ուկրաինական կոզակների ու Ղրիմի թաթարների օգնությամբ։ Հասնելով Կառլ XII-ի արտաքսմանը՝ Պետրոս Առաջինը սկսել է պատերազմով սպառնալ Թուրքիային, սակայն դրան ի պատասխան 1710 թվականի նոյեմբերի 20-ին (դեկտեմբերի 1) սուլթանն ինքն է պատերազմ հայտարարել Ռուսաստանին։ Դրա իրական պատճառը եղել են ռուսական զորքերի կողմից Ազովի գրավումը 1696 թվականին և ռուսական նավատորմի հայտնվելը Ազովի ծովում։
Թուրքիայի կողմից պատերազմը սահմանափակվել է Օսմանյան կայսրության վասալներ Ղրիմի թաթարների կողմից ձմեռային ասպատակություններով Ուկրաինայում։ Ռուսաստանը պատերազմ է վարել երեք ճակատով. զորքերը թաթարների վրա հարձակվել են Ղրիմում և Կուբանում, Պետրոս Առաջինը, հիմնվելով Վալախիայի ու Մոլդավիայի ղեկավարների օգնության վրա, որոշել է արշավանք կատարել դեպի Դանուբ, որտեղ հույս ուներ թուրքերի դեմ պայքարի հանել Օտտոմանյան կայսրության քրիստոնյա վասալներին։
1711 թվականի մարտի ռուս.՝ 6 (17)-ին Պետրոս Առաջինը Մոսկվայից գնացել է զորքի մոտ իր հավատարիմ ընկերուհու՝ Եկատերինա Ալեքսեևնայի հետ, որին հրամայել է կոչել իր կինը և թագուհի (նախքան պաշտոնական պսակադրությունը, որ տեղի է ունեցել 1712 թվականին)։ Բանակն անցել է Մոլդավիայի հետ սահմանը 1711 թվականի հունիսին, սակայն արդեն նույն թվականի հուլիսի 20 (31)-ին 190 հազար թուրքեր ու Ղրիմի թաթարներ 38 հազարանոց ռուսական բանակին սեղմել են Պրուտ գետի աջ ափին՝ լրիվ շրջապատելով նրան։ Անհույս թվացող այդ իրավիճակում Պետրոս Առաջինին հաջողվել է մեծ վեզիրի հետ կնքել Պրուտի հաշտության պայմանագիրը, որի համաձայն՝ բանակն ու ցարը խուսափել են գերեվարումից, սակայն դրա փոխարեն Ռուսաստանը Ազովը տվել է Թուրքիային ու կորցրել ելքը դեպի Ազովի ծով։
1711 թվականի օգոստոսից ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, թեև վերջնական պայմանագրի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման ընթացքում Թուրքիան մի քանի անգամ սպառնացել է վերսկսել պատերազմը։ 1713 թվականի հունիսին կնքվել է Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը, որն ընդհանուր առմամբ հաստատել է Պրուտի պայմանագրով նախատեսված պայմանները։ Ռուսաստանը հնարավորություն է ստացել շարունակել Հյուսիսային պատերազմն առանց երկրորդ ռազմաճակատի, սակայն կորցրել է Ազովի արշավանքների ժամանակ գրաված տարածքները։
Ռուսաստանի առաջընթացը դեպի արևելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի տարածքների ընդլայնումը դեպի արևելք Պետրոս Առաջինի օրոք չի ընդհատվել։ 1716 թվականին Իվան Բուխգոլցի արշավախումբմ Իրտիշ և Օմ գետերի միախառնման վայրում հիմնադրել է Օմսկը, Իրտիշի հոսանքով դեպի վեր՝ Ուստ Կամենոգորսկ, Սեմիպալատինսկ և այլ ամրոցներ։ 1716-1717 թվականներին Միջին Ասիա է ուղարկվել Ալեքսանդր Բեկովիչ-Չերկասկու ջոկատը, որի նպատակն էր Խիվայի խանին տրամադրել ենթարկվել Ռուսաստանին և ճանապարհ բացել դեպի Հնդկաստան։ Սակայն ռուսական ջոկատը ոչնչացվել է խանի կողմից, և միջինասիական պետությունների գրավման պլանը նրա իշխանության օրոք չի իրականացվել։ Պետրոս I-ի կառավարության ընթացքում Ռուսաստանին է միացվել Կամչատկան։ Թագավորը նախատեսում էր արշավախումբ ուղարկել Խաղաղ օվկիանոսի վրայով դեպի Ամերիկա (պատրաստվելով այնտեղ հիմնել Ռուսաստանի գաղութներ), սակայն այդ ծրագրերն իրականացնել չի հասցրել։
Կասպիական արշավանք (1722-1723)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային պատերազմից հետո արտաքին քաղաքականության ոլոտում Պետրոս Առաջինի կատարած առավել խոշոր քայլը եղել է Կասպիական արշավանքը (կամ Պարսկական արշավանք) 1722-1724 թվականներ։ Արշավանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծվել են Պարսկաստանում սկիզբ առած երկպառակությունների և երբեմնի հզոր տերության գրեթե փլուզման արդյունքում։
1722 թվականի հուլիսի 18 (29)-ին՝ պարզիկ շահ Թոհմաս միրզայի որդուն օգնության խնդրանքով դիմելուց հետո, Աստրախանից Կասպից ծովով դուրս է եկել ռուսական 22 հազարանոց զորքը։ Օգոստոսին հանձնվել է Դերբենտը, ինչից հետո ռուսները պարենի հետ կապված խնդիրների պատճառով վերադարձել են Աստրախան։ 1723 թվականին գրավվել է Կասպից ծովի արևմտյան ափը Բաքու, Ռեշտոմ, Աստրաբադ ամրոցների հետ միասին։ Հետագա առաջխաղացումն ընդհատվել է Օսմանյան կայսրության՝ պատերազմին միանալու վտանգի պատճառով, որը գրավել էր արևմտյան ու կենտրոնական Անդրկովկասը։
1973 թվականի սեպտեմբերի 12 (23)-ին կնքվել է Պետերբուրգի պայմանագիրը Պարսկաստանի հետ, ըստ որի՝ Ռուսաստանի կայսրությանն են անցել Կասպից ծովի արևմտյան և հարավային ափերը Դերբենտ ու Բաքու քաղաքների և Գիլան, Մազանդարան ու Աստրաբադ գավառների հետ միասին։ Ռուսաստանն ու Պարսկաստանը նաև պաշտպանական միություն են կազմել ընդդեմ Թուրքիայի, որը, սակայն, չի գործել։
Ըստ Կոստանդնուպոլսի պայմանագրի, որ կնքվել է 1724 թվականի հունիսի 12 (23)-ին, Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի բոլոր ձեռքբերումները Կասպից ծովի արևմտյան մասում և հրաժարվել է Պարսկաստանի տարածքների նկատմամբ հետագա հավակնություններից։ Ռուսաստանի, Թուրքիայի ու Պարսկաստանի միջև սահմանակետը նշանակվել է Արաքս և Կուր գետերի միախառնման վայրում։ Պարսկաստանում անմիաբանությունը շարունակվել է, և Թուրքիան վիճարկել է Կոստանդնուպոլսի պայմանագրի դրույթները, նախքան սահմանը վերջնականապես կհաստատվեր։
Հիշատակության արժանի այն հանգամանքը, որ Պետրոս Առաջինի մահվանից կարճ ժամանակ հետո այդ տարածքները ռուսները կորցրել են հիվանդությունների պատճառով կայազորի շարքերում ունեցած մեծ կորուստների և, ըստ թագուհի Աննա Իոհանովնայի կարծիքի, տարածաշրջանի անհեռանկարայնության պատճառով։
Ռուսական կայսրությունը Պետրոս I-ի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային պատերազմում հաղթանակ տանելուց և Նիշտադտի պայմանագրի կնքումից հետո՝ 1721 թվականի սեպտեմբերին, Ռուսաստանի Սենատը և Սինոդը որոշել են Պետրոս Առաջինին շնորհել համայն Ռուսիո կայսեր կոչում հետևյալ ձևակերպմամբ՝ «ինչպես սովորաբար հռոմեական սենատի կողմից կայսրերի նշանակալի գործերի համար այդպիսի տիտղոսներ նրանց հրապարակայնորեն նվիրաբերվում էին» (ռուս.՝ «как обыкновенно от римского сената за знатные дела императоров их такие титулы публично им в дар приношены»)[32]։
1721 թվականի հոկտեմբերի 22-ին (նոյեմբերի 2) Պետրոս Առաջինն ընդունել է այդ տիտղոսը, որը ոչ միայն պատվավոր կոչում էր, այլև վկայում էր միջազգային գործերում Ռուսաստանի նոր դերի մասին։ Պրուսիան ու Հոլանդիան անմիջապես ճանաչել են ռուս թագավորի նոր տիտղոսը, Շվեդիան այն ճանաչել է 1723 թվականին, Թուրքիան՝ 1739 թվականին, Անգլիան և Ավստրիան՝ 1742, Ֆրանսիան և Իսպանիան՝ 1745, իսկ Լեհաստանը՝ 1764 թվականին[32]։
1717-1733 թվականներին Ռուսաստանում Պրուսիայի դեսպանատան քարտուղար Իոհան Գոտհիլֆ Ֆոկերոդտը Պետրոս Առաջինի թագավորության ժամանակաշրջանի պատմության վրա աշխատող Մարի Ֆրանսուա Վոլտերի խնդրանքով գրել է իր հուշերը Պետրոս Առաջինի իշխանության տարիների Ռուսաստանի մասին։ Ֆոկերոդտը փորձել է գնահատել Ռուսաստանի բնակչության թվաքանակը Պետրոս Առաջինի թագավորության վերջին տարիներին։ Ըստ նրա տվյալների՝ հարկատու դասի թվաքանակը կազմել է 5 միլիոն 198 հազար մարդ, որից գյուղացիների ու քաղաքացիների, այդ թվում նաև իգական սեռի ներկայացուցիչների թիվը գնահատվել է մոտ 10 միլիոն։ Մարդկանց մեծ մասը թաքցվել է կալվածատերերի կողմից, և կրկնակի հաշվառման արդյունքում հարկատու դասի մարդկանց թվաքանակը կազմել է գրեթե 6 միլիոն։ Ռուս ազնվականներն ու նրանց ընտանիքի անդամները եղել են մոտ 500 հազար, պետական պաշտոնյաները՝ մինչև 200 հազար, իսկ հոգևորականները՝ մինչև 300 հազար[33]։
Գրավված տարածաշրջանների բնակիչները, որոնք գլխահարկ չէի վճարում, կազմել են 500-600 հազար մարդ։ Ուկրաինայում, Դոնի ու Յաիկի ափերին և սահմանամերձ քաղաքներում բնակվող կազակների ու նրանց ընտանիքների անդամների թվաքանակը կազմել է 700-800 մարդ։ Սիբիրյան ժողովուրդների թվաքանակն անհայտ է, սակայն Ֆոկերոդտն այն համարել է մինչև մեկ միլիոն։
Այսպիսով՝ Ռուսական կայսրություն ունեցել է մինչև 15 միլիոն հարկատու բնակիչ և այդ ցուցանիշով Եվրոպայում զիջել է միայն Ֆրանսիային (շուրջ 20 միլիոն)։
Խորհրդային պատմաբան Յարոսլավ Վոդարսկու հաշվարկներով՝ արական սեռի ներկայացուցիչների (ներառյալ երեխաները) թվաքանակը 1678 թվականից մինչև 1719 թվականն աճել է 5,6 միլիոնից մինչև 7,8 միլիոն։ Այդպիսով՝ եթե կանանց թիվն ընդունենք մոտավորապես հավասար տղամարդկանց թվին, ապա Ռուսաստանի բնակչության ընդհանուր թվաքանակն այդ ժամանակաշրջանում աճել է 11,2 միլիոնից մինչև 15,6 միլիոն[34]։
Պետրոս I-ի վերափոխումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Առաջինի ողջ ներքին քաղաքական գործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջանի՝ 1695-1715 թվականներ և 1715-1725 թվականներ։ Առաջին փուլի առնաձնահատկությունը եղել են շտապողականությունն ու չմտածված գործողություններ կատարելու հակումը, ինչը բացատրվում էր շարունակվող Հյուսիսային պատերազմով։ Բարեփոխումներն ուղղված են եղել առաջին հերթին պատերազմը վարելու համար անհրաժեշտ միջոցների հավաքմանը, անցկացվել են բռնի կերպով և հաճախ չեն հանգեցրել սպասված արդյունքին։ Պետական բարեփոխումներից բացի առաջին փուլում անցկացվել են նաև կացութացևի արդիականացմանն ուղղված բարեփոխումներ։ Երկրորդ փուլում կատարված բարեփոխումները եղել են ավելի պլանաչափ։
Մի շարք պատմաբաններ, որոնցից է Վասիլի Կլյուչևսկին, նշել են, որ Պետրոս Առաջինի բարեփոխումները չեն եղել սկզբունքորեն նոր երևույթ, այլ եղել են միայն այն վերափոխումների շարունակությունը, որոնք իրականացվել էին 17-րդ դարում։ Այլ պատմաբաններ (օրինակ՝ Սերգեյ Սոլովյովը), ընդհակառակը, ընդգծել են Պետրոս Առաջինի կատարած վերափոխումների հեղափոխական բնույթը։
Պետրոս Առաջինի կողմից անցկացվել է բարեփոխում պետական կառավարման համակարգում, վերափոխումներ բանակում, ստեղծվել է ռուսական նավատորմը, իրականացվել է եկեղեցական կառավարման բարեփոխումը կեսարապապականության ոգով, որն ուղղված էր պետությունից անկախ եկեղեցական իրավասությունների վերացմանն ու ռուս եկեղեցու ենթարկեցմանը կայսրին։ Անցկացվել է նաև ֆինանսական բարեփոխում, իրականացվել են միջոցառումներ արդյունաբերության և առևտրի զարգացման ուղղությամբ։
Մեծ դեսպանությունից վերադառնալուց հետո Պետրոս Առաջինը պայքար է մղել կենցաղի «հնացած» ձևերի արտաքին դրսևորումների դեմ (առավել հայտնի է մորուքի հարկը) և ոչ պակաս մեծ ուշադրություն է դարձրել ազնվականության շրջանում կրթության ու աշխարհիկ եվրոպականացված մշակույթի նկատմամբ ձգտում առաջացնելուն։ Սկսել են ստեղծվել աշխարհիկ կրթական հաստատություններ, հիմնադրվել է ռուսական առաջին տպագիր լրագիրը՝ «Վեդոմոստի» («Ведомости»)[35], բազմաթիվ գրքեր թարգմանվել են ռուսերեն, հրատարակվել են այբբենարաններ, ուսումնական ձեռնարկներ և քարտեզներ[11]։ 1722 թվականի Աստիճանների մասին կարգացուցակի համաձայն՝ զինվորական և քաղաքացիական ծառայության մեջ աստիճաններն սկսել է շնորհվել ոչ թե ըստ ազնվատոհմիկության, այլ ըստ ընդունակությունների և մատուցած ծառայությունների[11]։
Պետրոս Առաջինը հստակ գիտակցել է լուսավորության կարևորությունը և այդ նպատակով ձեռնարկել է մի շարք վճռորոշ քայլեր։ 1701 թվականի հունվարի 14 (25)-ին Մոսկվայում բացվել է մաթեմատիկական ու նավագնացության գիտությունների դպրոցը։ 1701-1721 թվականներին բացվել են հրետանային, ինժեներական ու բժշկական դպրոցներ Մոսկվայում և ծովային ակադեմիա Սանկտ Պետերբուրգում, լեռնագործության դպրոց Օլոնեցկի ու Ուրալսկի գործարաններին կից։ 1705 թվականին բացվել է առաջին գիմնազիան Ռուսաստանում։ Զանգվածային կրթության նպատակներին պետք է ծառայեին 1714 թվականի հրամանով ստեղծված թվաբանական դպրոցները գավառային քաղաքներում, որ կոչված էին «բոլոր դասերի երեխաներին սովորեցնելու գրագիտություն, թվերը և երկրաչափություն»։ Նախատեսվում էր ամեն նահանգում ստեղծել այդպիսի երկուական դպրոց, որտեղ կրթությունը պետք է լիներ անվճար։ Զինվորականների երեխաների համար ստեղծվել են կայազորային դպրոցներ, հոգևորականների նախապատրաստման համար 1721 թվականից սկսած ստեղծվել է հոգևոր դպրոցների ցանց[36]։ 1724 թվականին ստորագրվել է Գիտությունների ակադեմիայի, նրան կից համալսարանների ու գիմնազիաների կանոնադրությունը[23]։
Պետրոս Առաջինի հրամանով պարտադիր է դարձվել ազնվականների ու հոգևորականների կրթությունը, սակայն քաղաքների բնակիչների համար նմանատիպ որոշումը հանդիպել է կատաղի դիմադրության և չեղարկվել է։ Պետրոս Առաջինի՝ բոլոր դասերի համար նախատեսված տարրական դպրոց ստեղծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել (դպրոցների ցանցի ստեղծումը նրա մահվանից հետո դադարեցվել է, թվաբանական դպրոցների մեծ մասը նրա հաջորդների օրոք վերածվել է հոգևորականների նախապատրաստման համար նախատեսված դասային դպրոցների), այնուամենայնիվ նրա թագավորության տարիներին դրվել են Ռուսաստանում կրթության տարածման հիմքերը[36]։
Պետրոս Առաջինի կողմից ստեղծվել են նոր տպագրատներ, որոնցում 1700-1725 թվականներին տպագրվել է 1312 անուն գիրք (երկու անգամ ավելի, քան ռուսակա գրատպության անցած ողջ պատմության ընթացքում)։ Գրատպության ծավալների ավելացման հետևանքով թղթի օգտագործումը, որ 17-րդ դարի վերջին եղել է 4-8 հազար թերթ, 1719 թվականին կազմել է մինչև 50 հազար թերթ[37]։ Փոփոխություններ են կատարվել ռուսերենում, որի կազմում ավելացել է 4.5 հազար նոր բառ՝ փոխառված եվրոպական լեզուներից[38]։ 1724 թվականին Պետրոս Առաջինը հաստատել է ստեղծվող Գիտությունների ակադեմիայի կանոնադրությունը. այն բացվել է թագավորի մահվանից մի քանի ամիս անց։
Հատուկ նշանակություն է ունեցել քարաշեն Սանկտ Պետերբուրգի կառուցումը, ինչին մասնակցել են օտարերկրացի ճարտարապետներ, և որն իրականացվել է ցարի մշակած պլանով։ Նրա կողմից ստեղծվել է քաղաքային նոր միջավայր կենցաղի ու ժամանցի (թատրոն, դիմակահանդեսներ) նախկինում անծանոթ ձևերով։ Փոխվել է տների ներքին կահավորությունը, կյանքի դրվածքը, սննդի կազմը և այլն։ Ցարի հատուկ հրամանով 1718 թվականին ներմուծվել են ասամբլեաները, որ ներկայացրել են մարդկանց շփման Ռուսաստանի համար նոր ձև։ Ասամբլեաներում ազնվականները պարում էին ու ազատ շփվում, ի տարբերություն նախկին խնջույքների ու խրախճանքների։
Բարեփոխումները, որ անցկացրել է Պետրոս Առաջինը, վերաբերել են ոչ միայն քաղաքականությանն ու տնտեսությանը, այլև արվեստին։ Թագավորը Ռուսաստան է հրավիրել օտարերկրացի նկարիչների և միաժամանակ տաղանդավոր երիտասարդների ուղարկել է նկարչություն սովորելու արտասահմանում։ XVIII դարի երկրորդ քառորդում «պետրոսյան թոշակառուները» («петровские пенсионеры») սկսել են վերադառնալ Ռուսաստան՝ իրենց հետ բերելով գեղանկարչական նոր փորձն ու իրենց ձեռք բերված վարպետությունը։
1701 թվականի դեկտեմբերի 30-ին (1702 թվականի հունվարի 10) Պետրոս Առաջինը հրապարակել է հրաման, որով հանձնարարվել է խնդրագրերում ու այլ փաստաթղթերում գրել մարդկանց լրիվ անունները, ոչ թե դրանց նվաստացուցիչ կրճատված տարբերակները (Իվաշկա, Սենկա և այլն), ցարի առաջ ծնկի չիջնել, ձմռան ցրտին գլխարկը չհանել այն տան առաջ, որտեղ ցարն է։ Այդ նորարարությունների անհրաժեշտությունը նա բացատրել է հետևյալ կերպ. «Ավելի քիչ ստորություններ, ավելի մեծ ջերմեռանդություն ծառայության մեջ և հավատարմություն իմ ու պետության նկատմամբ. ահա այն պատիվը, որ հատուկ է ցարին» (ռուս.՝ «Менее низости, более усердия к службе и верности ко мне и государству — сия то почесть свойственна царю…»)[39]:
Պետոս Առաջինը փորձել է փոխել կնջ դրությունը ռուս հասարակության մեջ։ Նա հատուկ հրամաններով (1700, 1702 և 1724 թվականներ) արգելել է բռնի ամուսնությունը։ Հանձնարարվել է նշանադրության ու ամուսնության միջև թողնել նվազագույնը վեց շաբաթ ժամանակ, որպեսզի հարսն ու փեսան կարողանան ճանաչել միմյանց։ Իսկ եթե այդ ընթացքում նրանցից մեկն այլևս չցանկանա ամուսնանալ, ապա որքան էլ ծնողները պնդեն, նրանք պետք է ազատ լինեն։ 1702 թվականին հարսնացուն (ոչ միայն նրա հարազատները) իրավունք է վերապահվել չեղյալ համարել նշանադրությունը կամ ամուսնության վերաբերյալ պայմանավորվածությունը։ Հասարակական տոնակատարությունների վերաբերյալ 1696-1704 թվականների օրենսդրական հրամանները պարտադիր են համարել տոնակատարություններին բոլոր ռուսների, այդ թվում նաև կականց մասնակցությունը[40]։
Ազնվականության հին կարգից Պետրոս Առաջինի օրոք անփոփոխ մնացել է միայն զինապարտների դասի յուրաքանչյուր ներկայացուցչի պարտադիր ծառայելը պետությանը։ Սակայն մասամբ փոխվել է այդ պարտավորության ձևը։ Պետրոս Մեծի օրոք նրանք պարտավորվում են ծառայել կանոնավոր գնդերում կամ նավատորմում, ինչպես նաև քաղաքացիական ծառայութուն անցնել վարչական ու դատական այն բոլոր հիմնարկություններում, որոնք վերափոխվել են հներից կամ նոր են ստեղծվել։ 1714 թվականին հրապարակված միաժառանգության մասին օրենքը կարգավորել է ազնվականության իրավական կարգավիճակն ու հաստատել հողային սեփականության այնպիսի ձևերի իրավաբանական միավորումը, ինչպիսիք են հայրենակալվածքն (վոտչինա) ու կալվածքը։
Պետական ապարատի ռեֆորմների շնորհիվ Ռուսաստանը վերածվել է բյուրոկրատական–ազնվականական միապետության։ Բոյարական դումային փոխարինել է Սենատը (1711), պրիկազներին՝ կոլեգիաները (1718), հիմնվել է հոգևոր գործերի կոլեգիա՝ Սինոդ, քաղաքական հետախուզության գաղտնի գրասենյակ։ Վարչական ռեֆորմով 1708-1709 թվականներին հիմնվել են նահանգներ, 1719 թվականին նահանգները բաժանվել են գավառների։ Պետրոս Առաջինի օրոք, առաջին անգամ Ռուսաստանի պատմության մեջ, հիմնադրվել են մշտական դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսություններ արտասահմանում[11]։
Պետրոս Առաջինի թագավորության տարիներից սկսած գյուղացիությունը սկսել է բաժանվել ճորտ (կալվածատիրական), վանքերի և պետական գյուղացիների։ Բոլոր երեք դասերը գրանցվել են մարդահամարի ցուցակներում և ենթարկվել շնչահարկի։ 1724 թվականից տիրակալական գյուղացիները կարող էին հեռանալ իրենց գյուղերից փող աշխատելու կամ այլ նպատակներով միայն այն դեպքում, եթե ունեն տիրոջ գրավոր թույլտվությունը, որ հաստատված է զեմստվոյի կոմիսարի կամ այն գնդի գնդապետի կողմից, որ տեղակայված է այդ վայրում։ Այդպիսով՝ կալվածատիրոջ իշխանությունը գյուղացու անձի վրա ստացել է ավելի խստացվելու հնարավորություն՝ իր անհաշվետու իրավասության տակ առնելով մասնատիրական գյուղացու անձն ու ունեցվածքը։ Գյուղական աշխատողի այդ նոր կարգավիճակը կոչվել է «ճորտ» կամ «ռևիզիական» հոգի (անձ)։
Ընդհանուր առմամբ Պետրոս Առաջինի բարեփոխումներն ուղղված էին պետության ամրապնդմանն ու բարձր հասարակությանը եվրոպական մշակույթին ծանոթացնելուն՝ միաժամանակ ուժեղացնելով միապետությունը։ Բարեփոխումների ընթացքում հաղթահարվել է Ռուսաստանի տեխնիկա-տնտեսական հետամնացությունը եվրոպական մի շարք պետությունների համեմատությամբ, ձեռք է բերվել ելք դեպի Բալթիկ ծով, կատարվել են վերափոխումներ ռուս հասարակության կյանքի բազմաթիվ ոլորտներում։ Աստիճանաբար ռուս ազնվականության շրջանում ձևավորվել է արժեքների, աշխարհընկալման, գեղագիտական պատկերացումների նոր համակարգ, որն արմատապես տարբերվում էր մյուս դասերի ներկայացուցիչների մեծամասնության արժեքներից ու աշխարհայացքից։ Միևնույն ժամանակ ժողովրդական ուժերը ծայրահեղ կերպով հյուծվել են, ստեղծվել են նախադրյալներ (հրաման գահաժառանգության վերաբերյալ) գերագույն իշխանության ճգնաժամի համար, ինչի արդյունքում սկիզբ է առել «պալատական հեղաշրջումների դարաշրջանը»։
Տնտեսական հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նպատակ դնելով տնտեսությունը զինել արտադրության արևմտյան տեխնոլոգիաներով՝ Պետրոս Առաջինը վերակազմակերպել է ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերը։ Մեծ դեսպանության ցարն ուսումնասիրել է եվրոպական կյանքի տարբեր կողմերը, այդ թվում նաև տեխնիկականը։ Նա յուրացրել է այդ ժամանակ տիրապետող տնտեսագիտական տեսության՝ մերկանտիլիզմի հիմունքները[41]։ Իրենց տնտեսագիտական ուսմունքը մերկանտիլիստները կազմել են երկու դրույթների հիման վրա. առաջինը՝ ամեն մի ժողովուրդ, որպեսզի չաղքատանա, պետք է ինքն արտադրի այն ամենը, ինչ իրեն պետք է՝ չդիմելով օտար աշխատանքի օգնությանը, երկրորդ՝ ամեն մի ժողովուրդ, որպեսզի հարստանա, պետք է որքան հնարավոր է շատ արտահանի իր երկրից այնտեղ արտադրվող բարիքները և որքան հնարավոր է քիչ ներմուծի օտար երկրներում արտադրվածը։
Պետրոս Առաջինի օրոք սկսվել են հանքախուզությունները, որոնց շնորհիվ Ուրալում գտնվել են մետաղների հանքեր։ Միայն Ուրալում Պետրոս Առաջինի օրոք կառուցվել են առնվազն 27 մետաղագործական գործարաններ։ Մոսկվայում, Տուլայում, Սանկտ Պետերբուրգում հիմնվել են վառոդի գործարաններ, փայտասղոցարաններ, ապակու մանուֆակտուրաներ, Աստրախանում, Սամարայում, Կրասնոյարսկում սկսվել է պոտաշի, ծծմբի, բորակի արտադրություն, ստեղծվել են առագաստային, քաթանի և մահուդի մանուֆակտուրաներ[42]։ Դա թույլ է տվել աստիճանաբար հրաժարվել ներմուծումից։
Մինչ Պետրոս Առաջինի թագավորության ավարտը կային արդեն 233 գործարաններ, այդ թվում՝ ավելի քան 90 խոշոր մանուֆակտուրաներ, որոնք կառուցվել էին նրա իշխանության օրոք։ Խոշորագույններն են եղել նավաշինարանները (միայն Սանկտ Պետերբուրգի նավաշինարանում աշխատում էր 3,5 հազար մարդ), առագաստային մանուֆակտուրաներն ու լեռնամետաղագործական գործարանները (ուրալյան 9 գործարաններում աշխատում էր 25 հազար բանվոր), կային նաև մի շարք այլ ձեռնարկություններ, որոնցում աշխատում էին 500-1000 մարդ[43]։ Նոր մայրաքաղաքի ջրամատակարարման համար փորվել են առաջին ջրանցքները Ռուսաստանում։
Բարեփոխումների հակառակ կողմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Առաջինի նախաձեռնած վերափոխումները կատարվել են բռնությունների միջոցով, միապետի կամքին լիակատար ենթարկվելու, ամեն տեսակի այլախոհություն արմատախիլ անելու ուղիներով։ Ալեքսանդր Պուշկինը, որ հիացած էր Պետրոս Առաջինով, գրել է, թե նրա շատ հրամաններ եղել են «դաժան, քմահաճ ու, թվում է, գրված են մտրակով», կարծես «դուրս են պրծել անհամբեր, ինքնիշխան կալվածատիրոջ» բերանից[44]։ Վասիլի Կլյուչևսկին նշում է, թե բացարձակ միապետության հաղթարշավը, որ ձգտում էր բռնի ուժով իր ենթականերին միջնադարից դուրս քաշել ժամանակակից աշխարհ, իր մեջ կրել է արմատական հակասություն[45].
Պետրոսի բարեփոխումը եղել է բռնապետության պայքար ընդդեմ ժողովրդի, նրա հետամնացության։ Նա հույս է ունեցել իշխանության սպառնալիքով առաջ բերել ինքնագործունեություն ստրկացած հասարակության մեջ և ստրկատեր ազնվականության միջոցով Ռուսաստանում հաստատել եվրոպական գիտություն... ուզում էր, որ ստրուկը, մնալով ստրուկ, գործեր գիտակցաբար ու ազատ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Реформа Петра была борьбой деспотизма с народом, с его косностью. Он надеялся грозою власти вызвать самодеятельность в порабощенном обществе и через рабовладельческое дворянство водворить в России европейскую науку… хотел, чтобы раб, оставаясь рабом, действовал сознательно и свободно.
Հարկադիր աշխատանքի օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանկտ Պետերբուրգի կառուցումը 1704 թվականից մինչև 1717 թվականը հիմնականում կատարվել է «աշխատավոր մարդկանց» ուժերով, որ հավաքագրվել էին որպես բնական աշխատանքային պարհակ։ Նրանք հատում էին անտառներ, լցնում ճահիճներ, կառուցում կտրում էին ծառեր, կառուցում առափնյաները և այլն։ 1704 թվականին տարբեր նահանգներից Պետերբուրգ է կանչվել մինչև 40 հազար մարդ, հիմնականում կալվածատիրական ճորտեր էին և պետական գյուղացիներ։ 1707 թվականին փախել են մեծ թվով աշխատավորներ, որոնք Պետերբուրգ էին ուղարկվել Բելոզերսկի երկրամասից։ Պետրոս Առաջինը հրամայել է բանտարկել նրանց ընտանիքի անդամներին՝ հայրերին, մայրերին, կանանց, երեխաներին և նրանց, ով նրանց հետ ապրում էր նույն տանը, և պահել այնքան, մինչև փախստականները գտնվեն[46][47]։
Պետորս Առաջինի օրոք ֆաբրիկաների աշխատողները սերում էին բնակչության ամենատարբեր շերտերից, դրանց թվում կային տերերից փախած ճորտեր, թափառականներ, աղքատներ, նույնիսկ հանցագործներ. նրանք բոլորը խիստ հրամանի համաձայն հավաքվում էին և ուղարկվում աշխատելու ֆաբրիկաներում։ Պետրոս Առաջինը տանել չէր կարողանում «թափառական» մարդկանց, որոնք ոչ մի գործ չէին կատարում. հրամայված էր բռնել նրանց (ներառյալ անգամ վանականներին) և ուղարկել ֆաբրիկաներ։ Հաճախակի էին այն դեպքերը, երբ ֆաբրիկաները և հատկապես գործարաններն աշխատող ձեռքերով ապահովելու համար դրանց կցվում էին գյուղեր, ինչպես արվում էր դեռ XVII դարում։
Բռնաճնշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1702 թվականի նոյեմբերին հրապարակվել է հրաման, որը պարտադրում էր պատժի ներկայացնել այն բոլոր մարդկանց, որոնք խոսքով անգամ կվիրավորեն թագավորին։
1718 թվականին թագավորի որդու՝ Ալեքսեյ Պետրովիչի գործը քննելու համար ստեղծվել է գաղտնի գրասենյակ, ապա նրան են փոխանցվել արտակարգ կարևորություն ունեցող քաղաքական այլ գործեր[48]։ Նույն թվականի օգոստոսի 18 (29)-ին հրապարակվել է հրաման, համաձայն որի՝ մահապատժի սպառնալիքով արգելվել է «գրել փակված» (ռուս.՝ «писать запершись»)։ Այդ մասին չզեկուցողին նույնպես սպառնում էր մահապատիժ։ Այդ հրամանը կոչված էր պայքարելու գաղտնի ուղարկված հակակառավարական նամակների դեմ[49]։
Պետրոս Առաջինի՝ 1702 թվականին հրապարակված հրամանը, կրոնի հանդուրժողականությունը հայտարարել է պետական գլխավոր սկզբունքներից մեկը. «Եկեղեցու հակառակորդների հետ պետք է վարվել մեղմաբարոյությամբ ու խելամտորեն,– ասում էր Պետրոս Առաջինը։ − Տերը ցարերին տվել է իշխանություն ժողովուրդների վրա, սակայն մարդկանց խղճի վրա կարող է իշխել միայն Քրիստոսը»։ Սակայն հնադավաների նկատմամբ այդ օրենքը չի կիրառվել։ 1716 թվականին նրանց առաջարկվել է կիսաօրինական գոյության հնարավորություն, սակյան դրա փոխարեն նրանք պետք է բոլոր վճարումները կատարեին կրկնակի։ Խստացվել է նրանց հսկողությունն ու պատիժը, որոնք խուսափել է գրանցումից և կրկնակի հարկի վճարումից։ Չխոստովանածներին ու կրկնակի հարկեր չվճարողներին հանձնարարված էր տուգանել՝ ամեն անգամ մեծացնելով տուգանքի չափը, և նույնիսկ աքսորել տաժանավայր։ Աղանդներին մարդկանց ներգրավելու համար, ինչպես և Պետրոս Առաջինից առաջ էր, նախատեսվում էր մահապատիժ, ինչը հաստատվել է 1722 թվականին։ Հնադավան կրոնավորները (նախկինում ուղղափառ եկեղեցու ծառայող եղածներին համարում էին եկեղեցու դավաճաններ) նույնպես պատժվում էին, իսկ նրանց անապատներն ու ժամատները՝ ավերվում։ Տանջանքների, մտրակի հարվածների, ռունգերը փորելու միջոցով, մահապատժի ու աքսորի սպառնալիքով Նիժնի Նովգորոդի եպիսկոպոս Պիտիրիմին հաջողվել է պաշտոնական եկեղեցու գիրկը դարձնել ոչ քիչ թվով հնադավանների, սակայն նրանց մեծ մասը շուտով վերադարձել է հնադավանության։ Հնադավանների սարկավագ Ալեքսանդրին Պիտիրիմն ստիպել է հրաժարվել հնադավանությունից՝ ձեռնաշղթաներ հագցնելով ու սպառնալով ծեծով. սարկավագը, «վախենալով նրանից՝ եպիսկոպոսից, մեծ տանջանքներից ու աքսորներից և ռունգերը փորելուց», ենթարկվել է։ Երբ Ալեքսանդրը Պետրոս Առաջինին ուղղված նամակում բողոքել է Պիտիրիմից, ենթարկվել է ծանր տանջանքների ու 1720 թվականի մայիսի 21-ին (հունիսի 1) մահապատժի ենթարկվել[50]։
Պետրոս Առաջինի կողմից ընդունված կայսեր տիտղոսը, ինչպես համարում էին հնադավանները, վկայում էր, որ նա Հակաքրիստոս է, քանի որ այն ընդգծում էր պետական իշխանության ժառանգորդությունը կաթոլիկ Հռոմից։ Նույնպես ըստ հնադավանների՝ Պետրոս Առաջինի Հակաքրիստոս լինելու մասին էր վկայում նաև նոր օրացույցի ընդունումը և մարդկահամարի՝ ըստ շնչի անցկացման կարգը[51]։
Պետրոս Առաջինի անձը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պետրոս Առաջինի դիմանկարը
-
Պետրոս Առաջինի գլխի քանդակը՝ արված ըստ նրա հետմահու դիմակի
-
Պետրոս Առաջինի ձեռքի ծեփապատճենը
-
Պետրոս Առաջինի կապան ու կամզոլը
Դեռ մանկության տարիներին Պետրոս Ալեքսեևիչը մարդկանց զարմացրել է իր դեմքի ու մարմնակազմվածքի գեղեցկությամբ ու շարժունությամբ։ Իր բարձր հասակի պատճառով (203 սմ, 6 ֆուտ 8 դյույմ)[Ն 3] ամբոխի մեջ նա մյուս մարդկանցից մի գլուխ բարձր էր։ Սակայն միևնույն ժամանակ նա հաղթանդամ չէր. հագնում էր 39 համարի կոշիկ և 48 համարի հագուստ։ Ձեռքերը եղել են ոչ մեծ, ուսերը՝ նեղ իր մարմնի համեմատությամբ։ Նրա գլուխը նույնպես փոքր է եղել մարմնի հետ համեմատած[52][53][54]։
Շրջապատի մարդկանց վախեցնում էին նրա դեմքի խիստ ջղաձգային ցնցումները, որ լինում էին հատկապես զայրույթի ու հոգեկան անհանգստության պահերին։ Այդ ջղաձգային շարժումները ժամանակակիցները համարում էին մանկության տարիներին ստրելեցների խռովությունների ժամանակ կրած ցնցման կամ թագուհի Սոֆյայի կողմից թունավորման փորձի հետևանք[53]։
Արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Պետրոս Առաջինն ազնվակիրթ արիստոկրատներին վախեցնում էր իր կոպիտ վարքով ու բարքերի պարզությամբ։ Հաննովերի կուրֆյուրստինա Սոֆյան Պետրոս Առաջինի մասին գրել է.
«Ցարը բարձրահասակ է, նա ունի գեղեցիկ դիմագծեր և ազնիվ կեցվածք, տիրապետում է մտքի մեծ կենդանության, նրա պատասխաններն արագ են ու ճիշտ։ Սակայն բոլոր արժանիքների հետ միասին, որոնցով նրան օժտել է բնությունը, ցանկալի կլիներ, որ նա պակաս կոպիտ լիներ։ Այդ պարոնը շատ լավն է ու միաժամանակ շատ վատը. բարոյական տեսանկյունից նա իր երկրի լիարժեք ներկայացուցիչն է։ Եթե նա ավելի լավ դաստիարակություն ստանար, ապա նրանից դուրս կգար կատարյալ մարդ, որովհետև նա շատ արժանիքներ և արտասովոր խելք ունի»
Բնօրինակ տեքստ (ռուս.)Царь высок ростом, у него прекрасные черты лица и благородная осанка; он обладает большой живостью ума, ответы у него быстры и верны. Но при всех достоинствах, которыми одарила его природа, желательно было бы, чтобы в нём было поменьше грубости. Это государь очень хороший и вместе очень дурной; в нравственном отношении он полный представитель своей страны. Если бы он получил лучшее воспитание, то из него вышел бы человек совершенный, потому что у него много достоинств и необыкновенный ум[55]։
Ավելի ուշ՝ 1717 թվականին, երբ Պետրոս Առաջինը եղել է Փարիզում, հերցոգ Սեն Սիմոնը նրա մասին գրել է.
«Նա շատ բարձրահասակ էր, հիանալի կազմվածքով, բավական նիհարավուն, կլորավուն դեմքով, բարձր ճակատով, գեղեցիկ ունքերով, քիթը բավական կարճ էր, բայց ոչ չափազանց, և վերջում մի քիչ հաստ, շրթունքները բավական խոշոր են, դեմքի գույնը՝ կարմրավուն ու թուխ, գեղեցիկ սև աչքեր, մեծ, կենդանի, թափանցող, գեղեցիկ ձևով, հայացքը վեհասքանչ է ու բարեհամբույր, երբ նա հետևում է իրեն ու զսպում, հակառակ դեպքում խիստ է ու վայրի, դեմքի վրա ջղաձգումներով, որոնք կրկնվում են ոչ հաճախ, սակայն աղավաղում են և՛ աչքերը, և՛ ողջ դեմքը՝ վախեցնելով շրջապատողներին։ Ջղաձգումը տևում էր սովորաբար մեկ վայրկյան, և այդ ժամանակ նրա դեմքը դառնում էր տարօրինակ, կարծես ցրված, ապա ամեն ինչ միանգամից ստանում էր սովորական տեսք։ Նրա ողջ արտաքին արտահայտում էր խելք, մտածողություն ու վեհություն և զուրկ չէր գրավչությունից»[56]։
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Առաջինի մոտ խելամտությունը ու ճարպկությունը, կենսուրախությունը, թվացյալ ուղղամտությունը համադրվում էին ինչպես քնքշանքի, այնպես էլ զայրույթի տարերային պոռթկումների, իսկ երբեմն էլ անսանձ դաժանության հետ։
Երիտասարդ տարիքում Պետրոս Ալեքսեևիչը մասնակցել է մոլի գինարբուքների իր ընկերների հետ։ Զայրույթի պահին նա կարող էր ծեծել մոտեցող մարդուն։ Որպես իր չար կատակների զոհ նա ընտրում էր «ճանաչված մարդկանց», «ծեր բոյարներին», ինչպես հայտնում է Բորիս Կուրակինը, «գեր մարդկանց քարշ էին տալիս... շատերի հագուստը պոկում էին ու թողնում մերկ»։ Նրա կողմից ստեղծված Ամենակատակաբան, Ամենահարբեցող ու Ամենախելագար տաճարն (ռուս.՝ Всешутейший, Всепьянейший и Сумасброднейший Собор) զբաղվում էր բոլորին ծաղրելով, ինչը հասարակության մեջ գնահատվում էր որպես վաղեմի կենցաղային ու բարոյակրոնական հիմքեր։ Նա ինքը կատարել է դահճի պարտականություններ ստրելեցների խռովության մասնակիցների մահապատժի ժամանակ։ Դանիացի պատվիրակ Յուստ Յուլը վկայում է, որ Պոլտավայի դեմ տարած հաղթանակից հետո հանդիսավորությամբ Մոսկվա մտնելու ժամանակ Պետրոս Առաջինը, որ մահացու հիվանդ էր, դեմքը ջղաձգումներից տգեղացել էր և կատարում էր «սարսափելի շարժումներ գլխով, բերանով, ձեռքերով, ուսերով, ձեռքերի դաստակներով ու ոտնաթաթերով», անսանձ կատաղության պահին հարձակվել է ինչ-որ սխալ թույլ տված զինվորի վրա ու սկսել «դաժանությամբ սրով խոցոտել»[57]։
Ռեչ Պոսպոլիտայի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում՝ 1705 թվականի հուլիսի 11 (22)-ին, Պետրոս Առաջինը ներկա է գտնվել Պոլոցկի վասիլիանյան վանքում տեղի ունեցած երեկոյան ժամերգությանը։ Այն բանից հետո, երբ մի վասիլիանական ուղղափառ բնակչությանը կեղեքող Իոսաֆատ Կունցևիչին անվանել է սուրբ նահատակ, ցարը հրամայել է բռնել վանականներին։ Վասիլիանականները փորձել են դիմադրել, և նրանցից չորսը զոհվել է։ Հաջորդ օրը Պետրոս Առաջինը հրամայել է կախաղան հանել այն վանականին, որն աչքի էր ընկնում ռուսների դեմ ուղղված քարոզներով[58]։
Պետրոս Առաջինի ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս I-ի նախնիները | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Առաջին անգամ Պետրոս Առաջինն ամուսնացել է 17 տարեկան հասակում՝ մոր պնդմամբ կնության առնելով Եվդոկիա Լոպուխինային 1689 թվականին։ Մեկ տարի անց ծնվել է նրանց որդին՝ Ալեքսեյը, որը դաստիարակվել է մոր մոտ և մնացել օտար հոր բարեփոխումների համար շարժիչ ուժ հանդիսացող գաղափարներին։ Պետրոս Առաջինի ու Եվդոկիայի մյուս երեխաները մահացել են ծնվելու կարճ ժամանակ հետո։ 1698 թվականին պարզվել է, որ Եվդոկիա Լոպուխինան մասնակցություն է ունեցել ստրելեցների խռովությանը, որի նպատակն էր գահ բարձրացնել նրա որդուն՝ Ալեքսեյին, ինչի պատճառով նա աքսորվել է Պոկրովսկի վանք։
Ալեքսեյ Պետրովիչը, որ ռուսական գահի պաշտոնական ժառանգորդն էր, քննադատել է հոր կատարած վերափոխումները և ի վերջո իր կնոջ (Շառլոտա Բրաունշվեյգսկայա) ազգականի՝ Կարլ VI կայսեր հովանավորությամբ փախել է Վիեննա, որտեղ փնտրել է օգնությու հորը գահընկեց անելու համար։ 1717 թվականին Ալեքսեյ Պետրովիչին համոզել են վերադառնալ տուն, որտեղ նա կալանավորվել է։ 1718 թվականի հունիսի 24-ին (հուլիսի 5) Գերագույն դատարանը, որ կազմված էր 127 մարդուց, մահվան է դատապարտել Ալեքսեյին՝ նրան մեղավոր ճանաչելով պետական դավաճանության մեջ։ 1718 թվականի հունիսի 26-ին (հուլիսի 7) Ալեքսեյը մահացել է Պետրոպավլովյան ամրոցում, նախքան ի կատար կածվեր դատավճիռը։ Նրա մահվան պատճառները ստույգ հայտնի չեն։ Արքայադուստր Շառլոտա Բրաունշվեյգսկայայի հետ ամուսնությունից նա ուներ մեկ որդի՝ Պետրոս (Պյոտր) Ալեքսեևիչը (1715-1730), որ 1727 թվականին դարձել է կայսր Պետրոս II անունով, և մեկ դուստր՝ Նատալյա Ալեքսեևնան (1714-1728)։
1703 թվականին Պետրոս Առաջինը հանդիպել է տասնիննամյա Կատերինային (նախքան ամուսնությունը՝ Մարթա Սամուիլովնա Սկավրոնսկայա, դրագուն Իոհան Կրուզեի այրին), որ գերեվարվել էր ռուսական զորքերի կողմից որպես ռազմական ավար շվեդական Մարիենբուրգ ամրոցի գրավման ժամանակ։ Պետրոս Առաջին մերձբալթյան գյուղացիական ընտանիքից սերող նախկին աղախնին վերցրել է Ալեքսանդր Մենշիկովից և դարձրել իր սիրուհին։ 1704 թվականին Կատերինան ունեցել է իր առաջնեկին՝ Պետրոսին, իսկ հաջորդ տարի՝ Պավելին (շուտով երկուսն է մահացել են)։ Դեռ Պետրոս Առաջինի հետ օրինական ամուսնությունից առաջ ծնվել են նրանց դուստրերը՝ Աննան (1708) և Ելիզավետան (1709)։ Վերջինս հետագայում դարձել է կայսրուհի (իշխել է 1741-1761 թվականներին)։ Միայն Կատերինան է կարողացել ազդել Պետրոս Առաջինի վրա նրա զայրույթի պահերին, կարողացել է քնքշությամբ ու համբերատար ուշադրությամբ մեղմացնել Պետրոս Առաջինի գլխացավերի նոպաները։ Կատերինայի ձայնը հանգստացրել է Պետրոս Առաջինին, հետո նա «նստեցրել է նրան ու բռնել, փաղաքշանքով, նրա գլխից՝ թեթևակիորեն սանրելով։ Դա նրա վրա կախարդական ազդեցություն է թողել, և նա քնել է մի քանի րոպեում։ Նրա քունը չխանգարելու համար նա բռնել է նրա գլուխն իր կրծքի վրա՝ անշարժ նստելով երկու կամ երեք ժամ։ Դրանից հետո նա արթնացել է բոլորովին թարմացած ու աշխույժ»[59]։
Պետրոս Առաջինի և Եկատերինա Ալեքսեևնայի պաշտոնական պսակադրությունը տեղի է ունեցել 1712 թվականի փետրվարի 19-ին (մարտի 2)՝ Պրուտի արշավանքից վերադառնալուց կարճ ժամանակ հետո։ 1724 թվականին Պետրոս Առաջինը Եկատերինային թագադրել է որպես կայսրուհի և իր իշխանակից։ Եկատերինան ունեցել է տասնմեկ երեխա, սակայն նրանց մեծ մասը մահացել է մանկության տարիներին. բացառություն են կազմել Աննան և Ելիզավետան։
1925 թվականի հունվարին Պետրոս Առաջինի մահվանից հետո Եկատերինա Ալեքսեևնան ծառայողական վերնախավի ու գվարդիական գնդերի աջակցությամբ դարձել է Ռուսական կայսրության առաջին իշխող կայսրուհին՝ ստանալով Եկատերինա I անունը, սակայն կառավարել է ոչ երկար ժամանակ և մահացել 1727 թվականին, ինչից հետո գահին բազմել է Պյոտր Ալեքսեևիչը։
Պետրոս Առաջինի առաջին կինը՝ Եվդոկիա Լոպուխինան, մահացել է 1731 թվականին՝ հասցնելով տեսնել իր թոռան՝ Պյոտր Ալեքսեևիչի գահակալումը։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Ծննդյան ամսաթիվ | Մահվան ամսաթիվ | Նշումներ |
---|---|---|---|
Եվդոկիա Լոպուխինայի հետ | |||
Ալեքսեյ Պետրովիչ | 18 (28) փետրվարի, 1690 | 26 հունիսի (7 հուլիսի), 1718 | Համարվել է պաշտոնական թագաժառանգ մինչև ձերբակալությունը։ 1711 թվականից ամուսնացած է եղել արքայադուստր Սոֆյա-Շառլոտա Բրաունշվեյգ-Վոլֆենբիտելսկայայի հետ, որ Կարլ VI կայսեր կնոջ՝ Ելիզավետայի քույրն էր։ Երեխաներ՝ Նատալյա (1714-1728) և Պետրոս (1715-1730), հետագայում դարձել է կայսր՝ Պետրոս II։ |
Ալեքսանդր Պետրովիչ | 3 (13) հոկտեմբերի, 1691 | 14 (24) մայիսի, 1692 | |
Պավել | 1693 | 1693 | Ծնվել և մահացել է 1963 թվականին, ինչի պատճառով Պետրոս Առաջինի ու Եվդոկիա Լոպուխինայի երրորդ որդու գոյության հարցը կասկածի է ենթարկվում։ |
Եկատերինայի հետ | |||
Եկատերինա | 1707 | 1708 |
Ապօրինածին, մահացել է վաղ տարիքում։ |
Աննա Պետրովնա | 7 (18) փետրվարի, 1708 | 15 (26) մայիսի, 1728 | 1725 թվականին ամուսնացել է գերմանացի հերցոգ Կարլ Ֆրիդրիխի հետ։ Մեկնել է Քիլ, որտեղ ունեցել է որդի Կարլ Պետեր Ուլրիխից (հետագայում դարձել է Ռուսատսանի կայսր Պետրոս III)։ |
Ելիզավետա Պետրովնա | 29 դեկտեմբերի, 1709 (9 հունվարի, 1710) | 5 (16) հունվարի, 1762 | Դարձել է կայսրուհի 1741 թվականին։ 1744 թվականին գաղտնի ամուսնացել է Ալեքսեյ Ռազումովսկու հետ, որից, ըստ ժամանակակիցների վկայության, ունեցել է մի քանի երեխա։ |
Նատալյա | 3 (14) մարտի, 1713 | 27 մայիսի (7 հունիսի), 1715 | |
Մարգարիտա | 3 (14) սեպտեմբերի, 1714 | 27 հուլիսի (7 օգոստոսի), 1715 | |
Պյոտր | 29 հոկտեմբերի (9 նոյեմբերի), 1715 | 25 ապրիլի (6 մայիսի), 1719 | Համարվել է պաշտոնական թագաժառանգ 1718 թվականի հունիսի 26-ից (հուլիսի 7) մինչև իր մահը։ |
Պավել | 2 (13) հունվարի, 1717 | 3 (14) հունվարի, 1717 | |
Նատալյա | 31 օգոստոսի (11 սեպտեմբերի), 1718 | 15 (26) մարտի, 1725 |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1698 – Կախակապի շքանշան (Անգլիա), շնորհվել է Պետրոս Առաջինին Մեծ դեսպանության ընթացքում դիվանագիտական նկատառումներով, սակայն ցարը հրաժարվել է պարգևից,
- 1703 – Անդրեաս առաքյալի շքանշան (Ռուսաստան), Նևա գետի գետաբերանում շվեդական երկու նավերի գրավման համար,
- 1712 – Սպիտակ արծվի շքանշան (Ռեչ Պոսպոլիտա), ի պատասխան Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Ավգուստ II-ին սուրբ Անդրեասի շքանշանով պարգևատրելու,
- 1713 – Փղի շքանշան (Դանիա), Հյուսիսային պատերազմում ունեցած հաջողությունների համար։
Գահաժառանգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Առաջինի թագավորության վերջին տարիներին առաջացել է գահաժառանգության հարցը։ Ալեքսեյ Պետրովիչից հետո գահաժառանգ հայտարարված Պյոտր Պետրովիչը (1715-1719, Եկատերինա Ալեքսեևնայի որդին) մահացել էր մանուկ հասակում։ Ուղղակի ժառանգորդ էր դարձել Ալեքսեյ Պետրովիչի ու արքայադուստր Շառլոտյի որդին՝ Պետրոս Ալեքսեևիչը։ Սակայն սովորության համաձայն գահաժառանգ հայտարարվեր շնորհազրկված Ալեքսեյի որդին, ապա բարեփոխումների հակառակորդների մոտ կվերածնվեր հին կարգերը վերադարձնելու հույսը, իսկ մյուս կողմից՝ մտավախություններ էին առաջանում Պետրոս Առաջինի այն կողմնակիցները մոտ, որոնք կողմ էին քվեարկել Ալեքսեյ Պետրովիչի մահապատժին։
1722 թվականի փետրվարի 5 (16)-ին Պետրոս Առաջինի հրապարակել է Գահաժառանգության մասին հրամանը (չեղարկվել է Պավել I-ի կողմից 75 տարի անց), որում չեղարկվել է հնագույն ավանդույթը՝ գահը ժառանգել արական սեռի ուղղակի ժառանգորդին և թույլ է տրվել գահաժառանգ նշանակել ցանկացած այլ արժանի մարդու՝ ըստ միապետի կամքի[60]։
Հրամանն այնքան անսովոր էր ռուս հասարակության համար, որ հարկ է եղել այն բացատրել և պահանջել, որ հպատակները երդմամբ հաստատեն դրա ընդունումը[61]։
Պյոտր Ալեքսեևիչը զրկվել է գահը ժառանգելու իրավունքից, սակայն գահաժառանգման հարցը մնացել է առկախ։ Շատերը ենթադրում էին, թե գահը կզբաղեցնի Պետրոս Առաջինի ու Եկատերինայի դուստրերից մեկը՝ Աննան կամ Ելիզավետան։ Սակայն 1724 թվականին Աննան Աննան հրաժարվել էր ռուսական գահի նկատմամբ ցանկացած հավակնությունից այն բանից հետո, երբ ամուսնացել էր հերցոգ Կարլ Ֆրիդրիխ Գոլշտինսկու հետ։ Իսկ եթե գահին բազմեր նրա կրտսեր քույրը՝ Ելիզավետան, որը տասնհինգ տարեկան էր (1724 թվականին), ապա նրա փոխարեն երկիրը կկառավարեր հերցոգ Գոլշտինսկին, որը երազում էր Ռուսաստանի օգնությամբ վերադարձնել այն հողերը, որ գրավվել էին դանիացիների կողմից։
Պետրոս Առաջինը հարմար գահաժառանգ չի համարել նաև իր զարմուհիներին՝ իր ավագ եղբայր Իվանի դուստրերին՝ Աննա Կուրլյանդսկայային, Եկատերինա Մեկլենբուրգսկայային ու Պրասկովյա Իոանովնային։
Մնացել է մեկ թեկնածու՝ Պետրոս Առաջինի կինը՝ Եկատերինա Ալեքսեևնան։ Պետրոս Առաջինին պետք էր այնպիսի մարդ, որը կշարունակեր իր սկսած գործը՝ բարեփոխումների անցկացումը։ 1724 թվականի մայիսի 7 (18)-ին Պետրոս Առաջինը Եկատերինային թագադրել է որպես կայսրուհի և իր իշխանակից, սակայն կարճ ժամանակ անց նրան կասկածել է ամուսնական դավաճանության մեջ (Մոնսի գործը)։ 1722 թվականի օրենքը խախտել է գահաժառանգման սովորական կարգը, սակայն մահվանից առաջ գահաժառանգ նշանակել Պետրոս Առաջինը չի հասցրել։
Պետրոս Առաջինի մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր թագավորության վերջին տարիներին Պետրոս Առաջինը ծանր հիվանդ է եղել (ենթադրաբար՝ երիկամաքարային հիվանդություն, որ բարդացած էր ուրեմիայով)։ 1724 թվականի ամռանը նրա հիվանդությունը սրվել է, սեպտեմբերին նա իրեն լավ է զգացել, սակայն որոշ ժամանակ անց նոպաներն ուժեղացել են։ Հոկտեմբերին Պետրոս Առաջինը մեկնել է դիտելու Լադոգայի ջրանցքը՝ հակառակ իր լեյբ բժշկի՝ Լավրենտի Բլյումենտրոստի խորհուրդներին։ Օլոնեցից Պետրոս Առաջինն ուղևորվել է Հին Ռուսա, իսկ նոյեմբերին ջրային ճանապարհով մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Լախտայի մոտ նա, մինչև գոտկատեղը ջրի մեջ կանգնած, ստիպված է եղել զինվորներին օգնել փրկելու ծանծաղուտի մեջ խրված միակայմանավը։ Հիվանդության նոպաներն ուժեղացել են, սակայն Պետրոս Առաջինը, ուշադրություն չդարձնելով դրանց, շարունակել է զբաղվել պետական գործերով։ 1725 թվականի հունվարի 17 (28)-ին նա այնքան է վատացել, որ հանձնարարել է իր ննջասենյակի հարևանությամբ դնել շարժական եկեղեցի, իսկ նույն թվականի հունվարի 22-ին (փետրվարի 2) խոստովանել է։ Ուժերն սկսել են լքել հիվանդին, և նա առաջվա նման չի գոռացել ուժեղ ցավից, այլ միայն հառաչել է։
Հունվարի 27-ին (փետրվարի 7) համաներման են ենթարկվել բոլոր նրանք, որոնք դատապարտված էին մահապատժի կամ տաժանավայր ուղարկվելու (բացառությամբ մարդասպանների ու բազմակի ավազակության համար կալանավորվածների)։ Նույն օրը՝ ժամը երկու սկզբում, Պետրոս Առաջինը պահանջել է թուղթ և սկսել գրել, սակայն փետուրն ընկել է ձեռքից, իսկ նրա գրածից կարողացել են վերծանել միայն երկու բառ՝ «Ամեն ինչ տալ...»։ Ցարը հրամայել է կանչել իր դստերը՝ Աննա Պետրովնային, որը պետք է գրեր իր թելադրածը, սակայն երբ նա եկել է, Պետրոս Առաջինն արդեն ուշագնաց էր եղել։ «Ամեն ինչ տալ...» բառերը գրելու և Աննային կանչելու հրամանի մասին հայտնի է միայն Գոլշտինսկու գաղտնի խորհրդական Գ. Ֆ. Բասևիչի գրություններից. Ն. Պավլենկոյի և Վ. Կոզլովի կարծիքով՝ դա միտումնավոր մտածված պատմություն է, որի նպատակն էր ակնարկել հերցոգ Կարլ Ֆրիդրիխի կնոջ՝ Աննա Պետրովնայի իրավունքները ռուսական գահի նկատմամբ[62]։
Երբ ակնհայտ է դարձել, որ կայսրը մահանում է, առաջացել է հարց, թե ով պետք է գրավի նրա տեղը։ Սենատը, Սինոդն ու գեներալիտետը՝ բոլոր հիմնարկությունները, որոնք պաշտոնապես իրավունք չունեին զբաղվելու գահի ճակատագրի հարցով, դեռ Պետրոս Առաջինի մահվանից առաջ՝ հունվարի 27-ի (փետրվարի 7) լույս 28-ի (փետրվարի 8) գիշերը, հավաքվել են, որպեսզի որոշեն, թե ով պետք է փոխարինի Պետրոս Առաջինին։ Նիստի սրահ են մտել գվարդիական սպաներ, հրապարակ են դուրս եկել գվարդիական երկու գնդեր, և Եկատերինա Ալեքսեևնայի ու Ալեքսանդր Մենշիկովի կուսակիցների կողմից դուրս բերված զորքերի թմբկահարության ներքո Սենատը միաձայն որոշում է կայացրել մինչ հունվարի 28-ի (փետրվարի 8) առավոտյան ժամը չորսը։ Գահը ժառանգել է Պետրոս Առաջինի կինը՝ Եկատերինա Ալեքսեևնան, որը 1725 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 8) դարձել է Ռուսաստանի առաջին կայսրուհին և կոչվել Եկատերինա I։
1725 թվականի հունվարի 28-ի (փետրվարի 8) ժամը վեցի սկզբում Պետրոս Առաջինի մահացել է ծանր տանջանքների մեջ Սանկտ Պետրեբուրգի իր Ձմեռային պալատում։ Պաշտոնական տվյալներով՝ նրա մահվան պատճառը եղել է թոքերի բորբոքումը։ Թաղվել է Պետրոպավլովյան ամրոցի տաճարում։ Դիահերձումը ցույց է տվել հետևյալը. «կտրուկ նեղացում միզածոր խողովակի հետին շրջանում, միզապարկի վզիկի կոշտացում և միզուկաբորբ»։ Մահը հետևել է միզապարկի բորբոքմանը, որ վերածվել էր գանգրենայի միզածոր խողովակի նեղացան հետևանքով մեզի հավաքման պատճառով[63]։
Պալատական նշանավոր սրբանկարիչ Սիմոն Ուշակովը նոճու տախտակի վրա նկարել է Սուրբ Երրորդության կերպարն ու Պետրոս առաքյալին։ Պետրոս Առաջինի մահվանից հետո այդ սրբապատկերը տեղադրվել է կայսերական դամբարանի վրա[64]։
Գործունեության գնահատականներ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանին ուղղված նամակում[65] Լյուդովիկոս XIV-ը Պետրոս Մեծի մասին գրել է.
Այս թագավորը բացահայտում է իր ձգտումները ռազմական գործի նախապատրաստման և իր զորքերի կարգապահության, իր ժողովրդի կրթության ու լուսավորության, օտարերկրացի սպաների ու ամեն տեսակի շնորհալի մարդկանց ներգրավման վերաբերյալ իր մտահոգություններով։ Գործողությունների այդ ձևը և հզորության մեծացումը, որն ամենամեծն է Եվրոպայում, նրան դարձնում են սպառնալի իր հարևանների համար և արթնացնում շատ հիմնավոր նախանձ։
Մորից Սաքսոնացին Պետրոս Առաջինին կոչել է իր հարյուրամյակի մեծագույն մարդը։
Պետրոս Առաջինի վերաբերյալ հիացական բնութագիր է տվել Միխայիլ Լոմոնոսովը[66].
Ո՞ւմ հետ եմ համեմատում Մեծ Թագավորին։ Ես հին ու նոր ժամանակներում տեսնում եմ Տիրակալների, որ կոչվել են մեծ։ Եվ ճշմարիտ է, ուրիշներ մոտ մեծ։ Սակայն Պետրոսի առաջ փոքր... Ո՞ւմ կնմանեցնեմ ես մեր հերոսին։ Հաճախ եմ ես մտածում, թե Նրա նման է, որ ամենազոր շարժումով ղեկավարում է երկինքը, երկիրն ու ծովը. Նրա շունչը կդիպչի, և կհոսեն ջրերը, կդիպչի լեռներին, և ծխի կվերածվեն։
Բնօրինակ տեքստ (ռուս.)С кем сравню Великаго Государя? Я вижу в древности и в новых временах Обладателей, великими названных. И правда, пред другими велики. Однако пред Петром малы. … Комуж я Героя нашего уподоблю? Часто размышлял я, каков Тот, который всесильным мановением управляет небо, землю и море: дхнет дух Его — и потекут воды, прикоснется горам — и воздымятся.
Վոլտերը բազմիցս գրել է Պետրոս Մեծի մասին։ 1759 թվականի վերջին լույս է տեսել «Ռուսական կայսրության պատմությունը Պետրոս Մեծի օրոք» աշխատույան առաջին, իսկ 1763 թվականի ապրիլին՝ երկրորդ հատորները։ Պետրոս Առաջինի կատարած բարեփոխումների գլխավոր արժեքը Վոլտերը համարում է այն, որ հիսուն տարվա ընթացքում ռուսների կատարած առաջընթացը մյուս ազգերը չեն կարողանում հաղթահարել նույնիսկ 500 տարում։ Պետրոս Առաջինը, նրա բարեփոխումները, դրանց արժեքը բանավեժի առարկա են դարձել Վոլտերի ու Ժան-Ժակ Ռուսոյի համար։
Ավգուստ Ստրինդբերգը Պետրոս Առաջինին բնութագրել է հետևյալ կերպ[67].
Բարբարոս, որ քաղաքակրթել է իր Ռուսաստանը, նա, որ կառուցել է քաղաքներ, իսկ ինքն այնտեղ ապրել չի ցանկացել, նա, որ մտրակով պատժել է իր կողակցին ու կնոջը տվել լայն ազատություններ. նրա կյանքը եղել է մեծ, հարուստ և օգտակար հասարակական տեսանկյունից, իսկ մասնավոր պլանում՝ այնպիսին, ինչպիսին ստացվել է։
Նիկոլայ Կարամզինը, Պետրոս Առաջինին ճանաչելով մեծ թագավոր, խիստ քննադատել է նրան չափազանց օտարամոլության, Ռուսաստանը Նիդերլանդներ դարձնելու ձգտման համար։ «Հին» կենցաղի ու ազգային ավանդույթների կտրուկ փոփոխությունը, որի նախաձեռնողը թագավորն էր, ըստ պատմաբանի կարծիքի, ոչ միշտ է արդարացված։ Արդյունքում ռուս կրթված մարդիկ «դարձել են աշխարհի քաղաքացիներ, սակայն որոշ դեպքերում դադարել են Ռուսաստանի քաղաքացի լինելուց»[68]։
Արևմտականները դրական են գնահատել Պետրոս Առաջինի կատարած բարեփոխումները, որոնց շնորհիվ Ռուսաստանը դարձել է հզոր տերություն և հաղորդակից դարձել եվրոպական քաղաքակրթությանը։
Սերգեյ Սոլովյովը Պետրոս Առաջինի մասին խոսել է հիացմունքով՝ նրան վերագրելով Ռուսաստանի բոլոր հաջողությունները ինչպես ներքին գործերում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, ցույց է տվել բարեփոխումների պատմական նախապատրաստվածությունը.
Նոր ուղով շարժման անհրաժեշտությունը գիտակցված էր, պարտականությունները բաժանված էին. ժողովուրդը ոտքի էր կանգնել և պատրաստվել ճանապարհ ընկնելու, բայց սպասում էին ինչ-որ մեկին, սպասում էին առաջնորդին, առաջնորդը հայտնվեց։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Необходимость движения на новую дорогу была осознана; обязанности при этом определились: народ поднялся и собрался в дорогу; но кого-то ждали; ждали вождя; вождь явился.
Պատմաբանը կարծում էր, որ կայսրն իր գլխավոր խնդիրը համարել է Ռուսաստանի ներքին վերափոխումները, իսկ Շվեդիայի դեմ մղած Հյուսիսային պատերազմը եղել է միայն միջոց այդ վերափոխումների իրականացման համար։ Ըստ Սոլովյովի՝
Հայացքների տարբերությունը ծագում է Պետորսի կատարած գործի հսկայական լինելուց, այդ գործի ազդեցության տևականությամբ։ Որքան նշանակալի է ինչ-որ ազդեցություն, այնքան ավելի բազմազան հայացքների ու կարծիքների տեղիք է տալիս այն, և այնքան ավելի երկար են խոսում դրա մասին, ինչքան իրենց վրա զգում են դրա նրա ազդեցությունը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Различие взглядов происходило от громадности дела, совершённого Петром, продолжительности влияния этого дела. Чем значительнее какое-нибудь явление, тем более разноречивых взглядов и мнений порождает оно, и тем долее толкуют о нём, чем долее ощущают на себе его влияние.
Վասիլի Կլյուչևսկին հակասական գնահատական է տվել Պետրոս Առաջինի բարեփոխումներին[69].
Բարեփոխումն (Պետրոսի) ինքնին ծագել է պետության ու ժողովրդի ամենակենսական պահանջմունքներից, որոնք բնազդաբար զգացվել են իշխանազոր մարդու կողմից, որ ուներ զգոն միտք և ուժեղ բնավորություն, տաղանդներ... Պետրոս Մեծի կատարած բարեփոխման առաջնային նպատակն այդ պետությունում հաստատված ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական, ո՛չ բարոյական կարգը վերակառուցելը չէր, այն ուղղված չէր ռուսական կյանքն իր համար անսովոր արևմտաեվրոպական հիմքերի վրա դնելուն, նրանում ներմուծել փոխառված սկզբունքներ, այլ սահմանափակվում էր Ռուսական պետությունը և ժողովուրդը արևմտաեվրոպական մտավոր ու նյութական պատրաստի միջոցներով զինելու և դրանով իսկ պետությունը Եվրոպայում իր գրաված դիրքին համապատասխան մակարդակի վրա դնելու ձգտմամբ... Սկսված և ղեկավարված լինելով Գերագույն իշխանության՝ ժողովրդի սովորական ղեկավարների կողմից՝ այն ստացել է բռնի հեղաշրջման, ինքնատիպ հեղափոխության բնույթ և ձև։ Այն եղել է հեղափոխություն ոչ թե իր նպատակներով ու արդյունքներով, այլ միայն իր գործելաձևերով ու այն տպավորությամբ, որ թողել է ժամանակակիցների մտքի ու նյարդերի վրա։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Реформа (Петра) сама собою вышла из насущных нужд государства и народа, инстинктивно почувствованных властным человеком с чутким умом и сильным характером, талантами…Реформа, совершенная Петром Великим, не имела своей прямой целью перестраивать ни политического, ни общественного, ни нравственного порядка, установившегося в этом государстве, не направлялась задачей поставить русскую жизнь на непривычные ей западноевропейские основы, ввести в неё новые заимствованные начала, а ограничивалась стремлением вооружить Русское государство и народ готовыми западноевропейскими средствами, умственными и материальными, и тем поставить государство в уровень с завоеванным им положением в Европе… Начатая и веденная верховной властью, привычной руководительницей народа, она усвоила характер и приемы насильственного переворота, своего рода революции. Она была революцией не по своим целям и результатам, а только по своим приемам и по впечатлению, какое произвела на умы и нервы современников.
Պավել Միլյուկովն իր աշխատանքներում զարգացրել է այն միտքը, որ բարեփոխումները Պետրոս Առաջինի կողմից անցկացվել են տարերայնորեն, դեպքից դեպք, որոշակի հանգամանքների ճնշման տակ, առանց որևէ տրամաբանության ու պլանի, եղել են «բարեփոխումներ առանց բարեփոխողի»։ Նա նաև նշում է, որ միայն «երկրի քայքայման գնով է Ռուսաստանը բարձրացվել եվրոպական տերության կարգի»։ Միլյուկովի կարծիքով՝ Պետրոս Առաջինի իշխանության տարիներին Ռուսաստանի բնակչությունը 1695 թվականի սահմաններում կրճատվել է անընդհատ պատերազմների պատճառով։
Սերգեյ Պլատոնովը պատկանել է Պետրոս Առաջինի ջատագովների թվին։ «Անհատականություն և գործունեություն» (ռուս.՝ «Личность и деятельность») գրքում նա նշել է.
Բոլոր սերունդների մարդիկ Պետրոսի անհատականության ու գործունեության գնահատականներում միմյանց հետ համաձայնել են մի բանում. նրան համարել են ուժ։ Պետրոսը եղել է իր ժամանակի ամենաակնառու և ազդեցիկ գործիչներից մեկը, իր ժողովրդի առաջնորդը։ Ոչ ոք նրան չի համարել աննշան մարդ, որ անգիտակցաբար վատնել է իր իշխանությունը կամ գնացել է պատահական ուղով։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Люди всех поколений в оценках личности и деятельности Петра сходились в одном: его считали силой. Пётр был заметнейшим и влиятельнейшим деятелем своего времени, вождём всего народа. Никто не считал его ничтожным человеком, бессознательно употребившим власть или же слепо шедшим по случайной дороге.
Դրանից բացի՝ Պլատոնովն ուշադրություն է դարձնում Պետրոս Առաջինի անհատականության վրա՝ առանձնացնելով նրա դրական որակները՝ էներգիան, լրջությունը, բնածին խելքն ու օժտվածությունը, ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանելու ցանկությունը։
Նիկոլայ Պավլենկոն կարծում էր, որ Պետրոս Առաջինի վերափոխումները մեծ քայլ էին դեպի զարգացում տանող ճանապարհին (թեև ֆեոդալիզմի շրջանակներում)։ Նրա հետ մեծ մասամբ համաձայն են խորհրդային ականավոր պատմաբանները Եվգենի Տառլեն, Նիկոլայ Մոլչանովը[70], Վիկտոր Բուգանովը[71], որոնք այդ բարեփոխումները դիտարկել են մարքսիզմի տեսանկյունից։
Վլադիմիր Կոբրինը պնդում էր, թե Պետրոս Առաջինի չի փոխել երկրում ամենակարևորը՝ ճորտատիրական իրավունքը։ Տվյալ ժամանակում եղած ժամանակավոր բարելավումները Ռուսաստանը դատապարտել են ճգնաժամի ապագայում։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Պետրոս I Ալեքսեևիչ − «Կանոնավոր պետություն», վավերագրական ֆիլմ «Ռուս ցարեր» շարքից |
Ռիչարդ Պայպսի, Կամենսկու և Ե. Անիսիմովի կարծիքով՝ Պետրոս Առաջինի բարեփոխումներն ունեցել են ծայրահեղ հակասական բնույթ։ Ճորտատիրական մեթոդները, բռնաճնշումները հանգեցրել են ժողովրդական ուժերի գերլարվածության։
Եվգենի Անիսիմովը ենթադրում էր, որ չնայած պետության ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նորարարությունների ներմուծմանը՝ բարեփոխումները հանգեցրել են Ռուսաստանում ինքնակալական-ճորտատիրական համակարգի կոնսերվացման։
Պետրոս Առաջինի անձին ու նրա կատարած բարեփոխումներին ծայրահեղ բացասական գնահատական է տվել հրապարակախոս Իվան Սոլոնևիչը։ Ըստ նրա՝ Պետրոս Առաջինի գործունեության հետևանք են եղել իշխող վերնախավի ու ժողովրդի միջև անջրպետի առաջացումը, առաջինի ապազգայնացումը։ Պետրոս Առաջինին նա մեղադրել է դաժանության, անիրազեկության, քմահաճության ու վախկոտության մեջ։
Չափազանց դաժան լինելու մեջ Պետրոս Առաջինին մեղադրել է նաև Լև Տոլստոյը[72]։
Ֆրիդրիխ Էնգելսն իր «Ռուսական ցարիզմի արտաքին քաղաքականությունը» աշխատանքում Պետրոս Մեծին համարում է «իսկապես մեծ մարդ», առաջինը, որ «լիարժեք կերպով գնահատել է Ռուսաստանի համար բացառապես բարենպաստ դրությունը Եվրոպայում»[73]։
Պատմական գրականության մեջ գոյություն ունի կարծիք, թե Ռուսաստանի բնակչությունը նվազել է 1700-1722 թվականներին[74]։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեոնիդ Միլովը գրել է. «Պետրոս I-ը ռուս ազնվականությանն ստիպել է սովորել։ Եվ դա նրա մեծագույն ձեռքբերումն է»[75]։
Պետրոս Առաջինը և Հայաստանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Առաջինի օրոք վերջնականապես ձևավորվել է հայ ազգային-ազատագրական շարժման ռուսական կողմնորոշումը։ Ռուսաստանի միջազգային հեղինակության բարձրացումը, Արևելքում նրա արտաքին քաղաքական շահագրգռությունները հայ ազատագրական շարժման գործիչներին մղել են դիմելու ռուսական օգնությանը։ 1701 թվականին Ռուսաստան է մեկնել Իսրայել Օրին, որը հանդիպումներ է ունեցել Պետրոս Առաջինի և նրա մերձավոր գործակիցների հետ, մշակել և նրան ներկայացրել Հայաստանի ազատագրության իր, այսպես կոչված, «Մոսկովյան ծրագիրը», որը պետք է կենսագործվեր Հյուսիսային պատերազմից հետո։ Պետրոս Առաջինի պարսկական արշավանքի ժամանակ հաշվի էր առնված Օրու «Մոսկովյան ծրագիրը»։ Դրա հիման վրա էր ռուսական կառավարությունը մշակել հայ-վրացական միացյալ քրիստոնեական բուֆերային պետություն ստեղծելու ծրագիրը։ Պետրոս Առաջինն աջակցել է Իսրայել Օրու դեսպանությանը Պարսկաստան։ Նրա կառավարությունը կապեր էր պահպանում Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ։ Պետրոս Առաջինը, շահագրգռված լինելով արևելյան առևտրի զարգացմամբ, ջանացել է Ռուսաստանի կողմը շրջել Նոր Ջուղայի հայ վաճառականների առևտուրը և այդ նպատակով 1711 թվականին վերահաստատել մի շարք արտոնություններ, որոնք շնորհվել էին հայ վաճառականներին 1667 թվականի առևտրական պայմանագրով։ Հայ վաճառականության գործունեությունը Ռուսաստանում խրախուսելու և հեշտացնելու նպատակով կոլեգիաների թարգմանչական դպրոցներում ուսանելու են հավաքագրվել հայ երիտասարդներ։ 1720-ական թվականներին ազգային-ազատագրական պայքարի շրջանում ստեղծված միջազգային անբարենպաստ կացության հետևանքով Պետրոս Առաջինն ի վիճակի չէր գործունորեն աջակցել Արցախի և Սյունիքի հայ ապստամբներին։ Սակայն այնտեղ է ուղարկել իր պատգամատար Իվան Կարապետին՝ հայերին հուսադրելու, ապստամբական ուժերը ի մի բերելու և թուրքերի առաջխաղացումը կասեցնելու հորդորներով։ Նա խրախուսել է նաև հայ-պարսկական հաշտության և համատեղ ուժերով թուրքական ագրեսիայի դեմ պայքարելու ծրագիրը։ 1724 թվականի նոյեմբերի 10(21)-ին Պետրոս Առաջինը հրապարակել է հրովարտակ հայ ժողովրդին իր հովանավորության տակ վերցնելու մասին[11]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Առաջինի փառաբանումն սկսվել է նրա մահվանից գրեթե անմիջապես հետո և շարունակվել հետագայում՝ անկախ Ռուսաստանում քաղաքական ռեժիմների փոփոխության։ Պետրոս Առաջինը դարձել է ակնածալից երկրպագության օբյեկտ ինչպես իր կողմից հիմնադրված Սանկտ Պետերբուրգում, այնպես էլ ողջ Ռուսական կայսրությունում[45]։
20-րդ դարում նրա անունով են կոչվել Պետրոգրադը, Պետերգոֆը, Պետրոզավոդսկը, նրա պատվին կոչվել են նաև աշխարհագրական օբյեկտներ՝ Պետրոս I-ի կղզին և Պետրոս Մեծի ծովածոցը։ Ռուսաստանում ու նրա սահմաններից դուսր պահպանվում են, այսպես կոչված, Պետրոս Առաջինի տնակները, որոնցում, ըստ զրույցների, կանգ է առել միապետը։ Բազմաթիվ քաղաքներում տեղադրվել են Պետրոս Առաջինի արձանները, որոնցից ամենահայտնին (և առաջինը) Պղնձե հեծյալն է Սանկտ Պետերբուրգի Սենատական հրապարակում։
Ակնարկներ և գեղարվեստական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Տոլստոյ, «Պետրոս I» պատմավեպ (գիրք 1-3, 1929-1945, անավարտ)
- Ցար Պետրոս Առաջին, Պետրոս I (Ռոմանով) ցարի կողմից Սոլովեցկի կղզեխումբ այցելության պատմությունը[76]
- Վ. Բերգման, «Պետրոս Մեծի պատմությունը», 1833 թվական[77]
- Ե. Շերման, «Պետրոսյան միֆի էվոլյուցիան ռուս գրականության մեջ»[78]
- Ս. Մեզին, «Հայացք Եվրոպայից. XVIII դարի ֆրանսիացի հեղինակները Պետրոս I-ի մասին»[79]
- Բ. Բաշիլով, «Ռոբեսպիերը գահին։ Պետրոս I-ը և նրա կողմից իրականացված հեղափոխության պատմական արդյունքները»[80]
- Կ. Կոնիչև, «Պետրոս Առաջինը հյուսիսում»[81]
- Դմիտրի Մերեժկովսկի, «Հակաքրիստոս։ Պետրոս և Ալեքսեյ», պատմավեպ, «Քրիստոս և Հակաքրիստոս» եռագրության վերջին մասը, 1903-1904 թվականներ
- Միխայիլ Լոմոնոսով, «Պետրոս Մեծ» (անավարտ պոեմ), 1760 թվական
- Ալեքսանդր Պուշկին, «Պետրոս I-ի պատմությունը» (անավարտ պատմական աշխատություն), 1835 թվական
- Ալեքսանդր Պուշկին, «Պետրոս Մեծի արաբը» (պատմական վեպ), 1837 թվական
Կինոմարմնավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Պետրենկո − «Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց», պատմական մելոդրամա, ռեժիսոր՝ Ալեքսանդր Միտտա, «Մոսֆիլմ» կինոստուդիա, 1976 թվական
- Վլադլեն Դավիդով − «Ծխախոտային կապիտան», երաժշտական կատակերգական գեղարվեստական հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Իգոր Ուսով, «Լենֆիլմ» կինոստուդիա, 1972 թվական
- Նիկոլայ Սիմոնով − «Պետրոս Առաջին», երկսերիանոց պատմական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Վլադիմիր Պետրով, «Լենֆիլմ» կինոստուդիա, 1937 թվական
- Դմիտրի Զոլոտուխին − «Ռուսաստան երիտասարդ», բազմասերիանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Իլյա Գուրին, Մ. Գորկու անվան կինոստուդիա, 1981-1982 թվականներ
- Պյոտր Վոինով − «Պետրոս Մեծ» (այլ անվանում՝ «Պետրոս Մեծի կյանքն ու մահը») − գեղարվեստական կարճամետրաժ համր ֆիլմ, ռեժիսորներ՝ Կայ Խանզեն և Վասիլի Գոնչարով, Պատե եղբայրներ, Ռուսական կայսրություն, 1910 թվական
- Յան Նիկլաս, Գրեհեմ ՄաքԳրատ, Մաքսիմիլիան Շելլ − «Պետրոս Մեծ» (անգլ.՝ Peter the Great), հեռուստասերիալ, ռեժիսորներ՝ Մարիան Չոմսկի, Լոուրենս Շիլլեր, ԱՄՆ, NBC հեռուստաալիք, 1986 թվական
- Ալեքսանդր Լազարև − «Դեմիդովներ», պատմական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Յարոպոլկ Լապշին, Սվերդլովսկի կինոստուդիա, 1983 թվական
- Վիկտոր Ստեպանով − «Արքայորդի Ալեքսեյ», պատմական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Վիտալի Մելնիկով, Լենֆիլմ, 1997 թվական
- Վյաչեսլավ Դովժենկո − «Աղոթք հետման Մազեպայի համար», պատմական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Յուրի Իլիենկո, Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա, Ուկրաինա, 2001 թվական
- Անդրեյ Սուխով − «Թագավորների ծառան», պատմական-արկածային ֆիլմ, ռեժիսոր՝ Օլեգ Ռյասկով, «BNT Entertaiment» կինոընկերություն, 2007 թվական
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռիգայի նահանգապետ Դալբերգը 1697 թվականին Պետրոս Առաջինին թույլ չի տվել դիտել Ռիգայի ամրաշինությունները։
- ↑ 1706 թվականին ընդունել է Պրեոբրաժենսկի գնդի գնդապետի պաշտոն։
- ↑ Աղբյուրների մեծ մասում նշվում է 6 ֆուտ 7 դյույմ, ինչը հավասար է 200,7 սմ, կան նաև նշումներ, որ նրա հասակը կազմել է 202, 204, 205 կամ 213 սմ (տարբերության պատճառն այն է, որ կան անգլիական, ռուսական, շվեդական և այլ ֆուտեր)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nikiforov L. A. Peter I. Emperor of Russia
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Lundy D. R. The Peerage
- ↑ Яз. Александр Петрович (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 469.
- ↑ Александр Петрович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 393.
- ↑ Александр Петрович (ռուս.) // Русский биографический словарь. — СПб.: Русское историческое общество, 1896. — Т. 1. — С. 135.
- ↑ Talvio T. Tähdistöt ja ritarikunnat (фин.): historiallisia kunniamerkkejä Suomen kansallismuseon kokoelmissa — Helsinki: Museovirasto, 2000. — P. 28. — ISBN 951-616-066-2
- ↑ Cohen S. G. Peter I/Peter the Great (1672-1725), Russian Czar // Allergy and Asthma Proceedings — Providence: OceanSide, 1996. — Vol. 17, Iss. 1. — P. 47—49. — 3 p. — ISSN 1088-5412; 1539-6304 — PMID:8814941
- ↑ Федюкин И. Фактчек: 16 самых популярных легенд о Петре I
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1983։
- ↑ Богословский М. М. Детство. Юность, Азовские походы // Пётр Великий: материалы для биографии / отв. ред. С. О. Шмидт. — М.: Наука, 2005. — Т. I. — С. 11. — 535 с. — 3000 экз. — ISBN 5-02-008816-1
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Hughes, 1998
- ↑ Вопрос о месте рождения Императора Петра Великого // Русский зритель Т. 1. 1828
- ↑ Е. В. Пчелов. Антропонимия династии Романовых в XVII в. //Ономастика в кругу гуманитарных наук. Материалы международной научной конференции. Екатеринбург, 2005. С. 203—205.
- ↑ Династия Романовых: генеалогия и антропонимика / Е. В. Пчелов. — 06/07/2009 // Вопросы истории. — 2009. — № 06. — С. 76-83.
- ↑ Успенский Ф. Б. Именослов: историческая семантика имени. М., 2007. С. 306
- ↑ Аристов Н. Первоначальное образование Петра Великого // Русский архив. — 1875. — № 13/8. — С. 470—488.
- ↑ Брандт, Карштен // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
- ↑ Шамин С. М. Формирование внешнеполитических представлений Петра I и куранты 1690—1693 гг. // Российская история. 2012. № 4. С. 111—120.
- ↑ «Адвокатская Палата Санкт-Петербурга». www.apspb.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
- ↑ Пётр Великий. Анекдоты, в основном, о нём и о его времени
- ↑ 23,0 23,1 П. Н. Сенько. Введение // Русские церковные деятели – члены Академии Наук: ист.-биогр. иссл.: в 3 ч. / отв. за вып. Д. Э. Бабурин, Е. А. Балакишеева. — СПб.: Ланс, 1995. — С. 11. — 288 с. — 1000 экз. — ISBN 5-86379-021-0.
- ↑ Валентина Колыванова Император Петр Великий. — Москва: ОЛМА Медиа Групп, 2013. — С. 25. — ISBN 9785373000642
- ↑ Нартов А. К. Достопамятные повествования и речи Петра Великого Արխիվացված 2017-10-15 Wayback Machine / Предисл. и коммент. Л. Н. Майкова // Записки Императорской Академии наук, 1891. — Т. 67. — Прил. № 6. — С. I—XX, 1—138. — Сетевая версия — А. Бойцов, 2007.
- ↑ Литературная Россия, № 52. 27.12.2005 http://www.litrossia.ru/archive/177/courier/4393.php Արխիվացված 2012-05-19 Wayback Machine
- ↑ «А. А. Керсновский. История Русской армии». Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին. Վերցված է 2018-01-16-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 3 (օգնություն) - ↑ А. В. Кутищев. Армия Петра Великого: европейский аналог или отечественная самобытность. 2006.
- ↑ Мунчаев Ш. М., Устинов В. М. История России. Учебник для вузов. Москва, 1997.
- ↑ Текст Ништадского договора между Россией и Швецией от 30 августа 1721 г.
- ↑ Прошение сенаторов царю Петру I. 22 октября 1721 года
- ↑ 32,0 32,1 Шубинский С. Н. Исторические очерки и рассказы. — 6-е изд. — СПб., 1911. с. 44 — 51 Արխիվացված 2012-01-04 Wayback Machine
- ↑ «Фоккеродт И. Г., Россия при Петре Великом. 1737 г.». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Я. Е. Водарский. Население России в конце XVII — начале XVIII века. Глава «Динамика общей численности населения в 1678—1719 гг.»
- ↑ Рохленко Д. Б. Первая русская печатная газета/Наука и жизнь. № 3, 2007.
- ↑ 36,0 36,1 Paul Dukes, «The Making of Russian Absolutism, 1613—1801»; Любавский М. К., «Курс лекций по русской истории XVII XVIII веков»
- ↑ Джеймс Крейкрафт "Революция Петра: здания, образы, слова" сборник «Петр Великий» под редакцией Е. В. Анисимова 2007 г., стр 84
- ↑ Джеймс Крейкрафт "Революция Петра: здания, образы, слова" сборник «Петр Великий» под редакцией Е. В. Анисимова 2007 г., стр 87
- ↑ М.Быков. Сказ про указ Արխիվացված 2013-06-15 Wayback Machine−
- ↑ Частная жизнь русской женщины: невеста, жена, любовница.(X-начало XIX века)
- ↑ Рожков Н. Русская история в сравнительно-историческом освещении (основы социальной динамики). Ленинград — Москва, 1928, т. 5, с. 130, 143.
- ↑ Яцкевич М. В. Мануфактурное производство в России в период Северной войны 1700—1721 гг. Автореф. дисс… к.и.н., Майкоп, 2005, с. 17-19
- ↑ Струмилин С. Г. Очерки экономической истории России М. 1960, с. 348—357; Рожков Н. Русская история в сравнительно-историческом освещении (основы социальной динамики) Ленинград — Москва, 1928, т. 5, с. 150—154
- ↑ А. С. Пушкин. Собрание сочинений в 10 томах. Т. 8, М.: Государственное издательство художественной литературы, 1962. С. 7 — 362
- ↑ 45,0 45,1 Lib.ru/Классика: Ключевский Василий Осипович. Курс русской истории
- ↑ «Петр КОШЕЛЬ.Первоначальный Петербург: обитатели города на фоне болот и архитектуры». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Луппов С. П. История строительства Петербурга в первой четверти XVIII века / АН СССР. Б-ка. М.; Л., 1957.
- ↑ П.Кошель. История сыска в России
- ↑ А.Пушкин. История Петра I
- ↑ С. А. Зеньковский. Петр I и раскол.
- ↑ Н. С. ГУРЬЯНОВА.Крестьянский антимонархический протест в старообрядческой эсхатологической литературе периода позднего феодализма
- ↑ Nicholas Riasanovsky (2000). A History of Russia. Oxford: Oxford University Press. p. 216.
- ↑ 53,0 53,1 John R. Hughes (2007). The seizures of Peter Alexeevich. Epilepsy & Behavior (10:1). pp. 179—182
- ↑ Ирина Стрельникова. Царь Пётр: легко ли стать европейцем?
- ↑ С. М. Соловьёв. Публичные чтения о Петре Великом. — М., 1872. — С. 46.
- ↑ Князьков С. Очерки из истории Петра Великого и его времени — Пушкино: Культура, 1990. Репринтное воспроизведение издания 1914 г.
- ↑ «Пётр I. Черты личности. Очерк// Н. Н. Фирсова. 1916». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Соловьёв, Сергей Михайлович История России с древнейших времён кн. 8 глава 3
- ↑ Мемуары Геннинга-Фридриха фон Бассевича, ч.1
- ↑
… чего для благоразсудили сей уставъ учинить, дабы сіе было всегда въ волѣ правительствующаго государя, кому оный хочетъ, тому и опредѣлить наслѣдство, и опредѣленному, видя какое непотребство, паки отмѣнитъ, дабы дѣти и потомки не впали въ такую злость, какъ выше писано, имѣя сію узду на себѣ.
Текст Указа в современной орфографии по С. М. Соловьёву Արխիվացված 2007-05-17 Wayback Machine - ↑ «Соловьёв С. М. История России с древнейших времён. Т. 17, гл. 2». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Н. И. Павленко. Три так называемых завещания Петра I. // Вопросы истории, 1979, № 2; В. П. Козлов. Тайны фальсификаций. М., 1996, гл. 3
- ↑ Руководство по урологии в 3 томах, под ред. акад. РАМН Н. А. Лопаткина, М.: Медицина, 1998, ISBN 5-225-04434-4.
- ↑ С. Князьков. Очерки из истории Петра Великого и его времени. Издание 2-ое. — Санкт-Петербург: Издание книжного магазина П. В. Луковникова, 1914. — С. 3.
- ↑ Тарле Е. В., Русский флот и внешняя политика Петра I
- ↑ СЛОВО ПОХВАЛЬНОЕ БЛАЖЕННЫЯ ПАМЯТИ ГОСУДАРЮ ИМПЕРАТОРУ ПЕТРУ ВЕЛИКОМУ, ГОВОРЕННОЕ АПРЕЛЯ 26 ДНЯ 1755 ГОДА
- ↑ Сверкер Уредссон ПЁТР ВЕЛИКИЙ В ИСТОРИОГРАФИИ И ЛИТЕРАТУРНОЙ ТРАДИЦИИ
- ↑ Н.М. Карамзин. Записка о древней и новой России в ее политическом и гражданском отношениях. М.: Наука, 1991.
- ↑ В. О. Ключевский. Курс русской истории ЛЕКЦИЯ LXVIII ОБЩИЕ ВЫВОДЫ
- ↑ Web Irbis. Молчанов, Николай Николаевич Արխիվացված 2012-01-18 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն)
- ↑ Виктор Иванович Буганов. Петр Великий и его время. Արխիվացված 2011-09-08 Wayback Machine Отв. ред. А. П. Новосельцев. М. Наука 1989, 188 с.
- ↑ Л. Н. Толстой. ВАРИАНТЫ К «НИКОЛАЮ ПАЛКИНУ» // Полное собрание сочинений. Т. 26. М. 1936
- ↑ К.Маркс и Ф.Энгельс. Соч., т. 22, с. 17, 20.
- ↑ Резников, 2016, 4.9. Людские потери при Петре I: «Более сомнительны утверждения об уменьшении населения России в результате деятельности Петра. Начало им положила книга П.Н. Милюкова об итогах царствования Петра I (1892)»
- ↑ Милов Л. В., Зырянов П. Н., Боханов А. Н. История России с начала XVIII до конца XIX века / Отв. ред. А. Н. Сахаров. — М.: АСТ, 2001.
- ↑ Царь Пётр Первый, история посещения Соловецкого архипелага царём Петром I (Романовым). Электронная энциклопедия «Соловки»
- ↑ В. Бергман. «История Петра Великого», 1833 г. Արխիվացված 2012-01-05 Wayback Machine — статья на сайте «Педагогика общеобразовательной школы»
- ↑ Е. Шерман. «Эволюция петровского мифа в русской литературе» — статья на сайте «Сетевая словесность»
- ↑ С. Мезин. Книга «Взгляд из Европы: французские авторы XVIII века о Петре I»
- ↑ «Б. Башилов. «Робеспьер на троне. Пётр I и исторические результаты совершённой им революции»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ К. Коничев. Повествование «Пётр Первый на севере»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The History of Peter the Great, Emperor of Russia by Voltaire
- Peter the Great by Jacob Abbott
- Письма и бумаги императора Петра Великого. 13 томов. 1887—2003.
- Голиков И. И. Деяния Петра Великого, мудрого преобразителя России, собранные из достоверных источников и расположенные по годам, 1788—1789.
- Устрялов Н. Г. История царствования Петра Великого. Т. 1—4, 6. СПб., 1858—1864.
- Соловьев С. М. Публичные чтения о Петре Великом. — М.: Наука, 1984. — 232 с. — (Памятники исторической мысли).
- Брикнер А. Г. История Петра Великого. — М.: ООО «АСТ», 2004. — 668 с. — (Классическая мысль). — ISBN 978-5-17-005696-6 (в пер.)
- Чистякова С. А История Петра Великого. — М.: Изд-во «Буклет» (РИА «Двойная радуга»), 1992. — 524 с. — ISBN 5-88150-001-6 (Репринтное воспроизведение издания 1903 г.).
- Павленко Н. И. Пётр Первый. — М.: Молодая гвардия, 1975. — 384, [34] с. — (Жизнь замечательных людей. Серия биографий. Вып. 14 (555)). — 100 000 экз. (в пер.)
- Буганов В. И. Петр Великий и его время. — М.: Наука, 1989. — 192 с. — (Страницы истории нашей Родины). — ISBN 5-02-009471-4
- Пётр Великий: pro et contra. — СПб.: РХГИ, 2003. — 1024 с. — ISBN 5-88812-149-5
- Труайя А. Петр Великий. — М.: Изд-во Эксмо, 2006. — 448 с. — ISBN 5-699-10726-6
- Hughes L., Russia in the Age of Peter the Great. — New Haven: Yale University Press, 1998. — 604 с. — ISBN 0-300-07539-1.
- Anderson, M. S. "Russia under Peter the Great and the changed relations of East and West." in J.S. Bromley, ed., The New Cambridge Modern History: VI: 1688-1715 (1970) pp 716–740.
- Anisimov, Evgenii V. The Reforms of Peter the Great: Progress through Coercion in Russia (1993) օնլայն
- Bushkovitch, Paul. Peter the Great: The Struggle for Power, 1671-1725 (2001) օնլայն
- Cracraft, James. The Revolution of Peter the Great (2003) օնլայն
- Oliva, Lawrence Jay. ed. Russia in the era of Peter the Great (1969), excerpts from primary and secondary sources
- Raef, Mark, ed. Peter the Great, Reformer or Revolutionary? (1963) excerpts from scholars and primary sources օնլայն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пётр Великий, его полководцы и министры. — М.: Тип. Александра Семена, 1853.
- Рождение империи Петра I Великого (конец XVII — первая четверть XVIII в.)
- Полки, учрежденные царем Петром Алексеевичем в 1700 году. — СПб.: Тип. П. П. Сойкина, 1900.
- Ключевский В. О. Курс русской истории Արխիվացված 2010-11-15 Wayback Machine
- Костомаров Н. И. Русская история в жизнеописаниях её главнейших деятелей Արխիվացված 2016-08-05 Wayback Machine
- Брикнер А. Г. Иллюстрированная история Петра Великого
- Соловьёв С. М. История России с древнейших времён Արխիվացված 2016-08-05 Wayback Machine
- Былое России: Предки императора Петра I Алексеевича Великого Романова (до 5-го поколения)
- Пётр 1-й в Переславле-Залесском, строительство потешной флотилии Արխիվացված 2008-05-13 Wayback Machine
- Биография Петра I на сайте «Хронос»
- Военные экзерциции Петра I в Александровской слободе
- Резников К. Мифы и факты русской истории. От лихолетья Cмуты до империи Петра. — М.: Вече, 2016. — 560 с. — ISBN 978-5-4444-4529-7
|
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս I» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս I» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի մարտի 17-ի օրվա հոդված: |
- Հունիսի 9 ծնունդներ
- 1672 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 8 մահեր
- 1725 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Ռոմանովներ
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս գյուտարարներ
- Ռուսաստանի կայսրեր
- Ռուսաստանի միապետներ
- Փտախտից մահացածներ
- Քաղաք հիմնադրած անձինք
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ