Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Փոլ Բիլզերյան, ամերիկահայ գործարար, ձեռնարկատեր և կորպորատիվ կառավարման մասնագետ։
Բիլզերյանը ծնվել է Ֆլորիդայի Մայամի քաղաքում, սակայն մեծացել է Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքում՝ ամերիկահայ ընտանիքում։ Նրա հայրը, որը քաղաքացիական ծառայող է եղել, և մայրը ամուսնալուծվել են, ինչը տղայի համար դժվար պատանեկության տարիների պատճառ է դարձել Մի անգամ Բիլզերյանի դպրոցի տնօրենը իրեն կանչել է իր աշխատասենյակ՝ դրես կոդին չհետևելու պատճատով և կապույտ ջինս hագնելու համար, Բիլզերյանը, ի պատասխան տնօրենի, հեռացել է այդ դպրոցից։
Բիլզերյանը ծառայել է Վիետնամի պատերազմում և իր ցուցաբերած համարձակության համար ստացել է Վիետնամի «Խիզախության խաչ», բրոնզե աստղի մեդալ և բանակի գովասանքի շքանշան։ Ծառայությունից հետո՝ 1975 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարանի քոլեջի քաղաքագիտության բաժին։ Նույն թվականին ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց՝ մինչև վերջ վստահ չլինելով իր ընտրության մեջ։
Կրթությունը ավարտելուց հետո՝ 1978 թվականին ամուսնացել է Սթենֆորդի իր դասընկերուհի Թերրի Սթեֆենի հետ և տեղափոխվել է Ֆլորիդայի Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Դեն և Ադամ Բիլզերյաններ, որոնք երկուսն էլ պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներ են։
2014 թվականի հունիսին Bloomberg News-ը հայտնել է, որ Բիլզերյանը դարձել է լիցենզավորված ծառայություններ մատուցող մարդկանցից մեկը, որը մշակել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության համար դիմած դիմումները, որից օգտվել է նաև իր որդին։ Հայտարարությունում նաև նշվում է, որ նա ներդրումային հայտ է մշակել բիթքոյնի ներդրող Ռոջեր Վերի համար։ Նրանք համատեղ մշակել են մի կայք, որի միջոցով հաճախորդները կարող են բիթքոյններ օգտագործել՝ ներդրումային ծրագրերի վճարները անելու համար։ Սենթ Քիթս և Նևիսի կառավարությունը դրանքից մեկ շաբաթ հետո արձագանքել է հայտարարությանը, որ բիթքոյնը վճարման ընդունելի եղանակ չէ ծրագրին մասնակցելու համար։
Բիլզերյանի առաջին բիզնես գործարքներից մեկը եղել է 1970-ական թվականներին Թալպա Բեյ շրջանի WPLP ռադիոկայանում արած ներդրումը, որը նա կնքել է Վիետնամի պատերազմի երկու բանակային ընկերների հետ միասին, որոնք հեռարձակման ոլորտում արդեն փորձ ունեին։ Բիլզերյանը այստեղից հեռացել է 1970-ականների թվականների վերջին, որպեսզի միանա իր սկեսրոջ անշարժ գույքի բիզնեսին։ Ռադիոկայանից հեռանալուց հետո Բիլզերյանը սնանկացել է և նույնիսկ դատական հայց ներկայացրել իր երկու նախկին գործընկերների դեմ։ Հետագայում նրա կողմից անշարժ գույքի ներդրումները նրան մեծ քանակությամբ եկամուտ են բերել և հանգեցրել են... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- նոյեմբերի 7-ին Ամստերդամում՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային ակումբի և Ամստերդամի «Այաքսի» միջև խաղից հետո հրեա-պաղեստինական անկարգություններ են տեղի ունեցել։
- նոյեմբերի 5-ին Դոնալդ Թրամփը (լուսանկարում) հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։
- հոկտեմբերի 29-ին Իսպանիայի մի շարք շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղը հանգեցրել է առնվազն 205 մարդու մահվան և զգալի նյութական վնասների։
- հոկտեմբերի 28-ին Փարիզում կայացած արարողության ժամանակ France Football-ի վարկածով 2024 թվականի «Ոսկե գնդակը» շնորհվել է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։
- 2024 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Ջեյմս Ռոբինսոնին «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»:
- ի պատասխան Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության՝ հոկտեմբերի 1-ին Իրանն իր տարածքից հրթիռակոծել է Իսրայելը։
Գիտե՞ք, որ․․․
- ... անիմացիոն Շրեկի նախատիպը եղել է Ֆրանսիացի հրեշտակը (լուսանկարներում)։
- ․․․աստվածաշնչյան Մովսեսի հրաշքը, երբ ծովի ջրերը հետ են քաշվել նրա առջև, այժմ տարեկան երկու անգամ կարելի է տեսնել Կորեայի Չինդո կղզու մոտ։
- ...սև ադամանդը հնարավոր է քաղել ծառից։
- ․․․Առաջին համաշխարհային պատերազմի կանադացի ամենատարեց վետերանը միջնակարգ դպրոցն ավարտելու վկայականը ստացել է 95 տարեկանում:
- ․․․խաղի ժամանակ բժիշկները կոտրել են ֆուտբոլային դարպասապահի ատամները։
- ․․․Windows 95-ի վեցվայրկյանանոց մեկնարկային երաժշտական հնչյունը անգլիացի այս երաժիշտը ստեղծել է Apple Macintosh համակարգչով։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
314 082 հոդված |
425 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Հայ-իրանական համատեղ խմբագրաթոն
- Արևմտյան Եվրոպայի երկրների աշուն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1632 թ. – ծնվել է Ժան Բատիստ Լյուլլին, ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր (մահ. 1687 թ.):
- 1694 թ. – մահացել է Մացուո Բասյոն, ճապոնացի բանաստեղծ (ծն. 1644 թ.):
- 1820 թ. – ծնվել է Ֆրիդրիխ Էնգելսը, գերմանացի նշանավոր փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը (մահ. 1895 թ.):
- 1859 թ. – մահացել է Վաշինգտոն Իրվինգը, ամերիկացի ռոմանտիկ գրող (ծն. 1783 թ.):
- 1881 թ. – ծնվել է Ստեֆան Ցվայգը, ավստրիացի գրող, գրաքննադատ (մահ. 1942 թ.):
- 1943 թ. – սկսվեց Թեհրանի կոնֆերանսը, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:
- 1975 թ. – Արևելյան Թիմորը հռչակեց իր անկախությունը Պորտուգալիայից:
- 1991 թ. – Հարավային Օսիան հռչակեց իր անկախությունը:
- 2010 թ. – ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունը իր պաշտոնական կայքում տեղադրեց 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր:
Օրվա պատկեր