Ժորժ Բրաք
Ժորժ Բրաք (ֆր.՝ Georges Braque, մայիսի 13, 1882[1][2][3][…], Արժանտյո[4][5] - օգոստոսի 31, 1963[4][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, դիզայներ։ Արվեստի պատմության մեջ նրա անունը կապվում է ֆովիզմի հետ (1906) և մեծ դեր է խաղացել կուբիզմի զարգացման գործում։ 1908-1912 թվականներին Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են իր գործընկեր Պաբլո Պիկասոյի աշխատանքների հետ։ Պաբլո Պիկասոյի հետ համատեղ համարվում է կուբիզմի հիմնադիրը (1908)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Բրաքը ծնվել է 1882 թվականի մայիսի 13-ին Արժանտյոում։ Մանկությունն անցել է Le Havre-ում, և հոր և պապիկի նման պետք է դառնար տան ներքին հարդարանքներ կատարող նկարիչ, սակայն 1897-1899 թվականներին նա գեղարվեստի դպրոցում նկարչության երեկոյան դասընթացների է հաճախում։ 1902-1904 թվականներին սովորում է Փարիզի Académie Humbert-ում։ Այստեղ հանդիպում է Մարի Լորենսին և Ֆրանսիս Պիկաբիային։
Ֆովիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաքի ամենավաղ շրջանի աշխատանքները իմպրեսիոնիստական են, սակայն, տեսնելով հայտնի գեղարվեստական խմբի «Fauves» կոչվող աշխատանքների ցուցադրությունը 1905 թվականին, նա ընդունում է այս ոճը։ Ֆովիզմի հետևորդները (Հենրի Մատիս, Անդրե Դերեն), ի պատասխան հուզական արձագանքին օգտագործում էին վառ գույներ։ Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են Ռաուլ Դյուֆի, Օտոն Ֆրիեզի աշխատանքների հետ, ովքեր Բրաքի ծննդավայրից էին։
1907 թվականի մայիսին Բրաքը Salon des Indépendants-ում հաջողությամբ ցուցադրում է իր ֆովիզմի ոճով արված աշխատանքները։ Նույն թվականին Բրաքի ոճում նկատվում է դանդաղ էվոլյուցիա, և նա գտնվում է Պոլ Սեզանի ստեղծագործությունների ներքո։
Կուբիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաքի 1908-1913 թվականների աշխատանքներն արտացոլում են նրա նոր հետաքրքրությունները երկրաչափության և համաժամանակյա տեսանկյունից։
Գյուղական տեսարաններում Բրաքը, հաճախ նվազեցրել է ճարտարապետական կառույցի երկրաչափական ձևը՝ մոտեցնելով խորանարդի, ստվերը ներկայացնելով իբրև հարթ և եռաչափ հեռացող պատկեր։ Բրաքի նոր նկարներն անվանեցին "bizarreries cubiques"։
Բրաքը հեղինակել է բազմաթիվ դեկորատիվ ու էկեգանտ կոմպոզիցիաներ՝ կազմված տարրական եռաչափական ծավալներից։ Նրա աշխատանքները հակված են վերացական ձևերի, որոնք իրենց մեջ ներառում են կտոր, թուղթ, փայտ, ավազի խառնուրդներ։ 1917 թվականին Ժորժ Բրաքը հեռանում է կուբիզմից և ստեղծում նոր նկարների շարք (տարբեր տեսարաններ, նատյուրմորտներ, դիմանկարներ), որտեղ նրա գծերը դառնում են ավելի դեկորատիվ՝ լի արտահայտչականությամբ ու ճկունությամբ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Georges Braque (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Georges Braque — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Брак Жорж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 Barr A. H. Cubism and Abstract Art — 1936.
- ↑ «Georges Braque». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Բրաք» հոդվածին։ |
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Արժանտյո քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 31 մահեր
- 1963 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Կուբիզմ
- Ֆովիզմ
- Ֆրանսիացի գրաֆիկներ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի դիզայներներ
- Ֆրանսիացի փորագրիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Գրաֆիկական դիզայներներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Անձինք նամականիշերի վրա