Օմանի ծոց
Արտաքին տեսք
Օմանի ծոց (արաբերէն خليج عمان- Khalīj ‘Umān, պարսկերէն دریای عمان - Daryâ-ye ‘Omân), կը գտնուի Արաբական ծովու հիւսիս-արեւմուտքին: [1]Հորմուզի նեղուցով կը միանայ Պարսից ծոցին։ Ծոցի երկարութիւնը կը կազմէ 450 քմ., իսկ լայնութիւնը մինչեւ 330 քմ.։ Առաւելագոյն խորութիւնը՝ 3694 մ.։ Նաւահանգիստը՝ Մասքաթ քաղաքը (Օման)[2]:
Ծոցի հիւսիսային ափը կը պատկանի Իրանին, հարաւայինը՝ Օմանին եւ արեւմուտքինը՝ Արաբական Միացեալ Էմիրութիւններուն։
Գլխաւոր Նաւահանգիստներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ֆուճէյրա» նաւահանգիստ (Port of Fujairah), Արաբական Միացեալ Էմիրութիւններ
- «Խոր-Ֆաքքան Բեռնարկղի Վերջածայր» (Khor Fakkan Container Terminal), Արաբական Միացեալ Էմիրութիւններ
- «Ջապահար նաւահանգիստ» (Persian: بندر چابهار) (Port of Chabahar), Իրան
- «Սուլթան Քապուս նաւահանգիստ» (Port Sultan Qaboos), Muttrah, Մութրահ, Օման
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Gulf of Oman»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-09-10-ին։ արտագրուած է՝ 2020-07-02
- ↑ Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան, Աշխարհագրական անուններու բառարան (Հ-Ֆ), Ե., «Լոյս», 1989, էջ 445: