Պոթսուանա
Պոթսուանա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Կենտրոնական շրջան?, Ghanzi District?, Կգալագադի?, Կգատլենգ?, Kweneng District?, North-East District?, North-West District?, South-East District? եւ Southern District? | ||||
Պետական լեզու | անգլերէն[1] | ||||
Մայրաքաղաք | Կապորոնէ | ||||
Օրէնսդիր մարմին | National Assembly of Botswana? | ||||
Երկրի ղեկավար | Duma Boko? | ||||
Կառավարութեան ղեկավար | Մոկվեթսի Մասիսի? | ||||
Ազգաբնակչութիւն | 2 480 244 մարդ (2023)[2] | ||||
Օրհներգ | Բոտսվանայի օրհներգ? | ||||
Կարգախօս | Rain, Pula, Дъжд, Our pride, your destination եւ Ein balchder, eich cyrchfan | ||||
Հիմնադրուած է | 1966 թ. | ||||
Արժոյթ |
Բոտվանական պուլա? | ||||
Ժամային համակարգ | UTC+2, կենտրոնաաֆրիկյան ժամանակ? եւ Africa/Gaborone?[3] | ||||
Հեռաձայնային համակարգ | +267 | ||||
Համացանցի յղում | .bw? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,693[4] | ||||
gov.bw |
Պոթսուանա, պաշտօնապէս՝ Պոթսուանայի Հանրապետութիւն (թսուաներէն՝ Lefatshe la Botswana), ծովէն մեկուսացուած երկիր մըն է հարաւային Ափրիկէին մէջ: 1966 Սեպտեմբեր 30-էն Ազգերու համագործակցութեան անդամ է:[5]
Միջին չափսերի երկիր մըն է, երկուքէն քիչ մը աւել բնակչութիւնով եւ աշխարհի ամենասակաւախիտ երկիրներէն մեկն է: Բնակչութեան շուրջ 10 տոկոսը կը բնակի մայրաքաղաք Կապորոնէին մէջ: Նախկինին 1960-ականներու վերջին մեկ շունչի հաշուով ՀՆԱ-ի տարեկան շուրջ US$70 ցուցանիշով աշխարհի ամենաաղքատ երկիրներէն մին ըլլալով, Պոթսուանան ներկայիս դարձած է աշխարհի ամենաարագ զարգացողներէն մին: Տնտեսութեան մէջ կը գերակշռէ հանքարդիւնահանութիւնը, անասնաբուծութիւնը եւ զբօսաշրջութիւնը: Պոթսուանայի պարծանքն է մեկ շունչի հաշուով ՀՆԱ-ի տարեկան շուրջ US$18 825 ցուցանիշը, որն Ափրիկէի մէջ ամենաբարձրներէն է:[6]
Աշխարհագրական Տուեալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոթսուանան մեծութեամբ աշխարհի 48րդն է 581 730 քմ2 տարածքով, որը Մատակասքարի կամ Ֆրանսայի չափ է: Երկիրը 17° եւ 27° հարաւային զուգահեռականներու եւ 20° եւ 30° արեւելեան միջօրէականներու միջեւ է:
Պոթսուանան րր տեղագրութիւնով տափակ երկիր մըն է, տարածքի շուրջ 70 տոկոսը Քալահարի անապատով: Սահմանակից է հարաւէն եւ հարաւ-արեւելքէն՝ Հարաւային Ափրիկէին, հարաւէն եւ հարաւ-արեւմուտքէն՝ Նամիպիոյ եւ Զիմպապուէին՝ հիւսիս-արեւմուտքէն: Հիւսիսին Զամպիոյ հետ ունեցած սահման աննշան է եւ կը կազմէ մի քանի հարիւր մեթր:[7] Օքաւանկոյի տելթան աշխարհի ամենախոշորներէն է:
Զգալի տարածք կը զբաղեցնէ նաեւ Լիմփոփոյի աւազանը, որ մասամբ Զիմպապուէի տարածքին մէջ է նաեւ:
Բնաշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոթսուանան ունի վայրի կենդանիներու բնակեցման բազմազան վայրեր: Տելթայէն եւ անապատէն զատ կան սաւաննաներ եւ խոտածածկ դաշտեր, ու ր կ'արածեն կապոյտ կնուները, այծքաղները, եւ այլ կաթնասուններ եւ կը բնակեն թռչուններ: Հիւսիսին կան վտանգուած ափրիկէական վայրի շան մի քանի բնակատեղիներ: Չոպի ազգային զբօսայգիին մէջ է ափրիկէական փիղերու ամենախոշոր կեդրոնացումը: Այգին ունի 11 000 քմ2 տարածք եւ կը պահէ շուրջ 350 տեսակի թռչուններ:
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անկախութիւն ստանալէն ետք, Պոթսուանան ունեցած է աշխարհիին մէջ ամենաարագ աճող մեկ շունչի հաշուով ՀՆԱ-ի ցուցանիշը:[8] Պոթսուանան ձեւափոխուելով աշխարհի ամենաաղքատ երկիրներէն դարձաւ միջին եկամուտով երկիր: Իր ներուժունակութիւնն օգտագործելով, Պոթսուանան լաւ հաստատուածային կառուցուածք ապահովելով ապահովեցաւ ապագայի համար կայուն եկամուտ:[9] Ըստ գնահատումներէն մեկու անիկա ունի Ափրիկէին մէջ համախառն ներքին արդիւնքի չորրորդ մենաբարձր ցուցանիշը, որը համեմատելի է Մեքսիքոյի հետ:[10] Համաշխարհային արժոյթի հիմնադրամի համաձայն, տնտեսութիւնը զարգացած է տարեկան 9%-ով 1966-էն մինչեւ 1999 թուականները: Պոթսուանան ունի տնտեսական ազատութեան բարձր մակարդակ Ափրիկէական այլ երկիրներու համեմատ:[11] 2002-ին եւ 2003-ին կառավարութիւնը վարած է չափաւոր ֆիսքալ քաղաքականութիւն, չնայած պետպիւճէի հետեւողական անբաւարարութեանը եւ աննշան արտաքին պարտքին: Անիկա ստացած է Ափրիկէի մէջ ամենաբարձր ինքնիշխան կրեդիտային դասակարգում եւ 2005/2006-ին գրանցած է աւելի քան US$7 մլր. արժութային պահուստ, որը ընթացիկ ներմուծման համարեայ երկուսուկէս տարին:
Վարչական Բաժանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/bc.html
- ↑ https://data.who.int/countries/072
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ «Bechuanaland was the former name of Botswana»։ generalknowledgefacts.com։ արտագրուած է՝ 2018-02-20
- ↑ «Botswana»։ The World Factbook։ Central Intelligence Agency։ 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 15 October 2015-ին։ արտագրուած է՝ 16 April 2014
- ↑ Darwa P. Opoku (2011)։ Kazungula Bridge Project։ African Development Fund։ էջ Appendix IV։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 14 November 2012-ին։ արտագրուած է՝ 4 May 2012
- ↑ US Department of State website, Background Note: Botswana, May 2009. Retrieved 7–23–09.
- ↑ Baten, Jörg (2016)։ A History of the Global Economy. From 1500 to the Present.։ Cambridge University Press։ էջ 159։ ISBN 9781107507180
- ↑ Klaus Kästle (24 July 2009)։ «GNI PPP table»։ Nationsonline.org։ արտագրուած է՝ 19 January 2010
- ↑ «Botswana ranked Africa's leader in economic freedom»։ mmegi.bw։ 19 May 2017