Jump to content

կրել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ կ(ը)•րել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. ծանրություն՝ բեռ վերցնել իր վրա, շալակել ◆ Հսկայական արկղը տաշեղի պես էր կրում իր ուսին։
  2. իր վրա առնել՝ դնել, հագնել ◆ Գլխին ծղոտե գլխարկ էր կրում:
  3. իր վրա դնելով՝ շալակելով կամ ձեռքով որևէ բան տեղափոխել՝ փոխադրել մի տեղից մի ուրիշ տեղ ◆ Բեռնակիրը նրա իրերը կրեց կառամատույցը։
  4. փոխադրական միջոցով կամ գրաստով բեռներ փոխադրել մի տեղից մի ուրիշ տեղ ◆ Ցորենը պահեստներն են կրում:
  5. մարմնի կամ զգեստի վրա ագուցել՝ կախել, ամրացնել ◆ Մատանի՝ ապարանջան՝ շքանշան կրել:
  6. (փոխաբերական) որևէ պարգև՝ շքանշան ունենաՙլ ◆ Մեր օպերային թատրոնը Լենինի շքանշան է կրում:
  7. ապօրինի կերպով և մեծ քանակությամբ տանել՝ վերցնել՝ փախցնել ◆ Սովխոզի մթերքները կրում էր, հա կրում իր տունը։ Դերենիկ Դեմիրճյան
  8. իր մեջ ունենալ՝ ամփոփել՝ պարունակել՝ բովանդակել ◆ Կրծքիս տակ քո անմար սերն եմ կրում:
  9. ենթարկվել, ենթարկված լինել մի բանի, տեսած՝ ճաշակած լինել ◆ Նա շատ տառապանքներ է կրել: ◆ Պատիժ կրել: ◆ Ազդեցություն՝ փոփոխություն կրել:
  10. իր վրա առնել, ստանալ, ընդունել ◆ Առաջին հարվածն էլ ես պիտի կրեմ: Դերենիկ Դեմիրճյան
  11. տանել, համբերել, հանդուրժել ◆ Այդքան վիրավորանքները նա լռությամբ կրեց:
  12. ստանձնել, հանձն առնել, իր վրա վերցնել ◆ Պաշտոն կրել:
  13. (անուն՝ կոչում և նման բառերի հետ) կոչվել, անվանվել ◆ Դպրոցը Չարենցի անունն է կրում:
  14. (ժղ․) տանել, հաղթել, շահել (խաղը, մրցությունը)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. շալակել, առնել
  2. փոխադրել
  3. հագնել
  4. դնել
  5. ագուցել, կախել, ամրացնել
  6. տե՛ս գողանալ
  7. ամփոփել, պարունակել, բովանդակել, ունենալ
  8. տե՛ս ենթարկվել
  9. տե՛ս ընդունել
  10. տե՛ս համբերել
  11. տե՛ս ստանձնել
  12. տե՛ս հաղթել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]