Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

խոփ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խոփ

վանկեր՝ խոփ 

Ստուգաբանություն

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *khopho-` (s)kep-, *(s)kap- «սուր գործիքով կտրել, ճեղքել» արմատից. հմմտ. պարսկերեն kāf «ճեղք», ալբաներեն kep «տաշել, փորել», հունարեն κοπτιο «խփել, կոփել, կտրել, փշրել», κοπευς «հատիչ, դուր», ռուսերեն копать «փորել», копье «նիզակ»: Խ/կ հերթագայությունը թերևս առկա է խոփ/կոփել ձևերի մեջ: Աճառյանը հնարավոր է համարում բխեցնել կովկասյան աղբյուրից՝ նշելով վրացերեն xopi, xophi, մեգրելերեն xopi, xobi, xophi «թի», կուբ. hob «բահ» զուգահեռները:

Գոյական

  1. (գյուղտնտ․) գութանի կամ արորի մետաղյա այն մասը, որ խրվում է հողի մեջ և պատռում նրա շերտը  Պատահում էր, որ խոփը դեմ էր առնում հողի տակ ծածկված քարի կամ փշի արմատին: (Ակսել Բակունց)  Առը շուռ տալիս խոփը կփայլի հայելու նման: Պարույր Սևակ
  2. (կզմխս․) նույնն է՝ խոփոսկր
  3. տե՛ս խոփիկ (3)

Հոմանիշներ

  1. (գյուղտնտ․) խոփիկ
  2. տե՛ս խոփոսկր
  3. (գվռ․) ղոփ, ճանկլատ, ճնկլատ
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը