Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

տափակ ած

Հայերեն

Ածական

  1. հարթ մակերևույթ ունեցող, առանց խորդուբորդությունների, հարթ  Տափակ դարավանդ՝ գետին։  Ներքևում հեռու՜-հեռու՜ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը: Հովհաննես Թումանյան  Ստրկությունը սկսվել է և շարունակվել տափակ երկրների վրա և ավելի տաք կլիմայի մեջ: (Րաֆֆի)
  2. սովորական ուռուցիկությունը չունեցող, սեղմված, ճնշված  Տափակ կտուր՝ կուրծք։  Բժշկի աչքերն ակնոցի միջով տեսան վտիտ ուսերը, տափակ կուրծքը և ձյունի պես սպիտակ մարմինը: (Ակսել Բակունց)  Տղան ծնվեց սև ինչպես ածուխ, հաստ շրթունքներով և տափակ քթով: (Րաֆֆի)
  3. ոչ խորը, աննշան խորություն ունեցող  Տափակ ափսե:
  4. ոչ հաստ կամ ոչ բարձր, բայց հարթ մակերևույթ ունեցող  Հողաշեն մանր ու տափակ տները մեջեմեջ ու խիտ աղյուսի դարսվածքներ էին հիշեցնում: Դերենիկ Դեմիրճյան
  5. հարթ մակերես ունեցող  Անտաշ քարեր կան, կարգով շարած, շրջանաձև, շրջանի մեջտեղ մի մեծ տափակ քար, որի վրա աղ են շաղ տալիս ոչխարի համար: (Ակսել Բակունց)
  6. (փխբ․) անհամ, ձանձրալի, ոչ սրամիտ  Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղաս, խորշում: Պարույր Սևակ
  7. (փխբ․) բութ, սահմանափակ  Այդ հիմար ծիծաղելի բառը, որ այնքան հաճելի է տափակ գլխի տեր մարդկանց: (Շիրվանզադե)

Հոմանիշներ

  1. հարթ, միահարթ, սափալ, (հնց․) (գվռ․) տափլակ, տափլիկ
  2. (փխբ․) անհամ, անհամեմ, ձանձրալի
  3. բթամիտ, թանձրամիտ, ծանծաղամիտ, տափակամիտ, տկարամիտ, տխմարամիտ, հաստամիտ, ծանրամիտ, թուլամիտ, պակասամիտ, ցանցառամիտ, փափկամիտ, հիմարամիտ, անասնամիտ, գրաստամիտ, պաճարամիտ (արևմտհ․), դժվարիմաց (հին), թանձրագլուխ
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը