Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

գայիսոն

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ գայիսոն

վանկեր՝ գա•յի•սոն 

Ստուգաբանություն

Փոխառություն՝ հունարեն γαίσον:

Գոյական

  1. թագավորական ականակուռ քանդակազարդ կարճ մական, որ իշխանության խորհրդանիշներից մեկն է ◆ Մագաղաթի ճակատը, ինչպես միշտ, զարդարված էր ոսկի և կապույտերանգ մանրանկարով, որ ներկայացնում էր բյուզանդական թագը, գահն ու գայիսոնը: Ստեփան Զորյան
  2. (փխբ․) թագավորական իշխանություն, միահեծան տիրակալություն ◆ Արդյոք այրվեցի՞ն, ծուխ ու մոխիր դարձա՞ն այն մատյաններն ու մագաղաթները, որոնք գտնվում են իմ գայիսոնի ներքո: (Ավետիք Իսահակյան)

Հոմանիշներ

  1. արքայացուպ, արքայագավազան
  2. տե՛ս իշխանություն (1)

Արտահայտություններ

  1. գայիսոնի տակ առնել - ենթարկել
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը