K-19 (ֆիլմ)
«К-19», (անգլ.՝ K-19: The Widowmaker), գեղարվեստական կինոնկար, ռեժիսոր Քեթրին Բիգելոու։
Ֆիլմը ստեղծողների տեսանկյունից նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որը տեղի է ունեցել «К-19» սուզանավի հետ։ Սակայն «К-19» սուզանավի անձնակազմը համաձայն չէ իրողության հետ։
«К-19» միջուկային ռեակտորով սուզանավը 1961 թվականին ենթարկվել է վթարի՝ կրելով մարդկային զոհեր։ Ֆիլմում նկարագրվում է տվյալ իրավիճակում հայտնված անձնակազմի մարդկային խիզախությունը և հերոսությունը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառը պատերազմի ամենաթեժ տարներին Խորհրդային միությունը կառուցում է նոր սերնդի սուզանավ՝ սպառազինված միջուկային զենքով և միջուկային ռեակտորով։ Սուզանավի հրամանատար է նշանակվում է Ալեքսանդր Վոստրիկովը (Հարիսոն Ֆորդ)։ Իր սեփական փորձին վստահ նա որոշում է փորձել թե ինչի է ընդունակ սուզանավը և սուզանավի անձնակազմը՝ ստիպելով նրանց աշխատել արտակարգ պայմաններում, որը հանգեցնում է անձնակազմի դժգոհությունը։
Պլանի համաձայն «К-19» սուզվում է և իրականացնում բալիստիկ հրթիռների փորձնական կրակ։ Նավը շարունակում է երթը։ Երթի ընթացքում վթար է տեղի ունենում ռեակտորի հովացման համակարգում, և ջերմաստիճանը ակտիվ գոտում սկսում է բարձրանալ։ Շուտով կարող է միջուկային վառելիքը հալվել և տեղի ունենա միջուկային վառելիքի լուրջ արտահոսք։ Քննարկման ժամանակ սպաները որոշում են վերանորոգել պահեստային ջրագիծը և նրանով բաց թողնել սառը ջուր հովացնելու համար ռեակտորը։
Նավի վրա տեղի է ունենում ռադիացիայի արտահոսք՝ վարակելով մի քանի նավախցեր և շարքից հանելով հեռահար կապի միջոցները։ Կապը հայրենիքի հետ դառնում է անհնար։ Հորիզոնում հայտնվում է ամերիկյան նավ։ Վոստրիկովը հրաժարվում է դիմել նրանց օգնությանը։ Անձնակազմը Վոստրիկովին հեռացնում է հրամանատարությունից, սակայն տեղակալ Պոլենինը կանգնելով Վոստրիկովի կողքին՝ զսպում է խռովարարներին։
Արտահհոսք է տեղի ունենում պահեստային հովացման համակարգում և ակտիվ գոտում ջերմաստիճանը նորից սկսում է բարձրանալ։ Ռադչենկոն մտնում է ռեակտորի խցիկ և նորոգում է անսարքությունը։ Վոստրիկովը դուրս է բերում կուրացած Ռադչենկոյին։ Նա որոշում է անձնակազմին տեղափոխել ամերիկյան լաստանավ, իսկ ինքը մնա սուզանավում, որպեսզի խորտակի այն։ Այդ ժամանակ օգնության ազդանշան է գալիս սովետական С-270 սուզանավից։ С-270 սուզանավի օգնությամբ «К-19» կապի է դուրս գալիս ռազմածովային նավատորմի շտաբի հետ և ներկայացնում իրավիճակը։
Դատարանը արդարացնում է Վոստրիկովին, սակայն նրան արգելվում է այլևս ստանձնել սուզանավի հրամանատարություն։ Մեկ շաբաթ անց մահանում են նորոգում իրականացրած 7 նավաստիները։ Հետագայում մահանում են ևս 20 նավաստի։ 28 տարի անց, ձմռանը, սուզանավի անձնակազմի անդամները հավաքվում են գերեզմանատանը և հարգում իրենց ընկերների հիշատակը։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«К-19» սուզանավի դերում նկարահանվել է սովետական К-77 փրկարար դիզելային թևավոր հրթիռներով սուզանավը։ Ավելացրելով 4 բալիստիկ հրթիռներ՝ կատարել են իրանի հատուկ ձևափոխում։ Բացի այդ, 25 մետրով երկարացվել է նավախելի հատվածը։ Նավախցի շուրջ կառուցվել է ավելի լայն ու երկար պլաստիկե շինություն, քանի որ իրական «К-19»-ում երեք բալիստիկ հրթիռները գտնվում էին փակոցում։ Ստացվել է առավել նմանություն, քանի որ տախտակամածը մնացել էր նույն չափի ինչպես «К-19»-ում էր։ Նկարահանումներից հետո կինոընկերությունը իրականացրել է այդ կառույցների ապամոնտաժում, վերադարձնելով նավը իր նախկին տեսքի։ Այդ ամենից հետո, նավը 5 տարի մնացել է Ռոդ Այլենդ[3] նահանգի Փրովիդենս քաղաքի թանգարանում։
2000 թվականին Քեթրին Բիգելոուն իր օգնականների հետ մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ Մեծ ջանքերի շնորհիվ թույլտվություն է ստանում մեկնել հյուսիսային նավատորմ, որտեղ գտնվում էր փրկված «К-19» սուզանավը՝ լուսանկարներներ կատարելու համար[4]։
Ֆիլմում ընդգրված է մոտիվներ՝ Վոլֆգանգ Փեթերսենի «Սուզանավը» ֆիլմից։ Օրինակ՝ երբ սցենարում ուսումնական վարժանքի ժամանակ երկու նավաստիներ զրուցում են նրանցից մեկի ընկերուհու մասին և այլ։
Իրադարձությունների մասնակիցների ռեակցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հեղինակները բազմաթիվ խորհրդակցություններ են իրականացրել իրադարձության մասնակիցների հետ։ Իրականությանը չէր համապատասխանում միայն այն դրվագը, երբ նավաստիները նորոգում էին վթարային հովացման համակարգը։ Սուզանավի անձնակազմի անդամները մտածում էին դատի տալ կինոընկերությանը պատմական փաստերը[5] աղավաղելու համար։ Ֆիլմի առաջնային սցենարը դուր չէր եկել անձնակազմին, որի պատճառով բաց նամակ[6] էր գրվել կինոընկերությանը։ Սցենարի վերջնական տարբերակում խիստ անցանկալի պահերը բացակայում էին, իսկ մնացած իրադարձությունների ճշմարտացիությունը գնահատվել է 90%[7][8][9]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Հարիսոն ֆորդ | Հրամանատար Ալեքսանդր Վոստրիկով |
Լիամ Նիսոն | Հրամանատարի ավագ օգնական Միքայել Պոլենին |
Փիթեր Սարսգաարդ | Միջուկային հատվածի հրամանատար, ինժեներ-լեյտենան Վադիմ Ռադչենկո |
Քրիստիան Կամարգո | Պավել |
Սեմ Սպրուէլ | Դմիտրի |
Սթիվ Նիկոլսոն | Դեմիչեվ |
Պյոտոր Ստեբբինգս | Կուրիշև |
Լեկս Շրապնել | Կորնիլով |
Ջոն Շրապնել | Ծովակալ Բրետեեվ |
Լեվ Պրիգունով | Իվան Վարշինին |
Ռավիլ Իսյանով | Տեղակալ Սուսլով |
Ջեյ Ջեյ Ֆիլտ | Անդրեյ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.kinokalender.com/film3627_k-19-showdown-in-der-tiefe.html
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ www.k-77.com
- ↑ YouTube — Как снимался фильм о К-19 (2/3)
- ↑ «Своя правда «К-19»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Капитан 2 ранга в отставке Ю. Ерастов. Открытое письмо членов первого экипажа «К-19»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Тимур Латыпов (4 марта 2003 года). «Пистолетами на К-19 никто не махал». Время и Деньги Выпуск: 39 (1495). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Сабиров Равиль (21 марта 2008). «Тайна подлодки К-19». "Новая неделя. Итоги" №12 (67) от 21 марта 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Чтобы помнили. «Наш SOS всё глуше, глуше. И ужас режет души…»». Елена Мельник. 20 Марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
|
- Տորոնտոյում նկարահանված ֆիլմեր
- Մոսկվայում նկարահանված ֆիլմեր
- Ռուսաստանում նկարահանված ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- 2000-ականների կանադական ֆիլմեր
- 2000-ականների ռուսերեն ֆիլմեր
- 2002 դրամա ֆիլմեր
- 2002 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Գերմանական թրիլեր ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- Կանադական ֆիլմեր
- Քեթրին Բիգելոուի ֆիլմեր
- Ֆիլմեր ընկերության մասին
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1961 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1989 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում