Jump to content

JSTOR

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
JSTOR
Journal STORage
Изображение логотипа
Թվային գրադարան
jstor.org
Տեսակկազմակերպություն և թվային գրադարան
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն (որոշ նյութեր ներառված են այլ լեզուներով)
ՍեփականատերITHAKA[2]
ՀեղինակԷնդրյու Վ. Մելթոնի հիմնադրամ
Բացված1995
Ընթացիկ կարգավիճակգործում է
Եկամուտ$86 միլիոն (2015)
 JSTOR Վիքիպահեստում

JSTOR (կրճատված Journal STORage բառակապակցությունից[3]), 1995 թվականին հիմնադրված թվային գրադարան։ Սկզբում պարունակում էր միայն ակդեմիկական ամսագրերի թվայնացված տարբերակները, այժմ այն պարունակում է նաև գրքեր և այլ տեղեկատվության աղբյուրներ[4]։ Կայքը թույլ է տալիս կատարել ամբողջական տեքստում որոնում համարյա 2,000 տարբեր ամսագրերում։ 2013 թվականի դրությամբ աշխարհի ավելին քան 8,000 հաստատություններ ավելին քան 160 երկրներում օգտագործում են JSTOR[5], հիմնականում հասանելությունը ապահովվում է բաժանորդագրությամբ, սակայն կայքում կան նաև ազատ հասանելությամբ նյութեր[6]։ JSTOR-ի եկամուտը 2015 թվականին կազմել է 86 միլիոն դոլար[7]։

JSTOR-ի նյութերը տրամադրում են ավելին քան 900 հրատարակչություններ[5]։ Անվանական տվյալների բազան պարունակում է ավելին քան 1,900 ամսագրերի անվանումներ[5], ավելին քան 50 տարբեր մասնագիտություններով։ Ամեն նյութը նշված է եզակի ամբողջական թվով, սկսած 1-ից։

JSTOR-ը արտոնագրվում է հիմնականում ակադեմիական հաստատություններին, հասարակական գրադարաններին, հետազոտական ինստիտուտներին, թանգարաններին, և դպրոցներին։ Ավելին քան 7,000 հաստատություններ ավելին քան 150 երկրներում ունեն կայքից օգտվելու հնարավորություն[4]։ 2013 թվականի հունվարին JSTOR-ը սկսեց ծրագիր, որի միջոցով կրթական հաստատությունները կարող են տրամադրել հասանելություն նաև իրենց շրջանավարտներին[8]։ Անհատական բաժանորդագրումները նույնպես հնարավոր են[9]։

Ամեն տարի JSTOR-ը սահմանափակում է ամսագրերի դիտման մոտ 150 միլիոն չարտոնագրված փորձեր[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. «About». Ithaka. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «JSTOR Videos». YouTube. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 Genicot, Léopold (2012 թ․ փետրվարի 13). «At a glance». Études Rurales (PDF) (45): 131–133. JSTOR 20120213.
  5. 5,0 5,1 5,2 «Annual Summary» (PDF). JSTOR. 2013 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Register and read beta». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Ithaka Harbors, Inc». Nonprofit Explorer. ProPublica. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  8. «Access for alumni». JSTOR. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. (subscription required)
  9. «Individual subscriptions». JSTOR. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. (subscription required)
  10. Every Year, JSTOR Turns Away 150 Million Attempts to Read Journal Articles. The Atlantic. Retrieved 29 January 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]