Ձայնագրված երաժշտության իռլանդական միություն
Ձայնագրված երաժշտության իռլանդական միություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և trade union federation? |
Հիմնադրված | 1997 |
Գլխադասային գրասենյակ | Դուբլին, Իռլանդիա |
Կայք | irma.ie(անգլ.) |
Ձայնագրված երաժշտության իռլանդական միություն (անգլ.՝ Irish Recorded Music Association, IRMA), շահույթ չհետապնդող միություն, որը ներկայացնում է երաժշտության ձայնագրող ընկերությունների շահերը Իռլանդիայում[1]։ Հիմնադրվել է 1999 թվականին։ Հատկապես ակտիվորեն միությունը զբաղվում է հեղինակային իրավունքով և թողարկում է չարթեր։ Միության անդամներ կարող են դառնալ միայն իռլանդական կազմակերպությունները։ Բոլոր անդամները վճարում են անդամավճար։ Այս պահին կազմակերպությունը ունի 51 անդամ։
IRMA-ի նպատակն է պաշտպանել և խթանել իռլանդական երաժշտության ձայնագրող ընկերությունների շահերը, ինչպես նաև ապահովել նրանց բարեկեցությունը։ Մասնավորապես, IRMA-ն ներգրավված է իր անդամ ընկերությունների շահերի պաշտպանությանը և պայքարում է տեղացի կամ արտասահմանցի արտիստների երաժշտական նյութերի անօրինական ներբեռնումները կանխելու համար[2]։
Միությունը ունի հետևյալ չարթերը՝ Top 75 Albums, Top 50 Singles, Top 10 Classical Albums, Top 10 Classical Albums, Top 20 Multi-Artist Compilation Albums, Top 30 Videos, Top 20 DVDs, Top 10 Music DVDS.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «IRMA - About Us». irma.ie.
- ↑ «Is censorship the order of the day in protecting the music industry?». Independent.ie.