Jump to content

Օլդոս Հաքսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլդոս Հաքսլի
անգլ.՝ Aldous Huxley
Ծննդյան անունանգլ.՝ Aldous Leonard Huxley
Ծնվել էհուլիսի 26, 1894(1894-07-26)[1][2][3][…]
ԾննդավայրԳոդալմինգ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 22, 1963(1963-11-22)[1][2][4][…] (69 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԳերեզմանCompton Village Cemetery[6]
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, փիլիսոփա, սցենարիստ, պրոֆեսոր, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲալիոլ քոլեջ[7] և Իթըն քոլեջ[7]
Ուշագրավ աշխատանքներՉքնաղ նոր աշխարհ, Ժամանակը պիտի կանգ առնի, The Art of Seeing?, Վերադարձ դեպի գեղեցիկ նոր աշխարհ, The Doors of Perception?, The Perennial Philosophy?, Կղզի, Դրախտ և դժոխք, After Many a Summer?, Ends and Means?, The Devils of Loudun?, Grey Eminence?, Ape and Essence?, hay grer, Beyond the Mexique Bay?, Crome Yellow?, Eyeless in Gaza?, Literature and Science?, Music at Night?, Science, Liberty and Peace?, The Crows of Pearblossom?, The Genius and the Goddess?, Those Barren Leaves?, Who Are We?? և Point Counter Point?
ԱշխատավայրÉcrits de Paris? և Դյուքի համալսարան
Պարգևներ
ԱմուսինԼաուրա Հաքսլի[8] և Մարիա Հաքսլի[8]
Համատեղ ապրողՄարիա Հաքսլի[9] և Մերի Հաթչինսոն[10]
ԶավակներՄեթյու Հաքսլի[8]
Изображение автографа
Կայքhuxley.net
Օլդոս Հաքսլի Վիքիքաղվածքում
 Aldous Huxley Վիքիպահեստում

Օլդոս Լեոնարդ Հաքսլի (անգլ.՝ Aldous Leonard Huxley, հուլիսի 26, 1894(1894-07-26)[1][2][3][…], Գոդալմինգ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 22, 1963(1963-11-22)[1][2][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), անգլիացի արձակագիր, բանաստեղծ։ Հեղինակ է մոտ հինգ տասնյակ գրքի, որոնցից ամենահայտնիներն են «Չքնաղ նոր աշխարհ» (անգլ.՝ Brave New World, 1932) նշանավոր հակաուտոպիստական երգիծական վեպը և «Իմացության դարպասները» (անգլ.՝ The Doors of Perception, 1954) փիլիսոփայական-փաստագրական երկը, որտեղ նա նկարագրում է փսիխոդելիկներ օգտագործելու իր փորձառությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Օքսֆորդի համալսարանը (1921)։ Եղել է գրական ու թատերական քննադատ։ Գրական գործունեությունն սկսել է բանաստեղծությունների ժողովածուներով (1916 և 1918), որոնցում ժխտում է իրական աշխարհի գեղեցկությունն ու ներդաշնակությունը։ «Դեղին Քրոմը» (1921), «Խեղկատակների շուրջպար» (1923) և «Կոնտրապունկտ» (1928) վեպերում քննադատել է այպես կոչված՝ կեղծ մտավորականության «երեսպաշտությունը», «հոգեկան սնանկությունը»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաքսլին ամուսնացել է բելգիուհի Մարիա Նիսի հետ (1899 սեպտեմբերի 10 - 1955 փետրվարի 12) 1919 թվականին։ 1920 թվականին ծնվել է նրանց որդի Մեթյուն, որը դարձավ հայտնի համաճարակաբան[12]։ 1955 թվականին Մարիան մահացավ կրծքի քաղցկեղից[13]։

1956 թվականին Հաքսլին ամուսնացավ գրող Լորա Արչերի հետ (1911-2007)։

Չնայած միստիցիզմի հանդեպ հետաքրքրությանը՝ Հաքսլին իրեն համարում էր ագնոստիկ[14]։

Հաքսլիի պահպանված ձեռագրերի մեծ մասը գտնվում են Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում[15]։ Որոշ ձեռագրեր գտնվում են Սթենֆորդի համալսարանի գրադարանում[16]

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Դեղին Քրոմը», Crome Yellow — 1921
  • «Այս անպտուղ տերևները» Those Barren Leaves — 1925
  • «Չքնաղ նոր աշխարհ», Brave New World — 1932 (հայերեն հրատարակվել է 2017 թ․, Զանգակ հրատարակչության կողմից, Լիլիթ Հայրապետյանի թարգմանությամբ)
  • «Կույրը Գազայում», Eyeless in Gaza — 1936
  • «Շատ տարիներ անց», After Many a Summer Dies the Swan — 1939
  • «Ինչպես վերականգնել տեսողությունը», The Art of Seeing — 1943
  • «Time Must Have a Stop», — 1945
  • «Հավերժական փիլիսոփայություն», — 1946
  • «Հանճար և աստվածուհի» — 1955
  • «Դրախտ և դժոխք», Heaven and Hell — 1956
  • «Վերադարձ դեպի չքնաղ նոր աշխարհ», Brave New World Revisited — 1958
  • «Կղզի», Island — 1962

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Schellenberg W., Schutzstaffel Sonderfahndungsliste G.B.Schutzstaffel, 1940.
  4. 4,0 4,1 4,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118555081 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 Kindred Britain
  9. Courcy A. d. Five Love Affairs and a Friendship — 2023.
  10. Hargrove N. D. The remarkable relationship of T. S. Eliot and Mary Hutchinson // Yeats Eliot Review / R. E. Murphy — 2011. — Vol. 28, Iss. 3/4. — P. 3,5—15. — ISSN 0704-5700
  11. 11,0 11,1 https://journals.openedition.org/resf/1502
  12. Patricia Sullivan (2005 թ․ փետրվարի 17). «Author, NIMH Epidemiologist Matthew Huxley Dies at 84» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. «Maria Nijs (Nys) (1898 - 1955)» (անգլերեն). geni.com. 2013 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2005 թ․ փետրվարի 17-ին.
  14. Harold Bloom, ed. (2003). Aldous Huxley. Infobase Publishing. էջ 27. ISBN 978-0-7910-7040-6. «As late as 1962 he wrote to Reid Gardner, "I remain an agnostic who aspires to be a gnostic" (Letters 935).»
  15. «Finding Aid for the Aldous and Laura Huxley papers, 1925-2007». Special Collections, Charles E. Young Research Library, UCLA. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. «Guide to the Aldous Huxley Collection, 1922-1934». Dept. of Special Collections and University Archives. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլդոս Հաքսլի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլդոս Հաքսլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 328