Օզջան Դենիզ
Օզջան Դենիզ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, երգիչ, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Կայք | ozcandeniz.com |
Օզջան Դենիզ (թուրք. Özcan Deniz, մայիսի 19, 1972, Անկարա, Թուրքիա), քրդական արմատներով թուրք երգիչ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ, ով մեծ ճանաչում ունի նաև հայրենի երկրի սահմաններից դուրս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզջան Դենիզը ծնվել է 1972 թվականի մայիսին 19-ին Անկարայում։ Դերասանն ազգությամբ քուրդ է[1]։ Նա համակրանք ունի հայկական երաժշտության հանդեպ, երգում է Սայաթ-Նովայի երգերից: [2]
Նա համակրելի է և ունի մոդելի արտաքին։ Երիտասարդ Դենիզի ճակատագիրը բավական բարդ էր։ Երբ նա սովորում էր ավագ դպրոցում, որոշեց հեռանալ դպրոցից և իրեն նվիրել աշխատանքին։ Նրա մայրը մտածում էր, որ իր որդին խորտակում է իր ապագան, սակայն Օզջանը գործեց ինքնուրույն[3]։
Օզջան Դենիզի ստեղծագործական կենսագրությունը սկսվեց այն բանից հետո, երբ տղան ընդամենը 13 տարեկան էր։ Տղան այդ ընթացքում պրոֆեսիոնալ երգում էր։ 16 տարեկանում Դենիզն մեկնում է Անթալիա, ապահովելով հարմարավետ կյանք իր և իր ընտանիքի համար։ Բայց 17 տարեկանում նա հեռացավ Թուրքիայից և գնաց Գերմանիա։ Նա երեք տարի ապրել է Մյունխենում։ Վերադառնալով տուն, Դենիզը անմիջապես գնում է բանակ և միայն 3 տարի անց զորացրվելուց հետո սկսում է իր նոր աշխատանքային կյանքը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանակից հետո Դենիզ Օզջանը անսպասելիորեն առաջարկ ստացավ ֆիլմում նկարահանվելու։ Օզջանը առաջին անգամ որպես դերասան հանդես եկավ «Ona Sevdiğimi Söyle» ֆիլմում։ Մելոդրամայի սիրահար թուրք հանդիսատեսը շատ հավանեց Օզջանի տաղանդը։
Ֆիլմում նկարահանվելիս Օզջանը չթողեց իր երաժշտական կարիերան, շարունակելով ալբոմներ թողարկել։
Հանդիսատեսը Դենիզին տեսավ նաև «O Şimdi Asker», «Aslan Gibi», «Neredesin Firuze» ֆիլմերում։ Այս բոլոր ֆիլմերը բարձր գնահատականի են արժանացել իր հայրենիքում։ Մի շարք ֆիլմերի հեռարձակման իրավունքները վաճառվել են նաև այլ երկրներում։ 2013 թվականին թուրքական հեռուստատեսությունը նկարահանեց «Su ve Ateş» ֆիլմը, որը երկու սիրահարների ճանապարհի խոչընդոտների մասին է, գլխավոր դերում հանդես են եկել Օզջան Դենիզն և Յասեմին Ալլենը։ Հաջորդ ֆիլմն որում նկարահանվեց Դենիզը դա «Սև ծաղիկ» կոչվող դրաման էր, որտեղ դերասանը հանդիսատեսին է ներկայացել խաբեբայի կերպարով, ով վտանգում է ընտանիքի բարեկեցությունը։ 2014 թվականին Օզջանը նկարահանվեց «Kaderimin yazildigi gün» մելոդրամայում, որը հարուստ զույգի մասին է, ովքեր դիմում են փոխնակ մոր օգնությանը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Դենիզի կինը դարձավ դերասանուհի Հանդան Դենիզը։ Այս ամուսնությունը տևեց մինչև 2000 թվականը։ Այնուհետև Օզջանը հանդիպեց դերասանուհի Ֆահիր Էվջենի հետ, նրանք նույնիսկ որոշել էին ամուսնանալ, սակայն 2013 թվականին զույգը հանկարծակի հայտարարեց հարաբերությունների ավարտի մասին[4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992՝ Yine Ağlattın Beni
- 1993՝ Hadi Hadi Meleğim
- 1994՝ Beyaz Kelebeğim
- 1997՝ Yalan Mı?
- 1998՝ Çoban Yıldızı
- 2000՝ Aslan Gibi
- 2002՝ Leyla
- 2004՝ Ses ve Ayrılık
- 2007՝ Hediye
- 2009՝ Sevdazede
- 2012՝ Bi Düşün
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Բնօրինակ անվանում | Հայերեն անվանում |
---|---|---|
1996 | Ona Sevdiğimi Söyle | Նրան ասա, որ ես սիրում եմ |
2002 | Kolay Para | Թեթև փողեր |
2003 | Asmalı Konak – Hayat | Կյանք |
2003 | O Şimdi Asker | Հիմա նա զինվոր է |
2004 | Neredesin Firuze | Որտեղ ես դու, Բիրյուզա |
2006 | Keloğlan Karaprens’e Karşı | Դեմ է |
2008 | Mevlana Aşkı Dansı | Սիրո պարը |
2011 | Ya Sonra? | Կամ հետո՞ |
2012 | Araf | Մաքրություն |
2012 | Evim Sensin | Դու իմ տունն ես |
2013 | Su ve Ateş | Ջուր և կրակ |
2016 | Ikinci Şans | Երկրորդ հնարավորություն |
2017 | öteki taraf | Այլ կողմից |
Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Բնօրինակ անվանում | Հայերեն անվանում |
---|---|---|
1997 | Yalan Mı? | Սուտ է |
1999 | Aşkın Dağlarda Gezer | Սերը լեռներ է գնում |
2002 | Asmalı Konak | Իսմաիլ Կոնակ |
2004 | Haziran Gecesi | Հունիսի գիշերը |
2007 | Kader | Ճակատագիր |
2008 | Aşk Yakar | Սերը այրում է |
2009 | Samanyolu | Ծիր կաթին |
2012 | Bir Zamanlar Osmanli | Մի անգամ Օսմանյան կայսրությունում |
2013 | Karagül (1.Folge) | Քարագյուլ |
2014 | Karagül (49-52. Folge) | Քարագյուլ |
2014 | Kaderimin yazildigi gün | Իմ ճակատագիրը գրվելու օրը |
2017 | Istanbullu Gelin | Ստամբուլի հարսնացուները |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ДЕНИЗ(չաշխատող հղում)
- ↑ Hasmik Chakhmakhchyan (2016-10-27), Özcan Deniz sings in Armenian - Sayat-Nova "Kamancha" (2009), Վերցված է 2024-08-13-ին
- ↑ успешные, знаменитые и красивые люди мира.Озджан Дениз(չաշխատող հղում)
- ↑ Дениз. Личная жизнь(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օզջան Դենիզի պաշտոնական կայքէջը
- Օզջան Դենիզը Ինստագրամում
- Օզջան Դենիզը Ֆեյսբուքում
- Օզջան Դենիզը Թվիթերում
|
- Մայիսի 19 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անկարա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Թուրք դերասաններ
- Թուրք երգիչներ
- Թուրք կինոդերասաններ
- Թուրք հեռուստադերասաններ
- Քրդական ծագմամբ թուրքեր
- Անձինք Անկարայից
- Թուրք տղամարդ երգիչներ
- Թուրք կինոռեժիսորներ
- Ոսկե թիթեռ մրցանակի դափնեկիրներ