Jump to content

Քեյթ Մոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Մոս
անգլ.՝ Katherine Ann Moss
Դիմանկար
Ծնվել էհունվարի 16, 1974(1974-01-16)[1][2][3][…] (50 տարեկան)
ԾննդավայրAddiscombe, Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունRiddlesdown Collegiate?
ՄասնագիտությունՍուպերմոդել, նորաձևության դիզայներ, մոդել և գործարար
ԱմուսինJamie Hince?
ԵրեխաներLila Moss?
Կայքkatemoss.com
 Kate Moss Վիքիպահեստում

Քեթրին Էն «Քեյթ» Մոս (անգլ.՝ Katherine Ann "Kate" Moss, հունվարի 16, 1974(1974-01-16)[1][2][3][…], Addiscombe, Անգլիա), անգլիացի մոդել։

Ծնվել է 1974 թվականի հունվարի 16-ին Կրոյդոնում, Լոնդոնում։ Մոսին բացահայտել է Սարա Դուկասը (Սթորմ Մոդել Մենեջմենթ) 1988 թվականին[4]։ Մոսը հայտնի է դարձել 1990-ականներին։ Նա հայտնի է իր շատ նիհար կազմվածքով և նորաձևության մեջ զրո չափս կրելով։ Մոսը մասնակցել է նորաձևության արշավների՝ ներկայացնելով հագուստներ Գուչչիից, Դոլչե ընդ Գաբանայից, Կելվին Կլեյնից, Շանելից և Ռիմմելից։ Իր 25 տարվա կարիերայի ընթացքում նորաձևության ոլորտում իր ավանդի համար Մոսին շնորհվել է "Հատուկ ճանաչում" մրցանակը Բրիտանական Նորաձևության Մրցանակաբաշխության ժամանակ 2013 թվականի դեկտեմբերին։ Բացի մոդելի կարիերայից, Մոսը նաև ծավալում է տարբեր գործունեություններ՝ և նորաձևության հետ կապված և ոչ այլ ոլորտի գործունեություններ։ Նա ունի հագուստի իր սեփական հավաքածուն, ինչպես նաև գործունեություն է ծավալում երաժշտական ոլորտում։ Նա մի շարք մրցանակներ է ստացել իր մոդելի կարիերայի համար։ 2007 թվականին «Թայմ» ամսագիրը նրան հռչակեց աշխարհի 100 հայտնիների շարքում[5]։ Մոսի անձնական կյանքը բուռն քննարկման թեմա է հանդիսանում մեդիայի համար։ Մոսը 2000-ականներին հանդիպում էր Ջեֆերսոն Հեքի հետ. նրանք ունեն մեկ աղջիկ։ Ավելի ուշ նա սկսեց հանդիպել երաժիշտ Պիթ Դոհերթիի հետ։ Նա այժմ ամուսնացած է Ջեմի Հինսի հետ (The Kills խմբի կիթառիստ)։ Մեդիան նաև անդրադարձել է երեկույթների և թմրանյութերի նկատմամբ նրա ունեցած սիրուն։ Թմրանյութերի հետ կապված լուրերը տարածվեցին 2005 թվականին, որի պատճառով նա հնարավորություն կորցրեց մասնակցելու նորաձևության մի շարք արշավների։ Ավելի ուշ նա ազատվեց թմրանյութերից և վերսկսեց մոդելի կարիերան։ 2012 թվականին «Ֆորբսի» ամենաբարձ վաստակող մոդելների շարքում Մոսը գտնվում էր երկրորդ հորիզոնականում (9,2 միլիոն եկամուտ մեկ տարում)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. «Kate Moss Biography». Biography.com (A&E Networks). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. "The 2007 TIME 100: Kate Moss" Արխիվացված 2013-08-03 Wayback Machine, Time. Retrieved 20 April 2013
  6. Solomon, Brian (2012 թ․ հունիսի 14). «The World's Highest Paid Models». «Ֆորբս». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Մոս» հոդվածին։