Տ-72
Տ-72 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | մարտական մեքենաների ընտանիք |
Երկիր | ԽՍՀՄ |
Քաշ, տ. | 41 |
Անձնակազմ | 3 |
Պատմություն | |
Նախագծող | Ուրալվագոն գործարան |
Արտադրող | Ուրալվագոն գործարան |
Արտադրման թվականներ | 1973-ից մինչ օրս |
Շահագործման սկիզբ | 1973 |
Արտադրվածների քանակ | 25 000 |
Օգտագործող | Ռուսաստան Հնդկաստան Ուկրաինա Բելառուս |
Անվանված է | 1972 |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 6860 |
Երկարությունը թնդանոթով, մմ | 9530 |
Կորպուսի լայնություն, մմ | 3460 |
Բարձրություն, մմ | 2190 |
Կորպուսի կող, մմ/աստ. | 200-400 |
Այլ սպառազինություն | 2А46 |
Տ-72-ը (ռուս.՝ Т-72) խորհրդային արտադրության հիմնական մարտական տանկ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծման աշխատանքները սկսվել են դեռևս 1967 թվականին, սակայն արտադրությունը սկսվել է 1973 թվականին։ Արտադրությունը կազմակերպվել է Նիժնի Տագիլի ՈՒրալվագոնզավոդ գործարանում։ Գլխավոր կոնստրուկտորն է Վ. Ն. Վենեդիկտովը։ Տ-72 տանկը սկզբնական հատվածում արտահանվել է Վարշավայի Պայմանագրի կազմակերպության երկրներ, Հարավսլավիա, Ֆինլանդիա, Իրան, Իրաք և Հնդկաստան հետագայում նաև այլ երկրներ։
Մարտավարատեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տ-72 տանկի երկարությունը կազմում է 6.86 մ (թնդանոթով 9.53 մ), լայնությունը՝ 3.46 մ, իսկ բարձրությունը՝ 2.19 մ։ Այս տանկը բավականին ծանր է. նրա քաշը կազմում է ավելի քան 41 տ։ Տ-72 տանկն ունի 125 մմ-անոց թնդանոթ։ Տանկի ամենավերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տ-72 տանկը սնուցվում է 780 ձիաուժ հզորությամբ V-46 դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն, տանկի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ Տ-72 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Տ-72 տանկը կարող է կրակել որոշակի անկյան տակ։ Տանկն արձակում է ցանկացած ստանդարտ 125 մմ-անոց արկեր։ Տ-72 տանկը մեկ րոպեում արձակում է մի քանի արկեր։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 5 կմ։ Տ-72 տանկը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։
Համեմատություն Տ-55, Տ-62, Տ-64, Տ-80 և Տ-90 տանկերի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանկ | Տ-55[1] | Տ-62[2] | Տ-64[3] | Տ-72[4] | Տ-80[5] | Տ-90[6] |
---|---|---|---|---|---|---|
Քաշ | 36 տ | 41.5 տ | 39 տ | 41 տ | 42 տ | 46.5 տ |
Երկարություն | 6 մ | 6.6 մ | 6.54 մ | 6.86 մ | 6.78 մ | 6.86 մ |
Լայնություն | 3.27 մ | 3.6 մ | 3.41 մ | 3.46 մ | 3.53 մ | 3.46 մ |
Բարձրություն | 2.4 մ | 3 մ | 2.17 մ | 2.19 մ | 2.3 մ | 2.23 մ |
Շարժիչի տեսակ | դիզելային | դիզելային | դիզելային | դիզելային | գազատուրբինային | դիզելային |
Շարժիչի հզորություն | 520 ձիաուժ | 580 ձիաուժ | 700 ձիաուժ | 780 ձիաուժ | 1000 ձիաուժ | 840 ձիաուժ |
Առավելագույն արագություն | 50 կմ/ժ | 50 կմ/ժ | 60 կմ/ժ | 60 կմ/ժ | 70 կմ/ժ | 60 կմ/ժ |
Թնդանոթի տրամագիծ | 100 մմ | 115 մմ | 125 մմ | 125 մմ | 125 մմ | 125 մմ |
Տ-72 տանկը Հայաստանի Զինված ուժերում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի Հայաստանի և Ռուսաստանի մինչև կնքվեց պայմանագիր, որի համաձայն Հայաստանը Ռուսաստանից պետք է գներ Տ-72 տանկեր։ Տանկերի մատակարարման գործընթացը տեղի ունեցավ 2013 թվականին։ Այսպիսով Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերին մատակարարեց 35 միավոր Տ-72 տանկ, որոնք մինչ այդ օգտագործվել են ռուսաստանյան զինված ուժերում։ «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» գնահատմամբ՝ հայկական կողմը գնել է տանկերը մոտավորապես 50 մլն ԱՄՆ դոլարով (1,4 մլն դոլար մեկ միավորի համար)։ Հայկական զինված ուժերի տանկային սպառազինության հիմնական մասը հենց Տ-72 տանկերն են՝ 530-540 միավոր տանկ (ներառյալ Պաշտպանության բանակը)[7]։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջան 144 հատ
- Ալժիր 325 հատ
- Անգոլա 50 հատ
- Բելառուս 446 հատ
- Բուլղարիա 80 հատ
- Եթովպիա 211 հատ
- Եմեն որոշ քանակություն
- Թուրքմենստան 650 հատ
- Իրան 480 հատ
- Իրաք 120 հատ
- Լեհաստան 505 հատ
- Լիբիա որոշ քանակություն
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 100 հատ
- Կուբա 50 հատ
- Հայաստան 305 հատ
- Հարավային Սուդան հատ
- Հյուսիսային Կորեա հատ
- Հնդկաստան 1950 հատ
- Հունգարիա 30 հատ
- Ղազախստան 300 հատ
- Ղրղզստան 150 հատ
- Հյուսիսային Մակեդոնիա 31 հատ
- Մարոկկո 40 հատ
- Մյանմա 50 հատ
- Մոնղոլիա 50 հատ
- Նիգերիա 12 հատ
- Նիկարագուա հատ
- Չեխիա 30 հատ
- Ջիբութի 42 հատ
- Ռուսաստան 8900 հատ
- Սիրիա որոշ քանակություն
- Սլովակիա 30 հատ
- Սուդան 70 հատ
- Վենեսուելա 92 հատ
- Վիետնամ 150 հատ
- Վրաստան 100 հատ
- Տաջիկստան 30 հատ
- Ուզբեկստան 70 հատ
- Ուկրաինա 600 հատ
- Քենիա 110 հատ
Կամզակերպություններ և Չճանաչված երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արցախ 310-376 հատ
- Աբխազիայի Հանրապետություն 40 հատ
- Մերձդնեստր 20 հատ
- Հարավային Օսիայի Հանրապետություն 75 հատ
- Իսլամական Պետություն որոշ քանակություն
Նախկին Օպերատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- T-72 Main battle tank Արխիվացված 2016-08-14 Wayback Machine(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տ-55». Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին. Վերցված է 2016-08-23-ին.
- ↑ «Տ-62». Արխիվացված է օրիգինալից 2016-08-02-ին. Վերցված է 2016-08-23-ին.
- ↑ «Տ-64». Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին. Վերցված է 2016-08-23-ին.
- ↑ «Տ-72». Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին. Վերցված է 2016-08-09-ին.
- ↑ «Տ-80». Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին. Վերցված է 2016-08-23-ին.
- ↑ «Տ-90». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Զեկույց. Հայաստանը 2012-13թթ. գնել է Տ-72 տանկեր ու ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ | Razm.info». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տ-72» հոդվածին։ |
|
|