Տաու (մասնիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաու (այլ կիրառումներ)
Ենթադաս | charged lepton?[1] և տարրական մասնիկներ |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Դասակարգում | Ֆերմիոն |
Կազմություն | Տարրական մասնիկ |
Վիճակագրություն | Ֆերմիոնային |
Սերունդ | Երրորդ |
Հիմնարար փոխազդեցություններ | Էլեկտրամագնիսականություն Ձգողականություն Թույլ փոխազդեցություն |
Նշանակումը | |
Հակամասնիկ | Հակատաու () |
Հայտնագործում | Մարտին Լուիս Պերլ և այլք, 1975 թ․[2][3] |
Զանգված | 1776.82±0.16 ՄէՎ/c2[4] |
Կյանքի տևողություն | 2.906(10)×10-13 վ[4] |
Էլեկտրական լիցք | −1e[4] |
Սպին | 1⁄2[4] |
Մոնտե Կարլո դրույթով համար | 15 |
Տաու (τ), տաու լեպտոն, տաու մասնիկ կամ տաոն, տարրական մասնիկ, նման է էլեկտրոնին բացասական էլեկտրական լիցքով և 1⁄2 սպինով։ Էլեկտրոնի, մյուոնի և երեք նեյտրինոների հետ դասվում է լեպտոնների շարքին։ Ինչպես բոլոր տարրական մասնիկները, տաուն նույնպես ունի համապատասխան հակամասնիկը՝ հակառակ լիցքով, բայց նույն զանգվածով և սպինով։ Տաուի հակամասնիկը կոչվում է «հակատաու» (երբեմն՝ «դրական տաու»)։ Տաու մասնիկները նշանակվում են τ+ և τ-։
Տաու լեպտոնների կյանքի տևողությունը 2.9×10−13 վ է, զանգվածը՝ 1776.82 ԳէՎ/c2 (մյուոնի զանգվածը 105.7 ՄէՎ/c2 է, էլեկտրոնինը՝ 0.511 ՄէՎ/c2)։ Քանի որ տաուի փոխազդեցությունները շատ նման են էլեկտրոնների փոխազդեցություններին, այն կարելի է համարել էլեկտրոնի ծանր տեսակը։ Մեծ զանգվածի պատճառով տաու մասնիկը էլեկտրոնի նման հաճախ չի ենթարկվում արգելակման ճառագայթման, այդ պատճառով այն ունակ է մեծ ներթափանցման՝ համեմատած էլեկտրոնների հետ։ Սակայն կյանքի կարճ տևողության պատճառով տաուի թափանցելիության ունակությունը ի հայտ է գալիս միայն գերբարձր՝ ՊէՎ-ից (պետաէլեկտրոնվոլտ, 1015 էՎ) բարձր էներգիաների դեպքում[5]։
Ինչպես մյուս լիցքավորված լեպտոնները, տաուն ունի իրեն զուգակցված նեյտրինո՝ տաու-նեյտրինո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաու մասնիկը հայտնաբերել է Մարտին Լուիս Պերլը 1974-1977 թթ․ անցկացված մի շարք փորձերի արդյունքում, Ստանֆորդի գծային արագացուցչային կենտրոնի և Բերկլիի ազգային լաբորատորիայի խմբի հետ[3]։ Տրոհման հաջորդական մեխանիզմը հետևյալն է՝
- e+ + e- → τ++ τ- → e± + μ∓ + 4ν։
Մասնիկն իր անունը և τ նշանակումը ստացել է հունարեն τρίτον (տրիտոն՝ երրորդ բառից), քանի որ հայտնաբերված երրորդ լիցքավորված լեպտոնն էր[6]։
Մարտին Պերլը 1995 Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ ստացավ Ֆրեդերիկ Ռայնեսի հետ միասին։ Վերջինից մրցանակը շնորհվեց նեյտրինոյի բացահայտման համար։
Տաու տրոհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաու մասնիկը միակ լեպտոնն է, որ կարող է տրոհվել հադրոնների․ մյուս լեպտոնները դրա համար բավարար զանգված չունեն։ Տրոհումը ընթանում է թույլ միջուկային ուժերի միջոցով[7]։
Տաու մասնիկի հադրոնային տրոհումները ընթանում են հիմնականում հետևյալ ճյուղային հարաբերակցություններով[4]․
- 25.52%- տրոհում լիցքավորված պիոնի, չեզոք պիոնի և տաու նեյտրինոյի,
- 10.83% տրոհում լիցքավորված պիոնի և տաու նեյտրինոյի,
- 9.30% տրոհում լիցքավորված պիոնի, երկու չեզոք պիոնների և տաու նեյտրինոյի,
- 8.99% տրոհում երեք լիցքավորված պիոնների (որոնցից երկուսի լիցքը նույնն է) և տաու նեյտրինոյի,
- 2.70% տրոհում երեք լիցքավորված պիոնների,
- 1.05% տրոհում երեք չեզոք պիոնների, լիցքավորված պիոնի և տաու նեյտրինոյի։
Ընդհանրապես տաու լեպտոնը հադրոնային ճանապարհով տրոհվում է մոտ 64.79% դեպքում։
Քանի որ թույլ տրոհումների ժամանակ տաոնային լեպտոնային թիվը պահպանվում է, երբ տաու մասնիկը տրոհվում է մյուոնի կամ էլեկտրոնի, տաու նեյտրինո է առաջանում[7]
Սովորական մաքուր լեպտոնային տաու տրոհումների ճյուղային հարաբերակցությունը հետևյալն է[4]
- 17.82% տրոհում տաու նեյտրինոյի, էլեկտրոնի և էլեկտրոնային հականեյտրինոյի,
- 17.39% տրոհում տաու նեյտրինոյի, մյուոնի և մյուոնային հականեյտրինոյի։
Այս թվերի մոտիկությունը պայմանավորված է լեպտոնային ունիվերսալությամբ։
Էկզոտիկ ատոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխատեսվում է, որ տաու լեպտոնը կազմում է էկզոտիկ ատոմներ, ինչպես մյուս լիցքավորված ներատոմային մասնիկները։ Դրանցից մեկը կոչվում է տաուոնիում՝ մյուոնիումի համանմանությամբ, կազմված է հակատաոնից և էլեկտրոնից, τ+e-[8]
Այդպիսի ատոմ է նաև օնիումը՝ τ+τ- որը կոչվում է իսկական տաոնիում և որը դժվար է հայտնաբերել։ Նրա հայտնաբերումը կարևոր է քվանտային էլեկտրադինամիկայի համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tanabashi M., R.M. Barnett, Nakamura K., Carena M., Basaglia T., Cerri A., Chakraborty D., J.J. Beatty, Cowan G., Dahl O. et al. Review of Particle Physics // Phys. Rev. D / American Physical Society — APS, 2018. — Vol. 98, Iss. 3. — P. 36. — ISSN 1550-7998; 1550-2368; 0556-2821; 1089-4918; 2470-0010 — doi:10.1103/PHYSREVD.98.030001
- ↑ L. B. Okun (1980). Leptons and Quarks. V.I. Kisin (trans.). North-Holland Publishing. էջ 103. ISBN 978-0444869241.
- ↑ 3,0 3,1 Perl, M. L.; Abrams, G.; Boyarski, A.; Breidenbach, M.; Briggs, D.; Bulos, F.; Chinowsky, W.; Dakin, J.; և այլք: (1975). «Evidence for Anomalous Lepton Production in e+e- Annihilation». Physical Review Letters. 35 (22): 1489. Bibcode:1975PhRvL..35.1489P. doi:10.1103/PhysRevLett.35.1489.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 J. Beringer et al. (Particle Data Group) (2012). «Review of Particle Physics». Journal of Physics G. 86 (1): 581–651. Bibcode:2012PhRvD..86a0001B. doi:10.1103/PhysRevD.86.010001.
{{cite journal}}
:|chapter=
ignored (օգնություն) - ↑
D. Fargion, P.G. De Sanctis Lucentini, M. De Santis, M. Grossi (2004). «Tau Air Showers from Earth». The Astrophysical Journal. 613 (2): 1285. arXiv:hep-ph/0305128. Bibcode:2004ApJ...613.1285F. doi:10.1086/423124.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ M.L. Perl, Evidence for, and properties of, the new charged heavy lepton, SLAC-PUB-1923, 1977․ [1]
- ↑ 7,0 7,1 Riazuddin (2009). «Non-standard interactions» (PDF). NCP 5th Particle Physics Sypnoisis. Islamabad,: Riazuddin, Head of High-Energy Theory Group at National Center for Physics. 1 (1): 1–25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 8,0 8,1 Brodsky, Stanley J.; Lebed, Richard F. (2009). «Production of the Smallest QED Atom: True Muonium (μ+μ−)». Physical Review Letters. 102 (21): 213401. arXiv:0904.2225. Bibcode:2009PhRvL.102u3401B. doi:10.1103/PhysRevLett.102.213401.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիզիկայի նոբելյան մրցանակ, 1995 թ․ (անգլ.)
- Տաու մասնիկի հայտնագործումը, Պերլի գրանցամատյանից Արխիվացված 2014-11-10 Wayback Machine (անգլ.)
- Տաուի հայտնագործությունը․ երեք թղթի պատմություն (անգլ.)