Jump to content

Վիտոշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտոշա
Տեսակլեռ
Երկիր Բուլղարիա
Վարչատարածքային միավորՍոֆիա
Բարձրությունը ծովի մակարդակից2292 մետր
Հարաբերական
բարձրություն
1275 մետր
Երկարություն19 կմ
Լայնություն17 կմ
Մակերես311,28 կմ²
Բարձրագույն գագաթCherni Vrah?

Վիտոշա (բուլղար․՝ Витоша), լեռ Բուլղարիայում։

Գտնվում է Բուլղարիայի կենտրոնական մասի արևմուտքում։ Վիտոշայի ուրվագիծը հսկա գմբեթ է հիշեցնում։ Երկարությունը 19 կմ է, լայնությունը՝ 17 կմ։ Վիտոշայի ծայրամասին է գտնվում մայրաքաղաք Սոֆիան։ Զբոսաշրջային հանրաճանաչ օբյեկտ է։ Լեռան տարածքում ձևավորվել է ազգային պարկ, որն ընդգրկում է ամենից հայտնի և հաճախակի այցելություններ ունեցող տեղերը։

Լեռան ամենաբարձր գագաթը Չերնի վրիխն է (բուլղար․՝ Черни връх, բառացի՝ Սև գագաթ)` 2290 մ բարձրությամբ։ Կա տասը գագաթ, որոնք ունեն 2000 մ և ավելի բարձրություն։

Լեռան անունը ծագում է արական «Վիտոշա» անունից։ Լեռնազանգվածի մասին առաջին տեղեկությունը վերաբերում է 11-րդ դարին։ Առաջին զբոսաշրջիկներն այստեղ են այցելել 1895 թվականի օգոստոսի 26-ին. այդ ժամանակ մոտ 300 լեռնագնացներ բարձրացան Չերնի վրիխ գագաթը։ Ամեն տարի հազարավոր մարդիկ բարձրանում են լեռան այդ գագաթը։

Բարձրության փոփոխման հետ փոխվում է նաև բնությունը։ Լեռան համեմատաբար ոչ մեծ տարածքում հանդիպում են 1500 տեսակ բարձրակարգ բույսերի, 500 տեսակ սունկ, 500 տեսակ ջրիմուռ, 326 տեսակ մամուռ, 200 տեսակ քարաքոս։ Դրանցից 31-ը էնդեմիկ են, 52-ը ներառված են Բուլղարիայի Կարմիր գրքում։ Լեռան վրա հանդիպում են տարբեր ծառատեսակներ՝ նորվեգական և բուլղարական եղևնի, սոճի, հաճարենի, կեչի, կաղամախի, լաստենի։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը կարելի է այցելել լեռան տարածքում գտնվող ազգային պարկ։ Կա մոտ հիսուն արահետ, որից տասը ձգվում են 2000 մ և ավելի բարձրության վրա։ Ձմռանը մեծ տարածում ունի լեռնադահուկային սպորտը։ Լեռան լանջերը տարվա մեջ ձյունով են պատված մոտ 150 օր։ Դահուկային սեզոնը ավարտվում է ապրիլին։ Ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 29 կմ. դրանցից 11-ը հարթավայրային են։ Ամեն ժամ լեռն ընդունում է մոտ 3.150 դահուկորդի։ Ուղիների 53%-ը նախատեսված է սկսնակների, 36%-ը՝ արհեստավարժ մարզիկների և 12%-ը էքստրեմալ մարզաձևերի սիրահարների համար։



Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտոշա» հոդվածին։