Սքայլաբ
Սքայլաբ | |
---|---|
երկնային լաբորատորիա | |
Տեսակ | space laboratory? |
Անձնակազմ | Չարլզ Կոնրադ, Joseph P. Kerwin?, Paul J. Weitz?, Ալան Բին, Օուեն Գերիոտ, Ջեք Լաուսմա, Gerald Carr?, Edward G. Gibson? և William R. Pogue? |
Արտադրող | Ապոլլոն |
Առաջին թռիչք | 1973 |
Շահագործողներ | ՆԱՍԱ |
Skylab (space station) Վիքիպահեստում |
«Սքայլաբ» (անգլ.՝ Skylab, skylaboratory), երկնային լաբորատորիա, ամերիկյան առաջին բնակելի ուղեծրակայանի անվանումը, նրա մշակման ծրագիրը։ Ուղեծիր է դուրս բերվել 1973 թվականի մայիսի 14-ին։ Տիեզերագնացներն ուղեծրակայան են հասցվել և Երկիր վերադարձել «Ապոլլոն» (հիմնական բլոկի մոդիֆիկացմամբ) տիեզերանավերով։
Կառուցվածք և չափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սքայլաբի» զանգվածը 77,1 տ է, երկարությունը՝ 24,6 մ, իրանի տրամագիծը՝ 6,6 մ, աստղագիտական սարքերի հարթակից։ Հիմնական բլոկը ստեղծվել է «Սատուրն 5» կրող հրթիռի երրորդ աստիճանի բազայի վրա և բաղկացած է լաբորատորային (միանում է շլյուզային խցին) ու բնակվելու (ունի քնելու, մարզվելու, որոշ փորձեր կատարելու, սնունդ պատրաստելու և ընդունելու, ազատ ժամանակն անցկացնելու, անձնական հիգիենայի առանձին բաժանմունքներ) հատվածամասերից։ Հիմնական բլոկի վերևում տեղակայված է սարքավորումների հատվածամասը։ Շլյուզային խուցը ծառայում է տիեզերագնացների՝ կառանման կոնստրուկցիայից (հանդերձված է 2 կցման հանգույցներով) կայանի խցիկ անցնելու և բաց տիեզերք դուրս գալու համար։ «Սքայլաբը» հանդերձված է տիեզերական տարածությունն ուսումնասիրելու, բժշկակենսաբանական, տեխնիկական հետազոտություններ կատարելու, կիրառական խնդիրներ լուծելու ապարատներով։ Կենսաապահովման համակարգն ունի թթվածնի պաշար, ածխաթթու գազի կլանիչներ։
Տիեզերական արշավախմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1973-1974 թվականին «Սքայլաբ» ուղեծրակայանում աշխատել է տիեզերագնացների 3 արշավախումբ.
- Սքայլաբ-2 (SL-2 և SLM-1[1]), 1973 թվականի մայիսի 25-ից մինչև հունիսի 22-ը, տիեզերագնացներ` Չ․ Կոնրադ, Պ․ Վեյց, Զ․ Քերվին (անգլ.՝ Joseph Peter Kerwin)։ 28 տևած այս արշավախումբը ոչ այնքան գիտական, որքան վերանորոգման բնույթ է կրել. մի քանի անգամ տիեզերք դուրս գալով տիեզերագնացները բացել են խցանված արեգակնային մարտկոցը և ջերմապաշտպանիչ «հովանոց» տեղադրելու միջոցով վերականգնել են կայանի ջերմակարգավորումը
- Սքայլաբ-3 (SL-3 и SLM-3[1]), 1973 թվականի հուլիսի 28-ից մինչև սեպտեմբերի 26-ը, տիեզերագնացներ՝ Ա․ Բին, Օ․ Գարիոտ, Ջ․ Լուսմա։ 59 օր տևած այս արշավախումբը բաց տիեզերք դուրս գալով երկրորդ ջերմամեկուսիչ էկրանն է տեղադրել, կատարել է գիրոսկոպները փոխարինելու հետ կապված գորողություններ[2]
- Սքայլաբ-4 (также SL-4 и SLM-4[1]), 1973 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 1974 թվականի փետրվարի 8-ը, տիեզերագնացներ՝ Ջ․ Քար, Ու․ Փոուգ, Է․ Գիբսոն)։ 84 օր տևած այս արշավախմբի տիեզերագնացներն առաջինն էին, ովքեր Նոր տարին դիմավորել են տիեզերքում։ Թռիչքի ընթացքում տիեզերանավի անձնակազմը մեկ օրով գործադուլ էր հայտարարել և երկրից կառավարման կենտրոնի հետ ռադիոկապը ինքնակամ ընդհատել էր։ Անձնակազմը ողջ օրը հանգստացել էր և իլյումինատորից Երկրին նայել։ Տիեզերք դուրս գալու ընթացքում ուղղվել էր ռադարը` երկրի բնական հարստությունների ուսումնասիրման համար։
1979 թվականի հուլիսի 11-ին «Սքայլաբ» մտել է Երկրի մթնոլորտի խիտ շերտերը և դադարեցրել իր գոյությունը։
Ծախսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1966-1974 թվականներին Սքայլաբի ծրագրերը կազմել են 2,2 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է 2010 թվականի 10 մլրդ ԱՄՆ դոլարի։ Երեք արշավախումբ երեքական տիեզերագնացներով տիեզերքում են անցկացրել 510 օր։ Այդ օրերից յուրաքանչյուր օրը մեկ տիեզերագնացի համար արժեցել է 20 մլն ԱՄՆ դոլար` ի տարբերություն Միջազգային տիեզերական կայանի 7,5 մլն. ԱՄՆ դոլարի[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Skylab Numbering Fiasco». Living in Space (անգլերեն). William Pogue Official WebSite. 2007. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Глазков, Юрий Николаевич, Колесников Ю. В. В открытом космосе. — М.: Педагогика, 1990. — (Библиотечка Детской энциклопедии «Учёные — школьнику»). — ISBN 5-7155-0200-4
- ↑ Lafleur, Claude (March 8, 2010) "Costs of US Piloted Programs". The Space Review.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 219)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքայլաբ» հոդվածին։ |
|