Սու-30
Սու-30 | |
---|---|
Տեսակ | կործանիչ |
Ենթատեսակ | Su-27/30? |
Օգտագործվում է ինչպես | ավիաաջակցություն մեծ խորության վրա և air combat? |
Շարժիչ | Saturn AL-31? |
Թռիչքի երկարություն | կմ |
Ստեղծող | ԽՍՀՄ Ռուսաստան |
Արտադրող | Սուխոյ |
Առաջին թռիչք | 1989 |
Շահագործման սկիզբ | 1992 |
Շահագործողներ | Ալժիրի ռազմա-օդային ուժեր, Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժեր, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի ավիացիա, Չինաստան, Հնդկաստան և Ալժիր |
Արտադրման թվականներ | 1992 |
Բազային մոդել | Sukhoi Su-27? |
ՆԱՏՈ-ի կոդ | Flanker C |
Sukhoi Su-30 Վիքիպահեստում |
Սուխոյ Սու-30 (ռուս.՝ Сухой Су-30) խորհրդային (հետագայում ռուսական) արտադրության կործանիչ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ (հետագայում ռուսական) բազմաֆունկցիոնալ երկտեղանի կործանիչը ստեղծված է Սու-27 կործանիչի հիման վրա և նրա կատարելագործված տեսակն է։ Սու-30 կործանիչը սկզբում հայտնի էր, որպես Սու-27ՊՈՒ։ Այն վերանվանվեց Սու-30 1996 թվականին։ Արևմուտքում Սու-30 կործանիչը կոչվում է Flanker-C: Սու-30 կործանիչները հիմնականում գտնվում են հնդկական Ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ, իսկ ռուսական Ռազմաօդային Ուժերում դրանց քանակը սահմանափակ է։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սու-30 կործանիչները ստեղծվել են օդում գերազանցություն ապահովելու նպատակով։ Այս ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը 1986 թվականին։ Արտադրության է դրվել 1992 թվականին։ Մինչ օրս Ռուսաստանում ավելի քան 200 հատ Սու-30 կործանիչներ են արտադրվել։ Սու-30 կործանիչի մի տարբերակ էլ արտադրվում է Հնդկաստանում։ Սու-30 կործանիչները արդեն արտահանվել են մի շարք երկրներ՝ մասնավորապես Ալժիր, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան, Մալազիա, Վենեսուելա, Վիետնամ և այլն։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սու-30 կործանիչների դասավորությունը, շարժիչները, թևերի կառուցվածքի մեծ մասը, պոչը և Վիդեո սարքավորումների մեծ մասը նույն են ինչ Սու-27Ս կործանիչինը, սակայն որոշ պարամետրեր ավելի բարելավված են։ Սու-30 ինքնաթիռն ունի նաև հեռահար հրթիռային ռադար։ Այս կարողությունների առումով Սու-30 կործանիչը ընդհանուր առմամբ նման է ամերիկյան F-15E կործանիչներին։ Այս ինքնաթիռը զինված է ներկառուցված 30 մմ տրամագծով GSH-301 թնդանոթի 150 փամփուշտներով։ Այն կարող է իր հետ փոխադրել մինչև 8000 կգ զինամթերք, այդ թվում, կլաստերի և լազերային ռումբեր։ Սու-30 կործանիչը սնուցվում երկու Saturn ՀՕ-31F շարժիչներով։ Վառելիքի պաշարը կազմում է 3000 կմ և կարող է կատարել 4-5 ժամյա մարտական առաքելություն։ Սու-30 կործանիչներն ունեն նաև օդում վերալիցքավորման հնարավորություն։
Մարտավարական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սու-30 ինքնաթիռը հիանալի է իրեն դրսևորում մոտիկ մարտերի ժամանակ։ Հզոր, երկկոնտուրային տուրբոռեակտիվ շարժիչների շնորհիվ է, որ ունի բարձր քարշազինվածություն, վառելիքի մեծ պաշար։ Կործանիչի կարևոր հատկանիշներից է ճկունությունը։ Այն ստեղծված է թռչող թև սխեմայով, ինչը, լավ աերոդինամիկայի շնորհիվ, ինքնաթիռին հնարավորություն է ընձեռում փայլուն խուսավարելիություն ապահովել։ Ի տարբերություն Սու-27 կործանիչի` Սու-30 կործանիչն ընդունակ է մարտական գործողություններ վարել ավելի մեծ հեռավորությունների վրա` միևնույն ժամանակ հրամանատարական կետ հանդիսանալով այլ ինքնաթիռների համար։ Նոր ռադիոլոկացիոն, համակարգչային լուծումների և նոր հրթիռների շնորհիվ է, որ մարտական առաջադրանքներ կատարելիս մեծացել է կործանիչի արդյունավետությունը։ Մի քանի զորավարժությունների ժամանակ այս կործանիչներն օդային ուսումնական մարտերում հաղթել են ամերիկյան և եվրոպական կործանիչներին, ինչը հիմք է ծառայել, որպեսզի արագացվի F-22 կործանիչների արտադրությունը։