Սիգիրիա
Սիգիրիա | |
Ancient City of Sigiriya* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Շրի Լանկա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1982 (6 նստաշրջան) |
Համար | 202 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Սիգիրիա (սինգ․՝ සීගිරිය, թամիլերեն՝ சிகிரியா՝ «առյուծի ժայռ»), Շրի Լանկա կղզու կենտրոնում ծովի մակարդակից 370, և շրջապատող հարթավայրից 170 մետր վեր խոյացող ժայռ։ 1982 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
5-րդ դարի վերջին՝ (477-495)[1] քառորդին Կասապա թագավորը ժայռի վրա անմատչելի ամրոց և իր ապարանքն է կառուցել, որոնց շրչափակում էր ջրով լի խրամը։ Ժայռի շուրջը տնկվել են այգիներ, որոնցում շատրվաններ կային։ Ժայռ բարձրանալու համար պետք էր անցնել վիթխարակերտ Առյուծի դարպասներով։ Կասապայի տիրապետությունից հետո ամրոցն ու ապարանքը լքվել են։ Մինչև 14-րդ դար, ժայռի վրա գործել է բուդդայական մենաստան[2]։
Ամրոցի գոյության մասի եվրոպացիները իմացել են միայն 1907 թվականին, երբ բրիտանացի հետախույզ Ջոն Սթիլը նկարագրել է Սիգիրիայի «հսկայական պատկերասրահը»՝ «հավանաբար ամենամեծը աշխարհում»։ Խոսքը հայելային դահլիճի մասին էր, որի 140 մ երկարությամբ և 40 մ բարձրությամբ պատերը նախկինում պատված են եղել ճենապակիով։ Սիգիրիական որմնանկարի տարածված թեմաներից է եղել հարճերի թեման։ 2014 թվականին հարճերի պատկերներից մնացել էին ընդամենը 18-ը։
Ժայռին փորագրված առյուծից, որի երախը ծառայում էր ամրոցի մուտք[1], այժմ մնացել են միայն թաթերը։ Ժայռին կան 8-րդ դարի բազմաթիվ քնարական տողեր, որ թողել են այցելուները։
Ժայռը, որպես հին շրջանի քաղաքաշինության լավագույն պահպանված օրինակներից մեկը, մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ[3]։ Սա Շրի Լանկայի ամենաշատը հաճախվող պատմական վայրն է[4]։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 202 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Սիգիրիան Համաշխարհային ժառանգության օբյեկտ
- ↑ Ponnamperuma, Senani (2013). The Story of Sigiriya. Panique Pty Ltd. ISBN 978-0-9873451-1-0.
- ↑ Bandaranayake, Senake; Aramudala, Madhyama Saṃskr̥tika (2005). Sigiriya: City, Palace, Gardens, Monasteries, Painting. Central Cultural Fund. ISBN 978-955-631-146-4.
- ↑ 2011 Research & International Relations Division Sri Lanka Tourism Development Authority Annual Statistical Report. Colombo: Research & International Relations Division. 2011. էջ 58.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգիրիա» հոդվածին։ |
|