Jump to content

Ռոլան Դյումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոլան Դյումա
ֆր.՝ Roland Dumas
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1922(1922-08-23)[1][2][3][…]
ԾննդավայրԼիմոժ[4]
Մահացել էհուլիսի 3, 2024(2024-07-03)[5][4] (101 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 4-րդ շրջան, Paris Centre, Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և իրավաբան
Ծնողներհայր՝ Georges Dumas?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, նախագահ, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար և Սահմանադրական խորհրդի անդամ
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ռազմական խաչ 1939—1945 թթ. Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» և մեդալ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 20 տարի»
Ստորագրություն
Изображение автографа
 Roland Dumas Վիքիպահեստում

Ռոլան Դյումա ( ֆր.՝ Roland Dumas, (օգոստոսի 23, 1922(1922-08-23)[1][2][3][…], Լիմոժ[4] - հուլիսի 3, 2024(2024-07-03)[5][4], Փարիզի 4-րդ շրջան, Paris Centre, Փարիզ, Ֆրանսիա[4]) ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, իրավաբան և դիվանագետ, սոցիալիստ, 1984 թվականի հուլիսի 19-ից դեկտեմբերի 7-ը եղել է Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար, 1984 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 1986 թվականի մարտի 20-ը՝ Լորան Ֆաբիուսի կաբինետում Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների նախարար։

Դյուման կրկին ծառայել է Ֆրանսիայի Հանրապետությանը՝ 1988 թվականի մայիսի 12-ից մինչև 1993 թվականի մարտի 29-ը ղեկավարելով Միշել Ռոկարի, Էդիթ Կրեսոնի և Պիեռ Բերեգովայի գրասենյակների դիվանագիտական բաժինը, իսկ ավելի ուշ 1995-1999 թվականներին եղել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ։

Դյումայի նախագահությամբ Սահմանադրական խորհուրդը որոշել է հօգուտ Ֆրանսիայի նախագահի լիակատար դատական անձեռնմխելիության, ինչը վիճահարույց է համարվել՝ հաշվի առնելով բազմաթիվ սկանդալները, որոնցում ներգրավված են եղել Ժակ Շիրակը, և Դյուման։

2007 թվականի մայիսին Դյուման 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Ալբերտո և Անետ Ջակոմետիի հիմնադրամի միջոցները յուրացնելու հանցագործության համար։

Ռոլան Դյուման եղել է Իրաքի Արտակարգ իրավիճակների կոմիտեի անդամ, ավարտել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։

Մահացել է 2024 թվականի հուլիսի 3-ին 101 տարեկան հասակում[6][7]։

  • «Պատվո լեգեոնի սպա» (1995) Մարտական խաչ[8]
  • «Մարտական խաչ» 1939–1945[8]
  • «Կամավորական խաչ»[8]
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետության արժանիքների շքանշանի ասպետ Մեծ Խաչ»[8]
  • «Իզաբելլա Կաթոլիկ շքանշանի Մեծ Խաչի ասպետ»[8]
  • «Իտալիայի Հանրապետության Պատվո շքանշանի Մեծ Խաչ»[9]
  • «Ղազախստանի Սահմանադրության 20 տարի» հոբելյանական մեդալ ( Ղազախստան, 2015)[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 https://www.lefigaro.fr/politique/roland-dumas-figure-de-la-politique-francaise-est-mort-20240703
  6. «Roland Dumas, ancien ministre et ancien président du Conseil constitutionnel, est mort». Le Monde.fr (ֆրանսերեն). 2024 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.
  7. «Roland Dumas, figure de la politique française, est mort». Le Figaro (ֆրանսերեն). 2024 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Биография (фр.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  9. «Текст указа (ит.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  10. «Участвовавший в разработке Конституции Казахстана экс-глава МИД Франции Дюма отмечен наградой». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլան Դյումա» հոդվածին։