Jump to content

Պտիխիյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտիխիյա
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորMunicipality of Central Corfu and Diapontia Islands? և Commune of Kerkyra?
Մասն էՀոնիական կղզիներ
Երկարություն1 կմ
Լայնություն0,6 կմ
Մակերես0,538
Քարտեզ
Քարտեզ

Պտիխիյա[1] (հուն․՝ Πτυχία[2]), Վիդո (Βίδο) կղզի Հոնիական ծովում, գտնվում է Կերկիրա կղզու մոտ, նրա մոտ գլխավոր քաղաք Կերկիրան է։ Պատկանում է Հունաստանին։ 2011 թվականից համարվում է անմարդաբնակ[2]։

1799 թվականի Կորֆույի հարձակման ժամանակ կղզին գրավել էին ռուս-թուրքական հետախույզները։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կղզին ծառայում էր սերբ զինվոր հիվանդների համար, իսկ Կերկիրա կղզին սերբական զորքերի տեղակայման հիմնական վայրն էր։ Չնայելով Հունաստանի օգնությանը, հիվանդությունը շատ ժամանակ ավարտվում էր մահով։ Օրական մահանում էր 300 մարդ[3]։ Այն պատճառով որ մահացածների համար թաղման վայր չկար, որոշել էին մահանալուց հետո միանգամից թաղել ջրում։ Ավելի քան 5000 մարդ թաղվել է ծովում՝ Վիդո կղզու մոտակայքում, որի պատճառով այդտեղի ջուրն անվանում են «Կապույտ գերեզման» (սերբ.՝ Плава гробница / Plava Grobnica):

1930 թվականին սերբերի պատվին կղզում բացվել էր հուշարձան։

Հուշահամալիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին կանգնեցվեց Նիկոլայ Կրասնովի նախագծով դամբարան։ Դամբարանի պատերին գտնվում է 1232 կեսոն։ Անհայտ զինվորների մնացորդները թաղվել են դամբարանից դուրս[4]։

Կիրկիրա համայնք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերկիրա համայնքը իր մեջ ներառում է 6 բնակավայր և 3 կղզի[2]։ Պարագիծը 32.83 կմ է[5]։

Տեղանքը Բնակչությունը 2011 թվականին[2]
Գուվյա 838
Կերկիրա 24 838
Կոնդոկալիոն 1660
Կիրա Խրիսիկու 563
Լազարետո (կղզի) 0
Պոնդիկոնիսիոն (կղզի) 0
Պոտամոս 3840
Պտիխիա(կղզի) 0
Տեմբլոնիոն 356

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Карты государств|Греция|2001
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «Serbs on Corfu 1916—1918» (անգլերեն). www.embassyscg.gr. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. Milena Marković (2013 թ․ օգոստոսի 24). «Vido: Junaci tonu u ranu zoru» (սերբերեն). Večernje novosti. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 371. — ISSN 1106-5761.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտիխիյա» հոդվածին։