Սուրբ Պետրոսի գոթական եկեղեցին, կառուցված 1198 թվականին, ավելի վաղ ժամանակվա պաշտամունքային կառույցի տեղում։
Սուրբ Լավրենտիոսի ռոմանական եկեղեցին, կառուցված ջենովացի ճարտարապետների կողմից, 1098 թվականին։ Հավանաբար, տեղադրվել է հնագույն տաճարի տեղում, որը նվիրված էր Յուպիտեր աստծուն։ Եկեղեցին վնասվել է 1340 թվականի հրդեհի և արագոնացիների1494 թվականի հարձակման ժամանակ, բայց 1582 թվականին այն վերականգնել են։
Ջենովական գերդաստաններից ամենաազդեցիկներից մեկի՝ Դորիա ընտանիքի ամրոցը, 12-16-րդ դարեր։