Պինդոս (հուն․՝ Πίνδος), լեռներ Բալկանյան թերակղզու արևմուտքում, Հունաստանում (հյուսային նախալեռները Ալբանիայում)։ Երկարությունը մոտ 200 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2637 մ (Սմոլիկաս լեռ)։ Բաղկացած է կրաքարերից և ֆլիշներից։ Կազմված են մի քանի լեռնաշղթաներից։ Լանջերը ծածկված են մերձարևադարձային թփուտներով, լայնատերև և ասեղնատերև անտառներով։