Jump to content

Պենատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ․ թ․ ա․ 106 թվականի հռոմեական դրամ, դիմերեսին երկու պենատներ են, դարձերեսին երկու զինվորների միջև խոզ է, որ ցույց է տալիս քաղաքի հիմնման տեղը։

Պենատներ (լատին․՝ Penates), հին հռոմեական դիցաբանության մեջ տնային օջախի պահապան աստվածներ, իսկ հետագայում հռոմեական ժողովրդի պահապաններ։ Ամեն ընտանիք սովորաբար ունեցել է երկու պենատ, որոնք պատկերվել են օջախի շուրջը։

Պենատների պաշտամունքը կարգավորում էր գերագույն պոնտիֆիկը, որը նրանց զոհեր էր մատուցում Վեստայի տաճարում։