Ուոլես Բիրի
Ուոլես Բիրի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Քլեյ շրջան, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 15, 1949[1][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Noah Webster Biri?, մայր՝ Francis Margaret Fitzgerald? |
Ամուսին(ներ) | Գլորիա Սվանսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ուոլես Ֆիցջեռալդ Բիրի (անգլ.՝ Wallace Fitzgerald Beery, ապրիլի 1, 1885[1][2][3][…], Քլեյ շրջան, Միսսուրի, ԱՄՆ - ապրիլի 15, 1949[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր։ Իր գործունեության ընթացքում, որը տևել է մոտ քառասուն տարի, Բիրին նկարահանվել է գրեթե 250 ֆիլմերում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլես Ֆիցդժեռալյդ Բիրին ծնվել է 1885 թվականին Կանզաս Սիթիում։ Նրա երկու ավագ եղբայրները՝ Նոյ Բիրի ավագը և Նոյ Բիրի կրտսերը, նույնպես դերասաններ են դարձել։ 16 տարեկանում նա փախել է տնից և աշխատանք գտել կրկեսում՝ որպես փղի վարժեցնողի օգնական։ Երբ նրան վնասել է ընձառյուծը, երկու օր անց լքել է կրկեսը։ Դրանից հետո Բիրին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է երգչի դերում հանդես գալ կատակերգական օպերետով, իսկ շուտով նորամուտը նշել է Բրոդվեյում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին Բիրին տեղափոխվել է Չիկագո, որտեղ «Essanay Studios» ստուդիայում կայացել է նրա կինոգործունեությունը։ Երբ ստուդիան տեղափոխվել է Կալիֆորնիա, Բերին նույնպես փոխել է իր բնակավայրը։ Նա հիմնականում խաղացել է հանցագործների և չարագործների դերեր, որոնց թվում են Պանչո Վիլյան, որի դերը խաղացել է երկու անգամ՝ 1917 թվականի «Պատրիա» համր ֆիլմում, իսկ հետո՝ MGM-ի հիթ «Վիվա, Վիլյա»։ 1920-ական թվականներին «Վերջին մոգիկանը» (1920 թվական), «Ռոբին Հուդը» (1922 թվական) և «Կորած աշխարհը» (1925 թվական) ֆիլմերում նկատելի էին նրա դերերը։
Ձայնային կինոյի դարաշրջանի սկսվելուց հետո Ուոլես Բիրին դժվարություն չի ունեցել հաջողությամբ շարունակելու իր գործունեությունը՝ շնորհիվ իր կոշտ և ծորուն ձայնի, որը հետաքրքրել է «MGM» ստուդիայի պրոդյուսեր Իրվինգ Թալբերգին։ 1930 թվականին «Արքունական տուն» ֆիլմում իր դերի համար Բիրին արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ երկու տարի անց «Չեմպիոն» (1931) մարզական դրամայում իր դերի համար արժանացել է ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակին։ 1934 թվականին «Վիվա, վիլյա» ֆիլմում Ֆրանսիսկո Վիլյայի դերի համար դերասանը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի։
1930-ական թվականներին Բիրին ևս մի շարք հաջող դերեր է կատարել. օրինակ՝ «Գրանդ-հոթել» (1932) ֆիլմում մարմնավորել է Փրայսինգին, որում նկարհանվել է Գրետա Գարբոյի և Ջոան Քրոուֆորդի հետ, «Չինական ծովեր» (1935) արկածային մելոդրամայում մարմնավորել է Ջեյմս Մաքարդլին՝ նկարահանվելով Քլարկ Գեյբլի և Ջին Հարլոուի հետ։ Այդ տարիներին դերասանը եղել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող աստղերի տասնյակում։ «MGM»-ի հետ նրա պայմանագրում նշվում էր, որ իրեն պետք է վճարեն 1$-ով ավելի, քան ցանկացած այլ դերասանի՝ դարձնելով նրան ստուդիայի ամենաբարձր վարձատրվող դերասանը։
1937 թվականին Ուոլես Բիրին հայտնվել է ամերիկացի հայտնի կատակերգու Տեդ Հիլի մահվան պատմության մեջ։ Ինչպես պնդում էր Բիրին, ինչպես նաև «MGM» ստուդիայի պրոդյուսեր Ալբերտ Բրոկկոլին և գանգստեր Պետ Դիչիկկոն, Հիլիին ծեծել էին մահվանից՝ 1937 թվականի դեկտեմբերի 21-ից առաջ։ MGM-ի ղեկավար Լուիս Բ. Մայերի հրամանով՝ Ուոլես Բիրին, որպես ամենաարժեքավոր վկա, անմիջապես հետ է ուղարկվել Եվրոպա՝ չորս ամսվա գործուղման, իսկ ստուդիան լուրեր էր տարածել երեք ուսանողների՝ սպանությանը մասնակցելու մասին։ Սակայն այս վարկածը երբևէ պաշտոնապես չի հաստատվել և շարունակում է մնալ լրագրողների ենթադրությունը։
Բիրին կինեմատոգրաֆների շարքում համարվել է բարդ բնավորություն ունեցող անձ։ Ջեկի Կուպերը, ով Բիրիի հետ նկարահանվել է մի քանի ֆիլմերում, նրան անվանել է «մեծ հիասթափություն»։ Մարգարետ Օ’բրայենը, ով մանկուց նկարահանվել է Բիրի հետ, հետո է խոստովանել, որ ստիպված է եղել պաշտպանվել Բիրիի նկարահանող խմբի անդամներից, քանի որ դերասանը հաճախ էր նրան կպչում։
1940-ական թվականներին շարունակել է մասնակցել ֆիլմերում, չնայած գործունեության վերջում անկում է ապրել։ 1949 թվականի ապրիլին իր տանը մահացել է սրտի կաթվածից։ Մահացել է իր 64-ամյակից 2 շաբաթ անց։ Իր ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին Ուոլես Բիրին ամուսնացել է դերասանուհի Գլորիա Սվանսոնի հետ, որի հետ ամուսնությունը տևել է ընդամենը երեք տարի։ Բաժանումը տեղի է ունեցել Բիրիի՝ ալկոհոլի նկատմամբ հակվածության և կնոջը ծեծի ենթարկելու պատճառով։ Ամուսնական կյանքի տարիներին նրանք երկու անգամ միասին հայտնվել են կինոէկրաններում։ 1924 թվականին դերասանն ամուսնացել է Ռիտա Գիլմանի հետ, որի հետ որդեգրել է կնոջ զարմուհուն, սակայն 1939 թվականին նրանք բաժանվել են։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1919 | ֆ | «Հաղթանակ» | Victory | Ավգուստ Շոմբերգ |
1920 | ֆ | «Մոհիկաններից վերջինը» | The Last of the Mohicans | Մագուա |
1921 | ֆ | «Երկու աշխարհների մասին պատմություն» | A Tale of Two Worlds | Լինդ Ջո |
1922 | ֆ | «Ռոբին Հուդ» | Robin Hood | Ռիչարդ I Առյուծասիրտ |
1923 | ֆ | «Երեք դարաշրջան» | Three Ages | չարագործ |
1924 | ֆ | «Ծովային շահեն» | Sea Hawk | կապիտան Ջասպեր Լի |
1925 | ֆ | «Լքված աշխարհ» | The Lost World | պրոֆեսոր Չելլենջեր |
1930 | ֆ | «Արքունական տուն» | The Big House | Բուտչ Շմիդտ |
1930 | ֆ | «Մին և Բիլլ» | Min and Bill | Բիլլ |
1931 | կարճամետրաժ | «Գողացված ակնեղեն» | The Stolen Jools | ոստիկանության սերժանտ |
1931 | ֆ | «Գաղտնի վեցյակ» | The Secret 6 | Լուիս «Լուի» Սկորպիոն |
1931 | ֆ | «Չեմպիոն» | The Champ | Էնդի Պերսելլ Перселл |
1932 | ֆ | «Գրանդ-հոթել» | Grand Hotel | Պրեիսինգ |
1932 | ֆ | «Մարմին» | Flesh | Պոլոկայ |
1933 | ֆ | «Ընթրիք ժամը ութին» | Dinner at Eight | Դեն Պիկարդ |
1934 | ֆ | «Վիվա, Վիլիա» | Viva Villa! | Ֆրանսիսկո Վիլյա |
1934 | ֆ | «Գանձերի կղզին» | Treasure Island | Ջոն Սիլվեր |
1935 | ֆ | «Չինական ծով» | China Seas | Ջեիմս Մակարդլ |
1948 | ֆ | «Ժամադրություն Ջուլիի հետ» | A Date With Judy | Մելվին Քոլներ Ֆոսթեր |
Մրցանականեր և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանքի անվանում | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1930 | «Օսկար լավագույն դերասանի համար» | «Արքունական տուն» | Անվանակարգ |
1932 | «Չեմպիոն» | Հաղթանակ | ||
Վենետիկի կինոփառատոն | 1934 | «Օսկար լավագույն դերասանի համար» | «Վիվա, Վիլիա» | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://documents.latimes.com/hollywood-star-walk-obituaries/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլես Բիրի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ապրիլի 15 մահեր
- 1949 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ