Հաստ պալարանման կոճղարմատով և խոշոր նիզակաձև երկարակոթ տերևներով, միատուն բազմամայա խոտաբույս է, որի բարձրությունը 15-25 սմ է։ Տերևաթիթեղի վրա երևում են գորշակարմրավուն բծեր կամ ելունդներ։ Ծաղկասլաքը կարճ է տերևների կոթուններից։ Երկար գլանաձև կողուները կազմված են միասեռ, ծաղկապատից զուրկ դեղնականաչավուն աննշմար, բազմաթիվ մանր, խիտ դասավորված ծաղիկներից։ Վարսանդավոր ծաղիկները գտնվում են կողրի ստորին մասում՝ հաստ առանցքի վրա, իսկ առէջավորները՝ վերին մասում։ Կողրը շրջապատված է բաց կանաչավուն սրածայր ծածկոցով։ Պտղաբույլը կազմված է սեղմ, իրար հպված կարմիր հատապտուղներից[1]։