Jump to content

Նար-Դոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նար Դոսից)
Նար-Դոս
Ծննդյան անունՄիքայել Զաքարի Հովհաննիսյան
Ծնվել էմարտի 1 (13), 1867[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Վախճանվել էհուլիսի 13, 1933(1933-07-13)[2] (66 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանԽոջիվանք[1]
Մասնագիտությունգրող և վիպասան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերպատմվածք և Նովել
ԱշխատավայրՆոր դար[1]
ԶավակներՆար Հովհաննիսյան
Նար-Դոս Վիքիքաղվածքում
Նար-Դոս Վիքիդարանում
 Nar-Dos Վիքիպահեստում

Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան, մարտի 1 (13), 1867[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 13, 1933(1933-07-13)[2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյա դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 80-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ («Նեղ օրերից մեկը», «Ես և նա»), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

Գրական-հասարակական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նար-Դոսը բարձր է գնահատել գրականության դերը հասարակական կյանքում։ Այս իմաստով նա հատկապես արժեքավորել է ռեալիստական գրական մեթոդը շատ խիստ խոսելով նատուրալիզմի դեմ։ Գրական երկը պետք է առողջ զգացումներ արթնացնի մարդկանց մեջ, մինչդեռ Զոլայի նատուրալիզմն իր ժառանգության տեսությամբ, հիվանդացնում է ընթերցողի հոգին ու մարմինը, ջլատում նրա հոգեկան ուժերը, կյանքը մարդու համար դարձնում անտանելի պատիժ։ Գրականությունը բարոյական մեծ արժեքներ ունի հասարակության ու մարդկանց առջև, կոչված է դրականորեն ազդելու «մարդկանց մտքի ու սրտի վրա»։ Բայց այս ներգործուն ուժն ունենալու համար գրողը պետք է հասնի բարձր գեղարվեստականության։ Գրական երկը պետք է ամենից առաջ հարազատ լինի կյանքին և ճշմարտացի արտացոլի մարդկանց հոգեբանությունը։ Ինքնատիպ է ռեալիզմի մասին ունեցած նրա պատկերացումը, նա պետք է հոգեբանության միջոցով կյանքն արտացոլի այնպես, ինչպես որ է։ Սակայն նա կանգ չի առնում այդ աստիճանի վրա գտնում է, որ գրականությունը դաստիարակչական կարևոր անելիք ունի հասարակական կյանքում, մի յուրօրինակ դպրոց է, որը կոչում ունի գտնել արատների վերացման ուղիները։ Այստեղից էլ ծնվում են նրա գրական հայացքները`գրականությունը չի կարող անտարբեր մնալ մարդկանց ու ժողովրդի բախտի նկատմամբ։

Նար-Դոսը շատ բան է սովորել նախորդ շրջանի գրողներից` Սունդուկյանից, Րաֆֆուց, Պատկանյանից, բարձր է գնահատել Տուրգենևին, Գոնչարովին, Տոլստոյին, Դոստոևսկուն և Չեխովին, նրանցից սովորել կերպարների վարքագիծը հոգեբանորեն հիմնավորելու արվեստը։

Նար-Դոսի գրական հայացքները սերտորեն կապված են հասարակական իդեալների հետ։ Նա ամբողջովին կապված էր հայ դեմոկրատական տարերքների հետ, համոզված ժողովրդասեր էր, հավատում էր ժողովրդի ներքին ուժերին, հայրենիքի քաղաքական ու սոցիալական վերածնության հնարավորությանը։

Նար-Դոսը դատապարտում էր լիբերալների ազատամտությունը, գործի ու խոսքի հակասությունը և ցույց տալիս, որ գեղեցիկ խոսքի այս ասպետները կտրված են ժողովրդի կյանքից ու մտահոգված չեն նրա կարիքներով։ Մյուս կողմից, նա խոստովանում է, որ ինքը պատահականորեն է ընկել պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատունը։ Նար-Դոսը հիմնականում դեմ էր նաև պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը։

Նա քննադատաբար է նայել բուրժուական հասարակությանը, ստեղծելով մի շարք բացասական տիպեր ու բնավորություններ, մերժել է նյութապաշտությունը, դրամական շահատակությունը, եսամոլությունը ու կեղծիքը։ Նար-Դոսը խորապես է ցավում վաշխառուների ճիրաններում անծայր թշվառության ու տգիտության մեջ տառապող գյուղացիության համար, գյուղը պետք է փրկել ու լուսավորել, պետք է անձնվիրաբար հոգալ հասարակ ժողովրդի կարիքները։ Շատ է մտահոգվել նաև Արևմտյան Հայաստանի աշխատավորության քաղաքական ազատագրության խնդիրը։

Ժամանակակիցները Նար-Դոսի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները Նար-Դոսին հիշում են իբրև համեստ, պարզ և համակրելի անձնավորություն։ «Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է», - գրել է Ավետիք Իսահակյանը։ «Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ... Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող», - գրում է Ավետիք Իսահակյանը։ Նար-Դոսի հմայքը զգալիորեն պայմանավորված էր նրա մարդկային նկարագրով։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աննա Սարոյեան, Թիֆլիս, 1890, 76 էջ։
  • Սպանուած աղաւնին, Բաքու, 1901, 124 էջ։
  • Տանտիրոջս աղջիկը (վիպակ), Թիֆլիս, 1902, 92 էջ։
  • Աննա Սարոյեան, Թիֆլիս, 1906, 115 էջ։
  • Պայքար, Թիֆլիս, 1911, 320 էջ։
  • Մահը, Թիֆլիս, 1912, 532 էջ։
  • Հայկական տպագրութեան չորսհարիւրամեայ (յօբելեանի յիշատակ 1512–1912), Թիֆլիս, 1912, 528 էջ։
  • Մեր թաղը, Յերևան, 1926, 117 էջ։
  • Սպանված աղավնին, Յերևան, 1929, 112 էջ։
  • Աննա Սարոյեան, Յերևան, 1933, 92 էջ։
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Պատմվածքներ, Մոսկվա–Յերևան, 1933, 316 էջ։
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Պատմվածքներ, Մոսկվա–Յերևան, 1933, 312 էջ։
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Զուզանյան, Մոսկվա–Յերևան, 1934, 172 էջ։
  • Յերկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Մահը, Մոսկվա–Յերևան, 1934, 384 էջ։
  • Ընտիր պատմվածքներ, Յերևան, 1934, 128 էջ։
  • Մահը, Պոսթըն, 1934, 500 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Քնքուշ լարեր, Զուզանյան, Երևան, 1938, 328 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Դրամատիկական երկեր, Երևան, 1938, 324 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 5. Սպանված աղավնին, Պայքար, Երևան, 1946, 356 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Վիպակներ, Երևան, 1947, 256 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Աննա Սարոյան, Տանտիրոջս աղջիկը, Խեղճ մարդիկ, Երևան, 1947, 284 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 6. Մահը, Երևան, 1947, 456 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 7. Մեր թաղը, Զանազան պատմվածքներ, Նոր մարդը, Երևան, 1950, 348 էջ։
  • Մեր թաղը (պատմվածքներ), Երևան, 1952, 112 էջ։
  • Պայքար, Գահիրէ, 1953, 176 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Մեր թաղը, Զանազան պատմվածք-ներ, Ճշմարիտ բարեկամ, Նունե, Բարերար և որդեգիր, Երևան, 1955, 488 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Քնքուշ լարեր, Աննա Սարոյան, Զուզանյան, Սպանված աղավնին, Տանտիրոջս աղջիկը, Երևան, 1955, 612 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պայքար, Մահը, Երևան, 1955, 648 էջ։
  • Պայքար։ Մահը, Երևան, 1957, 628 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, 1958, 176 էջ։
  • Մեր թաղը (պատմվածքներ), Երևան, 1962, 204 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Մեր թաղը, Զանազան պատմվածք-ներ, Հեքիաթներ, Ճշմարիտ բարեկամ, Նունե, Բարերար և որդեգիր, Երևան, 1968, 488 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Աննա Սարոյան, Տանտիրոջս աղջիկը, Սպանված աղավնին, Քնքուշ լարեր, Երևան, 1968, 424 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Զուզանյան, Պայքար, Նոր մարդը, Երևան, 1968, 440 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Մահը, Երևան, 1968, 436 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Բանաստեղծություններ, Դրամատիկական երկեր, Հոդվածներ, Նամակներ, Երևան, 1970, 484 էջ։
  • Քնքուշ լարեր։ Զուզանյան։ Սպանված աղավնին, Երևան, 1971, 469 էջ։
  • Ես և նա (պատմվածքներ), Երևան, 1973, 68 էջ։
  • Երկեր. Մեր թաղը, Զանազան պատմվածքներ, Տանտիրոջս աղջիկը, Աննա Սարոյան, Սպանված աղավնին, Պայքար, Երևան, 1977, 592 էջ։
  • Պատմվածքներ։ Վիպակներ, Երևան, 1978, 344 էջ։
  • Մեր թաղը (պատմվածքներ), Երևան, 1982, 72 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, 1985, 120 էջ։
  • Սպանված աղավնին, Երևան, 1986, 164 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Պատմվածքներ, Հեքիաթներ, Վիպակներ, Երևան, 1989, 688 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Քնքուշ լարեր, Զուզանյան, Պայքար, Նոր մարդ, Երևան, 1989, 576 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Մահը, Մեղր և ճանճեր, Եղբայր, Սպանված աղավնին, Հենակներով մարդը,
  • Ազատամտության դրոշակակիր,  Երևան, 1990, 640 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Բանաստեղծություններ, Հոդվածներ, Նամակներ, Թարգմանություններ, Երևան, 1990, 480 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2011, 192 էջ։
  • Երկեր, Երևան, 2012, 320 էջ։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Չեխով Անտոն։ Պատմվածքներ.- Երևան։ Հայպետհրատ, 1952.- 148 էջ.- Որոշ ստեղծագործություններ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 202—203.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Нар-Дос // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նար-Դոս» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նար-Դոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նար-Դոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 202