Յոզեֆով
Երկիր | Չեխիա |
---|---|
Կարգավիճակ | Չեխիայի կադաստրային շրջան և municipal part of the Czech Republic? |
Մտնում է | Պրահա 1 |
Բնակչություն | ▼977 մարդ (մարտի 26, 2021)[1] |
Տարածք | 0,088 կմ²[2][3] |
Առաջին հիշատակում | [[{{{առաջին հիշատակում}}}]] |
Լուծարված է | 1096[4] |
Սահմանակցում է | Հին քաղաք |
Անվանված է | Յոզեֆ II |
Յոզեֆով (չեխ․՝ Josefov, գերմ.՝ Josephstadt; մինչ 1850 թվականը՝ Judenstadt / Židovské Město — Հրեական քաղաք), Պրահայի թաղամասերից մեկը, քաղաքի ամենափոքր հողակադաստրային միավորը։ Հին Պրահայի մաս է, ինչպես նաև մտնում է Պրահա 1 խոշոր վարչական միավորի կազմում։ Մինչ 1850 թվականը Պրահայի հրեական համայնքի սիրտն էր։ Թաղամասի ընդհանուր տարածքը 8,81 հա է, ինչը կազմում է Հին Պրահայի տարածքի 6,8 %-ը։
«Յոզեֆով» թաղամասի անվանումը գալիս է կայսր Յոզեֆ II-ի անունից, որի բարեփոխումները լավացրել են Պրահայի հրեաների կյանքի պայմանները։ Հրեական թաղամասը գտնվում է Վլտավա գետի աջ ափի և Հին քաղաքի հրապարակի միջև։ Թաղամասի տարածքում են Պրահայի նախկին հրեական գետտոյի մնացորդները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոզեֆովը Պրահայում ստեղծվել է 1850 թվականին, երբ վարչական վերափոխման ընթացքում մինչ այդ իրավազուրկ, հրեական ջարդերից հաճախ տառապող Պրահայի գետտոն պաշտոնապես դարձավ Բոհեմիայի մայրաքաղաքի վարչական թաղամասերից մեկը։ «Յոզեֆով» անվանումը թաղամասը ստացել է այն պատճառով, որ հենց ավստրիացի կայսր Յոզեֆ II-ն է հրամանագրեր տվել հրեաներին քրիստոնեական բնակչության հետ հավասարեցնելու մասին։
19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին, հատկապես 1893 և 1913 թվականների միջև, թաղամասի զգալի մասը ոչնչացվել է նախկին հրեական հետնախորշերի մաքրման և վերասարքավորման ժամանակ՝ Պրահայում օսմանացված Փարիզի ոճով մայրուղիներ և փառահեղ շենքեր կառուցելու նպատակով։ Ճարտարապետական հուշարձանների մեծ մասը պահպանվել է՝ Հին նոր սինագոգ, Պինկասի սինագոգ, Մայզելի սինագոգ, Կլաուսի սինագոգ, Բարձր սինագոգ, Իսպանական սինագոգ, Հրեական ռատուշա, Պրահայի հին հրեական գերեզմանատուն[5]։ Մյուս շինությունների մեծ մասը կառուցվել է 20-րդ դարի սկզբին։
Հին շենքերի քանդման պատճառով հրեաների բաժինը թաղամասում անընդհատ կրճատվում էր, այն դեպքում, երբ նորերը զբաղեցնում էին առավելապես չեխերը։ 20-րդ դարասկզբին Յոզեֆովում մնացել էին կա՛մ ամենաաղքատ հրեական ընտանիքները, կա՛մ ուլտրաօրթոդոքսալ հրեաները՝ թաղամասի հնագույն ավանդույթների պահապանները։ Նացիստները նախ ծրագրում էին ոչնչացնել թաղամասի հրեական մշակույթի բոլոր ճարտարապետական հուշարձանները, սակայն հետո որոշեցին դրանք թողնել որպես «անհետացած ցածր ռասայի» մասին գերմանացիների ապագա սերունդների հիշեցում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մովսեսի արձանը Հին նոր սինագոգի այգում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Český statistický úřad https://www.czso.cz/csu/czso/vysledky-scitani-2021-otevrena-data (չեխերեն)
- ↑ 2,0 2,1 Tab. S.2 Vybrané údaje podle katastrálních území v Hl. m. Praze k 31. 12. 2020 — CZSO, 2021.
- ↑ 3,0 3,1 https://www.cuzk.cz/Dokument.aspx?AKCE=META:SESTAVA:MDR002_XSLT:WEBCUZK_ID:727008
- ↑ Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ «Пражское еврейское гетто в картинах». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆով» հոդվածին։ |
|