Սյուզաննա «Մինի» Անդենը ծնվել է 1978 թվականի հունիսի 7-ին Ստոկհոլմում, Շվեդիա։ «Մինի» մականունն Սյուզաննան ստացել էր դեռ մանկության տարիներին։ 5-18 տարեկանում զբաղվել է գեղասահքով։ 15 տարեկանից աշխատում է Elite մոդելային գործակալությունում[2]։ Հայտնվել է մի շարք ամսագրերում, ինչպիսիք են՝ Vogue, Marie Claire, Cosmopolitan, ELLE, Maxim[3]: Նկարահանվել է Calvin Klein, Donna Karan, BCBG, Louis Vuitton, Hugo Boss և Gucci ընկերությունների գովազդների տեսահոլովակներում[4]։ Ինչպես նաև մի քանի անգամ հայտնվել է Victoria's Secret-ի կատալոգներում։ Ներկայումս նա հանդիսանում է Ջորջիո Արմանիի«Armani Code կանանց համար EDP» օծանելիքի դեմքը։ 2001 թվականին նա եղել է Միսս Տիեզերքի ժյուրին[5]։ Նկարահանվել է Clairol’s Natural Instincts Haircolor (2004), Schwarzkopf Soyance (2010) գովազդներում։