Հին Կահիրե
Հին Կահիրե (արաբ․՝ مصر القديمة (القاهرة, Միսր էլ Կադիմա), Եգիպտոսի ժամանակակից մայրաքաղաքի պատմական հատվածը[1]։
Հին Կահիրեն գտնվում է հնագույն շինությունների վայրում (Ֆուստատ)։ Հին քաղաքի տարածքում պահպանվել են հին հռոմեական շինություններ և հին ղպտիական եկեղեցիներ, տեղակայված է Ղպտիական թանգարանը, Բաբելոնյան ամրոցը, սինագոգ և հնագույ մզկիթներ։ Ինչպես նաև Հին Կահիրեի տարածքում տեղակայված է մի այր, որտեղ թաքնվում էր Սուրբ ընտանիքը[2][3]։
Հին քաղաքի մի մասը, որտեղ բնակվում են ղպտի քրիստոնյաները, կոչվում է Ղպտիական Կահիրե[4]։
Եգիպտոս այցելող զբոսաշրջիկները հաճախ են լինում Հին Կահիրեում։
Միջնադարում
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ դարի 2-րդ կեսին երկու կարևոր շինություններ կառուցվեցին Կահիրեում՝ Բուլաք նավահանգիստը և ալ-Ազբակեյա թաղամասը՝ քաղաքի հյուսիսարևմտյան մասում։ Քաղաքի հատակագիծը չէր փոխվել վերջին 300 տարվա ընթացքում և դրա մասին է վկայում 1798 թվականին ֆրանսիական հետազոտական խմբի կողմից գծված քարտեզը։ 1428 թվականին Զահեր Բայբարսի կողմից Կիպրոսը գրավելուց հետո, Բուլաքը դարձավ Կահիրեի գլխավոր նավահանգիստը։ 15-րդ դարի վերջին Կահիրեն իր վրա էր վերցրել Հին Կահիրեի առևտրային կարևոր նավահանգստի դերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Report on Sakakini Pasha's granddaughter Asma el Bakri
- ↑ Старый Каир
- ↑ «Old Cairo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Egy.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Կահիրե» հոդվածին։ |
|