Հիդրոլազներ
Արտաքին տեսք
Հիդրոլազներ (ՖՀ 3), ֆերմենտների դաս, որոնք կատալիզում են կովալենտային կապի հիդրոլիզը։
Այս ֆերմենտների կատալիզած ռեակցիաներն ունեն հետևյալ տեսքը։
Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիդրոլազների համակարգված անվանակարգը իր մեջ է ներառում ճեղքվող սուբստրատի անվանումը՝ ավելացնելով -հիդրոլազ մասնիկը։ Սակայն ֆերմենտների պատահական (տրիվիալ) դասակարգման մեջ հիդրոլազ բառը կարճեցվում և պարզապես ավելացվում է «-ազ» մասնիկը։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ֆերմենտների միջազգային դասակարգման` հիդրոլազները պատկանում են երրորդ դասին (ՖՀ 3)։ Այդ դասն իր հերթին ստորաբաժանվում է 13 ենթադասերի` ըստ հիդրոլիզվող կապի տեսակի։
Ենթադաս | Հիդրոլիզվող կապ | Օրինակներ |
---|---|---|
ՖՀ 3.1 | էսթերային կապ | էսթերազներ՝ նուկլեազ, ֆոսֆոդիէսթերազ, լիպազ, ֆոսֆատազ |
ՖՀ 3.2 | շաքար | գլիկոզիդազներ՝ ամիլազ, հիալուրոնիդազ, լիզոցիմ |
ՖՀ 3.3 | եթերային կապ | էպօքսիդ հիդրոլազ |
ՖՀ 3.4 | պեպտիդային կապ | պրոտեազներ՝ տրիպսին, քիմոտրիպսին, էլաստազ, թրոմբին, ռենին |
ՖՀ 3.5 | ոչ պեպտիդային ածխածին-ազոտ կապ | ամիդազներ՝ ուրեազ |
ՖՀ 3.6 | կարբոնաթթուների անհիդրիդներ | թթվային անհիդրիդ-հիդրոլազներ՝ հելիկազ, ԳԵՖազ |
ՖՀ 3.7 | ածխածին-ածխածին կապ (C-C) | օքսալոացետազ |
ՖՀ 3.8 | հալոգենային կապ | ալկիլհալիդազ |
ՖՀ 3.9 | ազոտ-ֆոսֆոր կապ (P-N) | ֆոսֆոամիդազ |
ՖՀ 3.10 | ազոտ-ծծումբ կապ (S-N) | ցիկլամատ սուլֆոհիդրոլազ |
ՖՀ 3.11 | ածխածին-ֆոսֆոր կապ (C-P) | ֆոսֆոնոացետատ հիդրոլազ |
ՖՀ 3.12 | դիսուլֆիդային կապ (S-S) | տրիթիոնատ հիդրոլազ |
ՖՀ 3.13 | ծծումբ-ածխածին կապ (C-S) | 2'-հիդրօքսիբիֆենիլ-2-սուլֆինատ դեսուլֆինազ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 395)։ |