Jump to content

Հացաբադեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացաբադեր
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողSteve Borst? և Gary Doodles?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքNickelodeon և Nicktoons?
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ40
ՍցենարիստSteve Borst?, Gary Doodles?, Derek Dressler? և Dani Michaeli?
ԸնկերությունNickelodeon և Nickelodeon Animation Studio
Էկրաններին է
սեպտեմբերի 12, 2016[2]
Սերիայի տևողություն22 րոպե
nick.com/breadwinners-show/(անգլ.)

Հացաբադեր (անգլ.՝ Breadwinners), ամերիկական մուլտսերիալ, որը ստեղծվել է Գերի Դադլեզի և Սթիվ Բորստի կողմից Nickelodeon-ի համար։

Սերիալն ի սկզբանե ստեղծվել է, որպես կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ Բորստի և Դուդլեսի կողմից Լոս Անջելեսում Ստուդիո-Սիթիի նրանց բնակարանում։ Այդ երկուսն ավելի վաղ հանդիպել են Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում՝ աշխատելով 2013 թվականին «Գիժ» անիմացիոն սերիալի վրա։ Ի սկզբանե դա մեկանգամյա կարճամետրաժ «Breadwinners» ֆիլմն էր, որի պրեմիերան կայացել է կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, որը անց էր կացվում Նյու Յորքի բարում, իսկ հետագայում հայտնվել է համացանցում, ինչից հետո նրանց հետ կապնվել են, և շոուն դարձել է լիարժեք սերիալ։

Սերիալի պրեմիերան կայացավ 2014 թվականի փետրվարի 17-ին։ 2016 թվականից հետո, երբ սերիալը չեղարկվեց, Nicktoons-ը շարունակում էր հեռարձակել նրա կրկնությունները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 3-ը։ Սերիալը պատմում է երկու մարդակերպ չթռչող կանաչ Շլյոպ-Շլյոպ և Բիդիշ անուններով երկվորյակ բադիկների մասին (Շլյոպ-Շլյոպին հնչյունավորել է Ռոբբի Դեյմոնդը, իսկ Բիդիշին Էրիկ Բրաուզը)։

«Հացաբադեր» անիմացիոն սերիալի գաղափարը Սթիվ Բորստի և Գարի Դուդլսի երկար տարիների բարեկամության և համագործակցության գագաթնակետն էր, ովքեր ծանոթացել էին Warner Bros. Animation-ում անիմոցիոն ֆիլմի վրա աշխատելու ժամանակ։ Դեռ 2011 թվականին Գարի Դադլեզը Բորսթին ցույց տվեց իր էսքիզները։ Սթիվին հետաքրքրում էր երկու բադերի էսքիզը, որոնք օդ են նետում հացը։ Նա գրել է պատմությունը չորսուկես րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմի համար, իսկ Գարին ընդամենը երկու ամսում մարմնավորել է անիմացիոն մասը։ «Սթիվը գրող է, ես նկարիչ եմ, մենք նույն ուղեղի երկու կեսն ենք», - ասաց Գարի Դադլեզը[3]։

Ըստ Դադլեզի՝ հացի նկատմամբ իր հետաքրքրությունը գալիս է իր արմատներից. նա մեծացել է իտալա-ամերիկյան ընտանիքում, որտեղ հացը հիմնական սնունդն էր[4]։ «Հացաբադերի» դեբյուտը կայացել է Նյու Յորքի Midsummer Night Toons-ի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում։ Մուլտֆիլմի ստեղծողները նշել են, որ իրենք պարզապես ցանկացել են զվարճացնել իրենց գործընկերներին։ Կարճամետրաժ ֆիլմը տեղադրվել է YouTube-ում, որտեղ այն նույնպես հաջողություն է ունեցել։ Շուտով Բորստի և Դադլեզի հետ կապ հաստատեցին Nickelodeon հեռուստաալիքի ներկայացուցիչները, ովքեր առաջարկեցին համագործակցել։ Դադլեզը հիշում է, որ նա չէր կարող հավատալ իր բախտին և նույնիսկ Nickelodeon-ից նամակը շփոթել էր սպամի հետ[5]։

Մուլտսերիալի ստեղծողներն աշխատել են 2D անիմացիայի վրա՝ օգտագործելով թվային գործիքներ։ Ըստ Դադլեզի՝ «Հացաբադերի» էսթետիկան ոգեշնչված է 1990-ական թվականերրի սկզբի տեսախաղերով[3]։ 2014 թվականին մուլտսերիալը հայտնվել է էկրանների վրա։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շլյոպ-Շլյոպ, Հացաբադերի թմի առաջնորդ։ Հացաբադի պաշտոնը նա ժառանգել է ծնողներից։ Նա հրթիռային մեքենայի վարորդն է։ Նրա սուպեր հարվածներն են Փարթի Հարվածը (Party Punch) և Կոշիկի հարձակումը (Shoe Attack)։ Կրում է երկնագույն գլխարկ, որը նրան հասել է հայրիկից։ Հացի դիմաց նա պատրաստ է ամեն ինչի։ Նրա ընտանեկան կարգախոսն է՝ «Հացը պետք է մատուցվի, որ փորձանք չլինի և մենք երբեք չենք հանձնվի»։ Չի սիրում դժգոհ հաճախորդների, դրա համար կանի ամեն ինչ, ինչ ասես, միայն, որ հաճախորհդները գոհ լինեն։ Մեղուներից ալերգիա ունի։ Խենթի պես սիրահարված է Ջեննի Քրյաքլզին (Jenny Quackles)։
  • Բիդիշ ֆոն Դիշ Բերսուկովիչ I, Հացաբադերի թմի երկրորդ վարորդը։ Շատ կարճահասակ է, դրա համար Հացաբադերի թմում աշխատում է որպես ղեկապետ։ Շլյոպ-Շլյոպի լավագույն ընկերն է։ Միքիչ հիմարոտ է, սակայն կարող է պարշենալ իր ակտիվությամբ։ Նրա սուպեր հարվածներն են Բուլկա-Դիշը (Booty Kick), վեց փաթեթանոց հարվածը և Ձվի պայթյունը։ Սագի աղվամազից ալերգիա ունի։ Կրում է կարմիր գլխարկ, որը նրան է հասել Շլյոպ-Շլյոպի մայրիկից։ Ընկերների համար նա պարզապես Բդիշ է։ Նա ունի շատ հզոր և ամուր հետույք։ Ինքնուրույն չի կարողանում դուրս գալ Բադ-Ռոբինզոնի մակարդակից։ Նա հացի մեծ ախորժակ ունի։

Երկրորդական կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դոնդողիկ, գորտ, Շլյոպշ-Շլյոպի և Բիդիշի ընտանի կենդանի։ Նա միշտ խաղալու ցանկություն ունի։ Ինչպես հացաբադերը, նա ևս կարողանում է «Մակարդակի բարձրացում» անել։ Հարվածներ՝ Պուկ-Հարձակում և Պուկո-ուժ։ Դոնդողիկը դոնդող է սիրում, դրանից է առաջացել նրա անունը։
  • Հացթուխ, Հացահանքահորերի սեփականատեր, սուպերհերոս, ով պատրաստում է ամենահամեղ հացը։ Շատ հզոր է և գողական։ Հացաբադերին տվեց տոստեր, որպեսզի նրանք կարողանան կանչել իրեն։ Անհետանալուց դառնում է հասարակ հացի կույտ։ Նրա գլխավոր երկրպագուներն են՝ Շլյոպ-Շլյոպը և Բիդիշը, ինչպես նաև Թի-Մինդին։ Սանտա Կլաուսի եղբայրն է։ Մանկությունից նա կռվել է Լավախլուրդի հետ, որտեղ Շլյոպ Շլյոպը և Բիդիշը հաց են պեղում։
  • Լավախլուրդ, խլուրդ, ով ապրում է հացահանքահորերում։ Նա թշնամական է վերաբերվում Հացաբադերին, հաճախ հարձակվում է նրանց վրա։ Հացթուխի հետ կռիվներում նա միշտ պարտություն է կրում, սակայն մեկ անգամ կարողանում է հաղթել նրան Հացաբադերի օգնությամբ։ Ունի ընտանիք, ով ապրում է իր հետ խորը հացահանքահորերի տակ։ Ունի Բեբի անունով ընկերուհի, ում հանդեպ նա զգացմունքներ ունի։
  • Քեթթա, կարապ։ Նա միշտ անվաչմուշկներ է վարում, քանի որ երբեք չի լվանում ոտքերը, ինչի պատճառով էլ դրանք շատ կեղտոտ են։ Ունի արհեստանոց։ Օգնում է Հացաբադերին վերանորոգել իրերը։ Կարող է վերանորոգել իրերը 5 վայրկյանում, ինչպես նաև ստեղծել նոր իրեր և անվանել դրանք 3000 կամ 9000 թվերով։
  • Թի-Միդի, բու։ Հացաբադերի և Շլյոպ-Շլյոպի ծնողների № 1 հաճախորդը։ Շատ հարուստ է։ Սիրում է Հացաբադերին իրենց հացի համար և չի սիրում նրանց իրենց հիմարության համար։ Ամեն տեղ սիրում է կարգ ու կանոն և մաքրություն։ Չի սիրում հացի առաքման ուշացումները։ Նրա ամբողջ անունը՝ Թալոնիուս Մինդի, իսկ «Թի-Միդի»-ն հորինվել է Շլյոպ-Շլյոպի կողմից, որը հետագայում իմացել է Բիդիշը։ Սիրահարված է Տիկին Ֆուրֆոլին։ Մանկության ժամանակ նկարահանվել է «Տալոնի Բալոնի» հեռուստաալիքում։
  • Սպա Ռամբամու, դեղին դոդոշ։ Կռկռոստիկանության պետ։ Հաճախ վարորդ բադերին տուգանք է գրում, եթե նրանք խախտում են կանոնները։ Ամենահաճախը տուգանում է Հացաբադերին, ովքեր մի անգամ կատարում են 701 խախտում։ Նաև նա ավտոդպրոցում բադերին վարել է ուսուցանում։ Նա միշտ շատ կոկիկ տեսք ունի և հոգ է տանում իր մասին, բայց ինչպես պարզվում է «Միկրո-բադեր» սերիայում, նրա մազերի մեջ ոջիլներ կան, իսկ ականջներում՝ շատ ծծումբ։
  • Հզոր Ունսկի, Կուղբ-վիկինգ։ Մեծ Ունսկու որդի և Ոչինչ Ունսկու թոռնիկ։ Որի-Մասին-Հնարավոր-Չի-Ոչինչ-Ասել Ունսկի ծոռնիկ։ Ուժեղ է, ամուր և ճարպիկ, բայց ոչ կիրթ, երբեմն կատաղի։ Խոսում է իր մասին երրորդ դեմքովց։ Նրա կարգախոսն է «խժռել, ծեծել, գողանալ!»։ Ունի սեփական դիրիժաբլ, որտեղ պահվում է թալանը, ինչպես նաև բադ-վիկինգների փաքր ջոկատը։ Իր հետ միշտ ունենում է մական և հաճախ կռվում է Հացաբադերի հետ, չնայած երբեմն ընկերանում է նրանց հետ մեծ ծառայությունների համար։
  • Պարոն Քաչալա, արագիլ։ Ունի ռեստորան։ Շատ ագահ է և ամեն տեղ փող է փնտրում։ Նրա սիրելի արտահայտությունն է․ «Բաց և համեղ է!»։
  • Զունա և Ռոնի, պիցցաբադեր։

Եթերաշրջանների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան Սերիա Թողարկումներ
Առաջին թողարկում Վերջին թողարկում Ալիք
Պիլոտ 2012 թվականի օգոստոսի 22 YouTube
1 20[6] 2014 թվականի փետրվարի 17 2015 թվականի ապրիլի 26 Nickelodeon
2 20 9 2015 թվականի ապրիլի 5 2015 թվականի դեկտեմբերի 11
11 2016 թվականի ապրիլի 18 2016 թվականի սեպտեմբերի 12[7] Nicktoons

Պիլոտային սերիա (2012 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
№ ընդհանուր № եթերաշրջանում Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Storyboarded by Պրեմիերայի տարեթիվ Արտադրության

կոդ 

Դիտումներ

ԱՄՆ(մլն)

0 0 «Հացաբադեր»

«Breadwinners»

Գերի «Դադլեզ» ԴիՌաֆայել և Սթիվ Բորստ Գերի «Դադլեզ» ԴիՌաֆայել և Սթիվ Բորստ TBA 2012 թվականի օգոստոսի 22

(Online)

000 N/A[8]
Շլյոպ-Շլյոպը ուսուցանում է Բիդիշին վարել Հրթիռային մեքենան։

Առաջին եթերաշրջան (2014—2015 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
№ ընդհանուր № եթերաշրջանում Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պատմատախտակ Պրեմիերա

ԱՄՆ

Արտադրության

կոդ 

Դիտումներ ԱՄՆ(մլն)
1a 1a «Ավազակային հաց»

«Thug Loaf»

Գերի Դադլեզ Սթիվ Բորստ և Գերի Դադլեզ Քեյսի Բուրկ Լեոնարդ 2014 թվականի փետրվարի 17 101 2.8[8]
Հացաբադերի պատվերները սպառվել են, բայց հանկարծ նրանք մեկ տասնյակ հացի պատվեր են ստանում Ձախ Ներքին Խմորովայից։ Հացաբադերը հաց են հասցնում ու հանկարծ հիշում են, որ բանալիները թողել են բեռնատարում։ Կկարողանա՞ն նրանք գոյատևել Դաքթաունի ամենասարսափելի տարածքում։
1b 1b «Իմը և միայն իմը»

«Mine All Mine»

Քրիս Մարտին Սթիվ Բորստ Ադրիել Գարսիա, Քեն ՄակԻնթրայր և Բրայան Մորանտե 2014 թվականի փետրվարի 17 101 2.8
Հացաբադերը հանդիպում են Հացթուխին, ով նրանց տոստեր է տալիս, որպեսզի շտապ կանչեն նրան։ Սակայն Հացաբադերը սկսում են անընդհատ զանգահարել նրան, և Հացթուխն ասում է, որ եթե կրկին առանց պատճառի նորից զանգեն, ինքը թոնիրը կվերցնի իրենց ձեռքից։ Այնուամենայնիվ, Լավախլուրդը ցանկանում է սպանել Հացաբադերին և երբ նրանք կանչում են Հացթուխին, նա այնուամենայնիվ փրկում է նրանց Լավախլուրդից։
2a 2a «Գարշահոտ շունչ»

«Stank Breath»

Դեյվ Սթոուն Մայք Յանգ Ջերեմի Բերնշտեյն, Մելոդի Իզա և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի փետրվարի 22 102 2.7[9]
Բիդիշը կերել է «Գարշահոտ հաց» և հիմա նրա բերանից վատ հոտ է գալիս։ Հոտի պատճառով, հացաբադերը սկսում են կորցնել հաճախորդներին, իսկ Ռամբամբուն նրանց ասում է, որ եթե նրանք չազատվեն հոտից, չեն կարողանա վարել Հրթիռային մեքենան։
2b 2b «Գորտային օր»

«Frog Day Afternoon»

Քեյսի Բուրկ Լեոնարդ Սթիվ Բորստ Ջիմ Մորտենսեն, Բրայան Նյուտոն և Մայք Նորդստրոմ 2014 թվականի փետրվարի 22 102 2.7
Հացաբադերը հրեշի ձու են գտել և ցանկանում են թաքցնել այն, բայց Դոնդողիկը ձուն հետ է բերում։ Այնուամենայնիվ Շլյոպ-Շլյոպը և Բիդիշը որոշում են թողնել ձուն, բայց այդ պահին գալիս է մեծ և զայրացած Հրեշ Մայրիկը։
3a 3a «Ամսվա աշխատակից»

«Employee of the Month»

Քրիս Մարտին Սթիվ Բորստ, Գերի Դադլեզ և Դենի Միքայելի Ջիմ Մորտենսեն, Բրայան Նյուտոն և Մայք Նորդստրոմ 2014 թվականի մարտի 1 103 2.4[10]
Շլյոպ-Շլյոպը Հրթիռային մեքենային նշանակել է ամսվա լավագույն աշխատակից և Բիդիշը անարդյունք փորձում է ապացուցել, որ նա մեքենայից լավ է աշխատում և նրա մոտ դա ստացվում է։
3b 3b «Ընկերական ծուլություն»

«Brocrastination»

Քեյսի Բուրկ Լեոնարդ Սյուժե: Ռոս Կարնի և Ռոն Կորչիլլիո

Սցենար: Սթիվ Բորստ

Ջիմ Մորտենսեն, Բրայան Նյուտոն և Մայք Նորդստրոմ 2014 թվականի մարտի 1 103 2.4
Շլյոպ-Շլյոպը և Բիդիշը ցանկանում են հաց ուտեն, բայց նրանց սպասքը շատ կեղտոտ էր։ Սպասքի կույտը այնքան մեծ էր, որ նույնիսկ սպասք լվանող մեքենան հրաժարվեց աշխատել, աշխատանքից ազատվեց և փախավ։ Հացաբադերը չէին ուզում լվալ սպասքը՝ դրա համար արդարացումներ հորինելով, բայց հանկարծ սպասքից դուրս է գալիս մանրէների թրոմբ։
4a 4a «Հրթիռային անհաջողություններ»

«Rocket Trouble»

Դեյվ Սթոուն Ռոս Կարնի и Ռոն Կորչիլլիո Ջերեմի Բերնշտեյն, Մելոդի Իզա և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի մարտի 8 104 2.3[11]
Հացաբադերը ցանկանում են սահմանել առաքման ռեկորդ և օգնության համար դիմում են Կետտային, ով կլոններ է ստեղծում։ Այնուամենայնիվ, կլոնները սկսում են տարօրինակ վարքագիծ դրսևորել։
4b 4b «Քաջերը և բորբոսը»

«The Brave and the Mold»

Քեյսի Բուրկ Լեոնարդ Բեն Գուրբեր Ջիմ Մորտենսեն, Բրայան Նյուտոն և Մայք Նորդստրոմ 2014 թվականի մարտի 8 104 2.3
Հացահանքահորերի ամբողջ հացը պատվում է բորբոսով, որը անհնար է քայքայել։ Հացթուխը ասում է Շլյոպ-Շլյոպին և Բիդիշին, որ բորբոսից կարելի է ազատվել զմրուխտյա բոքոնի օգնությամբ։ Սակայն Շլյոպ-Շլյոպը ոչ մի կերպ չի կարողանում այն ​​հանել պատից և սկսում է խելագարվել։
5a 5a «Լճակում կորածները»

«Lost at Pond»

Դեյվ Սթոուն Դերեկ Ջերեմի Բերնշտեյն, Մելոդի Իզա և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի մարտի 15 105 2.8[12]
Հացաբադերը մոլորվել են մեծ լճակում և դառնում են Հացա-Ռոբինսոններ։ Հացաբադերի մոտով լողում է զբոսաշրջային նավ։ Սակայն, Բիդիշը ոչ մի կերպ չէր կարողանում դուրս գալ Բադ-Ռոբինսոն կարգավիճակից։
5b 5b «Սպանիչ հեռանալը»

«From Bad to Nurse»

Քրիս Մարտին Թոմաս Կրաևսկի Ադրիել Գարսիա, Քեն ՄակԻնթրայր, Բրայան Մորանտե և Միգել Պուգա 2014 թվականի մարտի 15 105 2.8
Թի-Միդին տուժեց Հացաբադերի պատճառով և այժմ, նրանք փորձում ենք քավել իրենց մեղքը, բայց Թի-Միդին հրաժարվում լինել նրանց հաճախորդը։
6a 6a «Սիրային բոքոն»

«Love Loaf»

Քեն ՄակԻնթրայր Ռիկ Գրոել Ջիմ Մորտենսեն, Բրայան Նյուտոն և Մայք Նորդստրոմ 2014 թվականի մարտի 22 106 2.2[13]
Շլյոպ-Շլյոպը սիրահարված է Ջեննի Քրյաքլզին և ցանկանում է նրան նվիրել «Սիրահարների բոքոն»։ Սակայն Հացթուխը զգուշացնում է, որ այդ բոքոնը ուտելուց հետո կարող են տեղի ունենալ տարօրինակ բաներ։
6b 6b «Սարսափելի օր ծովափին»

«Beach Day of Horror»

Քրիս Մարտին Սթիվ Բորստ, Ռոս Կարնի և Ռոն Կորչիլլիո Ադրիել Գարսիա, Բրայան Մորանտե և Միգել Պուգա 2014 թվականի մարտի 22 106 2.2
Հացաբադերը հանգստանում են ծովափին։ Սակայն ջրում լողում է Հրեշ, ով չի կարողանում դուրս գալ ծովափ, այն պատճառով, որ ծովափի ավազը շատ տաք է, դրա համար նա փորձում է Բիդիշին ձգել ջրի մեջ։
7a 7a «Կիրք Գրունեչկայի նկատմամբ»

«Quazy for Vanessa»

Քեն ՄակԻնթրայր Բեն Գուրբեր, Սթիվ Բորստ, Գերի Դադլեզ Մելոդի Իզա, Ջիմ Մորտենսոն և Մայք Նորդստրոմ 2014 թվականի մայիսի 31 106 1.9[14]
Հացաբադերը պետք է թաքցնեին բեռնատարը, որպեսզի Հզոր Ունսկին այն չնկատի։ Սակայն Ունսկին բեռնատարը շփոթել է կնոջ հետ և փորձում է շահել նրա ձեռքն ու սիրտը։
7b 7b «Վախի թունել»

«Tunnel of Fear»

Դեյվ Սթոուն Բեն Գուրբեր, Սթիվ Բորստ և Գերի Դադլեզ Ջերեմի Բերնշտեյն, Մելոդի Իզա, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի մայիսի 31 106 1.9
Դոնդողիկը գնում է սարսափի թունել։ Հացաբադերը ցանկանում են փրկել նրան չնայած նրան, որ այդ թունելում դեռևս ոչ ոք ողջ չէր մնացել։ Նրանք պետք է վերապրեն իրենց ամենասարսափելի վախերը...
8a 8a «Ավտոդպրոց»

«Driver’s Breaducation»

Քրիս Մարտին Ռոս Կարնի և Ռոն Կորչիլլիո Ադրիել Գարսիա, Բրայան Մորանտե և Միգել Պուգա 2014 թվականի հունիսի 7 108 2.0[15]
Ռամբամուն խլեց Հացաբադերի վարորդական իրավունքները, քանի որ նրանք կատարել են 701 հանցանք։ Նրանք պետք է ավարտեն ավտոդպրոցը, բայց նրանք բոլոր դասերին քնած էին։
8b 8b «Հացամարտական ակումբ»

«Food Fight Club»

Դեյվ Սթոուն Ռիկ Գրոել, Սթիվ Բորստ, Գերի Դադլեզ Ջերեմի Բերնշտեյն, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի մարտի 22 108 2.0
Ավազակները հաց են գողանում Հացաբադերից։ Հացաբադերը ցանկանում են հետևել նրանց և հայտնվում են Հացամարտական ակումբում և Թի-Միդին, այս ակումբի սեփականատերը, հայտնում է նրանց, որ եթե ուզում են ակումբից ողջ և առողջ դուրս գալ, ապա պետք է կռվեն իրար հետ։
9a 9a «Բադային ճաշ»

«Diner Ducks»

Քեն ՄակԻնթրայր Սթիվ Բորստ Մելոդի Իզա, Ջիմ Մորտենսոն և Մայք Նորդստրոմ 2014 թվականի հունիսի 14 109 N/A
Հացաբադերը ցանկանում են ճաշել «Ճոճանակ» ռեստորանում։ Սակայն, նրանք չկարողացան վճարել և պարոն Ճոճը նրանց ասաց, որ նրանք իր ռեստորանում աշխատելով կմարեն իրենց պարտքը։
9b 9b «Արկած»

«Switcheroo»

Քրիս Մարտին և Քեն ՄակԻնթրայր Սթիվ Բորստ Ադրիել Գարսիա, Բրայան Մորանտե և Միգել Պուգա 2014 թվականի հունիսի 14 109 N/A
Հացաբադերը կերան շատ հազվագյուտ «Փախարկող հացը», և նրա պատճառով Շլյոպ-Շլյոպը դարձավ Բիդիշ, իսկ Բիդիշը Շլյոպ-Շլյոպ։ Հացթուխը ասաց, որ նրանք պետք է ուտեն նույն հացը, որն ունի միայն Տի-Միդին։
10a 10a «Հերաբադություններ»

«Introducktions»

Քեն ՄակԻնթրայր Ջին Գրիլլո Մելոդի Իզա, Ջիմ Մորտենսոն և Մայք Նորդստրոմ 2014 թվականի սեպտեմբերի 22 109 2.0[16]
Տի-Միդին հրաժարվում է ընդունել Հացաբադերի մրցանակը, քանի որ նրանք փչացրել են իր մայրիկի դիմանկարը։ Հացաբադերը որոշում են Տի-Միդիին ծանոթացնել Հացթուխի հետ։ Սակայն պարզվեց, որ Հացթուխը տանը չէր։
10b 10b «Հիմար վեճ»

«Fowl Feud»

Քրիս Մարտին Բիլ Մոց և Բոբ Ռոտ Ադրիել Գարսիա, Պեզ Հոֆման և Բրայան Մորանտե 2014 թվականի սեպտեմբերի 20 109 2.0
Բիդիշը պատահմամբ կոտրեց Շլյոպ-Շլյոպի կտուցի խոզանակը, իսկ Շլյոպ-Շլյոպը Բիդիշի փետրափխրիչը։ Արդյունքում նրանք վիճեցին։ Բիդիշը Քեթթայից նոր միկրո-բեռնատար խնդրեց, իսկ Շլյոպ-Շլյոպին մնաց Հրթիռային բեռնտարը։ Արդյունքում նրանք հասկանում են, որ չեն կարող միայնակ աշխատել։
11a 11a «Խենթ կողոպտիչ»

«Insane in the Crane Game»

Դեյվ Սթոուն Քևին Մահեր և Սթիվ Բորստ Ջերեմի Բերնշտեյն, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի սեպտեմբերի 27 110 1.7[17]
Հացաբադերը ծախսել են բոլոր փողերը կռունկով խաղի վրա։ Բիդիշը որոշում է մտնել խաղի մեջ խաղալիքի հետևից, սակայն խրվում է ներսում։ Գալիս է Ունսկին, ով հանում է Բիդիշին խաղից։
11b 11b «Դաժանացած Բիդիշ»

«Buhdeuce Goes Berserks»

Քեն ՄակԻնթրայր Բիլ Մոց ևԲոբ Ռոտ Մելոդի Իզա, Ջիմ Մորտենսոն և Մայք Նորդստրոմ 2014 թվականի սեպտեմբերի 27 110 1.7
Բիդիշի մազերը շատ վատ էին կտրել, նա այն պատճառով հանկարծ վայրենացավ և դարձավ հսկայական, իսկ Շլյոպ-Շլյոպը անարդյունք փորձում էր հանգստացնել նրան։
12a 12a «Բոքոնիա»

«Lil' Loafie»

Քեն ՄակԻնթրայր Բրեյդի Կլոսթերման Էնդրյու Դիքման, Մելոդի Իզա և Մայք Նորդստրոմ 2014 թվականի հոկտեմբերի 4 115 1.5[18]
Բոքոնիա անունով բոքոնը փրկեց քաղաքը հրեշից և հիմա նա ունի շատ երկրպագուներ։ Դրանից հետո Հացաբադերին է այցելում Տի-Միդին և նրանց ձեռքից տանում է Բոքոնիային՝ հայտարարելով, որ նա դրա իրավունքն ունի։
12b 12b «Ունսկի Մեծահոգի»

«Oonski the Grateful»

Բրայան Մորանտե Ջին Գրիլլո Ադրիել Գարսիա, Պեզ Հոֆման և Ռայան Հետեմ 2014 թվականի հոկտեմբերի 4 115 1.5
Հացաբդերը փրկեցին Ունսկիին Ամպային Հրեշից։ Իսկ այժմ Ունսկին նրանց ցմահ ծառան է։ Սակայն Ունսկին սկսում է փչացնել նրանց բիզնեսը և քանդել նրանց տունը։ Հետո Հացաբադերը գնում են հրեշի մոտ, որպեսզի նա ուտի նրանց, իսկ Ունսկին փրկում է Հացաբադերին հրեշից։
13a 13a «Միդի-դինամիտի»

«TNT-Midi»

Քեյսի Բուրկ Լեոնարդ Ջին Գրիլլո Ադրիել Գարսիա, Պեզ Հոֆման և Բրայան Մորանտե 2014 թվականի հոկտեմբերի 11 111 2.0[19]
Թի-Միդին խնջույք է կազմակերպում։ Սակայն, Հացաբադերը խառնում են պատվերները և Աղցանային-Խխունջային հացի փոխարեն առաքեցին պայթուցիկ «Դինամիտի տաք հաց»։ Հացաբադերը պետք է նախազգուշացնեն երեկույթի բոլոր մասնակիցներին այս հացի վտանգի մասին, սակայն նրանց թույլ չեն տալիս մասնակցել։
13b 13b «Պոլտերսագ»

«Poltergoose»

Դեյվ Սթոուն Էմի Վոլֆրամ և Սթիվ Բորստ Ջերեմի Բերնշտեյն, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի հոկտեմբերի 11 111 2.0
Հացաբադերը ցանկանում են խնայել րոպե և դրա համար գնում են Լճային Եռանկյուն։ Սակայն դրա փոխարեն նրանք իրենց հետ վերցրին Պոլտերսագին և գնացին Քաթթայի մոտ։ Նրանք դուրս են բերում Պոլտերսագին, վայց նա փչացնում է Հացաբադերի կյանքը։
14 14 «Կենդանի մեռելհացերի գիշեր»

«Night of the Living Bread»

Բրայան Մորանտե և Դեյվ Սթոուն Սքոթ Կրիմեր և Սթիվ Բորստ Ջերեմի Բերնշտեյն, Ադրիել Գարսիա, Պեզ Հոֆման, Ռայան Հետեմ, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի հոկտեմբերի 18 117 1.7[20]
Հացթուխը Հացաբադերին սովորեցնում է հաց թխել և ասում է, որ հացին պետք է ավելացնել անդիմադրելի ցանկության խմորիչի մի փոքր կաթիլ։ Մինչ նա զբաղված էր, Շլյոպ-Շլյոպը թափում է անդիմադրելի ցանկության խմորիչի տարայի ամբողջ պարունակությունւը՝ պատրաստելով «Անդիմադրելի-ցանկալի հաց»։ Հացաբադերը հացը բարձում են բեռնատարի մեջ և բաժանում Դագթաունի բոլոր բնակիչներին։ Դրանից հետո նրանք սկսում են այս հացի բազմաթիվ պատվերներ ստանալ։ Հացաբադերը գալիս են այն եզրակացության, որ նրանք զոմբիների են վերածել Տի-Միդիին, Քեթթային, Ռամբամբուին, Դողդողիկին, Ճոճին և Դաքթաունի այլ բնակիչներին։
15a 15a «Պիցցաբադեր»

«Pizzawinners»

Քեն ՄակԻնթրայր Բիլ Մոց և Բոբ Ռոտ Էնդրյու Դիքման, Մելոդի Իզա և Մայք Նորդստրոմ 2014 թվականի նոյեմբերի 1 116 1.9[21]
Հացաբադերի նոր մրցակիցներն էին՝ Պիցցաբադերը, ովքոր ցանկանում էին կազմակերպել «Ո՞վ ավելի շատ պատվեր կառաքի» մրցույթը։ Սակայն Հացաբադերը պարտություն են կրում։
15b 15b «Երեկվա հաց»

«Yeasterday»

Դեյվ Սթոուն Ջին Գրիլլո Ջերեմի Բերնշտեյն, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի նոյեմբերի 1 116 1.9
Հացաբադերը վատ օր ունեցան։ Դրա համար Բիդիշը որոշեց ուտել «Երեկվա հաց», որպեսզի օրը, իսկ Շլյոպ-Շլյոպը սկսում է անընդհատ խնդիրների մեջ ընկնել։
16a 16a «Տիեզերաբադեր»

«Space Ducks»

Քեն ՄակԻնթրայր Բիլ Մոց և Բոբ Ռոտ Մելոդի Իզա և Մարկ Նորդստորմ 2014 թվականի նոյեմբերի 15 113 1.9[22]
Հացաբդերը նոր պատվեր ունեցան, որը պետք է առաքեին տիեզերական տարածություն, բայց դրա համար նրանք պետք է թեստ անցնեն։
16b 16b «Քեթթաաղետ»

«Kettastrophe»

Դեյվ Սթոուն Ջին Գրիլլո Ջերեմի Բերնշտեյն, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2014 թվականի նոյեմբերի 12 113 1.9
Շլյոպ-Շլյոպը և Բիդիշը ջարդեցին Քեթթայի տունը և նրան հրավիրեցին իրենց տուն։ Սակայն Քեթթան սկսում է նորոգել բոլոր իրերը, իսկ դա Հացաբադերին դուր չի գալիս․․․
17a 17a «Պրուդոնիայի տաղանդները»

«Pondgea's Got Talent»

Քեն ՄակԻնթրայր Սթիվ Բորստ և Գերի Դադլեզ Էնդրյու Դիքման, Մելոդի Իզա և Մայք Նորդստրոմ 2014 թվականի նոյեմբերի 22 118 1.7[23]
Պարոն Ճոճը Պրուդոնիայում կազմակերպում է տաղանդների հավաք։ Շլյոպ-Շլյոպը մտացում է, որ դա Ջենիին սեր խոստովանելու իդիալական տարբերակն է։
17b 17b «Զայրացած խլուրդ»

«Raging Mole»

Բրայան Մորանտե Ջին Գրիլլո Ադրիել Գարսիա, Պեզ Հոֆման և Ռայան Հետեմ 2014 թվականի նոյեմբերի 22 118 1.7
Լավախլուրդը հոգնել էր անընդհատ Հացթուխին պարտվելուց։ Հացաբադերը որոշում են օգնեն Լավախլուրդին հաղթանակ տանել։ Սակայն Լավախլուրդը Հացթուխին բանտարկում է սունդուկի մեջ։
18a 18a «Ռոբոբադեր»

«Robot Arms»

Դեյվ Սթոուն Բիլ Մոց և Բոբ Ռոտ Ջերեմի Բերնշտեյն, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2015 թվականի ապրիլի 15 119
Բիդիշը ռոբո-ձեռքեր է ստացել, որպեսզի հացը ավելի արագ ստանա։ Սակայն, բոլորը Բիդիշին խնդրում են ինչ-որ անօգուտ բաներ անել, բայց նա ուզում էր ռոբոտ ձեռքեր օգտակար աշխատանքի համար։
18b 18b «ՊիԲԻ և Դողդոնիկ»

«PB & J»

Քեն ՄակԻնթրայր Բիլ Մոց և Բոբ Ռոտ Էնդրյու Դիքման, Ռոբերտ Իզա և Մայք Նորդստրոմ 2015 թվականի ապրիլի 12 119
Հացաբադերը նոր ընտանի կենդանի են ձեռք բերում՝ ՌՎ պանդա։ Սակայն Դոնդողիկը իմանում է, որ նա աշխատում է ուրիշ պանդաների համար և ցանկանում է դուրս շպրտել պանդային տնից։ Նա անարդյունք դա փորձում է ապացուցել Հացաբադերին։
19a 19a «Բիդիշ՝ եթերի աստղ»

«Big Screen Buhdeuce»

Բրայան Մորանտե Բիլ Մոց և Բոբ Ռոտ Ադրիել Գարսիա, Պեզ Հոֆման և Ռայան Հետեմ 2015 թվականի ապրիլի 19 120
Ռեժիսոր Սթիվեն Կրյալբերգը հավանել է Բիդիշին և ցանկանում է նրան հրավիրել իր ստուդիա։ Սակայն, Սթիվենը նվաստացնում է Բիդիշին՝ նրան դարձնելով ֆիլմի գնդակը։
19b 19b «Ֆուրֆլի տատիկի արձակուրդները»

«Weekend at Furfle's»

Դեյվ Սթոուն Սյուժե: Ջին Գրիլլո, Քեյսի Բուրկ Լեոնարդ և Դեյվ Սթոուն

Սցենար: Ջին Գրիլլո

Ջերեմի Բերնշտեյն, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2015 թվականի ապրիլի 19 120 н/д
Տի-Միդին ցանկանում է գնալ տիկին Ֆուրֆուլի մոտ։ Ֆուրֆոլը Հացաբադերին պարային հաց է բերում, վայց, դրանից հետո նա ուտում է այդ հացը և քուն մտնում։ Այդ ժամանակ գալիս է Տի-Միդին։ Ինչպե՞ս վարվեն հացաբադերը։
20 20 «Փետուրի թռչուններ»

«Birds of a Feather»

Քեյսի Բուրկ Լեոնարդ և Դեյի Սթոուն Սյուժե: Գերի Դադլեզ, Սթիվ Բորստ, Բիլ Մոց և Բոբ Ռոտ

Սցենար: Գերի Դադլեզ և Սթիվ Բորստ

Ջերեմի Բերնշտեյն, Ադրիել Գարսիա, Պեզ Հոֆման, Ռոբ Լիլլի, Բրայան Մորանտե և ԷմՋեյ Սանդխի 2015 թվականի ապրիլի 26 114 1.09[24]
Հացաբադերին Հացահանքահորերում հետապնդում է հրեշ։ Նրանք թաքնվեցին հացի քարանձավում և մի պատմություն են հիշում, թե ինչպես է Բիդիշը դարձել հացաբադ։

Երկրորդ եթերաշրջան (2015—2016 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

ընդհանուր

եթերաշրջանում

Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պատմատախտակ Պրեմիերան ԱՄՆ-ում Արտադրության

կոդ 

Դիտումներ

US (մլն)

21a 1a «Դայակներ։ Երեք բուլկու դաստիարակություն»

«Adventures in Big Baby Bun Sitting»

Բրայան Մորանտե Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Ադրիել Գարսիա, Պեզ Հոֆման և Ռայան Հետեմ 2015 թվականի ապրիլի 5 201 1.13[25]
Մայր և Հայր հրեշները Հացաբադերին բերեցին Երեք Բուլկի, որպեսզի դայակություն անեն և եթե նրանց հետ ինչ որ բան պատահի ապա նրանք իրենց ճաշն են։ Սակայն, Երեք Բուլկիները դարձավ դեռահաս Տրպպա Բին։ Նա փախչում է տնից և խառնվում է սագ բայկերներին։ Այնուամենայնիվ, սագերը շրջանակեցին նրան, և Տրիպա Բ-ն բռնեց Ռամբամբույին...
21b 1b «Գլխիկավորներ»

«Crumbskull»

Քեն ՄաքԻնտրայտ Ջին Գրիլլո Էնդրյու Դիկման, Մելոդի Իզա և Մայք Նորսդստրոմ 2015 թվականի ապրիլի 5 201 1.13
Քեթթան 700-րդ անգամ փրկեց Հացաբադերին։ Դրա համար Հացաբադերը որոշեցին նրան պիկնիկի հրավիրել։ Սակայն, «Կրկնակի ուրախ շոկոլադի» փոխարեն նա կերավ «Եռակի շոկոլադ հիմարի հացը», որը ձեզ հիմար է դարձնում։ Շլյոպ-Շլյոպը և Բիդիշը անհաջող փորձում են նրան նորից խելացի դարձնել։
22a 2a «Մազոտ կրծքավանդակի ակումբ»

«Chest Hair Club»

Բրայան Մորանտե Սթիվ Բորստ Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2015 թվականի մայիսի 10 204 0.97[26]
Շյոպ-Շլյոպը երկարեցրել է կրծքավանդակի մազերը, և գնացել «Մազոտ Պրուդոնիա» ակումբ։ Արդյունքում Շլյոպ-Շլյոպը թողում է Բիդիշին, չդարձնելով նրա վրա ուշադրություն։
22b 2b «Եղբայրական ցնծություն»

«Bros' Night Out»

Քեն ՄաքԻնտրայտ Բրեյդի Կլոստերման Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2015 թվականի մայիսի 10 204 0.97
Թիմիդին վերջապես հոգնել է «իր մայրիկից», իսկ հետո Շլյոպ-Շլյոպը և Բիդիշը հրավիրում են նրան եղբայրական ցնծություն սկսելու։ Տիմիդին երկար տատանվելուց հետո վերջապես համաձայնվում է. Սակայն, շուտով նա վերջապես է քրյաք է հանում։
23a 3a «Վատ մինչև բադերի ոսկորներ»

«Bad to the Duck Bone»

Դեյվ Սթոուն Ջին Գրիլլո Ջերեմի Բերնշթեյն, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2015 թվականի մայիսի 17 202 1.15[27]
Շլյոպ-Շլյոպը հասկանում է, որ Ջենին Քրյաքլզը սիրում է վատ տղաներին։ Եվ Շլյոպ-Շլյոպը ցանկանում է դառնալ վատը, դրա համար նա ուտում է «Սև կտորը», որը նրան դարձնում է վատ տղա, ինչ դուր չի գալիս Շլյոպ-Շլյոպին։ Սակայն, նա սկսում է ուտել շատ «Սև կտոր» ինչից նա դառնում է շատ չար օձ։
23b 3b «Բադեր-ռոդեո»

«Rodeo Ducks»

Քեն ՄաքԻնտրայտ Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Էնդրյու Դիկման, Մելոդի Իզա և Մայք Նորսդստրոմ 2015 թվականի մայիսի 17 202 1.15[28]
Հացաբադերը որոշեցին մասնակցել Ռոդեոին, որտեղ նետվում են գորտերի վրա, բայց, ինպես պարզվում է ոչ բոլորի վրա, միայն ցլերի։ Բացի այդ Շլյոպ-Շլյոպը դառնում է ծաղրածու, որովհետև չի կարողանում հաղթահարել փորձնական փուլը, իսկ Բիդիշը ընդհակառակը, հաղթահարում է և դառնում լիարժեք մասնակից։
24a 4a «Բադեր-վիկինգներ»

«Viking Ducks»

Դեյվ Սթոուն Ջին Գրիլլո Ջերեմի Բերնշթեյն, Ռոբ Լիլլի և Հենրիխու Ժարդիմ 2015 թվականի մայիսի 24 205 1.11[29]
Ունսկին վարձում է Հացաբադերին, քանի որ Քեթթան պնդում է որ նրանք ունենան իրական աշխատանք։
24b 4b «Ծննդյան հաց»

«Birthday Bread»

Քեն ՄաքԻնտրայտ Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2015 թվականի մայիսի 24 205 1.11
Բիդիշը կարոտում է Ծննդյան օրը, դրա համար տխրում է։ Շլյոպ-Շլյոպը Բիդիշին ցույց է տալիս Ծննդյան հաց և նրա կարողությունը ծնունդ կազմակերպելու մեջ, բայց Բիդիշը շատ հաճախ է օգտագործում այդ հացը, ինի պատճառով ծերանում է։
25a 5a «Գայլագլխանի հաց»

«Wolf Head Bread»

Դեյվ Սթոուն Սթիվ Բորստ Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և Սթան Ռուիզ 2015 թվականի հոկտեմբերի 25 209 1.46[30]
Հացաբադերը ժամանում ե Տիմիդիին և իմանում են հացահատիկի փառքի պատի մասին (այնտեղ գտնվում են ամենահազվագյուտ բոքոնները), և նրանք փորձում են հայտնվել այնտեղ։ Հացաբադերը կանչում են Հացթուխին և նա նրանց պատմում է ամենահազվագյուտ հացի մասին, Շնագլխայի հացի։
25b 5b «Ռոկ և Ռիկ»

«Rock N' Roar»

Բրայան Մորանտե Բրեյդի Կլոստերման Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2015 թվականի հոկտեմբերի 25 209 1.46
Шлёп-Шлёп помогают своему кумиру, Лайонелу Мусорщику, вернуть его карьеру в нужное русло.
26a 6a «Կինոբադեր»

«Movie Ducks»

Բրայան Մորանտե Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2015 թվականի նոյեմբերի 1 206 1.22[31]
Սթիվեն Քրյալբերգը խնդրում է Շլյոպ-Շլյոպին և Բիդիշին նկարահանվել իր հաջորդ ֆիլմում, բայց ռեժիսորն այնպիսին չէ, ինչպիսին թվում է։
26b 6b «Մի կերակրեք բադազավրերին»

«Don't Feed the Duckosaurs»[32]

Դեյվ Սթոուն Ջին Գրիլլո Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և Բրայան Նյուտոն 2015 թվականի նոյեմբերի 1 206 1.22
Քեթթան զգուշացում է Հացաբադերին հետ այն մասին, թե ինչպես են նրանք չեն կերակրում նրանց, պտերոդակտիլը առևանգում է նրանց այնտեղ, որտեղ ապրում են բադազավրերը։
27a 7a «Պիցցալորդի զայրույթը»

«Wrath of the Pizza Lord»

Դեյվ Սթոուն Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Ջերեմի Բերնշթեյն, Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և ԷմՋեյ Սանդխի 2015 թվականի նոյեմբերի 8 203 1.11[33]
Հացաբադերը հասկանում են, որ Պիցցաբադերը աշխատում են Պիցցելորդի համար և նրանք չունենք ելք։ Դրա համար նրանք որոշում են օգնեն Պիցցաբադերին առաքեն ամբողջ պիցցան, հակառակ դեպքում Պիցցալորդը կուտի նրանց։
27b 7b «Միկրոբադեր»

«Shrunken Ducks»

Բրայան Մորանտե Ջին Գրիլլո Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2015 թվականի նոյեմբերի 8 203 1.11
Շլյոպ-Շլյոպւ և Բիդիշը ուտում են թերմոմշակման հաց, փորձելով խուսափել Ռամբամբուի ձերբակալությունից։
28a 8a «Աղբային ավազակ»

«Trash Bandit»

Քեն ՄաքԻնտրայտ Ջին Գրիլլո Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2015 թվականի նոյեմբերի 15 207 0.97[34]
Նաչոսի պատրաստման պատճառով Հացաբադերի մոտ հըավաքվում է շատ աղբ։ Թափելով դա, նրանք հրապուրում են ջրարջի, ով իրեն անվանում է աղբի ավազակ։ Նա հրամայում է հացաբադերին նրան աղբ տալ, բայց Շլյոպ-Շլյոպը հրաժարվում է։
28b 8b «Կերեք Ճոճի մոտ»

«Eat at Pumpers»

Բրայան Մորանտե Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2015 թվականի նոյեմբերի 15 207 0.97
Կաչալայի ագահության պատճառով նա ընդհանրապես հաճախորդ չունի։ Հացաբադերը որոշում են օգնել նրանց, հաճախորդներին ներգրավելու նպատակներով։
29 9 «Բադերի Սուրբ Ծննդյան պատմություն»

«A Crustmas Story»

Բրայան Մորանտե և Դեյվ Սթոուն Ջին Գրիլլո Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ, Հենրիխու Ժարդիմ, Ռայան Հետեմ, Ռոբ Լիլլի և Սթան Ռուիզ 2015 թվականի դեկտեմբերի 11 215 1.26[35][36]
Շլյոպ-Շլյոպը և Բիդիշը անհամբեր սպասում են Քրյա-Սուրբ Ծննունդ տոնին, սակայն հեռուստացույցով ասվել է, որ Բադագրադում բուք է լինելու։ Այդ ժամանակ նրանք որոշում են Քրյա-Սուրբ Ծննդյան գիրք կարդան, մինչև Ձմեռ Պապի գալը։
30a 10a «Փետրավոր հավաքածու»

«Flock Collecting»

Դեյվ Սթոուն Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2016 թվականի ապրիլի 25 208 0.12[37]
Շլյոպ-Շլյոպը և Բիդիշը առևանգվել են այլմոլորակայինների կողմից, սակայն առևանգումը չի ընթանում այնպես, ինչպես նախապես պլանավորված էր։
30b 10b «Ցտեսություն, ավար»

«Bye Bye Booty»

Քեն ՄաքԻնտրայտ Քևին Արիետա և Սթիվ Բորստ Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և Սթան Ռուիզ 2016 թվականի ապրիլի 18 208 0.19[38]
Բիդիշիը բուլկադիշներով զզվացնում է իր հետույքին և այն հեռանում է։ Ի՞նչ անի Բիդիշը։ Քանի որ նա չի կարող ապրել առանց իր բլիթների։
31a 11a «Հաց ֆուդ»

«Bread Foot»

Դեյվ Սթոուն Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և Սթան Ռուիզ 2016 թվականի մայիսի 2 211 0.13[39]
Շլյոպ-Շլյոպին սխալմամբ շփոթում են լեգենդար Հաց-ֆուտի հետ։
31b 11b «Իմ հիանալի գորտ»

«My Fair Frog»

Քեն ՄաքԻնտրայտ Ջին Գրիլլո Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2016 թվականի օգոստոսի 1 211
Երբ Տի-Միդին վիրավորում է դոնդողիկին, տղաները նրան հրավիրում են Ուտկոգրադում անցկացվող բացառիկ գորտերի շոուի` ապացուցելու, որ նա աշխարհի լավագույն գորտն է։
32a 12a «Ռոբատոնիա»

«Roboloafie»

Քեն ՄաքԻնտրայտ Բրեյդի Կլոստերման Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2016 թվականի մայիսի 9 213
Բադերը հանդիպում են Բոքոնիային և Ռամբամբուին, բայց պատահաբար սուրճը թափում են ԲԱտոնիայի վրա։ Արդյունքում Քեթթան նրան դարձրեց ռոբոտ ոստիկան, բայց նա սկսում է բոլորին բանտարկել, և մեր հերոսները մտածում են, թե ինչպես կանգնեցնեն նրան։
32b 12b «Սարսափելի պզուկ»

«Bad Zituation»

Բրայան Մորանտե Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2016 թվականի օգոստոսի 1 213
Երբ Շլյոպ-Շլյոպի դեմքին պզուկ է հայտվոըմ որը, իր կարծիքով, նրան սարսափելի է դարփնում, նա փախչումէ հրեշների Կղզի։
33a 13a «Օրվա փտշտոց»

«Sneeze The Day»

Քեն ՄաքԻնտրայտ Ջին Գրիլլո Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2016 թվականի մայիսի 23 210
Բիդիշը հիվանդանու, է, իսկ հետո վարակում Հացթուխին, ինչն է հանգեցնում նրա կախարդանքի ձախողմանը
33b 13b «Բադեր - ատամի փերիներ»

«=Tooth Fairy Ducks»

Բրայան Մորանտե Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2016 թվականի հուլիսի 16

(օնլայն) 2016 թվականի սեպտեմբերի 12

210
Բիդիշի ատամը ընգնում է։ Շլյոպ-Շլյոպը խորհուրդ է տալիս ընկերոջը ատամը դնել բարձի տակ, որպեսզի Ատամի Փերին փոխարինի այն ոսկե մետաղադրամով։ Սակայն Հացաբադերը անզգուշության պատճառով Փերիի թևը վնասվում է, և նրանք որոշում են փոխարինեն այն։
34a 14a «Սարսափելի գիշերազգեստներով երեկույթ»

«Slumber Party of Horror»[40]

Դեյվ Սթոուն Ջին Գրիլլո Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և Սթան Ռուիզ 2016 թվականի մայիսի 26 214
Հացաբադերը մեկնում են Տի-Միդիի մոտ, որպեսզի առաքեն Լուսային հացը, բայց առաքումը դառնում է գիշերանոցային խնջույքի։ Այնտեղ նրանք հանդիպում են Միաչքանի գիշերանոցային մոլագարի խրտվիլակին (Խրտվիլակը նման է Ջեյսոն Վուրհիսին ուրբաթ 13-ից)
34b 14b «Ապագայի կրյակը»

«Quack to the Future»

Քեն ՄաքԻնտրայտ Սթիվ Բորստ Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2016 թվականի օգոստոսի 8 214 н/д
Շլյոպ-Շլյոպը հազիվ համարձակություն ձեռք բերեց Ջենիին խնդրելու դուրս գալ ժամադրության՝ իր ապագայից մի փոքր օգնություն ցույց տալով։
35a 15a «Հացահատիկի օր»

«Graining Day»

Դեյվ Սթոուն Սթիվ Բորստ Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և Սթան Ռուիզ 2016 թվականի հունիսի 6 217
Մինչ Շլյոպ-Շլյոպը սովորեցնում է Բիդիշին Հրեշների հարձակումներից փրկվելիս նրանք հացահատիկի հանքերում բախվում են խորհրդավոր ծեր կերակրողին։
35b 15b «Հացի գիշատիչ»

«Breadator»

Քեն ՄաքԻնտրայտ Մարկ Պալմեր Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2016 թվականի հուլիսի 18 217
Հացահատիկի հանքերում նոր տարօրինակ քարանձավ ուսումնասիրելիս տղաները պատահում են մի արարածի, որը որսում է Հաց բերողին սպորտի համար։
36a 16a «Կրկնակի Բիդիշ»

«Buhdouble Trouble»

Բրայան Մորանտե Ջին Գրիլլո Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2016 թվականի հունիսի 13 219
Շլյոպ-Շլյոպին այնպես է դուր գալիս իր փիսիկը, որ նա ավելի շաը լինի։ Այսպիսով, Բիդիշը ուտում է կլոնավորված հաց՝ ստեղծելով իր ոչ բոլորովին ճշգրիտ պատճենները։
36b 16b «Դժբախտ բադեր»

«Unlucky Duckies»

Քեն ՄաքԻնտրայտ Բրեյդի Կլոստերման Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2016 թվականի օգոստոսի 15 219
Շլյոպ-Շլյոպը հայտնաբերում է Ոսկե հացի մի բոքոն և անիծվում է խոժոռ անբան հացի կողմից։
37a 17a «Փոխարինող հացաբադ»

«Substitute Breadwinner»

Դեյվ Սթոուն Ջին Գրիլլո Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և Սթան Ռուիզ 2016 թվականի հուլիսի 4 212
Երբ Շլյոպ-Շլյոպը ստանում է հետույքի լուրջ վնասվածք, Քեթթան փոխարինում է իրեն։
37b 17b «Տալոնի Բալոնի»

«Taloney Baloney»

Բրայան Մորանտե Բիլլ Մոց և Բոբ Ռոտ Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2016 թվականի օգոստոսի 8 212
Հացաբադերի թիմը իմանում է, որ Տի Միդին համարվում է իրենց կողմից սիրված փոփ շոուի գլխավոր հերոսը։ Եվ նրանք բոլորին պատմում են։ Դրա համար Ունսկին առեվանգում է երեխեքին և նրանք սկսում են բեմադրել Տալոնի Բալոնիի սերիաները։ Եթե վիկինգը ձանձրանա, բոլորը կքրյաքվեն։
38a 18a «ՌամԲամՈ՞վ?»

«Rambamwho?»

Դեյվ Սթոուն Ջին Գրիլլո Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և Սթան Ռուիզ 2016 թվականի հունիսի 20 218
Հացաբադերի «Շնորհիվ» Ռամբամբուն կորցնում է հիշողությունը։ Շլյոպ-Շլյոպը և Բիդիշը որոշում են, որ ժամանակն է, որ ոստիկանապետն հարկավոր է փոխել ինքնությունը։
38b 18b «Մղձավանջ ճահճային հումքի փողոցում»

«Nightmare on Swamp Pad Lane»

Բրայան Մորանտե Բրեյդի Քլոզեթերման Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2016 թվականի օգոստոսի 15 218
Որպեսզի դադարեցնի Բիդիշի կրկնվող երազը, Շլյոպ-Շլյոպ ուտում է մի բոքոն հաց, որը թույլ է տալիս նրան մտնել Բիդիշի երազանքների աշխարհը։
39a 19a «Արքայադուստ-գորտ»

«The Princess Frog Bride»

Քեն ՄաքԻնտրայտ Բրեյդի Կլոստերման Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2016 թվականի օգոստոսի 27 216 [41]
Երբ դոնդողիկին արքայադուստր են ճանաչում, տղաները ստիպված են լինում փրկել նրան Մեծն Ունսկի։
39b 19b «Սուպեր-Բադը մոգական հացի դեմ»

«Super Duck vs. Muscle Bread»

Բրայան Մորանտե Մարկ Պալմեր Ադրիել Գարսիա, Սթիվին Գերցեգ և Ռայան Հետեմ 2016 թվականի հուլիսի 11 216
Շլյոպ-Շլյոպը բարձրացել է սուպերհերոս բադերի մակարդակին՝ պարզելու, թե իրենց սիրելի կոմիքսների հերոսներից որն է ավելի ուժեղ։
40a 20a «Մեծ Սպիտակ Շնաձկային հաց»

«Great White Shark Bread»

Քեն ՄաքԻնտրայտ Մարկ Պալմեր Էնդրյու Դիկման, Մայք Նորսդստրոմ և Ռեյմոնդ Սանտոս 2016 թվականի օգոստոսի 22 220
Շլյոպ-Շլյոպը գնաց դեպի Մեծ լճակ, երբ ծեր նավապետի «ՄԵծն Սպիտակ Շնաձկան Հաց»-ը հրամանը վերածվում է էպիկական որոնումների։
40b 20b «Տարօրինակ մատնահաց»

«Freaky Finger Bread»

Դեյվ Սթոուն Սթիվ Բորստ Հենրիխու Ժարդիմ, Ռոբ Լիլլի և Սթան Ռուիզ 2016 թվականի օգոստոսի 22 220
Բիդիշը Շլյոպ-Շլյոպի Ծննդյան օրը նվիրում է նրան Տարօրինակ Մատնաքաշ վարդագույն հաց։ Շլյոպ-Շլյոպին դուր չի գալիս նվերը, բայց լավագույն ընկերոջ համար որոշում է պահել նվերը։

Պրեմիերան կայացել է 2014 թվականի փետրվարի 17-ին Nickelodeon հեռուստաալիքում, իսկ 5 օր անց հաջորդել է հերթական հեռարձակումը[6]։ Այն պատվիրվել էր մեկ տարի առաջ՝ 20 սերիա առաջին եթերաշրջանի համար[42]։ Նրա օրիգինալ հեռարձակումը հավաքել է մոտ 2,8 միլիոն հանդիսատեսներ՝ զբաղեցնելով 81-րդ տեղը 100 լավագույն 18-ից 49 տարեկան մեծահասակների շոուների մեջ[43]։ Մեկ ամիս անց մամուլի հաղորդագրության մեջ ցանցը հայտարարեց, որ շոուն դարձել է ամենաշատ դիտված շոուն երկուսից տասնմեկ տարեկան երեխաների շրջանում՝ միջինը 1,7 միլիոն հանդիսատես և 5,3 Nielsen-ի վարկանիշ[44]։ Երկրորդ սեզոնը, որը նույնպես բաղկացած է 20 սերիաներից, հայտարարվեց 2014 թվականի մայիսին[9]։

Կանադայում պրեմիերան կայացավ 2014 թվականի հուլիսի 2-ին YTV ալիքում[45]։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Nicktoons-ը հեռարձակել է 2014 թվակաի սեպտեմբերի 22-ից[46]։ Ավստրալիայում Nickelodeon-ը սերիալը ներկայացարել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին[47]։

Էմիլի Էշբին և Common Sense Media-ն սերիալը զուգարանային հումորը գնահատեցին որպես կասկածելի՝ միևնույն ժամանակ հարգանքի տուրք մատուցելով գլխավոր հերոսների ընկերության ուժին։ Նա վայելում էր հացի հետ կապված բառախաղերը, որոնք երբեմն անում էին հերոսները, բայց խոստովանեց, որ «հավանական է, որ նրանք երեխաների այդ զվարճանքը չեն պատճառի»[13]։ New York Daily News-ի հեղինակ Դավիթ Հինկլին նրա հումորի ոճը որպես գայթակղիչ կապեց իր թիրախային ժողովրդագրության հետ։ Ի վերջո, նա հայտարարեց, որ այն «մի քանի կատակներ ունի մեծերի համար, հատկապես հացի բառախաղեր, բայց ուղղված է հիմնականում երիտասարդներին»[14]։

Լոս Անջելես Թայմսի համար գրելով՝ Ռոբերտ Լլոյդը տարօրինակ կերպով հաճելի գտավ իր տեսողական ոճը և բացահայտեց բազմաթիվ պոտենցիալ ազդեցություններ և հղումներ։ Թեև նա հումորը համարում էր «բարձրաձայն և հաճախ կոպիտ», սակայն վերջնական արդյունքը «հիմնականում հնարամիտ» էր[15]։ About.com-ի թղթակից Թորի Միշելը խառը մեդիաները զվարճալի է անվանել, բայց ծնողների համար գլխացավ առաջացնող։ Թեև նա անվանեց հայեցակարգը և կերպարները «միանշանակ օրիգինալ», նա շեշտեց, որ նրանց կոպիտ հումորը կարող է որոշ ծնողներից պահանջել ամբողջությամբ խուսափել դրանից[48]։ Media Life ամսագրի Թոմ Քոնրոյը վատ է գրել շոուի մասին՝ այն ամբողջ ընթացքում համարելով անհեթեթ։ Նա դրա «աղմկոտ և բռնի» բովանդակությունը սահմանեց որպես չափազանց շատ փոքր երեխաների համար, ինչպես նաև «չափազանց հիմարություն մեծ երեխաների համար»[17]։

Հնչյունավորող դերասանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ հնչյունավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռոբբի Դեյմոնդ — Շլյոպ-Շլյոպ, լրացուցիչ դերեր
  • Էրիկ Բաուզա — Բիդիշ, լրացուցիչ դերեր
  • Ալեքսանդեր Պոլինսկի— Դոնդողիկ, լրացուցիչ դերեր
  • Քերի Ուոլգրեն— Քեթթա, լրացուցիչ դերեր
  • Ֆրեդ Թաթասկյոր— Հացթուխ, լրացուցիչ դերեր
  • Ս. Սքոթ Բուլլոկ — Թի-Միդի
  • Օդրի Վասիլեվսկի— Ռամբամբու
  • Նոլան Նորտ — Մեծ Ունսկի
  • Մայքլ-Լեոն Վուրի — Պարոն Կաչալա
  • Քրի Սամմեր — Տիկին Ֆուրֆլ, Շլյոպ-Շլյոպի մայրիկ
  • Թարա Սթրոնգ — Զունա
  • Քենդի Մայլո — Ռոնի, լրացուցիչ դերեր
  • Ջոն Ջիմաջիո — Լավախլուրդ
  • Ռոջեր Քրեյգ Սմիթ — Քենետ (Բիդիշի հետույք), Մոգական հաց
  • Տրևոր Դեվալլ — Աղբի ավազակ, Սուպերբադ, Ունսկիի հայրիկ
  • Մինդի Ստերլինգ — Բիդիշի մայրիկ
  • Թոմ Քեննի — Շլյոպ-Շլյոպի հայրիկ, Շլյոպ-Շլյոպի նախա-նախա-նախա-նախա-անվերջանալի նախապապ
  • Ջոն Կասիր — Զուգարանային հրեշ, Հիմար հրեշ
  • Էլիզա Շնայդեր — Ատամի փերի
  • Պիտեր Ջայլս — Աղբահավաք
  • ՄԵթյու Վ. Թեյլոր — Պիցցալորդ
  • Գերի Դուդլեզ — «Ռամբաո՞վ» երեթաշրջանի հրեշ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Breadwinners_(TV_series)
  3. 3,0 3,1 Milligan, Mercedes (2014 թ․ փետրվարի 15). «Nick's Plucky Newcomers». Animation Magazin. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  4. James, Meg (2014 թ․ փետրվարի 7). «Has Nickelodeon found its new bread winner?». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Хлебоутки». Multoigri.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  6. 6,0 6,1 Patten, Dominic (2014 թ․ մայիսի 8). «Nickelodeon Renews Breadwinners For Second Season». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  7. http://www.thefutoncritic.com/showatch/breadwinners/listings/
  8. 8,0 8,1 Sara Bibel (2014 թ․ փետրվարի 16). «Monday Cable Ratings:'WWE Raw' Wins Night, 'Basketball Wives', 'Single Ladies', 'Teen Wolf', 'Switched at Birth' & More – Ratings». Tvbythenumbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  9. 9,0 9,1 Kondology, Amanda (2014 թ․ փետրվարի 25). «Saturday Cable Ratings: College Basketball Leads Night + Olympics Coverage, 'Sanjay & Craig' & More». TVbytheNumbers.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  10. Bibel, Sara (2014 թ․ մարտի 4). «Saturday Cable Ratings: College Basketball Wins Night, Boxing, 'Mythbusters' & More». TVbytheNumbers.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  11. Son of the Bronx (2014 թ․ մարտի 15). «Son of the Bronx: Nickelodeon, Nick Jr., NickToons, TeenNick and Nick at Nite ratings (March 3–9, 2014)». Sonofthebronx.blogspot.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
  12. Son of the Bronx (2014 թ․ մարտի 2). «Son of the Bronx: Nickelodeon, Nick Jr., NickToons, TeenNick and Nick at Nite ratings (March 10–16, 2014)». Sonofthebronx.blogspot.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
  13. 13,0 13,1 Son of the Bronx on (2014 թ․ մարտի 29). «Son of the Bronx: Nickelodeon, Nick Jr., NickToons, TeenNick and Nick at Nite ratings (March 17–23, 2014)». Sonofthebronx.blogspot.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  14. 14,0 14,1 «Saturday Cable Ratings: NBA Conference Finals Lead Night + 'SpongeBob SquarePants', 'Attack on Titan', 'The World Wars' & More». TVbytheNumbers. 2014 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  15. 15,0 15,1 «Saturday Cable Ratings: 'UFC Fight Night' & USA Soccer Win Night, 'Sam & Cat', 'Sex Sent Me to the ER' & More». TVbytheNumbers. 2014 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  16. «Saturday Cable Ratings: College Football Leads Night + 'SportsCenter', 'Attack on Titan', 'SpongeBob SquarePants', 'Beyonce & Jay-Z: On the Run'». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  17. 17,0 17,1 Pucci, Douglas (2014 թ․ սեպտեմբերի 30). «Saturday Final Ratings: '48 Hours' Most-Viewed; Notre Dame-Syracuse on ABC Tops Among Adults 18–49». TV Media Insights. Cross Mediaworks. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  18. «Saturday Cable Ratings: College Football Tops Day + MLB Baseball, 'Attack on Titan', 'Hell on Wheels', 'Halloween Wars' & More». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  19. «Saturday Cable Ratings: College Football Wins Night, Baseball, 'Attack on Titan', 'Haunted Thundermans' & More». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. «Saturday Cable Ratings: College Football Leads Night + 'Attack on Titan', 'Bleach' & More». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  21. Kondolojy, Amanda (2014 թ․ նոյեմբերի 4). «Saturday Cable Ratings: College Football Wins Night + 'SpongeBob SquarePants', 'Sanjay & Craig', 'Attack on Titan' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  22. Kondolojy, Amanda (2014 թ․ նոյեմբերի 18). «Saturday Cable Ratings: College Football Tops Night + 'Aaliyah: Princess of R&B', 'Beyond the Headlines' & More». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  23. Pucci, Douglas (2014 թ․ նոյեմբերի 25). «Saturday Final Nationals: Significant Increases for Toonami Block on Adult Swim». TV Media Insights. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  24. «SHOWBUZZDAILY's Top 100 Sunday Cable Originals (& Network Update): 4.26.2015». showbuzzdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. «SHOWBUZZDAILY's Top 25 Sunday Cable Originals (& Network Update): 4.5.2015». showbuzzdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  26. «SHOWBUZZDAILY's Top 100 Sunday Cable Originals (& Network Update): 5.10.2015». showbuzzdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  27. «Breadwinners - Episode Guide - watch online - tv listings - Zap2it.com». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  28. «SHOWBUZZDAILY's Top 100 Sunday Cable Originals (& Network Update): 5.17.2015». showbuzzdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  29. «SHOWBUZZDAILY's Top 100 Sunday Cable Originals (& Network Update): 5.24.2015». showbuzzdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  30. Porter, Rick (2015 թ․ հոկտեմբերի 27). «Sunday cable ratings: 'Walking Dead' and 'Homeland' rise week to week». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  31. Metcalf, Mitch (2015 թ․ նոյեմբերի 3). «SHOWBUZZDAILY's Top 100 Sunday Cable Originals (& Network Update): 11.1.2015». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  32. «Breadwinners - Movie Ducks; Don't Feed the Duckosaurs».(չաշխատող հղում)
  33. Metcalf, Mitch (2015 թ․ նոյեմբերի 10). «SHOWBUZZDAILY's Top 100 Sunday Cable Originals (& Network Update): 11.8.2015». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  34. Metcalf, Mitch (2015 թ․ նոյեմբերի 17). «SHOWBUZZDAILY's Top 100 Sunday Cable Originals (& Network Update): 11.15.2015». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  35. Milligan, Mercedes (2015 թ․ նոյեմբերի 12). «Nickelodeon Decks Programming for Holidays». Animation Magazine. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  36. Metcalf, Mitch (2015 թ․ դեկտեմբերի 14). «SHOWBUZZDAILY's Top 150 Friday Cable Originals (& Network Update): 12.11.2015». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  37. UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 4.25.2016 | Showbuzz Daily
  38. UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 4.18.2016 | Showbuzz Daily
  39. UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 5.2.2016 | Showbuzz Daily
  40. http://api.mtvnn.com/v2/airings/program_plan.pdf?channel_id=87&language_code=en&program_week_is=17(չաշխատող հղում)
  41. «Breadwinners: The Princess Frog Bride». Zap2it. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
  42. Andreeva, Nellie (2013 թ․ փետրվարի 26). «Nickelodeon Hits 'Reset' Button, Orders Toon Series Breadwinners, Renews TMNT». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  43. Bibel, Sara (2014 թ․ փետրվարի 19). «Monday Cable Ratings: WWE Raw Wins Night, Basketball Wives, Single Ladies, Teen Wolf, Switched at Birth & More». TV by the Numbers. Tribune Digital Ventures. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  44. «Nickelodeon's New Animated Series Breadwinners Quickly Rises to Number 1» (Press release). Viacom International. 2014 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին – via TV by the Numbers. {{cite press release}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  45. «YTV's New March Break-Out Schedule Gives Kids an Entire Month of New Episodes, Movie Premieres and Specials». corusent.com. Corus Entertainment. 2014 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  46. «Prepare to Loaf Out Loud as Nickelodeon Delivers New Animation Breadwinners». vimn.com. Viacom. 2014 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  47. DHiggins (2014 թ․ հոկտեմբերի 27). «THIS WEEK: NBA, Boardwalk Empire finale, Chicago Fire, Project Runway, Pakistan v Australia & Space Month». community.foxtel.com.au/. Foxtel. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  48. Michel, Tori (2014 թ․ հունիսի 25). [kidscartoons.about.com/od/reviews/fl/Is-Breadwinners-A-Winner.htm «Is Breadwinners a Winner?»]. About.com. IAC/InterActiveCorp. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)