Հարպուն
Հարպուն | |
---|---|
Տեսակ | fishing tackle? և զենքի ֆուկցիոնալ դաս |
Ենթատեսակ | զենք |
Հարպուն (հոլանդերեն`harpoen), աշտե, եռաժանի, նախատեսված է ծովային կենդանիների հետ մարտի համար։ Պտտվում է պտուտակով, պոչով, կողով կամ ճոպանով (Դալ Վ.Ի. ռուսերեն խոսակցական հսկա բացատրական բառարանից)։ Ենթադրվում է, որ առաջին անգամ հարպուններն օգտագործվել են մեզոլիթի դարաշրջանում, սակայն Կատանդայում (Կոնգո) ոսկրային հարպունները պատրաստվել են 75-174 հազ. տարի առաջ[1]։
Հարպունների առաջին տարբերակները պատրաստվում էին փայտից, և միայն ծայրերը` մետաղից։ Որպես կանոն, ծայրակալների ատամիկները ուղղված էին դեպի տարբեր կողմեր, իսկ մեկի վրա կարող էր լինել 3-ից մինչև 5 ատամիկ։
Ձեռք բերելով փորձ, որոշվեց ծայրակալին ամրացնել ճոպան, քանի որ առանց դրա որսին հաճախ հաջողվում էր փախչել։ Իսկ արդեն հարպունի գնդացիրներում ինքնակառավարվող մեխանիզմ կար, որը թույլ էր տալիս որսը քաշել։
Նաև, հարպուն է կոչվում այն նիզակը, որը ինքնուրույն դուրս է թռչում ստորջրյա ատրճանակից կամ հարպունի գնդացրից։ Վերջինի դեպքում հարպունի ծայրակալում հնարավոր է պայթուցիկ նյութ տեղադրել մեծ ծովային կաթնասուններ ոչնչացնելու համար։
«Տիեզերական դարաշրջանում» հարպուններ են կոչվել այն սարքերը, որոնք գործել են նմանատիպ գործողության սկզբունքով` տիեզերանավերի վրա ամրացման միջոցով ֆիքսում էին փոքր երկնային մարմինների վրա վայրէջքները[2]։
Մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարպունների հետ աշխատող մարդկանց մասին բազաթիվ էջեր է նվիրել Հերման Մելվիլն իր հանրահայտ կետորսների մասին «Մոբի Դիք» վեպում, որտեղ մանրամասն ուսումնասիրվում է «հարպունահարման սկզբունքի» մետաֆիզիկան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Прогрессивные культуры Африки
- ↑ Всё самое важное об исторической миссии Rosetta Արխիվացված 2014-11-29 Wayback Machine // «Популярная Механика», октябрь 2014.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կետորսություն
- Հարպունի գնդացիր
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бородин Н. А., Карышев Н. А. (1890–1907). «Рыболовство». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարպուն» հոդվածին։ |
|