Հանի Ռամզի
Քաղաքացիությունը | Եգիպտոս | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1969[1][2] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հանի Ռամզի (արաբ․՝ هاني رمزي, մարտի 10, 1969[1][2], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, ներկայումս` մարզիչ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով ղպտիական ընտանիքից Հանի Ռամզին Կահիրեի «Ալ-Ահլի» ակումբի սան է։ 1987 թվականից նա դարձել է «Ալ-Ահլի» թիմի հիմնական խաղացող։ 1990-ին Ռամզին տեղափոխվել է շվեյցարական «Քսամաքս», որտեղ խաղալով կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, ստացել է Ժայռ մականունը։ 1994 թվականի ամռանը Ռեմզին դարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին եգիպտացի ֆուտբոլիստը` 1.5 միլիոն դոլարով միանալով «Վերդեր» ակումբին, ինչն այդ ժամանակ տրանսֆերի ռեկորդային գումար է եղել եգիպտացի ֆուտբոլիստների համար։
1998 թվականի Աֆրիկյան երկրների գավաթից հետո Ռամզին պայմանագիր է կնքել գերմանական «Կայզերսլաուտերն»-ի հետ։ Լինելով հիմնական կազմի խաղացող` Ռամզին, 2003 թվականի ապրիլին ծնկի վնասվածք ստանալով, ստիպված էր պայմանագրի ժամկետի լրանալուց երկու տարի առաջ դուրս մնալ խաղադաշտից։ 2005 թվականին նա տեղափոխվել է Երկրորդ Բունդեսլիգայի Սաարբրյուքեն ակումբ, որտեղ ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանի Ռամզին ընդգրկվել է Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 1990 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Մրցաշարում Եգիպտոսի հավաքականի 3 խաղերից Ռամզին մասնակցել է բոլոր 3-ին և խաղացել է առանց փոխարինման։ Դրանք էին խմբային փուլի հանդիպումները Նիդերլանդների, Իռլանդիայի և Անգլիայի ազգային հավաքականների դեմ[3] :
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալ-Ահլի»
- Եգիպտոսի չեմպիոն (1)։ 1988/89
- Եգիպտոսի գավաթի գավաթակիր (1)։ 1988/89
- Աֆրո-ասիական գավաթի գավաթակիր (1)։ 1988
- «Վեդեր»
- Գերմանիայի սուպերգավաթի գավաթակիր (1)։ 1994
- Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքական
- Արաբական ազգերի լիգայի գավաթակիր (1)։ 1992
- Աֆրիկացի չեմպիոն (1)։ 1998 թ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Player Profile for Hany Ramzy in the Soccer World Cups
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|