Jump to content

Հալեպի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալեպի բերդ
Նկարագրություն
Տեսակդղյակ և հնավայր
ՏեղագրությունՀին Հալէպ
Վարչական միավորՀալեպ
Երկիր Սիրիա
Կառուցվածմոտ 12-րդ դար
Շինանյութկրաքար
Վերահսկվում էՍիրիա
Քարտեզ
Քարտեզ
 Aleppo citadel Վիքիպահեստում

Հալեպի բերդ (արաբ․՝ قلعة حلب‎‎), միջնադարյան ամրոց Սիրիայում։ Համարվում է աշխարհի ամենահին և ամենամեծ բերդերից մեկը։ Բլուրը բնակեցվել է մ.թ.ա. 3–րդ հազարամյակում։ Բնակավայրը հետագայում գրավվել է շատ կայսրությունների կողմից, ինչպես՝ Բյուզանդական կայսրության, Մամլուքյան և Այուբյան սուլթանությունների կողմից։ Ներկայումս կանգուն են մնացել այուբյան ճարտարապետության շինությունները։ 2000 թվականին Աղա խանի մշակութային հաստատությունը և հնագույն խմբակը պահպանելու համար կատարվեցին համապատասխան գործողություններ։ Բերդը գտնվում է քաղաքի կենտրոնում։

1986 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։