Jump to content

Հադես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հադես
Տեսակհունական դիացաբանության աստված, մահվան աստված և օլիմպիական աստված
Դիցաբանությունհունական
Սեռարական
Հունական գրաձևΠλούτων
Լատինական գրաձևPluto
Երևի համընկնում էՊլուտոն
ՎայրՀունաստան
ՀայրԿրոնոս[1]
ՄայրՀռեա
ԵղբայրԶևս, Պոսեյդոն
ՔույրՀերա, Հեստիա, Դեմետրա
Քույր/ԵղբայրՀեստիա, Զևս[2][3], Հերա, Դեմետրա և Պոսեյդոն
ԱմուսինՊերսեփոնե[4]
ԿողակիցMinthe? և Leuce?
ԶավակներՄակարիա[5]
 Hades Վիքիպահեստում

Հադես (կամ Աիդ, Աիդես, հին հունարեն՝ Ἀΐδης կամ ᾍδης, նաև Ἀϊδωνεύς, այլ կերպ նաև Պլուտոն, Աիդոնես), ըստ հին հունական դիցաբանության[6]՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Ի վերջո, աստծու անունը սկսեց նշանակել մահացածների բնակավայր։ Կրոնոսի և Հռեայի ավագ որդին[7], Զևսի, Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի և Դեմետրայի եղբայրը։

Ըստ առասպելի, նա և նրա եղբայրները՝ Զևս և Պոսեյդոն, տիտաններին հաղթելիս, ձեռք են բերում տիեզերքի իշխանությունը, իշխում են դժոխքում, օդում և ծովում, համապատասխանաբար, իսկ ամուր երկիրը, Գեա-երկիրը, հասանելի էր բոլոր երեքին միաժամանակ։ Ավելի ուշ հույները սկսեցին կոչել աստվածին՝ Պլուտոն, որը հռոմեացիների լատինացրել էին որպես Պլուտո[8]։ Հռոմում Հադեսը նույնացվել է մահվան և դժոխքի աստվածների՝ Օրկոսի և Դիսի հետ։ Համապատասխան էր նաև Էտրուսկական աստված Աիտա / Aita։ Հադեսը հաճախ պատկերված էր լինում երեք գլխանի շան Կերբերի հետ։ Իսկ ավելի ուշ դիցաբանական ավանդույթներում, թեև ոչ հնադարյան, նրա հետ ասոցացվում էր «Խավարի Սաղավարտը» և երկժանի։

Տերմին հադես քրիստոնեական աստվածաբանության մեջ (և հունարեն Նոր Կտակարանում) զուգահեռ եբրայերեն շեոլում (שאול - ծանր, կեղտի փոս), վերաբերում էր մահացածների բնակավայրին։ Քրիստոնեական հայեցակարգում դժոխքը ավելի նման է Հունաստանի տարտարոսին՝ խորը, մռայլ և օգտագործվում է որպես տանջանքի ու տառապանքի բանտ։

Հադեսի անունը, կոչումները և մականուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես գրեթե բոլոր աստվածների անուները, այդպես էլ Հադեսի անվան ծագումը անհասկանալի է։ Անունը, ինչպես այն դարձավ հայտնի դասական ժամանակներից, եղել է Ἅιδης, Hāidēs։ Հետագայում iota տառը դարձավ անձայն։ Սկզբնապես անունը Awides էր, որը նշանակում էր "անտեսանելի"[9]։ Այս ամենը փոխվեց և դարձավ - Ἀΐδης, Aïdēs (և հետագայում Āïdēs) դիգաման անտեսվավ։ Սա Իոնյան և վիպական անվան ձևերից մեկն է, օգտագործվում է էպիկական պոեզիայում[10]։

Պլատոն իր Cratylus-ում դրտում է լայնորեն օգտագործել անվան ստուգաբանությունը, Սոկրատոսի հետ հաստատում է, որ աստծո անունը ոչ թե aeides բառից է (անտեսանելի), ինչպես սովորաբար մտածում էին այն ժամանակ, այլ "իր իմացությունը (eidenai) բոլոր ազնիվ բաների"։ Մյուսները մեկնաբանել էն այն որպես "Նա, ով գլխավորում է հանդիպելը" (այն իմաստով, որ նա է Տեր այն վայրին, որ տեղ բոլորը, իրենց կյանքի վերջում, գալիս են բնակվելու)։

Բանաստեղծական անվան տարբերակները ներառում են Ἀϊδωνεύς, Aïdōneusեւ և Ἄϊς, Aïs (ուղղական հոլովում ենթադրաբար), որից ստացված բառերի ձևերը՝ Ἄϊδος, Āïdos, Ἄϊδι, Āïdi, և Ἄϊδα, Āïda (սեռական, տրական, հայցական հոլով համապատասխանաբար) սովորաբար հաճախ են երևում պոեզիայում[11]։

Վախով արտասանելիս նրա անունը և հաշվի առնելով, որնա բնակվում է ստորև (այսինքն՝ հողի տակ) որտեղից գալիսէ հարստությունները (օրինակ, մետաղներև այլն), հույները, մ.թ.ա. V դար, սկսեցին կոչել Հադեսին՝ Πλούτων, Plouton, որոնք հանդիսանում են Πλουτοδότης, Ploutodotēs կամ Πλουτοδοτήρ, Ploutodotēr անուների հապավումներ և նշանակում են "հարստություն պարգևող"[12]։

Հադեսի մականուները հետևյալն են. Agesander (Άγήσανδρος) և Agesilaos (Άγεσίλαος), երկու մականուներն էլ առաջացել են agein (ἆγειν, "վերցնել" կամ "տանել") և anēr (ἀνήρ, "մարդը") կամ laos բառերից (λαός, "մարդիկ"), որոնք նկարագրում են Հադեսին ինչպես աստծո, ով կրում է, տանում է բոլորին։

Նիկանդերը օգտագործում է Hegesilaus (Ἡγεσίλαος) ձևը։

  • Հադեսը ուներ մի շարք մեղմասական կոչումներ և մականուններ.
Հունարեն անվանումը Հռոմեական անվանումը Նշանակությունը
Πλουτων Pluto Հարուստ
Ζευσ Χθονιος Zeus Chthonius Անդրշիրիմյան Զևս
Θεων Χθονιος Theon Chthonius Ստորգետնյա աստված
  • Հոմերի կոչումները հասցեավորված Հադեսին.
Հունարեն անվանումը Հռոմեական անվանումը Նշանակությունը
Πολυσημαντωρ Polysemantor Կառավարող ամբոխին / շատերին
Πολυδεγμων Polydegmon Հյուրընկալ / Տեր շատերին
  • Այլ մականուններ և կոչումներ օգտագործված տարբեր պոեմներում և այլն.
Հունարեն անվանումը Հռոմեական անվանումը Նշանակությունը
Πολυξενος Polyxenus Հյուրընկալ / Տեր շատերին
Νεκροδεγμων Necrodegmon Մահ ընդունող
Νεκρων Σωτηρ Necron Soter Մահից փրկող

Դժոխքի աստված (սանդարամետ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական դիցաբանության մեջ, Հադեսը դժոխքի աստվածն էր, տիտաններ Կրոնոս և Հռեայի ավագ որդին։ Նա ուներ երեք քույրեր՝ Դեմետրա, Հեստիա և Հերա, ինչպես նաև երկու եղբայր՝ Զևս, ամենա կրտսեր և միջնեկ Պոսեյդոն, միասին կազմում են օրիգինալ վեց Օլիմպիական աստվածություններ։

  • Ըստ Հեսիոդոսի, երբ Հադեսը ծնվել էր, հայրը կուլ էր տվել նրան, ինչպես բոլոր իր երեխաներին[13] (ըստ Հիգինոսի, հայրը նրան նետում է Տարտարոս[14]

Հասունացած Զևսին հաջողվում է խորամանկությամբ ստիպել հորը ժայթքել իր եղբայրներին ու քույրերին։ Ազատությունից հետո, վեց երիտասարդ աստվածները իրենց դաշնակիցների հետ՝ կազմելով Ավագ Աստվածների խորհուրդ, մարտնչում են աստվածային պատերազմում տիտանների դեմ։ Պատերազմը տևեց տասը տարի և ավարտվեց երիտասարդ աստվածների հաղթանակով։ Հետո աշխարհը բաժանվում է երեք եղբայրների միջև և Հադեսն ստանում է ստորգետնյա թագավորությունը, անտեսանելի թագավորությունը։ Հադեսը համարվում է ստորգետնյա հարստությունների և պտղաբերության աստվածություն, որը երկրի ընդերքից բերք է պարգևում։

Հադեսը հասավ իր կնոջը և թագուհի՝Պերսեփոնեին խաբեությամբ և բռնի միջոցով, առևանգելով նրան։ Առասպելը մասնավորապես ներկայացված է Հոմերոսյան օրհներգում Դեմետրային։ Հելիոսը ասել էր տառապող Դեմետրային, որ Հադեսը արժանի է որպես ամուսին Պերսեփոնեի համար.

Մեծն աստվածուհի, դու գիտես, թե ես ինչպես եմ պատվում քեզ, տեսնում ես, թե ինչպես եմ տխրում քո վիշտը տեսնելով։ Իմացիր, ուրեմն, որ մեծն ամպահալած Զևսը քո դստերը կնության տվեց իր դժխեմ եղբորը՝ Հադեսի տիրակալին։ Նա առևանգեց Պերսեփոնեին ու տարավ սոսկումներով լի իր թագավորությունը։ Ամոքիր, ուրեմն, քո ծանր վիշտը, աստվածուհի. Չէ՛ որ մեծահամբավ է քո դստեր ամուսինը, դուտրդ մեծն Զևսի հզորազոր եղբոր կինն է դարձել։
Հոմերի օրհներգ Դեմետրային

Չնայած ժամանակակից մահի կոնոտացիան ընդունվում է ինչպես չարիք, Հադեսը, իրականում ավելի շատ միտված էր անձնվիրաբարությանը դիցաբանության մեջ։ Հադեսը հաճախ պատկերացված էր պասիվ դերում, այլ ոչ թե չար. նրա դերը, հաճախ հարաբերական հավասարակշռությունը պահպանելն էր։

Հադեսը իշխում է մեռյալներին։ Նա խստորեն արգելել էր հոգիներին լքել իր տիրույթը և շատ զայրանում էր, երբ որևէ մեկը փորձում էր հեռանալ, կամ եթե ինչ - որ մեկը փորձում էր գողանալ հոգիները իր թագավորությունից։ Նրա բարկությունը հավասարապես սարսափելի էր բոլորի համար, ովքեր փորձում էին խաբել մահը կամ այլ կերպ խուսափել նրանից։ Սիզիփոս և Պիրիթոսը վառ օրինակ էին բոլորի համար։

Ահեղորեն զայրացավ Հադեսը, կրկին Թանատոսին ուղարկեց Սիզիփոսի հոգին առնելու։ Հայտնվեց Թանատոսը մահկանացուներից ամենախորամանկի պալատում, և նրան գտավ ճոխ խրախճանք անելիս։ Դուրս կորզեց Սիզիփոսի հոգին աստվածների ու մարդկանց ատելին՝ Թանատոսը։ Հիմա արդեն Սիզիփոսի հոգին առմիշտ անցավ ստվերների թագավորություն։
Շարադրված է ըստ Հոմերոսի Իլիական և Օվկիդիոսի "Հերոսուհիներ" պոեմների։

Միայն փոքրաթիվ մահկանացուների աստվածներին թույլատրել են իջնել Հադես և այնտեղից ողջ դուրս գալ։ Օրփեոսը Զևսից ստացել է թույլտվություն Հադեսից դուրս բերելու իր մահացած կնոջը՝ Եվրիդիկեին, Հերակլեսը հադեսից դուրս է բերել Կերբերոսին։ Ոդիսևսը և Էնեասը իջել են Հադես որպեսզի տեսակցեն իրենց մերձավորների հետ։

Վերջապես հասանք ճերմակահեր Օվկիանոսի ջրերին և մոտեցանք կիմերիացիների թախծալի երկրի ափը, ուր մարդիկ երբեք չեն տեսնում Հելիոս աստծո լույսը։ Այդ երկիրը մշտապես պատած է ցուրտ մառախուղով։ Գիշերային աղջամուղջը թանձր խավարով է պարուրում այդ երկիրը։ Այնտեղ ափ հանեցինք մենք մեր նավը, վերցրինք ասորերկրյա աստվածներին ցոհաբերելու համար Կիրկեի տված ոչխարն ու սև խոյը, և գնացինք այնտեղ, ուր բարձրաբերձ մի ժայռի մոտ Աքերոնի մեջ են թափվում Կոկիտոսն ու Պիրիփլեգետոնոսը։ Երբ այնտեղ հասանք, ես սրով մի խորունկ փոս փորեցի, երեք անգամ մըղրի, գինու և ջրի հեղում կատարեցի. Այդ բոլորի վրա գարու ալյուր ցանեցի . փոսի վրա մորթեցի զոհերը։ Արյունը լցվեց փոսը։ Մեռյալների հոգիների հսկայական ամբոխը թռավ-եկավ փոսի մոտ և սկսեցին վիճել, թե ո'վ պիտի առաջինը խմի զոհի արյունը։
Շարադրված է ըստ Հոմերոսի "Ոդիսականի" պոեմի։

Դժնդակ Հադեսի (Պլուտոնի) թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի ընդերքում թագավորում է Զևսի դժնադեմ եղբայրը՝ Հադեսը։ Նրա թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։ Անհատակ անդունդները երկրի երեսից տանում են դեպի Հադեսի տխուր թագավորությունը։ Մթամած գետեր են հոսում այնտեղ։ Այնտեղ է հոսում նաև սառցի պես պաղ Ստիքս սրբազան գետը, որի ջրերով երդվում են աստվածները։
Այնտեղ ալիք են տալիս Կոկիտոսն ու Աքերոնը։ Հանգուցյալների հոգիների հեծեծանքները՝ թախծալից ու վշտարլի, հնչում են նրանց մռայլ ափերին։ Ստորերկրյա թագավորության մեջ ցայտում են նաև ամենայն երկրայինը մոռացության մատնող Լետո աղբյուրի ջրերը։ Հադեսի թագավորության մռայլ, և ասփոդելի (վայրի կակաչ) դժգույն ծաղիկներով պատած դաշտերով թափառում են մեռյալների անմարմին ու թեթևասահ ստվերները։ Նրանք ողբում են իրենց անլույս, ցանկություններից զուրկ կյանքը։ Հազիվ լսելի՝ կամացուկ են հնչում նրանց հեծեծանքները, որպես աշնանային քամուց քշվող թորշոմած տերևների շրշյունը։ Դժոխային եռագլուխ շունը՝ Կերբերը, որի վզին գալարվում են սոսկալի սուլոցներ արձակող օձերը, հսկում է Հադեսի թագավորության մուտքը։ Երեք գլխանի Կերբեր շունը բոլորին թույլ է տալիս մտնել Հադես, բայց ոչ ոքի թույլ չի տալիս այնտեղից դուրս գալ։ Անողորմ, զառամյալ Քարոնը՝ մեռածների հոգիներն է տեղափոխում. Աքերոնի մռայլ ջրերով նա ոչ մի հոգի վերստին ետ չի տանի այնտեղ, ուր պայծառ շողում է կյանքի արևը։ Մեռածների հոգիները Հադեսի խավար թագավորության մեջ դատապարտված են մշտնջենական անուրախ գոյության։

Դժոխքի տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամելետ[15], գետ Դժոխքում (Հադեսում)։ Կա արտահայտություն «Ամելետի երկրում»։
  • Ամսանկտ[16], լիճ, որը գտնվում է դժոխքի մուտքի մոտ։
  • Աքերոն (վիշտ)։
  • Կոկիտոս (Cocytus "ողբի գետ"[17]) գետ դժոխքում։ Համապատասխանում է գետնին և արևմուտքին[18]։
  • Լետո (մոռացություն)։
  • Օվկիանոս, դժոխքի չորս գետերից մեկը։ Համապատասխանում է ջրին և հյուսիսին[18]։
  • Պիրիֆլեգետոն («բոցավառ կրակով»), գետ դժոխքում[19]։ Գետակ Իտալիայում։ Համապատասխանում է կրակին և արևելքին[18]։
  • Ստիգյան ճահիճ։
  • Ստիքս (ատելություն)։
  • Փլեգետոն (Phlegethon), գետ դժոխքում[20][21]։

Հադեսի շրջապատը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենց այդ թագավորության մեջ, ուր չեն հասնում երկնային կյանքի ո'չ լույսը, ո'չ հրճվանքը, ո'չ թախիծը, թագավորում է Զևսի եղբայրը Հադեսը։ Նա իր կնոջ՝ Պերսեփոնեի հետ միասին նստում է ոսկեղեն գահին։ Նրան ծառայում են վրեժխնդրության անողորմ աստվածուհիներ Էրինիները։ Ահեղ են նրանք. Խարազաններն ու օձերը ձեռքերին հետապնդում են մեղսագործին, ոչ մի պահ հանգիստ չեն տալիս նրան և հոգեմաշ են անում խղճի տառապանքներով։ Ոչ մի տեղ չի կարելի ապաստանել նրանց հետապնդումներից, Էրինիներն ամենուրեք գտնում են իրենց զոհին։ Հադեսի գահի մոտ նստում են մեռյալների թագավորության դատավորներ Մինոսը և Հռադամանթոսը։ Հենց այստեց, գահի մոտ է նաև մահվան աստված Թանատոսը՝ սուրը ձեռքին, սև թիկնոցով, լայնատարած սև թևերով։ Անդրշիրիմյան պաղություն է փչում այդ թևերից, երբ Թանատոսը թռչում է մահամերձի մահճի մոտ, որպեսզի իր սրով մի փունջ մազ կտրի նրա գլխից ու հափշտակի հոգին։ Թանատոսի կողքին են և մռայլատես Կերերը։ Նրանք մոլեգնորեն սավառնում են ճակատամարտի դաշտերով. Հրճվում են տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից ընկնում հերոսները, ապա իրենց շառագույն շուրթերով հպվում են վերքերին, ագահաբար ըմպում ընկածների տաք արյունը և մարմինների միջից դուրս կորզում նրանց հոգիները։
Այստեղ, Հադեսի գահի մոտ է նաև գեղեցկատես Հիպնոսը՝ քնի պատանի աստվածը։ Նա անշշուկ թևածում է երկրի վրայով՝ կակաչի գլխիկները ձեռքին և եղջյուրի միջից քնաբեր հեղուկ է ցողում։ Նա իր հրաշագործ ձողիկով քնքշաբար հպվում է մարդկանց աչքերին, կամացուկ փակում կոպերը և մահկանացուներին ընկղմում քաղցր քնի մեջ։ Հզոր է Հիպնոս աստվածը. Նրան չեն կարող ընդդիմանալ ո'չ մահկանացուները, ո'չ աստվածները, ո'չ էլ մինչև իսկ Զևսը.Հիպնոսը նրա ահեղնացայտ աչքերն էլ է փակում և ընկղմում խոր քնի մեջ։
Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները։ Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ահավոր, ճնշող, երկյուղով ու տանջալից երազներ են բերում։ Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ՝ կորստյան մատնում։
Անողորմ հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։ Այնտեղ, խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան ՝ ավանակի ոտքերով։ Նա, գիշերային խավարում մարդուն խորամանկությամբ հմայելով մի թաքուն տեղ, խմում է նրա ամբողջ արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը։ Այնտեղ թափառում է և հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանը և գողանում նրանց երեխաներին՝ սրանց արյունը խմելու համար։ Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է Հեկատե մեծ աստվածուհին։ Նա երեք մարմին ունի և երեք գլուխ։ Անլուսին գիշերներին, թանձր խավարրի մեջ, թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով, ստիքսյան շներով շրջապատված, սարսափներ ու տանջալից երազներ է ուղարկում երկրի և կորստյան մատնում մարդկանց։ Հեկատտեին հաճախ օգնության են կանչում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին, ուր բաժանվում են երեք ճանապարհներ, շներ զոհաբերում նրան։

Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց։

Հադեսի սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Սուդային, Հադեսը մի աղջիկ ուներ՝ Մակարիա[22] (երանելի մահվան աստվածուհի)։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հոմերի, Հադեսը ինքն էր պահպանում իր թագավորությունը։ Հադեսին զոհաբերում էին սև եզներ։

Հոմերը կոչում է Հադեսին «մեծահոգի» և «հյուրասեր», քանի որ ոչ մի մահկանացու չի խուսափի իր ճակատագրից։ Հունական դիցաբանության մեջ, օլիմպիական ժամանակահատվածի, Հադեսը համարվում էր երկրորդական աստված։

Հադեսի առասպելը, որպես անցանկալի, սարսափելի աստծո, հարուստ չի մանրամասներով։ Հոմերը, դիմում է նրան, որպես Զևս Ստորգետնյա, և գիտի Աիդին բացառապես որպես մահվան աստծո[23] և ներկայացնում է նրան πυλάρτης (պիլարտիս)՝ անձամբ պահապանող իր թագավորության դարպասները։

Ինչպես մահվան աստուածի, Հադեսը եղել է սարսափելի աստված, անգամ անունը վախենում էին արտասանել՝ փոխարինելով այն տարբեր մեղմասական մականուններով- ի դեպ, Պլուտոն անունը, որն ուժի մեջ էր V դարից և արդեն իսկ օգտագործվում էր, ի վերջո փոխարինում է բնօրինակ անունը։ Միայն Հոմերն էր օգտագործում նրա սկզբնական անունը իր աշխատանքներում։ Այսպիսով, Հադեսը «կլանում է» Պլուտոս աստվածին, որը ի սկզբանե եղել էր անկախ հարստության և պտղաբերության աստվածություն։ Այս ինտեգրման կապակցությամբ և անվան փոփոխության հետ միաժամանակ, տեղի ունեցավ Հադես գաղափարի ընդհանուր փոփոխություն, զգալիորեն մեղմել էր իր տխուր ու անողոք էությունը։

Առասպելները Հադեսին օժտել են անտեսանելի սաղավարտով (Ἄϊδος κυνέην – բաշլուր, կենդանիների մորթից պատրաստաց գլխանոց), որը ունայն էր հագցնողին անել անտեսանելի։ Սաղավարտը կիկլոպների նվերն էր Հադեսին, այն բանի համար, որ նա (Զևսի հրամանով) ազատում է նրանց . այա գլխարկը նաև օգտագործել են Զևսը տիտանների դեմ ճակատամարտում, Պերսևսը սպանելիս Մեդուզային, Աթենասը, օգնելիս Դիոմեդեսին պայքարել Արեսի դեմ[24], նաև Գիգանտոմաքիայի ժամանակ այն Հերմեսի գլխին է։

Էրվին Ռոդեն նշում է իր Պսիքե (Հոգի) աշխատանքում՝ Հադեսի և Պերսեփոնեի ստորերկրյա թացավորությունը այնքան հեռու է մեր աշխարից, որ այնտեղ գտնվողները «անկարող են որևէ ազդեցություն գործադրել մարդու կյանքի և գործողությունների վրա»

Հադես և Պերսեփոնե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադեսը համարվում է ստորգետնյա հարստությունների և պտղաբերության աստվածություն, որը երկրի ընդերքից բերք է պարգևում։ Հադեսը առևանգում է երկրագործության աստվածուհի Դեմետրայի աղջկան՝ Պերսեփոնեին։ Դեմետրան լիովին հուսաբեկ դադարում է բերք պարգևել մարդկությանը և Զևսը հրամայում է Հադեսին ետ վերադարձնել Պերսեփոնեին իր մորը։ Սակայն Հադեսը ստիպում է Պերսեփոնեին կուլ տալ նռան մի քանի հատիկ, և Դեմետրայի դուստրը արդեն չէր կարող վերջնականապես լքել ստորերկրյա թագավորությունը։ Նա միայն տարվա մի մասը անցկացնում էր երկրի վրա մոր հետ, իսկ մնացած ժամանակ իշխում էր ստորգետնյա թագավորությունում։

Հադես և Սիզիփոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադեսը իր հպատակների ոչ ոքի չի թույլ տալիս լքել իր թագավորությունը, բայց նրան մի օր խաբել էր խորամանկ Սիզիփոսը, երբ փախչում է մահացածների թագավորությունից։ Բայց Հադեսից փախչել հնարավոր չի, և որպես պատիժ Սիզիփոսը սարն ի վեր գլորում է ծանր քարը, որը իսկույն ցած է գահավիժում, այդպես շարունակ։

Հադես և Դանայուհիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանայուհիները ջուր են լցնում անհատակ կարասի մեջ։

Բայց և այնպես Դանայուհիները չխուսափեցին պատժից իրենց կատարած չարագործության համար։ Կրում են այդ պատիժը իրենց մահից հետո։ Հադեսի խավարամած թագավորության մեջ։ Դանայուհիները պետք է ջրով լցնեն հատակ չունեցող մի վիթխարի կարաս։ Հավերժորեն նրանք ջուր են կրում ստորերկրյա գետից և լցնում կարասի մեջ։ Ահա, թվում է թե կարասն արդեն լիքն է, բայց ջուրը կրկին ու կրկին դուրս է հոսում և կարասը դարձյալ դատարկ է։ Կրկին ու կրկին գործի են անցնում Դանայուհիները, վերստին ջուր են կրում ու լցնում անհատակ կարասը։ Եվ այսպես, շարունակվում է անվախճան նրանց աշխատանքը։
Հիմնականում շարադրված է ըստ Էսքիլեսի "Պաշտպանություն աղերսողներ" ողբերկության։

Հադես և Տանտալոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածներին անարգողները Հադեսում դատապարտվում են տանջանքների։ Տանտալոսը մինչև վիզը կանգնած է ջրի մեջ, նրա գլխավերևում կախված են հասուն մրգեր, բայց նա հավիտյան տառապում է քաղցից ու ծարավից։

Քաղցից ու ծառավից տանջահար՝ կանգնած է նա վճիտ ջրի մեջ։ Ջուրը գրեչե հասնում է նրա կզակին։ Բավական է մի փոքր միայն կռանալ, և նա կարող է հագեցնել իր տանջալից ծառավը։ Բայց Տանտալոսի կռանալուն պես ջուրը չքանում է, և ոտքերի տակ մնում է միայն պապակ, սևացած հողը։

Տանտալոսի գլխավերևը կախ են ընկել պտղատու ծառերի ճյուղերը։Հյութալի թուզ, կարմիր խնձոր, նուռ, տանձ և ձիթապտուղ՝ կռացել են նրա գլխին վրա, խաղողի ծանրաբեր ու հասուն ողկույզները գրեթե հպվում են մազերին, բայց հենց նույն պահին կատաղի մի հողմ է սուրում ու հեռու քշում պտղավորված ճյուղերը։ Բայց միայն սովն ու ծառավը չեն, որ տանջահար են անում Տանտալոսին. Հավերժական երկյուղը մշտապես ճմլում է նրա սիրտը։ Գլխավերևը մի վիթխարի քարաժայր կա կախված, որ հազիվ է մնում տեղում և ամեն պահ սպառնում է վայր ընկնել և իր ծանրության տակ ճղմել Տանտալոսին։ Եվ այսպես, հավերժական երկյուղից, սովից ու ծարավից տառապում է Սիպիլոսի արքա և Զևսի որդի Տանտալոսը՝ դժնադեմ Հադեսի թագավորության մեջ։

Շարադրված է ըստ Հոմերոսի "Ոդիսականի" պոեմի։

Հադես և Ասկլեպիոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ասկլեպիոսը հասել էր իր արվեստի վարպետության այն մակարդակին, որ կարողանում էր վերակենդանացնել մարդկանց, Հադեսը վիրավորված դիմում է Զևսին և պահանջում է սպանել Ասկլեպիոսին, նրա համար, որ նա գողանում է նրա հպատակներին և խախտում է ընդհանուր տիեզերական հարմոնիան։ Զևս սպանում է/վիրավորում է Ասկլեպիոսին շանթով։

Ասկլեպիոսը ոչ միայն ապաքինում էր բոլոր հիվանդներին, այլև մինչև իսկ մեռածներին էր կենդանություն տալիս։ Դրանով նա կատաղեցրեց մեռյալների թագավորությանը տիրող Հադեսին և շանթարձակ Զևսին, քանի որ խախտում էր երկրի վրա՝ Զևսի սահմանված կարգն ու օրենքը։ Մոլեգնած Զևսը նետեց շանթը և վիրավորեց Ասկլեպիոսին։

Հադես և Հերակլես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադեսը կռվել էր Պիլոսի բնակիչների և իրենց թագավորի Նելևսի կողքին, սակայն նրան վիրավորել էր Հերկուլեսը[25] (Պիլոս բառը համահունչ է "դարպաս" բառին)։ Այդ իսկ պատճառով, Պիլոսում է հիմնվում է Հադեսի պաշտամունքը և կառուցվում է նրա տաճարը[26]։

Ըստ այլ վարկածի. Հադեսը ինքն է հսկում իր թագավորությունը։ Հերակլեսը դժոխք իջնելիս խոցել է մուտքի մոտ կանգնած Հադեսին, որը ստիպված է եղել վերքը բուժելու համար մեկնել Օլիմպոս։

Հադեսը մեռածների աստվածն է, եղել է զարհուրելի երեևույթ կենդանի մարդկանց համար։ Մեծ դժվարությամբ էին զոհեր ատուցում նրան, մատուզելիս էլ դեմքերը քողարկում էին։ Քանի որ շատերին պարզապես երկյուղալի էր արտասանել Հադես անունը, դրա համար սկսեցին մեղմասացություններ օգտագործել նրա անվան փոխարեն։ Նրան կոչում էին Clymenus ("տխրահռչակ"), Polydegmon ("Ով ընդունում է շատերին"), և թերևս Eubuleus ("բարի խորհուրդ" կամ "բարի մտադրությամբ"), բոլորն էլ իր անվան մեղմասացությունն էին, քանզի վտանգավոր էր արտասանել նրա իրական անունը, հետագայում մեղմասացությունները վերածվեցին մականունների։

Նա շատ ժամանակ է անցկացնում իր մռայլ թագավորություննում։ Ահազդու է ճակատամարտում, նա ապացուցել էր իր դաժանությունը հայտնի Տիտանոմաքիայի ժամանակ, Օլիմպիացիների ընդդեմ Տիտանների պայքարում։ Հադեսը մարմնավորում էր անողորմ մահը։ «Ինչու՞ ենք մենք ատում Հադեսին ավելի, քան որևէ այլ աստծո, եթե ոչ այն պատճառով, որ նա այնքան անխախտելի է և անզիջում»։ Դա Ագամեմնոսի հռետորական հարցն է։ Սակայն նա չար աստված չէր, չնայած այն բանի, որ նա եղել է խիստ, դաժան և անխիղճ։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, և, հետևաբար առավել հաճախ ասոցացվում էր մահվան հետ, սակայն նա չի եղել Մահի մարմնացում, այն փաստացի մահվան աստված՝ Թանատոսն էր։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, իսկ Թանատոսը հենց մահն էր, ով ենթարկվում էր Հադեսին։

Երբ հույները ցանկանում էին Հադեսի ողորմածությունը շարժել, նրանք խփում էին իրենց ձեռքերը գետնին վստահ լինելով, որ նա լսում է նրանց։ Այն մարդը, ով զոհաբերություն էր կատարում նրա պատվին, թաքցնում էր իր դեմքը։ Համաձայն մի հին աղբյուրի, Հադեսը տնօրինում էր Անտեսանելի գլխարկին, սաղավարտին։ Իր կառքը, որը կազմված էր չորս սև ձիուց, սարսափ էր ներշնչում դիտողին։

Հադեսի թագավորությունը՝ մեռյալների հոգիների թագավորությունը, հին հույների ահավոր ու խավարչտին են պատկերացրել, իսկ»անդրշիրիմյան կյանքը»՝ համարել դժբախտություն։ Զուր չէ, որ ստորերկրյա աշխարհից՝ Ոդիսևսի կողմից կանչված Աքիլեսի ստվերն ասում է, թե ավելի լավ է ստորագույն ծառա լինել երկրի վրա քան արքա՝ Հադեսի թագավորության մեջ։

Ստորերկրյա աստվածները գլխավորապես մարմնացրել են բնության ահեղ ուժերը. նրանք օլիմպացի աստվածներից շատ ավելի հին են։ Ժողովրդական հավատալիքների մեջ նրանք ավելի նշանակալից դեր են խաղացել։

Աիդի պաշտպամումքը Հունաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդի Պաշտամունքը Հունաստանում հանդիպել է ոչ հաճախ։ Համաձայն Պավսանդացու, Աիդին ոչմի տեղ չեն պաշտել, բացի Էլիդայից, որ տեղ տարին մի անգամ բացվում էր աստծո տաճարը (ճիշտ այնպես, ինչպես մահկանացուն է մեկ անգամ իջնում մեռյալների թագավորություն), որտեղ միայն քրմերին թույլատրվում էր մտնել։

Մյուս բոլոր դեպքերում Աիդի պաշտպամունքը կապվում էր այլ խթոնիկ աստվածությունների պաշտամունքի հետ, ի դեպ Աիդն հանդես էր գալիս որպես երկրային բարիք պարգևող, քան թե սարսափելի մահվան աստված։ Աիդի պաշտպամունքի վայրերը, տեղայնացաց էին սովորաբար խորը քարանձավների մոտերք, երկրի վրա Ճեղքվածքների մոտ և այլն, այնտեղ, որտեղ սնահավատորեն տեսնում էին «մուտքեր դեպի դժոխք»

Պլուտոնի պաշտպամումքը Հռոմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային Հռոմեական մահվան և ստորերկրյա աստուածը Օրկն էր, ընդհանուր առմամբ նման էր Պլուտոնին։ Հունական Պլուտո / Pluto անունը տարածվել էր հռոմեացիների մոտ համեմատաբար ուշ. Համենայնդեպս Դեսիոս Մուսը՝ դատապարտելով երեն որպես զոհ ստորգետնյա աստվածներին, չի արտասանում Պլուտոն անունը։

  • Կառք լծված չորս սև ձիերով
  • Նարգիզ
  • Նոճի
  • Հադեսի Բանալի
  • Կերբերոս
  • Սև գահ
  • Երկժանի
  • Անտեսանելի Սաղավարտ

Հադեսը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հադեսը գլխավոր դերում է Արիստոփանեսի "Գորտեր" կատակերգության մեջ։
  • Ուշ անտիկ գրականության մեջ (Lucian) Հադեսը ծաղրե-զավեշտական պատկերացմամբ է մատուցվել։
  • Հադեսը նաև նշված է մի շարք ֆանտաստիկ վեպերում՝ Ռիք Րիորդան, Պերսի Ջեքսոն և Օլիմպիացիները։

Գեղանկարչության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդի պատկերները համեմատաբար հազվադեպ են հաբդիպում. նրանց մեծ մասը պատկանում է ուշ ժամանակներին։ Արվեստում Հադեսը պատկերվել է Զևսի նմանությամբ՝ ուժեղ չափահաս տղամարդ, գահին նստած, ձեռքին երկժանի կամ գայիսոն, երբեմն առատության եղջյուրով, երբեմն էլ նրա կողքին Պերսեփոնեն։ Ոտքերի վրա պառկած է սովորաբար Կերբերոսը (մեկ արձանի վրա Կերբերոսը նստած է)։

Կինոյում և վիդեոխաղերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադեսը ի հայտ է գալիս որպես գլխավոր կերպարներից մեկը Տիտանների Բախում և Տիտանների Ցասում ֆիլմում և նրա դերը կատարում էր բրիտանացի դերասան Ռեյֆ Ֆայնզը։ Սպասված ֆիլմի շարունակության մեջ՝ Տիտանների Ժամանակը, նրա դերը խաղում է նույն դերասանը։

  1. Հերկուլես (մուլտֆիլմ)
  2. Հերակլեսի զարմանալի արկածները (1995 -1999)
  3. Զենա.Պատերազմի արքայադուստր (1995 -2001)
  4. Սմոլվիլ (2001-2011)
  • Վիդեոխաղերում
  1. God of War, God of War II, God of War։ Chains of Olympus (2008)
  2. Zeus։ Master of Olympus
  3. Immortal Throne Titan Quest
  4. Kingdom Hearts
  5. Hercules
  6. Age of Mythology և Age of Empires։ Mythologies
  7. Herc's Adventures
  8. Quest for Glory V։ Dragon Fire
  9. Poptropica
  10. Kid Icarus։ Uprising
  11. Persona 2։ Innocent Sin
  12. Final Fantasy
  13. Call of Duty։ Black Ops
  14. Smite

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Любкер Ф. Κρόνος (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 356—357.
  2. Любкер Ф. Ἀίδης (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 585.
  3. Любкер Ф. Ζεύς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1479—1482.
  4. Любкер Ф. Περσεφόνη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1011—1012.
  5. Суда (византийский словарь) Евмениды(Суда)
  6. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.51-52, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.83; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 6, 2 и далее
  7. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 5
  8. Theoi Project:Haides[1]
  9. Mike Dixon-Kennedy, following Karl Kerenyi, The Gods of the Greeks (1951:230), in Encyclopedia of Greco-Roman Mythology, 1998:143: "his name means 'the unseen', a direct contrast to his brother Zeus, who was originally seen to represent the brightness of day"; Vyacheslav V. Ivanov, "Old Novgorodian Nevide, Russian nevidal’: Greek ἀίδηλος, " citing Robert S. P. Beekes, "Hades and Elysion" in J. Jasanoff, et al., eds., Mír Curad: Studies in Honor of Calvert Watkins, 1998. Beekes shows that Thieme’s derivation from *som wid- is semantically untenable.
  10. Bailly, Anatole; Dictionnaire Grec Français, 26th ed. (1963) (entry: "Ἅιδης")
  11. Bailly, Anatole; Dictionnaire Grec Français, 26th ed. (1963) (entry: "*Ἄϊς")
  12. Aeschylus, Prometheus Bound, 806, note. Translated by Smyth, Herbert Weir (1922) in Loeb Classical Library, Volume 145.
  13. Гесиод. Теогония 455
  14. Гигин. Мифы 139
  15. Есть выражение «в страну Амелета» Плутарх.Греческие вопросы 39
  16. Клавдиан. Похищение Прозерпины II 349
  17. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.664. Река в Аиде. Гомер. Одиссея X 514; Эсхил. Агамемнон 1160; Гермесианакт. Каталог влюбленных, ст.9; Вергилий. Энеида VI 132.
  18. 18,0 18,1 18,2 Орфика, фр.123 Керн
  19. Гомер. Одиссея X 517.Поток в Италии Страбон. География I 2, 18 (стр.26)
  20. Вергилий. Энеида VI 265
  21. Клавдиан. Похищение Прозерпины II 315
  22. name=makaria/
  23. Гомер. Одиссея XX 492
  24. Ил. V, 844 сл.
  25. Гомер. Илиада V 395—404; Арнобий. Против язычников IV 25 (ссылка на Паниасида); Сенека. Геркулес в безумье 560—565; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 7, 3
  26. Павсаний. Описание Эллады VI 25, 3
  • Аид // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 43