Jump to content

Կռատուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռատուկ
Կռատուկ
Կռատուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ցեղ Կոթուկ, Կռատուկ (Arctium)
Տեսակ Կռատուկ (A. lappa)
Միջազգային անվանում
Arctium lappa

Կռատուկ, Կռոթո, կոծոծ, ըրոհոնդ (լատին․՝ Arctium láppa)[1], բարդածաղկավորների ընտանիքի, կռատուկ ցեղի խոշոր տերևներով երկամյա կամ բազմամյա խոտաբույս։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուսաբանական նկարազարդումը
Մարտին Ցիլենշկի
Naše škodljive rastline գիքի, 1892

Ցողունը կանգուն է, ակոսավոր, ճյուղավորվող, բարձրությունը՝ 60 սմ - 2(3) մ[2]): Տերևները խոշոր են, հերթադիր, զոգավոր-ատամնաեզր, վերին մասում՝ կանաչ, ստորինում՝ մոխրագույն թաղիքանման։ Առաջին տարում առաջանում են արմատը և արմատամերձ տերևները, երկրորդում՝ ծաղիկները։ Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է՝ հավաքված գնդաձև զամբյուղներում, ծաղիկները՝ երկսեռ, խողովակավոր, մուգ կարմիր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Ծաղիկները երկսեռ են, խողովակավոր, հաճախ վառ գույնի, գնդաձև զամբյուղներով հավաքված ընդհանուր ծաղկաբույլում։ Պտուղների հասունացման շրջանում զամբյուղները հեշտությամբ պոկվում են, կպչում կենդանիների բրդին, մարդկանց հագուստներին։

Կռատուկը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 10 տեսակ, որից 6-8-ը աճում էին նաև ԽՍՀՄ-ում, մեծ մասամբ՝ բնակավայրերին մոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին, երբեմն՝ դաշտերում։

Հայաստանում տարածված է 4 տեսակ՝

  • Կռատուկ մեծ (A. lappa),
  • Կռատուկ թաղիքավոր (A. tomentosum),
  • Կռատուկ Պալադինի կամ անդրկովկասյան (A. palladinii)
  • Կռատուկ փոքր (A. minus

Տարածված է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզում և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, պարապուրդներում, գետերի և լճակների ափերին, ճամփեզրերին, աղբոտ և այլ վայրերում։

Նշանակություն և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է, պարունակում է ինուլին, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց, արմատների եփուկն ու մածուկը՝ պոդագրայի, ռևմատիզմի, մաշկային հիվանդությունների ժամանակ։ Երիտասարդ արմատներն ու ընձյուղներն ուտելի եՆ։ Մեղրատու է։

Բուժիչ նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատները հավաքում են ամառվա վերջին և աշնան սկզբին։ Խորհուրդ չի տրվում լվանալ արմատները որպեսզի պահպանվեն դրանց բուժիչ հատկությունները։ Չորացնելուց առաջ արմատները խոզանակով մաքրում են, երկարությամբ կտրում և ապա դնում չորացման։ Գերադասելի է չորացնել ջեռոցում։

Բույսն օգտագործում են թոքերի պալարախտի, շաքարախտի, ստամոքսի խոցի, գաստրիտ , լեղային և միզային քարերի, տենդի, թութքի, քրոնիկ փորկապության, ռախիտի, գեղձախտ պզուկների, էկզեմայիի, չիբանների, քոսի, խոցերի, չարորակ գոյացությունների դեմ և մազերի ամրացման համար։ Բացի այդ, օգտագործում են սնդիկով թունավորման և թունավոր կենդանիների խայթոցի ժամանակ։

Կռատուկի հյութը արդյունավետ է կերակրափողի, արգանդի և ստամոքսի քաղցկեղի ժամանակ։

Այտուցների ժամանակ կռատուկի սերմերը և թարմ բույսն ամբողջությամբ օգտագործում են որպես միզամուղ միջոց։ Այլ բույսերի հետ նշանակվում է արյան զեղումների, սիֆիլիսի բուժման, միջատների և թունավոր օձերի խայթոցների ժամանակ։

Օգտակար է նաև կռատուկի յուղը։ Այն ստանում են կռատուկի արմատների հետ նշի կամ ձիթապտղի յուղի համադրումով։ Օգտագործում են մազաթափության դեպքում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. lappa — латинское название лопуха. — Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / К. Ф. Блинова, Н. А. Борисова, Г. Б. Гортинский и др.; Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 206. — ISBN 5-06000085-0
  2. Юзепчук С. В., Сергиевская Е. В. Лопух — Arctium // Флора СССР / Ботанический институт имени В. Л. Комарова Академии наук СССР; Начато под руководством и под главной редакцией акад. В. Л. Комарова; Редакторы тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во Академии наук СССР, 1962. — Т. XXVII. — С. 97.
  3. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Երևան-2007

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лекарственные растения луга. — М.: Изобразительное искусство, 1993. — С. 34—35.
  • Губанов И. А. и др. 1266. Arctium lappa L. — Лопух большой, или Репей // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2004. — Т. 3. Покрытосеменные (двудольные։ раздельнолепестные). — С. 330. — ISBN 5-87317-163-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 666
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռատուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռատուկ» հոդվածին։