Կլոդ Շենոն
Կլոդ Իլվուդ Շենոն (անգլ.՝ Claude Elwood Shannon, ապրիլի 30, 1916[1][2][3][…], Փեթոսկի, Միչիգան, ԱՄՆ[4] - փետրվարի 24, 2001[2][3][5][…], Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]), ամերիկացի ինժեներ և մաթեմատիկ։ Շենոնը հայտնի է նրանով, որ ստեղծել է տեղեկատվության տեսությունը՝ 1948 թվականին[24][25]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենոնը ծնվել է 1916 թվականի ապրիլի 30–ին ԱՄՆ–ի Միչիգան նահանգում։ Նրա հայրը գործարար էր, իսկ մայրը՝ լեզուների ուսուցչուհի։ Շենոնը մինչև 16 տարեկանն ապրել է Միչիգանում և սովորել է տեղի դպրոցում։ Շենոնը դեռ մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել մեխանիկական և էլեկտրական սարքավորումների հանդեպ։ Նրա սիրելի առարկան մաթեմատիկան էր։ Նա տանը կառուցում էր այնպիսի սարքեր, ինչպիսիք են՝ ինքնաթիռների մոդելներ, անլար հեռագրային համակարգ ընկերոջ տնից կես մղոն հեռավորության վրա։ Մինչ մեծանալը նա նաև աշխատել է սուրհանդակ։ Նրա մանկության հերոսներից էր Թոմաս Էդիսոնը։ Հետագայում պարզվեց, որ Թոմաս Էդիսոնը նրա հեռավոր ազգականն էր[26][27]։
Շենոնն ապաքաղաքական աթեիստ էր[28]։
Բուլիան տեսությունը և նրա սահմաններից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին Շենոնը ընդունվել է Միչիգանի համալսարան, որտեղ նա մասնակցեց Ջորջ Բուրի կազմակերպած դասընթացին։ Ավարտել է 1936 թվականին՝ էլեկտրական ինժեներության և մաթեմատիկայի ֆակուլտետները, ստանալով բակալավրի երկու աստիճան։ Նա շուտով սկսեց իր ուսումնասիրությունները Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ նա աշխատում էր Վաննեվար Բուշի դիֆերենցիալ անալիզատորով, որը հանդիսանում էր համակարգիչների նախատիպը[29]։
Երբ աշխատում էր այդ անալիզատորով, Շենոնը նկատեց, որ Բուլի կոնցեպցիաները կարելի է օգտագործել որպես սպասարկող ծրագիր։ 1938 թվականին «Transactions of the American Institute of Electrical Engineers» թերթում տպվեց 1937 թվականին նրա պաշտպանած մագիստրոսի թեզից մի էջ, որը կոչվում էր «A Symbolic Analysis of Relay and Switching Circuits»։ Դա նրան բերեց Նոբելյան մրցանակ, 1939 թվականին։ Հաուըրդ Գարդները կոչեց Շենոնի թեզը «ամենաանհրաժեշտը և ամենաճանաչվածը այս դարի թեզերից»։
Մոսկվայի համալսարանից Վիկտոր Շեստակովը ավելի վաղ առաջադրել էր էլեկտրական անջատիչների տեսությունը հիմնված Բուլիանի տրամաբանության հիման վրա, քան Շենոնը 1935 թվականին, բայց առաջին անգամ Շեստակովի արդյունքները տպվեցին 1941 թվականին՝ Ամերիկայում Շենոնի թեզի տպագրությունից հետո։
Նախասիրությունները և հայտնագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ակադեմիական հետաքրքրություններից դուրս, նա սիրում էր ձեռնածություն, շախմատ։ Նա ստեղծեց բազմաթիվ սարքեր, թռչող սարքեր, շարժիչով թռչող պոգո փայտ և այլն։ Նրա ստեղծած սարքերից մեկը մի փոքրիկ տուփ էր, որը գտնվում էր նրա սեղանի վրա, որը կոչվում էր «վերջնական մեքենա», հիմնված Մարվին Մինսկի գաղափարի վրա։ Երբ միացնում էին սարքը, մեխանիկական ձեռքը այնտեղից դուրս էր գալիս։ Այս սարքի մեխանիզմը օգտագործվել է YouTube –ի մեջ։ Նա մի սարք ստեղծեց, որը կարող էր լուծել Ռուբիկ Կուբիկի հանելուկը։
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենոնի մկնիկը
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին ստեղծված մագնիսական մկնիկը, որը վերահսկվում էր միջնորդ միացումով, նրան հնարավորություն էր տալիս շարժվել 25 քառակուսիների մեջ։ Այն սովորական մկնիկի չափ էր[25]։ Նրա խճճված կոնֆիգուրացիան այնքան ճկուն էր, որ այն կարող էր փոփոխվել ցանկացած պահի[25]։ Մկնիկը նախագծվեց, որպեսզի միջանցքների միջով նա փնտրի մինչև իր թիրախը գտնի։ Լաբիրինթով փնտրելով, մկնիկը կտեղադրվի ցանկացած տեղում, որտեղ եղել է նախկինում և իր բացառիկ փորձառության շնորհիվ այն ուղիղ կհասնի թիրախին, որը թեկուզ և գտնվի անծանոթ տարածքում։ Այն ծրագրավորված է հասնելու իրեն ծանոթ թիրախին, հետապնդել՝ ավելացնելով նոր տեղեկություններ իր հիշողության մեջ[25]։
Շենոնի համակարգչային շախմատային ծրագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին Շենոնը տպագրեց հոդված՝ վերնագրելով «Ծրագրավորել համակարգիչը շախմատ խաղալու համար»։ Այն նկարագրում էր, թե ինչպես համակարգիչը կարելի է ծրագրավորել արդյունավետ շախմատ խաղալու համար։ Նա ասովորեցնում էր համակարգչին շատ կարճ ժամանակահատվածում մտածել։
Այն հիմնված է տրված շախմատային դիրքի գնահատման ֆունկցիայի վրա։ Շենոնը մի կոպիտ օրինակ ցուցադրեց, երբ սև դիրքի առավելությունը հանվում էր սպիտակ դիրքից։ Առավելությունը գրանցվում էր միավորներով (զինվորը 1 միավոր, փիղը՝ 2, նավակը՝ 5, թագուհին՝ 9)։ Նա հաշվի էր առնում մի քանի դիրքային ֆակտորներ։ Հատելով ½ միավոր յուրաքանչյուր կրկնակի դարձած զինվորից։ Գնահատման ֆունկցիայի մյուս դիրքային ֆակտորը շարժունակությունն է՝ ավելացնելով 0,1 միավոր յուրաքանչյուր հնարավոր լեգալ քայլի համար։ Ի վերջո նա շախմատը համարում էր թագավորի կալանավորում և նրան տալիս էր 200 միավոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 MIT Professor Claude Shannon dies; was founder of digital communications — MIT, 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.remembermyjourney.com/Search/Cemetery/325/Map?q=last:%20Shannon&searchCemeteryId=325&birthYear=&deathYear=#deceased=14666286
- ↑ https://mountauburn.org/event/genius-at-mount-auburn-cemetery-2/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Gertner J. The Idea Factory: Bell Labs and the Great Age of American Innovation — 2012.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Notable Names Database — 2002.
- ↑ 10,0 10,1 https://books.google.cat/books?id=r3GYDwAAQBAJ&pg=PA38 — P. 38.
- ↑ James I. Claude Elwood Shannon 30 April 1916 -- 24 February 2001 // Biogr. Mem. Fellows R. Soc. / J. T. Stuart — The Royal Society, 2009. — Vol. 55, Iss. 0. — P. 257—265. — ISSN 0080-4606; 1748-8494 — doi:10.1098/RSBM.2009.0015
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ 18,0 18,1 https://corporate-awards.ieee.org/wp-content/uploads/complete-past-and-present-recipient-list-1-1.pdf
- ↑ https://www.invent.org/inductees/search?combine=Shannon
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 321.
- ↑ https://www.comsoc.org/about/awards/career-awards/ieee-communications-society-edwin-howard-armstrong-achievement-award
- ↑ https://www.asce.org/career-growth/awards-and-honors/alfred-noble-prize/alfred-noble-prize-past-award-winners
- ↑ https://books.google.cat/books?id=r3GYDwAAQBAJ&pg=PA31 — P. 31.
- ↑ James, I. (2009). "Claude Elwood Shannon 30 April 1916 -- 24 February 2001". Biographical Memoirs of Fellows of the Royal Society 55: 257–265. doi:10.1098/rsbm.2009.0015
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 «Bell Labs website: "For example, Claude Shannon, the father of Information Theory, had a passion..."». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ MIT Professor Claude Shannon dies; was founder of digital communications , MIT — News office, Cambridge, Massachusetts, February 27, 2001
- ↑ CLAUDE ELWOOD SHANNON, Collected Papers, Edited by N.J.A Sloane and Aaron D. Wyner, IEEE press ISBN 0-7803-0434-9
- ↑ Poundstone (2010). Fortune's Formula: The Untold Story of the Scientific Betting System. Macmillan. p. 18. ISBN 9780374707088. "Shannon described himself as an atheist and was outwardly apolitical."
- ↑ Price (1982). "Claude E. Shannon, an oral history" . IEEE Global History Network. IEEE. Retrieved 14 July 2011.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Շենոն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 24 մահեր
- 2001 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Հավանականությունների տեսության մասնագետներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անձինք